Jump to content


Photo
- - - - -

Actor Vardan Petrosyan in major car crash


  • Please log in to reply
73 replies to this topic

#41 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 December 2013 - 01:35 PM

Վարդան Պետրոսյան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ»
Զարուհի Մեջլումյան

00:12, 29 դեկտեմբերի, 2013

Հեռախոսազրույց դերասան, 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ:

-Վարդա՛ն, ինչպե՞ս եք, առողջությունն ինչպե՞ս է Ձեր:

-Առողջական վիճակս բավարար է, համեմատաբար լավ եմ, կրիզիսային վիճակն անցավ: Գիտե՞ք, դատարանից կալանավայր ինձ բերեցեին կիսագիտակից վիճակում պատգարակի վրա: Երբ անկողին մտա, տեսա շուրջս հավաքված սև հագած տղաներ՝ կալանավոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խոսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, հետո թեյ բերեցին, զարմանալի մի թեյ՝ մեղրամոմով: Տվեցին գաթա: Կհավատա՞ք՝ 10-15 րոպեում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նույնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդեն կարգավորվել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տևել՝ 10 ժամից ավելի: Այդ ողջ ընթացքում ինձ մոտ էր շտապօգնության բժիշկը, ով հետևում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիվանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մեկ-մեկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողության տակ եմ:

-Մարդու կյանքում բեկումային թվեր կան: 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս եք բնորոշում:

- Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է:

-Վթարից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատավոր, շատերը՝ փաստաբան: Ձեր հայտնի լինելը, ի՞նչ եք կարծում, խանգարե՞ց:

-Հասկանալի էր, որ իմ հայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Հետո առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները և դրանց դեմ հակազդեցությունները շատ վնասեցին, նախաքննության ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրավորեցին: Իմ կալանավորումը չափից դուրս արագ էր, չափից դուրս եռանդ կար այդ ամենի մեջ, հիվանդ վիճակում կալանավորելը, ինձ դատարան քարշ տալը: Այս ամենը մարդկանց վիրավորեց, գրգռեց, սկսեց շարժում ի պաշտպանություն ինձ: Բնականաբար դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ զոհված երեխաների ընտանիքների վրա:

Այն, ինչ տեղի է ունենում մակերեսում, ի վերջո ծածկում է այն, ինչ կա խորքում: Եվ ես ավելի շատ մտածում եմ խորքի մասին: Իմ մտքերն այլ տեղ են՝ դատավոր, դատապաշտպանից շատ հեռու: Եվ մինչև իրար մեղադրելը, մինչև իրար վրա քար նետելը մարդ իրապես պիտի հասկանա այն ողբերգությունը, ինչն իրականում տեղի է ունեցել: Ինձ 5-րդ կամ 6-րդ օրն ասացին, որ երկու պատանի զոհվել է և մեկն էլ ողջ է մնացել, փառք Աստծո, բայց ծանր վիրահատություններ է տարել: Եվ իմ առաջին միտքը և խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կլինեմ քայլելու, թեկուզ ուրիշի օգնությամբ, ինձ տարեք այդ մարդկանց տուն, որովհետև ես այդպես եմ պատկերացնում առաջին քայլը՝ կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցավը, որովհետև ես մասնակից եմ դրան թեկուզ իմ ճակատագրի բերումով, որովհետև դա, այնուամենայնիվ, նաև իմ մասնակցությամբ է տեղի ունեցել: Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին: Իմ ընկերները գնացել են Հակոբյանների մոտ, ցավակցել, այցելել գերեզմանները, միասին մատուցել պատարագ: Ցավոք, իմ մասին խոսքի վրա արգելք է դրվել, կալանք է դրվել: Իրենք չեն ուզեցել իմ անունը լսել: Ես դա նույնպես հասկանում եմ: Եվ ես մտածել եմ, որ ժամանակ է պետք: Ցավալին  այն է, որ այսօր այդ ժամանակը փոխարենը գնալով հանգստացնի կրքերը, բերի առողջ բանականության, հակառակը՝ ավելի է գրգռում: Եվ մենք սկսում ենք իրար վրա մեղքեր ման գալ: Ինչի դա կբերի, որևէ լավ բանի՞: Արդյո՞ք զոհված երեխաներին մի օգուտ կտա կամ այն աղջկան, ով ծանր վիրահատություններ է տարել և հիմա էլ ունի բժշկական օգնության կարիք: Ես սրտանց ցանկացել եմ մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ՝ Նահանգներից իմ ընկեր-բժիշկների միջոցով առաջարկել օգնություն: Վկա է Աստված՝ քանի-քանի ընտանիք եմ ես մտել, քանի-քանի սգավոր մարդկանց եմ օգնել, ինչքան մարդկանց եմ մխիթարել, բայց զարմանալի է, որ այս պարագայում դռները փակ են իմ առաջ: Ի՞նչ կարող եմ ես անել: Այդ վիշտը հասկանում եմ, որքան հնարավոր է դա հասկանալ: Չգիտեմ, արդյոք կարո՞ղ են այդ չափով էլ ինձ հասկանալ: Չէ՞ որ իմ մեջ էլ կա մի մեծ տառապանք, վիշտ: Չէ՞ որ ես ինձ նաև մեղավոր եմ զգում այդ ընտանիքի առաջ: Սարսափելի բան է մեղքի զգացումը: Չէ՞ որ զոհված երեխաները, որ մինչ այդ իրենցն էին, այսօր ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաև իմն են: Արդյո՞ք այդ ընտանիքները կհասկանան իմ այս միտքը, արդյո՞ք չեն չարանա: Իմ համար այդ երեխաները կենդանի են, և ես նրանց հետ գնալու եմ դեպի ապագա… մինչև վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծո առաջ, և ես իմ բաժին պատասխանը տամ:

Չէ՞ որ ինձ էլ ինչ-որ չափով այս առումով պետք էր օգնություն: Իսկ երբ մարդուն հալածում են, «քարշ են տալիս» պատասխանատվության, այն էլ կիսագիտակից վիճակում, նա սկսում է պաշտպանվել: Արդյո՞ք բնական չէ իմ պաշտպանվելը, որ զարմացնում է որոշ մարդկանց: Եվ այս փոխադարձ ինքնապաշտպանությունը բերեց նրան, որ մենք սկսեցինք քար նետել իրար վրա:

Այս ամբողջ նախաքննությունը տանում է ինչ-որ մի դատավարության, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամենը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճվում ենք դրանով, միգուցե կա՞ն մարդիկ, որ իսկապես հրճվում են: Ոչինչ է դա ինձ համար:

Իմ կեցվածքը երեխաներ կորցրած ընտանիքների առջև բոլորովին այլ է, դատարանի առջև՝ բոլորովին այլ: Ես դատարանում ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Բայց մինչև դատարանին հասնելը, շատ կուզեի լիներ ուրիշ հանդիպում, ուրիշ հարց ու պատասխան, ավելի շատ վշտի կիսում ընտանիքների հետ: Աստվածաշնչյան խոսքերը հիշեցի. «Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ»: Իսկ մենք գնում ենք դեպի նոր զոհեր:     

Տեղի է ունեցել ողբերգություն, և այդ ճակատագրական պահին ես եմ եղել այդ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը: Բայց հանգամանքների բերումով եղել եմ ես: Ինձ բաժին է ընկել ցավ, մի տառապանք, որ կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Եվ ես դա ընդունել եմ: Զրկանքները մարդու համար են: Աստված զրկանքներ է տալիս մարդուն այն չափով, որ չափով նա կարող է տանել դրանք, ո՛չ ավելի: Ես չեմ հրաժարվում զրկանքի ինձ հասանելիք չափից:

-Խոսեցիք հապճեպությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպիսի հապճեպություն դրսևորվեց: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ցույց տալու խնդիր կա՞ր, թե՞…

-Երևի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու միտում կար, որը ես չեմ հասկանում: Կատարողներն էլ մի տեսակ անհարմար զգալով են անում, մի տեսակ, կարծես, ամաչելով: Դատաիրավական համակարգն իսկապես կարիք ունի բարեփոխումների: Եթե ամեն ինչ օրենքով պիտի արվի, թող ինձնից սկսվի, ինչո՞ւ ոչ:

Կալանքի երկարացման համար կուզեի, որ մարդիկ շատ չանհանգստանան: Ես այստեղ լավ եմ զգում. շրջապատված եմ  բախտակից եղբայրներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը, իր ողբերգությունը, ինչպես նաև բժշկական հսկողության տակ եմ:

-Ստեղծագործում եք՞ դատապարտյալների հիվանդանոցում:

-Դեռևս ապրում եմ կալանավորի կյանքով: Շփվում եմ մարդկանց հետ: Ինձ համար շատ կարևոր բաներ եմ պարզում: Կան բաներ, որոնց մասին երբեք կարդալով կամ լսելով չես իմանա, կիմանաս միայն ապրելով: Ինչքան խեղված ճակատագրեր կան իմ շուրջը այստեղ, ինչքան տխուր պատմություններ: Իմ կալանավոր եղբայրներն ասում են. «Սա քո տեղը չէ»: Ասում եմ՝ ինչու եք այդպես մտածում, փորձանքը կարող է բոլորի գլխին գալ: Ոչ մեկը թող իրեն ապահովագրված չզգա: Մենք մտածում ենք, որ մեզ պահապանում են հրեշտակները, և մեզ ոչինչ չի պատահի:  Փորձանքը ուրիշի համար է: Բայց նա ամեն տեղ կարող է դարան մտած սպասում է մեզ և կարող է մի վայրկյանում ցատկել քո գիրկը: Հանրաճանաչ մարդու համար երևի սա անհրաժեշտ փորձություն է, նրան նվաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետև երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ:

Դեռևս չեմ գրում, հավաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եվ հենց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խոսք, նաև կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախություն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսյանին, բեմի Վարդանին: Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը:

-Վարդան, Ամանորը դիմավորելու եք դատապարտյալների հիվանդանոցում…

-Ես իմ կալանավոր եղբայրների հետ միասին պիտի անցկացնեմ Նոր տարին: Այստեղ էլ մարդիկ ունեն իրենց երազանքները: Գիտե՞ք, որն է իրենց առաջին նվիրական երազանքը: Կմտածեք՝ ազատությունը: Ո՛չ, առաջին հերթին, դրսում գտնվող իրենց ծնողների ու երեխաների առողջությունն է ու երջանկությունը: Նոր հետո՝ իրենց ազատությունը: Այդպիսին են կալանավորները:

Հետո գալու է Սուրբ ծնունդը, նույնչափ սիրելի տոն ինձ համար: Շատ կուզեմ, որ Քրիստոսի ծննդյան հետ ամեն մարդ վերածնվի որպես հոգևոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ անում են հոգևորը սպանելու համար: Բայց այդ հոգևորը կենդանի է, քանի կա հոգու լույսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թեկուզ կալանավայրում: Զրկանքները տրված են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կա այդ գիտակցումը, ոչ մի ցավ նրան չի տապալի, ընդհակառակը կդարձնի ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի լուսավոր:

Ավանդույթի համաձայն, հունվարի 1-ին մենք գնում ենք այն մարդկանց տուն, ովքեր հարազատ են կորցրել: Այդ առումով ծանր տարի էր, ես շատ մտերիմներ, հարազատներ, գործընկերներ եմ կորցրել: Բայց ինձ համար ամենածանր կորուստը երկու պատանիներն են, որ մահացան: Եվ ես շատ կուզեի հունվարի 1-ին լինել առաջին մարդը, ով կթակեր այդ մարդկանց տան դուռը ցավակցելու համար: Բայց այդ դռները փակ են իմ առաջ, ես էլ կալանատանն եմ: Սակայն մտովի կգնամ այդ մարդկանց մոտ: Կցավակցեմ երկու ընտանիքներին, անտեսանելի մի պահ կնստեմ անկյունում, հետո կայցելեմ իմ ազգականներին ու կվերադառնամ կալանավայր:

Նոր տարին թող բերի, առաջին հերթին, խաղաղություն հատկապես Հակոբյանների ընտանիքներին, 2 պատանիների հոգիներին՝ խաղաղություն, առողջություն՝ փոքր աղջկան, մխիթարություն՝ մայրերին, համբերություն՝ հայրերին: Կալանավոր եղբայրներիս էլ համբերություն: Նրանց հարազատներին, որ սրտատրոփ սպասում են իրենց սիրելիների ազատությանը: Իմ հարազատներին, որ այդքան իմ պատճառով տառապում են, նորից համբերություն: Իսկ իմ սիրելի հանդիսատեսին, որին այդքան սիրում եմ ու առանց որի գոյություն չունեմ, ես խոստանում եմ նորից բեմ բարձրանալ:  

Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկետը՝ նորից ամաչելով: Կուզեի լինել դատարանում, որովհետև այնտեղ էլ ահագին նյութ կա ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ և այլն: Ես իրենց արդեն ասել եմ՝ մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը:



#42 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 December 2013 - 02:15 PM

Վարդան Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի տևած դատական նիստի արդյունքում բավարարեց Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը. Վարդան Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին NEWS.am-ին ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Մերժեցին նաև գրավով Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու իմ միջնորդությունը»,- նշեց փաստաբանը։

Հարցին, թե դատարանն ինչու նման որոշում կայացրեց, Բաղդասարյանն ասաց. «Դատարանում կարծիք է հնչել, որ ազատ արձակվելով Վարդան Պետրոսյանը կարող է նորից մեքենա վարել, անզգույշ լինել և վթարային իրավիճակ ստեղծել»։

Փաստաբանը պատմեց, որ Վարդան Պետրոսյանն արձագանքել է դատարանի այս դիտարկմանը՝ ասելով, որ «ծիծաղելի է, քննիչն էլ, դատավորն էլ վստահ են, որ նման բան չի լինի»։

Հայտնի դերասանը նորից կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց», չնայած առողջական վիճակը բավարար է։

Նշենք, որ առավոտյան ժամը 11։30-ից դերասանին սատարող մարդիկ, ընկերներն ու հարազատները սպասում են դատարանի բակում, քանի որ նրանց թույլ չէին տալիս մտնել շենք՝ պատճառաբանելով, որ աշխատանքային օր չէ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:

 



#43 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 10 January 2014 - 12:14 PM

Վարդան Պետրոսյանի գործով վերահսկող դատախազը դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից

 

Հունվար 10, 2014 | 17:30

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստին հայտնի դարձավ, որ գործով վերահսկող դատախազը  աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ վերահսկող դատախազ Առաքելյանը չէր ներկայացել նիստին, ներկայացել էր մյուս դատախազը, ով հայտնել էր, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Դա հենց այն նույն դատախազն էր, որը  ՀՔԾ-ում տված բացատրության ժամանակ նշել էր, թե «թյուրիմացաբար է նման բան գրել, թե քննիչը այցելել է բնակարան, տեսնելով որ Վարդան Պետրոսյանը տեղում չէ, դրա համար էլ ձերբակալել է,»:

Նիկոլայ Բաղդասարյանին գործով դատավոր Յու. Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, եւ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել, այն նշանակվել է երկուշաբթի օրը՝ ժամը 10.50-ին: «Փոխարեն գնար խորհրդակցական սենյակ, մենք տեսանք, որ նստեց մեքենան եւ հեռացավ դատարանից, հետաքրքիր է՝ ուր գնաց»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



#44 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 14 February 2014 - 07:10 PM

Վարդան Պետրոսյան
Դատապարտյալների հիվանդանոց

 

 

 

Շատ կուզեմ, որ Քրիստոսի ծննդյան հետ ամեն մարդ վերածնվի որպես հոգևոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ անում են հոգևորը սպանելու համար: Բայց այդ հոգևորը կենդանի է, քանի կա հոգու լույսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թեկուզ կալանավայրում: Զրկանքները տրված են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կա այդ գիտակցումը, ոչ մի ցավ նրան չի տապալի, ընդհակառակը կդարձնի ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի լուսավոր:

 

Վարդան Պետրոսյան
Դատապարտյալների հիվանդանոց



#45 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 March 2014 - 12:40 PM

Ավելի լավ ա՝ էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում. Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 12-ին, հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։  Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այսօր, ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս հյետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին`հաշվի առնելով այն, որ տուժող Տաթեւիկ Հակոբյանն ի վիճակի չէ լիարժեք քայլել։

Իր հիմնավորման մեջ Նիկոլայ Բազդասարյանը նաեւ նշել էր, որ Ֆրանսիայից մարտի 25-ին ժամանելու է եւս երկու փաստաբան, ուստի նա ժամանակ էր խնդրել դատարանից, որպեսզի փաստաբանները հասցնեն հավատարմագրվել Փաստաբանների պալատում եւ ծանոթանան գործի նյութերին։ Դատավոր բավարարեց միջնորդությունը։

Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ, Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին:

«Նախ առաջին հերթին ուզում եմ դիմեմ տուժողներին եւ իմ պատասխանը առաջին հերթին ուղղված է ձեզ, հարգելի Հակոբյանններ: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչու է հետաձգվելու դատը: Իմ պատասխանը ուղղված չէ ոչ դատախազին, ոչ պաշտպանին, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ես դրա իրավունքը ունեմ»,-ասաց  Վարդան Պետրոսյանը՝ դիմելով տուժող կողմին:

Նրա խոսքով՝ երբ իրեն տարան կալանավայր, մի թուղթ տվեցին, որտեղ գրված էին  իր պարտականնությունները եւ իրավունքները, դատական նիստի ժամանակ իր պարտականություններն են ժամանակին գալ, հարգել դատը, չանպատվել, կոռեկտ պահել։ Այստեղ դատավորն ընդհատեց Վարդան Պետրոսյանին՝ ասելով, որ ինքը իրավունք չունի դիմել դատարանի դահլիճում գտնվողներին, այլ կարող է դիմել դատարանին:

Տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։

Դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրն այժմ բարոյապես ընկճված է։

Դատարանը հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 28-ին:



#46 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 March 2014 - 12:43 PM



#47 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 March 2014 - 01:25 PM

 

Վարդան Պետրոսյանի եւ վթարից զոհվածների հարազատների հաշտեցմանը խանգարում են փաստաբաննե՞րը

 

Վարդան Պետրոսյանը եւ վթարի հետեւանքով երկու երիտասարդ կորցրած ընտանիքները դեռ չեն հաշտվել, քանի որ պաշտպանական կողմը կարծում է, որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն է խոչընդոտում հաշտեցմանը, տուժող կողմի կարծիքով՝ մեղադրյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Վարդան Պետրոսյանի վթարի գործով առաջին դատից հետո լրագրողներին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

«Ես ինքս եմ կազմակերպել կողմերի հանդիպումը, երբ ամբաստանյալի քույրը բաց նամակով դիմեց ինձ: Բայց երբ անհարկի հոդվածներ են հրապարակվում, դրանք նորից տուժողների զայրույթն են առաջացնում»,-ասաց Բալոյանը՝ նկատի ունենալով Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցազրույցները։

Ըստ փաստաբանի՝ պաշտպանական կողմը հաշվի չի առնում տուժողների հոգեկան վիճակը. «Ինձ շատ անհնագստացնում է Տաթեւիկ Հակոբյանի վիճակը, էս երեխեն էսօր վերականգնողական կուրսերի, վիրահատության կարիք ունի, ոչ թե գա, անհարգելի պատճառով դատական նիստը հետաձգվի, թողնի գնա»: Նշենք, որ Տաթեւիկ Հակոբյանի վթարի հետեւանքով զոհված 19-ամյա Էդուարդ Հակոբյանի քույրն է, որը մինչեւ հիմա վերականգնվում է վթարի հետեւանքներից եւ դժվարությամբ է քայլում։

Փաստաբան Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ Վարդան Պետրոսյանի պաշտպաները դատը միտումնավոր են հետաձգվում:

«Նախաքննության ընթացքում 5 պաշտպան է ներգրավվել, բայց այսօր միայն շեշտվեց Նիկոլայ Բաղդասարյանի անունը: Եթե 5 պաշտպանն էլ միեւնույն ժամանակ չեն ներկայանում, սա նշանակում է, որ միտումնավոր ձեւով դատաքննությունը հետաձգում են»,-լրագրողներին ասաց Ռուբեն Բալոյանը,

Նրա խոսքով՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ ունի փաստեր եւ միջնորդություններ պետք է ներկայացնի, բայց դրանք չի ներկայացնում. «Ես ուղղակի չեմ հասկանում, եթե փաստեր ունի, թող բերի, ներկայացնի: Ցանկացած փաստի մենք պատրաստ ենք տալու համարժեք պատասխան՝ անկախ փաստաբանների քանակից, կլինի դա հայ, թե ֆրանսիացի»:

Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ պաշտպանական կողմի ցավակցական խոսքը պիտի լինի իրական, իսկ գործողությունները պետք է լինեն նպատակաուղղված։

«Առ այսօր պաշտպանական կողմի, չեմ ուզում անուններ հրապարակել, դիրքորոշման մեջ անկեղծություն չեմ տեսնում։ Խնդիրը պիտի փորձեն անկեղծորեն լուծել, այլ ոչ թե ցույց տան, որ ուզում են լուծել. դա ու՞մ համար է արվում, հանրությա՞ն, դա մենք հասկանում ենք»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը այսօր հետաձգվել է. դերասանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այդ ժամին այլ դատարանում նիստի է։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի հետեւանքով ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից եւ ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած «Վազ 21214» մակնիշի մեքենային։ Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:



#48 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 March 2014 - 05:23 PM

Հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում, որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք. Վարդան Պետրոսյանի փաստաբան

Հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում, որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք. Վարդան Պետրոսյանի փաստաբանՄարտ 13, 2014 | 01:04

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը զարմացած է, որ գործով տուժողները նիստի ժամանակ վիրավորել են իրեն՝ ասելով, թե «ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ չի լսել, թե իրեն ինչ են ասել, բայց զարմացած է, քանի որ որեւէ առիթ չկար իրեն նման բան ասելու:

Նա պատմեց, որ դրանից առաջ Հակոբյաններին ցավակցելիս տուժողները մեկ անգամ եւս իրեն վիրավորել էին՝ ասելով, որ մահացածների քառասունքի օրը ինքը ներկայացրել է վթարի 3D մոդելավորված տարբերակը, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: «Ես մի անգամ ներել եմ իրենց, մարդիկ պետք է հասկանան, իրենք իմ անձի դեմ ի՞նչ ունեն, հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք: Եթե ինձ, իմ անձին հնչեցնում են վիրավորանք, ապա քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է եւ մասնակցող դատախազը պետք է արձագանքի դրան, իսկ դատավորը պետք է միջնորդի, որ քրեական գործ հարուցվի»,- նշեց նա:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որ դրսեւորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով, դա պատժվում է տուգանքով, ինչպես նաեւ նախատեսում է կալանք՝ 1-2 ամիս ժամկետով:

Հարցին, թե ձեր կողմից պատրաստվում եք քայլեր ձեռնարկել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ չի հավատում, որ դատավորը, որը ականատես է եղել կողմի դեմ ուղղված գործողությանը, պետք է լռի, քանի որ դա արդարադատության դեմ ուղղված քայլ է:

Անդրադառնալով տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարությանը, թե նիստին կարող էր մասնակցել Վարդան Պետրոսյանի 4 փաստաբաններից մեկը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Քրեական դատավարության օրենսգիրքը» պահանջում է, որ պաշտպանը մասնակցի, եթե իրեն նման լիազորություն է տալիս նախաքննության փուլում՝ մեղադրյալը, դատաքննության փուլում՝ ամբաստանյալը: «Նախաքննության փուլում նախաքննական մարմինը, հետեւողականորեն խախտելով օրենքը, չէր տրամադրում փորձաքննությունների պատճենները, եւ իմ բողոքի արդյունքում որոշում է կայացնում որ տրամադրել ինձ փորձաքննությունների եզրակացությունները, որպեսզի ես 1-2 օրում դրանք արտագրեմ եւ վերադարձնեմ, իսկ դրանց ծավալը 120 էջ էր:Այդպես իրենք ուզում էին խոչընդոտել իմ պաշտպանությունը՝ հաշվարկելով, որ մեկ-երկու օրում ֆիզիկապես չեմ կարողանա այդքանը արտագրել: Այդ ժամանակ, որպեսզի աշխատանքները կազմակերպենք, որոշեցինք ներգրավվենք եւս չորս փաստաբանի, որպեսզի ամեն մեկս 20 էջ արտագրի եւ կարողանանք մի քանի ժամում դա կազմակերպել: Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է, որպեսզի նախաքննական մարմինը չխոչընդոտի նյութերի ծանոթացմանը: Երբ ըմբռնեց նախաքննական մարմինը, որ այդ մեթոդով խոչընդոտել հնարավոր չէ, տվեցին պատճենները, փաստաբանների ներգրավումը տվեց արդյունքը, այդ պաշտպանները այլ գործողություն չեն կատարել»,- նշեց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործը դատարան ուղարկելու հետո Վարդան Պետրոսյանը դիմում է գրել եւ լիազորել, որ իր շահերը ներկայացնի ինքը եւ երկու փաստաբան, որոնք հրավիրված են Ֆրանսիայից: Դերասանի փաստաբանը շեշտեց նաեւ, որ «Քրեական դատավարության օրենսգրքով» տուժողի ներյկայացուցիչը իրավասու չէ պարտավորեցնել, որ մյուս փաստաբանները պաշտպանեն Վարդան Պետրոսյանի շահերը:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին հետաձգվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարել էր, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ այս հետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին։ Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ,Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին: Դերասանը մեկ-երկու բառ ասաց, ինչից հետո դատավորը նրան ընդհատեց, իսկ տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։



#49 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 March 2014 - 11:47 AM

Ինչպե՞ս է եղել Վարդան Պետրոսյանի վթարը. փաստաբանը եւ միջազգային փորձագետը ներկայացրել են մոդելավորումը

 

Երեւան-Եղվարդ ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու վայրում Հայաստանի ոստիկանությունը չի աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեր։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը Skype-ով ասաց Սլովակայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, Վթարների հետազոտության եւ վերլուծության ասոցիացիայի փոխնախագահ, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին՝ ներկայացնելով վթարի մոդելավորումը։

Մոլեդավորումը արվել է PS Crash ծրագրի միջոցով, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում, բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում եւ այն օգտագործում են հայտնի փորձագետներ։ Միջազգային փորձագետն ասաց, որ ունենալով ելակետային տվյալները, այդ ծրագրով հնարավոր է շատ հստակ պատկերել մեքենաների շարժը վթարից առաջ, վթարի ժամանակ եւ վթարից հետո։ Գուստավ Կասանիցկին նշեց, որ ոստիկանության լուսանկարներում չեն եղել մեքենաների հետքերը, դրանք հնարավոր է տեսնել վթարի վայրում արված այլ լուսանկարներում։  Փորձագետն ասաց, որ մեքենաների բախումը եղել է ճանապարհի երթեւեկելի մասում, ոչ թե կողնակում, ինչը վկայում են նաեւ լուսանկարներում առկա հետքերը։ Նրա փոխանցմամբ՝  «Նիվան» հետընթաց է կատարել, եւ բախման հետեւանքով 180 աստիճան շրջվել։ Նա նաեւ նշեց, որ այդ հատվածում ճանապարհային նշանների բացակայությունը վթարին նպաստող հանգամանքներ են եղել եւ մեծ դեր են ունեցել, բայց վթարի պատճառը, միջազգային փորձագետի խոսքով, «Նիվայի» վարորդի մեքենան սխալ վարելն էր։

Ներկայացնելով վթարի մոդելավորումը՝ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «ԲՄՎ-ի» առջեւի մասը՝ ռադիատորները, ամբողջությամբ կոտրված են, «Նիվայից» հեղուկ է թափված, կոտրված են նաեւ «Նիվայի» ապակինները, ինչը նշանակում է, որ որտեղ թափվել է հեղուկը եւ կուտակվել ապակիները, այդտեղ էլ եղել է վթարը։ «Իսկ հեղուկը թափված է բանուկ մասի վրա, բեկորները մխրճված են ասֆալտի վրա։ Եթե կողնակի վրա վթար լիներ, պետք էր հեղուկը թափվեր կողնակի վրա, մինչդեռ դրանք ամբողջությամբ թափված են ասֆալտի վրա։ Եւ եթե վթարը կողնակում լիներ, հետվթարային դիրքերը այլ կերպ կլինեին։ Վթարը տեղի է ունեցել, կոտրվել են Վարդան Պետրոսյանի ռադիատորները, հեղուկը ուղղահայաց թափվել է, եթե կողնակի վրա է եղել վթարը, ո՞ւր է հեղուկը, ո՞ւր է ապակին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը կողասահքի հետքերը չի արձանագրել, մինչդեռ դա ակնհայտ է լուսանկարներում։

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ «ԲՄՎ»-ն գալիս է առաջին գոտիում, իսկ «Նիվան» հետընթաց է կատարում բանուկ մաս, մինչդեռ, նրա խոսքով, խաչմերուկում հետընթաց չի թույլատրվում։ «Նիվան վերջին պահին արգելակում է մեքենան, բայց արդեն վտանգավոր է եղել, ինքը պարտավոր էր մարդ իջեցնել, դուրսը կանգներ եւ նայեր՝ ինչ է եղել։ Ես կարծում եմ, որ իրենք բաց են թողել Աշտարակ գնացող ճանապարհը, փորձել են հետ գալ հողածածկով եւ մտնել ճանապարհ»,- ասաց փաստաբանը։

Ասուլիսի բանախոսներից՝ «Աքիլլես» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով վթարին, ուշադրությունը հրավիրեց մի շարք հանգամանքների վրա, օրինակ՝ ճանապարհային նշանների բացակայություն»։ Ինչ վերաբերում է «Նիվա» մեքենային, ապա նա բարձրաձայնեց մի շարք խախտումներ՝  «Նիվայի» մգեցված ապակինները, ինչպես նաեւ գազի բալոնի տեղադրումը։ «Մեքենան կողային հայելի չի ունեցել, հետեւաբար իրավունք չուներ այդպես մգեցներ ապակիները։ Ինչ վերաբերում է գազի բալոնին, ապա «Նիվան» պետք է ունենար համապատասխան փաստաթղթեր դրա համար, որը, սակայն, չունի»,-ասաց նա։



#50 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 March 2014 - 11:48 AM



#51 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 March 2014 - 04:45 PM

Բարձր արագությամբ եւ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը խախտում չէ՞. Հակոբյանների փաստաբանը պատասխանում է

 

Մարտ 26, 2014 | 00:34

Վարդան Պետրոսյանի փաստաբանի եւ փորձագետի կողմից ներկայացված մոդելավորումը վթարի վերաբերյալ իրենց դիրքորոշումն է եւ ցանկալի տարբերակը, որը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժող Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Թե ինչպես է եղել վթարը, փաստաբանը չի շտապում ներկայացնել իր տարբերակը՝ խոստանալով իր դիրքորոշումը ներկայացնել եւ ապացուցել դատարանում։ Նա շեշտեց, որ միգուցե այսպես պաշտպանական կողմը փորձում է բացահայտել իր խաղաքարտերը, ինչի հնարավորությունը ինքը չի տա։ Ամեն դեպքում, Ռուբեն Բալոյանը անդրադարձավ մի շարք հանգամանքների։  Նախ, նա պարզաբանեց «Նիվա» մեքենայի հետ կապված խախտումները, մասնավորապես՝ ապակիների մգեցում, գազի բալոն տեղադրելու թույլտվություն եւ այլն։ Ռուբեն Բալոյանը հաստատեց, որ վարորդ Արթուր Հակոբյանը «Նիվայի» վրա գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի ունեցել, սակայն շեշտեց՝ «ի՞նչ կապ ունի դա վթարի հետ»։ «Օրինական է եղել գազի բալոնը, թե ոչ, ի՞նչ կապ ունի դա վթարի հետ։ Այդ վթարի հետ ճանապարհային նշաններն էլ կապ չունեն, իզուր են փորձում կապ գտնել։  Չարաչար սխալվում են նման հայտարարություններ անելով։ Ի՞նչ է՝ եթե ապակին թույլ մգեցված է, կարող է առանց հետին տեսանելիության հայելիների մեքենա վարել, ես համաձայն չեմ։ Ապակիների մգեցվածությունը եւս վթարի հետ կապ չունի, եթե սահմանված չափորոշիչը այն գերազանցում է, ապա դրա համար կա տուգանք, բայց դա վթարի հետ կապ չունի»,- ասաց Ռուբեն Բալոյանը։

Փոխարենը, Հակոբյանների փաստաբանը նշեց Վարդան Պետրոսյանի կողմից թույլ տրված խախտումները, որոնք նպաստող հանգամանքներ են եղել վթարին։ «Իսկ հեռախոսով խոսելիս, գերազանցված արագությամբ եւ ալկհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը նպաստող հանգամանքներ չե՞ն։ Զուգահեռներ անցկացրեք իմ եւ մյուս կողմի պատճառաբանությունների միջեւ, իմ ասած բոլոր երեք հանգամանքները ուղղակիորեն կապված են վթարի հետ»,- ասաց նա։

Նա նորից անդրադարձավ վթարի հետ կապված եւ ամենից շատ շահարկվող հարցին՝ վթարը եղել է կողնակում, թե ճանապարհի բանուկ մասում։ «Դեռ այն ժամանակ, երբ ես ծանոթացել եմ քրեական գործի նյութերին, հայտարարել եմ եւ այժմ է; պնդում եմ, որ բախումը եղել է հողածածկ գոտում,  իսկ «Նիվան» կանգնած է եղել, հետընթաց չի կատարել։ Հեղուկ, ապակի թափվելու եւ մնացածի  վերաբերյալ իմ դիրքորոշումը ավելի մանրամասն կներկայացնեմ դատական նիստին։ Միայն մի բան կցանկանայի նշել, ես այդպես էլ չհասկացա՝ ով է որոշել, որ դա խաչմերուկ է, թե ոչ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, թե Գուստավ Կասանիցկին, այդ հատվածը խաչմերուկ չէ, սովորական ճանապարհ է։ Ես Կասանիցկիի դիրքորոշման հետ համաձայն չեմ, կապ չունի, որ ինքը դոկտոր պրոֆեսոր է»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է նախաքննության մարմնի կողմից կողասահքի հետքերը չարձանագրելուն, Ռուբեն Բալոյանը պարզաբանում է, որ հենց ինքն է հայտնաբերել այդ հետքը, սակայն դա բնորոշ է արգելակման հետքին, ոչ թե կողասահքի հետք է։

Փաստաբանը չցանկացավ անդրադառնալ Հակոբյանների եւ Պետրոսյանների միջեւ բանակցությունների տապալման պատճառներին՝ նշելով, որ դա կողմերի խնդիրն է եւ ինքը չի ցանկանում դրանց մեջ մտնել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am



#52 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 27 March 2014 - 02:24 PM

«Le Figaro». Ալեն Դելոնը պաշտպանել է Վարդան Պետրոսյանին

«Le Figaro». Ալեն Դելոնը պաշտպանել է Վարդան ՊետրոսյանինՄարտ 28, 2014 | 00:01

Ավտովթարի ենթարկված հայտնի հայ դերասան Վարդան Պետրոսյանը մարտի 28-ին կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ «ոչ դիտավորյալ դարձել է երկու մարդու մահվան պատճառ»: Նրա քենի Էլիզաբեթ Ամելը դատապարտում է «ոչ արդարացի դատական գործընթացը»: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը:

Հայաստանում հանրահայտ դերասան ու հումորիստ Վարդան Պետրոսյանը մեկն է երկրի բնակիչների կողմից ամենասիրված հինգ դերասաններից՝ հայտնի լինելով նաեւ Ֆրանսիայում Ռոբեր Օսեյնի հետ աշխատանքի բերումով: Նա միշտ պայքարում էր կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ: Երկիրը հաճախ քննադատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնարար իրավունքների խախտման համար, սակայն այս անգամ վճարում է Վարդան Պետրոսյանը:

Էլիզաբեթ Ամելը պատմել է. «Ամեն ինչ սկսվեց 2013թ.-ի հոկտեմբերի 20-ին: Վարդանն ընթանում էր մայրուղով, երբ վեց ուղեւորով մեքենան բախվեց իրեն: Վարորդը ճանապարհին սխալվել էր, ուստի հետ էր ընթացել: Իհարկե, վարորդը չի բացառում փաստերը: Հարվածը, որն անխուսափելի էր, հանգեցրել է երկու դեռահասի մահվան: Վարդանն էլ ծանր վիրավորվել էր: Նա երեք օր կոմայում էր, բազմաթիվ վիրահատությունների է ենթարվել: Այսօր նա շարունակում է տառապել վնասվածքներից ու սակավարյունությունից՝ նիհարելով 15 կգ-ով»:

Հաջորդ օրը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ: Տվյալ հանցանքի համար կարող են դատապարտել 4-10 տարվա ազատազրկման: Անձին, ով կյանքն անց է կացնում է Փարիզի եւ Հայաստանի միջեւ, մեղադրանք է ներկայացվել , երբ նա մահանում էր, իսկ դատավորները որոշել են տեղավորել նրան բանտային հիվանդանոցում: «Նրանք եկան նրա ետեւից, երբ նա վերակենդանացման բաժնում էր, նրան քարշ տվեցին շտապօգնության մեքենա, որպեսզի տանեն դատավորի  մոտ, նա աթոռին նստած մի քանի ժամ է անցկացրել՝ կորցնելով գիտակցությունը եւ փսխելով»,- նշել է Էլիզաբեթ Ամելը:

Լսելով նորությունը՝ Երեւանի 11 հազար բնակիչ միջնորդագիր են ստորագրել դերասանի աջակցության կապակցությամբ, իսկ 80 հայ գործիչների միավորվել են մեղադրյալին աջակցելու համար՝ խոստանալով վճարել ցանկացած գրավ, որը կսահմանեն Վերաքննիչ դատարանի դատավորները: Սակայն դարձյալ նրա ազատ արձակումը, նույնիսկ գրավի դիմաց, մերժվել է: Նոյեմբերի 9-ից նա Երեւանի բանտային հիվանդանոցում է գտնվում, որտեղ անհրաժեշտ բուժօգնության համար պայմանների բացակայության պատճառով նրա առողջական վիճակն օր օրի վատանում է: Հինգ ամսվա ընթացքում նրա նախնական կալանքն ընթանում է «առանց անմեղության կանխավարկածի խախտման որեւէ դրդապատճառի», ինչպես որ նշել է նրա կնոջ քույրը: Նրա կարծիքով՝ Վարդան Պետրոսյանը դատական համակարգի կողմից ենթարկվում է «իրական դաժանության»:

Դատական նիստը կկայանա մարտի 28-ին, սակայն հաշվի առնելով տվյալ գործում անկողմնակալությունը, նրա ընտանիքը կարծում է, որ այնուամենայնիվ նրան արդարադատությունում կմերժեն: Հենց այդ պատճառով էլ մոբիլիզացվում են: ՎարդաՆ Պետրոսյանի գործը աղմուկ էր հարուցել Ֆրանսիայում: Այսօր նրա աջակցության միջնորդագիրը հավաքել է ավելի քան 9000 ստորագրություն, ստորագրողների թվում են Ալեն Դելոնը, Սեդա Ազնավուրը, Ֆրանսիայում «Who's Who»-ի հրատարակիչ Էթիեն Պրեւոն, Անրի-Ժանա Սերվան: Էլիզաբեթ Ամելի խոսքով վերջնական նպատակն է այն, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա պետական մակարդակում: «Ֆրանսու Օլանդն այս տարի մայիսին կմեկնի Հայաստան: Մենք խնդրել ենք Լորան Ֆաբիուսին եւ Քրիստիան Տոբիրային, որպեսզի նրանք դիմեն բարեկամ երկրին, որպեսզի Վարդան Պետրոսյանն արդար դատաքննության իրավունք ստանա: Հարկավոր է դիվանագիտական որոշում գտնել, որպեսզի նրան դատեն բոլոր կանոններին համաձայն կամ որ նա բուժում ստանա Ֆրանսիայում, քանի որ դրա կարիքն ունի»:



#53 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 28 March 2014 - 11:32 AM

Վ. Պետրոսյան. «Խափանման միջոց կալանքը խափանեց մեր մերձեցումը»
Զարուհի Մեջլումյան

16:00, 28 մարտի, 2014

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավտովթարի գործով դատավարության ժամանակ դիմել է տուժող կողմին` Հակոբյանների ընտանիքին` ասելով. «Իմ մասին դուք շատ բան եք ասել այս ընթացքում, շատ բան կարող եք ասել, որ ավելի լավ կլիներ` ես ծնված չլինեի կամ ես մեռած լինեի: Ես ինքս մտածում եմ` ավելի լավ կլիներ ես մահացած լինեի: Ես կուզենայի ծնկաչոք գալ եւ ներողություն խնդրել, սակայն խափանման միջոց կալանքը խափանեց մեր մերձեցումը: Ես չկարողացա գալ եւ անձամբ իմ սրտի խոսքն ասել: Եվ ինձ համար վիրավորական էր, որ ինձ վերաբերվում էին իբրեւ փախուստի դիմողի, չնայած հազարավոր ստորագրություններ էին ներկայացվել»: Նշենք, որ դատական նիստի ողջ ընթացքում մահացած տղաներից մեկի մայրը երկու տղաների` շրջանակի մեջ առնված նկարները պարզել էր Վարդան Պետրոսյանի ուղղությամբ:

Այսօրվա նիստին ներկա էին նաեւ Վարդան Պետրոսյանի` Ֆրանսիայից հրավիրած երկու փաստաբանները իրենց թարգմանչի հետ, սակայն նրանք սոսկ ունկնդրի կարգավիճակով մասնակցեցին, քանի որ նրանց թարգմանիչը չէր ներգրավվել դատաքննությունն իրականացնող մարմնի կողմից:

Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Դատավորը հեռացավ խորհրդականցական սենյակ` միջնորդության մասին որոշում կայացնելու:



#54 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 28 March 2014 - 11:34 AM

Նամակ Վարդան Պետրոսյանին՝ Հակոբյանների ընտանիքից

14:21, 24 մարտի, 2014

Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ընտանիքը «Հետք»-ին է ուղարկել բաց նամակ՝ ուղղված դերասանին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակին

Պարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա ձեզ թույլ չի տալիս կորցնել բարոյականությունը և ոտնահարել մեր արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում բազմիցս փորձել ենք հանդիպել և մերժում ենք ստացել: Իսկ դուք ո՞նց էիք պատկերացնում, ձեզ այդքան հարազատ ծափահարություններո՞վ պետք է դիմավորեինք ձեր բարեկամներին:

Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:

Ավելի լավ կլիներ՝ պատմեիք, թե ինչպես խրախճանքներից հետո ոչ սթափ վիճակում, բարձր արագությամբ, միեւնույն ժամանակ, հեռախոսով խոսելիս ոչնչացրեցիք 2 ընտանիք, 2 ջահել կյանք:

Դրա փոխարեն՝ գեղարվեստականորեն ներկայացրել էիք ձեր քրոջ եւ կնոջ հանդիպումը մեզ հետ: Այո, եկել են, բայց ինչ են տեսել եւ ինչ են խոսել: Տեսել են դժբախտացած 2 ընտանիք, ցավի ու սեւի մեջ մտած 2 մայրեր: Եւ գալուց հետո ինչ են առաջարկել. առաջարկել են Տաթեւիկի համար բժիշկ բերել, որը խորհուրդներ կտա, թե ինչ վարժություններ անի, այն դեպքում, երբ 20-ամյա Տաթեւը, որին հազիվ փրկեցինք մահվան ճիրաններից, դեռ հարց է՝ կկարողանա արդյոք ապրել լիարժեք կյանքով:

Ոչ մի անգամ չհիշեցիք մեր աղջկան, որը հոգեկան մեծ տրավմա է տարել: Ձեզ անգամ չանհանգստացրեց հուղարկավորության հետ կապված խնդիրները՝ այն դեպքում, երբ բազմիցս դա դարձրել եք շահարկման առարկա՝ իբր հոգացել եք այդ մասին: Մենք չենք էլ սպասել, պահեք ձեզ, դա ձեզ հաստատ պետք է գալու:

Հիմա քեզ ասում եմ՝ ոչ մի հաշտեցում, մենք թշնամիներ ենք: Եւ ավելի լավ էր՝ ընդհանրապես չխոսեիր: Ինչպես նշել ես, որ որոշեցիր խոսես: Ձեր ամեն քայլը մեզ ավելի է խոցում: Դա վաղուց մշակված անմարդկային ծրագիր էր ձեր եւ ձեր քրոջ կողմից: Մտածեք ձեր հոգու փրկության մասին: Ո՞նց եք ապրելու այդ մեղքով: Չենք լռելու եւ չենք ներելու: Բոլոր ձեր քայլերը անտրամաբանական են եւ նման ձեր խեղկատակ բեմադրություններին:

Իսկ ինչու չանդրադառնամ նրան, որ հինգ ամիս է՝ դատապարտյալների հիվանդանոցում եք, եւ ոչ թե կալանավայրում: Ինչ է, դեռ չառողջացա՞ք, ոնց հասկանանք, երբ մեր մահից փրկված հիվանդները՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ վնասվածքներով, վաղուց արդեն ստիպված տանն են, իսկ դուք դեռ բուժվում եք: Եւ դուք դեռ մտածում եք նոր  բեմադրությունների մասին. դա մենք թույլ չենք տա: Դուք այնքան լաց եք բերել, որ իրավունք չունեք ծիծաղելու:

Խորտակեցիր երկու ջահել կյանք: Եւ փոխարեն ծնկաչոք ներողության գայիք, դեռ փորձում եք ալեկոծել մեզ: Ամոթ ձեզ:

Եւ որտեղից եկաք, հանդիպեցիք մեզ, փոխարենը լսելու էինք հերթական վթարն է եղել՝ ոչ սթափ վիճակում, որը վերջացել է կորստով:

Ետ բեր մեր տղաներին եւ հեռացիր մեր ճանապարհից: Այս անգամ ձեր արտիստիզմը չփրկեց ձեզ, դուք ավելի բարդացրիք ձեր վիճակը՝ ստեղծելով ձեր չարաբաստիկ եռյակ միությունը՝ Վարդան, Աշխեն, Կոլյա:

Այնպիսի տպավորություն է, ոնց որ պարտք էինք ձեզ մեր տղաներին: Ինչ է, մտածում եք՝ ձեր երեխաներից վա՞տն էին: Այո, կարող ենք նաեւ սպառնալ: Ձագերին կորցրած վիրավոր գազանների ենք վերածվել:

Բազմիցս ասել եք, որ դուք կիսում եք մեր վիշտը: Փաստորեն դա ակնհայտ սուտ է, քանի որ սգալու փոխարեն դուք ընդամենը զբաղված եք եղել ֆիքսելով հանդիպման օրերը, ժամերը, վայրերը:

Մենք ձեզ վաղուց հանձնել ենք Աստծո դատին:

Հակոբյանների ընտանիք»:



#55 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 28 March 2014 - 11:34 AM

Կիսատ չթողնենք Երգը

12:34, 26 մարտի, 2014

Կարեն Ագուլյան

Կիսապարզ, կիսաբարդ,
պատմություն անավարտ,
մենության կիսաբեմ,
կիսաբաց,
կիսասեր, կիսախանդ,
փշրված ակնթարթ,
կիսամեղք, կիսահետք,
կես ավարտ...

Մարինե ԱԼԵՍ

Վթարի պահից ի վեր, գերմարդկային ճիգով եմ ինձ ստիպել չգրել` զուտ բարոյականության սկզբունքներից դրդված. նախ` զոհվածների անմխիթար ծնողներին, հարազատներին ու մտերիմներին հավելյալ ցավ չպատճառելու մտահոգությամբ, այնուհետև` հետաքննության անկողմնակալությանը չվնասելու... և ի վերջո, ամենակարևորը` կիսատ ու անհավաստի տեղեկությունների հիման վրա արվող դատողություններիս համար ի՞նչ պատասխան էի տալու Ահեղ Դատաստանի Օրը, մանավանդ երբ երկու անմեղ երեխա էր զոհվել։

Շատ կուզեի կարողանալ չգրել... գոնե մինչև դատավճռի հրապարակումը։

Սակայն, մարտի 16-ին դիտեցի ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության թերի ու կողմնակալ «պետ-պատվերը»։ Անբարոյականությունը դրոշ դարձրած` հայկական սերիալ...

Ով էր պատվիրատո՞ւն։ Հակոբյանների փաստաբան Ռ. ԲԱԼՈՅԱ՞ՆԸ, թե՞ նրա վերադաս` ոստիկանության կամ դատախազության համակարգի ղեկավարները, այլևս էական չէ։

Ռուբիկոնն արդեն անցել են և, ափսոս, խեղճ Հակոբյանները միամտորեն ընկել են այդ ծուղակը։

Ուրեմն, թող ինձանից չնեղանան բարոյականությունից շաղակրատողներն` անկեղծ լինելուս համար։

ՍԵՆԵԿԱՆ է ասել. «Ճշմարիտ վիշտը համր է»։ Հասկացի՛ր, ով կարող է։

Չեմ թաքցնի, որ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մտերիմն եմ։ Եվ հպարտ եմ դրանով։

Այս հինգ ամիսների ընթացքում, հազար անգամ գիշերներ լուսացնելով, ինձ հարց եմ տվել. «Իսկ եթե իսկապե՛ս խմած է եղել, իսկապե՛ս արագ է վարել, իսկապե՛ս հանցավոր է մեքենային չտիրապետելու հարցում... ինչպիսի բեռ` մնացած ողջ կյանքի համար, երբ մարդն արդարամիտ է, ազնիվ ու զգայուն... ինչպե՞ս ապրել...»։ Թշնամուս չէի կամենա։

Արդ, պարզվում է նույնիսկ քննիչ Հ. Հակոբյանի ու իր նմանների ավարտած օրինազանց հետաքննության արդյունքում, ոչ՛ հարբածության, ոչ՛ արագության գերազանցման փաստեր չկան դատարան ներկայացված քրեական գործում։

Ո՞րն է ուրեմն դժբախտ պատահարի իրական պատճառը։

Դա ստույգ գիտեն միայն հինգ հոգի` վթարից ողջ մնացածները։

Էմմա Հակոբյանի և իր ընկերուհու` Սիրանույշ ՏՌՈՒԶՅԱՆԻ վարկածները Youtube-ում բոլորս ենք դիտել դեպքից անմիջապես հետո, երբ թերիները դեռ չէին միջամտել իրենց «խորհուրդներով»։

Եվ ԱՐՄԵՆԻԱ հեռուստատեսության բեմադրած սադրանքը իրականությունը նենգորեն խեղաթյուրելու ձախողված փորձի ապացույցն է։

Խե՜ղճ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ...

Աստվա՛ծ է վկա, որ ամենայն անկեղծությամբ եմ ասում. «խե՜ղճ մարդիկ»։

Իրոք, այդպես եմ մտածում ու կարեկցում ձեզ, ու սփոփել ցանկանում, ու օգնել, քանի որ վստահ եմ` դուք շատ լավ գիտեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչպես... սակայն դատապարտված եք չասելու։

Եվ որքան իմ հարազատ Վարդանի համար էի մտահոգված թե` ինչպե՞ս է ապրելու այդ ծանր բեռով, հիմա ձեզ եմ դիմում. ճշմարտության ու արդարության դեմ մեղանչելով` ինչպե՞ս եք տանելու այս նոր բեռը մնացած ողջ կյանքում։

Անձնական վիշտը, որքան էլ այն մեծ լինի, արդյո՞ք նոր մեղքի արդարացում է։

Մոմ վառելուց, եկեղեցի կառուցելուց ենք խոսում. հիշեցնե՞մ պատվիրանները...

Իսկ գուցե ճանապարհային երթևեկության կանոննե՞րը, կամ տրանսպորտային միջոցի` «ՆԻՎԱ»-ի շահագործման պարտադիր նորմերը խախտելու անսպառ շա՞րքը։

Գիտակից եմ ու կրկին ձեր ներողամտությունն եմ հայցում ծանր խոսքերիս համար։

Եվ կշարունակեի լռել, եթե այդ կերպ չմասնակցեիք մարտի 16-ին հեռարձակված խեղկատակությանը։

Մարդը, առավել ևս քրիստոնյան, շահի և պարկեշտության միջև մի՛շտ էլ ընտրություն ունի։ Մենք պատասխանատու ենք մեր ամեն մի խոսքի ու արարքի համար։

Այն, որ քննիչներն ու դատավորներն ինչ ուզում, անում են, իրենց խղճին թող մնա. դեռ ինչքա՜ն կիսատ ու թերի զավակներ, թոռներ ու հարսներ են ունենալու։ Գլխներին են տալու, բայց ուշ կլինի. ընտրությունն իրենք են արել։ Գիտե՞ք այսօր Հայաստանում ինչու են այսքան թերիներ վխտում։ Պարզապես, ժամանակին սրանց հայրերն ու պապերն էլ են ընտրության առաջ եղել` մե՞ղք վերցնել հոգուն, թե՞ Մարդ մնալ... ու կատարվել է անուղղելին։

Կիսատների դարում, կիսատների աշխարհում ու կիսատների մեջ ենք ապրում։

Սակայն դա էլ մեր ընտրությունն է եղել։ Ոչ ոք իրավունք չունի ուրիշից բողոքելու։

Փաստերն ավելի քան խոսուն են.

Երբ 1988-ին ազգովի չէի՛նք ուզում անկախ պետություն ունենալ։

Երբ ռեժիմի փլուզման պահին կոմունիզմի ՆՅՈՒՐՆԲԵՐԳ-ը ազգովի չպահանջեցինք։

Երբ օտարի գործակալին ազգովի, 83 % -ով, «նախագահ» ընտրեցինք։

Երբ շարունակում ենք «անվանի» հանցագործներին պետական պաշտոններ հրամցնել։

Երբ «մտավորականը», կամովի, իշխանավորին հաճոյանալու գնով է կայանում։

Երբ «գործարարը» հայաստանցուց քերթած-փախցրածն արտասահմանում է ներդնում...

Երբ «ընդդիմությունն» ասելիք չունի ու իշխանության գալու երազախափությամբ է զուտ մխիթարվում։

Իսկ արտագաղթը դատարկում է երկիրը...

Շարունակե՞նք, թե՞ բավ է...

Մեր այս մեղքերի համար ենք պատասխան տալիս ու դեռ գալիք սերունդներն էլ են պատասխան տալու։

Ու մի՞թե պարզ չէ, որ կիսատների այս գաղջ մթնոլորտում լիարժեք մարդուն կենդանու բնազդով պիտի ոչնչացնեն, առնվազն` վարկաբեկեն։

Մեր մեծարգո ակադեմիկոսի բառերով. «Սա պարզապես տեսակի' պայքար է»` թերիներն ի բնե չեն կարող հադուրժել ազնվականին։ Ու դրանց «տնամերձ»” հեռուստակայաններն ու «մարտնչող» թերթուկներն, ինքնակոչ լրագրողներով, ջերմաչափ կոտրելու լավագույն գործիքն են` սեփական ջերմախտը թաքցնելու համար, հայելի մրոտողները` սեփական թերությունները չտեսնելու համար։

Նեռի հետ սրանց հաղորդության զոհասեղանին անդադար թարմ միս ու արյուն է պետք։ Միջոցների մեջ ու զոհերի` տարբերություն չի էլ դրվում։ Այսպես, հանգիստ հոշոտեցինք ԱԲՈՎՅԱՆԻՆ, ԿՈՄԻՏԱՍԻՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ՉԱՐԵՆՑԻՆ... վտարեցինք մեր միջից ՆԺԴԵՀԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻՆ, ԴՐՈՅԻՆ... կենդանության օրոք մոռացության դատապարտեցինք ԶԱՐՅԱՆԻՆ, ՕՇԱԿԱՆԻՆ, ՉՐԱՔՅԱՆԻՆ... ու շարունակում ենք իրար ուտել։

Մինչև ե՞րբ ենք այսպես կիսատ ու կիսված, թերացած, թերացող ու թերի ապրելու` սեփական մեղքերն այլոց վրա բարդելով ու արդարամտություն պահանջելով միայն ուրիշներից։

Գեթ մի անգամ կարո՞ղ ենք մեզ կողքից նայել ու հասկանալ, թե ինչո՞ւ  ենք դաժան օրինաչափությամբ կոտրում հատկապես Ասպետներին։

Շատերի՞ն եք ճանաչում Հայաստանում, ում հաջողվում է բոլորիս ոգի, հույս ու հավատ ներշնչել մեր սեփական ուժերի ու ապագայի, մեր Առաքելության նկատմամբ։

Իսկ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, անգամ բանտում փակված, կարողանում է գոտեպնդել մեզ ու սիրելով բոլորիս, շարունակում ասել. «Գլուխդ բա՛րձր, հայ ժողովուրդ, հերիք՛ վհատվենք, ոտքի՛ հանուն մեր արժանապատվության, ձեռք մեկնենք միմյանց, որ միասին երգենք մե՛ր Երգը»։



#56 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 April 2014 - 12:42 PM

Վարդան Պետրոսյանի հեռախոսազրույցը ալեհավաքը որսացել է Եղվարդի մոտ. նոր փաստաթուղթ գործի նյութերում

 

Դերասան Վարդան Պետրոսյանը Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի օրը հեռախոսով խոսել է մինչեւ դեպքի վայր հասնելը։ Սա ապացուցելու նպատակով նրա պաշտպանները հարցում են ուղարկել «Ղ-Տելեկոմ», որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ ալեհավաքը, որը որսացել է նրա հեռախոսազանգը, տեղադրված է եղել Եղվարդ քաղաքում։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այդ փաստաթուղթը այսօր՝ ապրիլի 18-ին, հրապարակեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում եւ խնդրեց կցել այն գործի նյութերին։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը չառարկեց, որ փաստաթուղթը կցեն գործի նյութերին, սակայն ասաց, որ դրանք ամբողջական չեն, քանի որ մեկ ալեհավաքի ծանրաբեռնվածության դեպքում մյուսը կարող է սպասարկել տվյալ զանգը:

Հիշեցնենք, որ տուժող կողմը հայտարարել էր, թե Վարդան Պետրոսյանը մեքենան վարելիս խոսելիս է եղել հեռախոսով, ինչին առարկել էր պաշտպանական կողմը։ Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը կարճ հեռախոսազրույց է ունեցել մինչեւ դեպքի վայր հասնելը:

Դատարանը որոշեց փաստաթղթերը կցել գործի նյութերին: Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց նաեւ գործի նյութերին կցել դեպքի վայրի չորս լուսանկար՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արխիվից։

Ռուբեն Բալոյանը նկատեց, որ քրեական գործի նյութերում դրանք առկա են, ինչի հետ չհամաձայնեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Բալոյանը դատարանին ասաց, որ այդ նկարներն իրենց մոտ կան, եւ իրենք չեն ցանկանում դրանք կցել գործին: Դատարանը, սակայն, որոշեց կցել դրանք քրեական գործի նյութերին:

Փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ տուժող կողմի կարծիքով՝ այս ամենն արվում է լրատվամիջոցների համար.

«Գործի չհետազոտված ապացույցները նախօրոք է հրապարակում ՝ խախտելով քրեական օրենսգիրքը: Դատարանին խնդրում եմ կասեցնել պաշտպանական կողմի անօրինականությունը եւ թույլ չտալ, որ գործն ընթանա պաշտպանական կողմի հայեցողությամբ»:

Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը Քրեական օրենսգրքի որեւէ կետ չի խախտում: Նա միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հիմնավորելով, որ դեպքի վայրում բացակայել է բնակավայրի ելքի ճանապարհային նշանը, ինչը պարզվել է Տրանսպորտի նախարարություն եւ Եղվարդի քաղաքապետարան արված հարցումների արդյունքում: Նա նաեւ նշեց, որ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է 71 կմ/ժամ արագությամբ, այնինչ ճանապարհի այդ հատվածում թույլատրվում է 90 կմ/ժ արագություն. «Այսինքն Պետրոսյանի մեքենայի արագությունը թույլատրելի է, եւ նա ճանապարհային երթեւկության խախտում չի կատարել: Այս արագությամբ նա լիարժեք կարողացել է կառավարել մեքենան»։

Ռուբեն Բալոյանը առարկեց՝ ասելով, որ տպավորություն է, թե գործում առկա են միայն Բաղդասարյանի ներկայացրած փաստաթղթերը, եւ նախաքննական մարմնի առկայության կարիք չկա. «Պարոն Բաղդասարյանի կարող է ներկայացնել, որ վթար ընդհանրապես չի եղել: Միջնորդությունն անհիմն է,  նման տվյալ չկա, որ վարել է 71 կմ/ժամ արագությամբ: Այնպիսի տպավորություն է, որ փաստաբանը Վարդան Պետրոսյանի փոխարեն ցուցմունք է տալիս, հնարավոր է, որ Պետրոսյանը իր ցուցմունքում ասի 100 կմ/ժամ արագությամբ է վարել մեքենան»:

Դատական նիստը շարունակվում է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am



#57 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 April 2014 - 12:43 PM



#58 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 May 2014 - 02:48 PM

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Զարուհի Մեջլումյան

12:33, 29 ապրիլի, 2014

Քիչ առաջ «Հետքը» լուր ստացավ, որ դերասան Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխում են:

Տեղեկատվությունը ստուգելու նպատակով դիմեցինք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանին, ով հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանին տեղափոխում են   «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մաս, քանի որ նրան բուժող բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վ.Պետրոսյանին անհրաժեշտ ստացիոնար բուժումը պետք է շարունակվի: «Վարդան Պետրոսյանը ստացիոնար բուժում կստանա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասում»,-«Հետքին» ասաց Գոռ Ղլեչյանը:

Գլխավոր էջ
7
Տպել    |  In English  |  На русском



#59 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 May 2014 - 02:48 PM

Հերթապահ բժիշկը մեկ անգամ ևս պնդել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել
Զարուհի Մեջլումյան

22:50, 26 ապրիլի, 2014

Վարդան Պետրոսյանի գործով «Հետքի» վերջին հոդվածին արձագանքել էր տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը՝  shamshyan.com կայքում հանդես գալով հրապարակմամբ, որտեղ նա կասկած էր հայտնել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրության իրական լինելու վերաբերյալ, քանի որ դատարանում հետազոտված նույն ապացույցում՝ հետազոտության մեթոդը տողում բացակայում է հետևյալ արտահայտությունը. «արտաշնչման օդի մեջ ալկոհոլի հոտ»: Նշված է միայն ալկոմետր բառը:

Փաստաբան Ռուբեն Բալոյանը նաև ցանկանում էր պարզել, թե որտեղից է «Հետքը» ստացել այդ փաստաթղթի լուսապատճեն: Այստեղ որևէ գաղտնիք չկա, քանի որ դեռ անցյալ տարվա նոյեմբերի 11-ի հրապարակման մեջ նշված է, թե որ մարմինն է այդ փաստաթուղթը տրամադրել: Այդ հրապարակումից մեջբերում. «Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել Նաիրիի ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր Նաիրիի ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից: Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում»:

Այս պատասխանին կից էլ ներկայացվել է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արձանագրության պատճեն, ինչն էլ հրապարակել է «Հետքը»: Բացի այդ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից կատարված հարցումն ու Նաիրիի բժշկական կենտոնի պատասխանը՝ կից արձանագրությամբ, ապրիլի 25-ի դատական նիստում ներկայացվեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նաև փաստաբանական հարցում է կատարել և ստացել վթարի օրը՝ հոկտեմբերի 20-ին Նաիրիի բժշկական կենտրոնում հերթապահած բժիշկ Համազասպ Գևորգյանի պատասխանները, ով և կատարել է վարորդների սթափության վիճակի մասին զննությունները, այդ թվում և Վարդան Պետրոսյանինը: Ըստ Գևորգյանի պատասխանի, հոկտեմբերի 20-ին, ժամը 23:10 անցկացվել է վարորդ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունը: Հերթապահ բժիշկը մեկ անգամ ևս պնդել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել: Ստուգման արդյունքներն արտացոլված են նաև Նաիրիի բժշկական կենտրոնի վարորդների սթափության զննության մատյանում, որը համարվում է խիստ հսկողության մատյան: Այդ մատյանի 58-րդ էջում գրանցված է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արդյունքը, որտեղ նշված է՝ սթափ: Օրվա հերթապահ բժիշկ Գևորգյանը ներկայացրել է մատյանի 58-րդ էջի լուսապատճեն, որտեղ երևում է սթափ բառը: Հասկանալի պատճառներով մատյանում գրանցված այլ անձանց անձնական տվյալները փակված են լուսանկարում:

Հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր արձանագրություն կազմվում է 2 օրինակով, սովորական պատճենահանող թղթով՝ կապիրովկայով, օրինակներից օրիգինալը տրվում է իրավապահ մարմնին, մյուսը մնում է բժշկական կենտրոնում, իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցմանը պատասխանելով՝ հոկտեմբերի 31-ին ուղարկվել է երկրորդ կրկնօրինակը վավերացված վիճակով, որտեղ լրացվել է նաև ստուգման  մեթոդը՝ արտաշնչման օդի մեջ ալկոհոլի հոտի պարզում՝ ալկոմետրի օգնությամբ: Այսինքն՝ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի նշած զննության մեթոդի ավելացումը, ինչպես բժիշկ Համազասպ Գևորգյանն է նշում, կատարվել է իրենց՝ ԲԿ-ի կողմից:

«Վերջերս պարբերաբար հրապարակումներ են լինում, որտեղ Ռուբեն Բալոյանը կասկածի տակ է դնում Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը: Այն, որ իմ պաշտպանյալը վթարի օրը մեքենան սթափ է վարել, հաստատված է համարել նաև նախաքննական մարմինը: Այդ փաստը չի վիճարկել նաև տուժողի ներկայացուցիչը: Սակայն նախաքննության ավարտից հետո, երբ արդեն սթափության հարցը չէր կարող վիճարկման ու քննարկման թեմա դառնալ, Ռուբեն Բալոյանը սկսեց մամուլում կասկածի տակ դնել Վարդան Պետրոսյանի սթափ լինելու փաստը: Սա անհասկանալի է, քանի որ տվյալ հարցի քննությունը դուրս է դատական լիազորությունից»,-զարմանք հայտնեց փաստաբան Բաղդասարյանը՝ հիշելով խորհրդային ժամանակները. «Երբ մի հայտնի անձի ուզում էին պատասխանատվության ենթարկել, նախ փորձում էին նրան տարբեր կերպ վարկաբեկել: Նույն ձեռագիրն է նաև մեր օրերում:  Ինչպես բացատրել, որ shamshyan.com-ում Ռուբեն Բալոյանը ընդգծել է. «…նշված է հետազոտության արդյունքը՝ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ»։ Դա հետազոտության արդյունքը չէ, այլ գրված է հետազոտության մեթոդը տողում, իսկ որպես արդյունք նշված է՝ սթափ բառը: Սա հիշեցնում է մի հայտնի անեկդոտ, երբ անգլիացի լորդն ուզում է լորդերի պալատի նախագահ դառնալ, իսկ նրա ընդդիմախոսներից մեկը լուր է տարածում, թե լորդի աղջիկն անբարոյական է: Մյուսը, թե՝ լորդը աղջիկ չունի: Ընդդիմախոսն էլ, թե՝ իսկ դա արդեն կարևոր չէ, ես իմ ասածն ասացի»,-ամփոփեց փաստաբանն ու տեղեկացրեց, որ հերթապահ բժշկի հարցումն ու պատասխանները, նաև բժշկական կենտրոնի հատուկ մատյանից տրամադրած պատճեները կներկայացնի դատարան:



#60 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 May 2014 - 02:49 PM

Գոյություն չունեցող անձը Վարդան Պետրոսյանի գործով արձանագրություններ է ստորագրել
Զարուհի Մեջլումյան

22:45, 25 ապրիլի, 2014

Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստին Հակոբյաններից ներկայացել էր միայն Արթուր Հակոբյանի ընտանիքը: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին Հայկ Հակոբյանի ընտանիքից հայտնել էին, որ դատական նիստն առանց իրենց շարունակեն:

«Առ այսօր ինչ արվել է, լրատվամիջոցների համար է արվել». Ռ.Բալոյան

Անցյալ դատական նիստին ապացույցների հետազոտումը սկսվել էր Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումից: Եվ քանի որ այդ ապացույցն արդեն հետազոտված էր, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ դեպքից 5 օր անց տուժող Տաթևիկ Հակոբյանը դատաբժշկին հայտնել է, որ իրենց մեքենան ճամփեզրին  է եղել, երբ մեքենան հարվածել է:

Հետո փաստաբան Բաղդասարյանը միջնորդեց news.am կայքում տպագրված տուժող Էմմա Հակոբյանի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հարցազրույցը սկավառակով կցել քրեական գործին:  Հարցազրույց-տեսանյութում Էմմայի ընկերուհին նշել է, թե «Նիվայի» մեջ որտեղ են նստած եղել Հակոբյան ընտանիքի երեխաները: Օրինակ, ըստ այդ հարցազրույցի, Էմման նստած է եղել երկու նստատեղերի արանքում դեմքով դեպի քույրն ու եղբայրները: Դատախազ Արթուր Սարգսյանն առարկեց՝ նշելով, որ մասնավոր կայքից հանված մասնավոր անձի զրույցը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ, և անիմաստ է այն կցել գործին: Ռուբեն Բալոյանն ասաց. «Բառ չեմ գտնում ասելու: Պաշտպանական կողմը գտնում է մի բառ, որ կառչի, փորձում է օգտվել նրանից, որ Տաթևիկը շատ ծանր վիճակում է պատասխանել դատաբժշկի հարցերին: Այս միջնորդության նպատակը նույնպես այն է, որ լրատվամիջոցների ուշադրությունը գրավի, այն գործի նյութերի հետ կապ չունի: Առ այսօր ինչ արվել է, լրատվամիջոցների համար է արվել: Իսկ եթե լրատվամիջոցները շարունակեն կողմնակալ լուսաբանել, ապա ստիպված կլինեմ միջնորդել, որ առհասարակ չլուսաբանվեն նիստերը»,-ասաց Ռուբեն Բալոյանը՝ կարծիք հայտնելով, որ լրատվամիջոցները հիմնականում ներկայացնում են պաշտպանական կողմի դիտարկումները:

Միջնորդության մասին իր դիրքորոշումը հայտնելով՝ Վարդան Պետրոսյանը նշեց. «Նույն համացանցում քաղաքացի Բալոյանը հանգիստ կերպով բաներ է գրում իմ հարբած լինելու մասին, տուժող կողմը գրում է հարբած վիճակով սիրուհիներիս մոտ գնալու մասին: Այսինքն՝ այդ ամենը կարելի է անել, բայց այն, ինչ կարող է որոշիչ դեր խաղալ այս դատավարության ընթացքում, ասվում է՝ պետք չի»:

«Մենք մեր աշխատանքն ենք անում, լրատվամիջոցները կարող է և չլինեն, բայց մենք դատական քննությունը պիտի անենք: Պարզապես ապահովում ենք դատավարության հրապարակայնությունը»,-նշեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը՝ որոշում կայացնելով սկավառակը կցել գործի նյութերին:

Ինչքան առաջ է տարվում մեքենայի հետվթարային դիրքը, այնքան բարձրանում է արագությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտումը: Հրապարակվեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որը կայացվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին: Հրապարակվեցին նաև դեպքի վայրի զննության (կից սխեմայով), ապա երկու մեքենաների զննությունների արձանագրությունները: Հենց կից սխեման էլ դարձավ քննարկման առարկա:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց գործի նյութերին կցել  «Կառուցագետ» անկախ փորձագիտական կենտրոնի կողմից կատարված տեղանքի չափագրման սխեման: Կենտրոնի փորձագետ Ա.Հարությունյանի կատարած աշխատանքի և նախաքննության քննիչ Հ.Հակոբյանի կատարած սխեմաները տարբեր թվերում 4-6 մետրի տարբերություն էին տալիս: Իսկ գործի նյութերում առկա սխեմայում գրված 8 մետր նշումը, ըստ փաստաբանի, առհասարակ չի համապատասխանում իրականությանը:

«Ինքներդ նայեք, որ այդ թիվը սարքված է, դա ի սկզբանե 8 չի եղել: Մեքենաների հետվթարային դիրքերի տեղը 4 մետրով քննիչը սխեմայի մեջ շարժել է առաջ: Իսկ ինչքան առաջ է տարվում մեքենայի հետվթարային դիրքը, այնքան բարձրանում է արագությունը: Սխալ է նշվել նաև ավտոմեքենայից թափված հեղուկի տեղը, անվադողերի հետքերը նշված չեն, արձանագրված չեն կողասահքի հետքերը»,-ասաց Բաղդասարյանը՝ խոշորացույցը մոտեցնելով քննիչի կողմից պատրաստված սխեմային ու փոքր մոդելի մեքենաներով ցույց տալով երկու մեքենաների հետվթարային վիճակը:  
 

Արձանագրությունների տակ ստորագրել է գոյություն չունեցող անձ

Դեպքի վայրի արձանագրությունը հրապարակելուց հետո (որը կատարվել է հոկտեմբերի 20-ին, սա հետաքրքիր է այնքանով, որ քրեական գործը հարուցվել է միայն ամսի 21-ին) փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, ըստ որոնց արձանագրությունների տակ ստորագրած ընթերականերից մեկը գոյություն չունեցող անձ է: Բանն այն է, որ Վազգեն Գարեգինի Կարապետյան անուն, ազգանուն, հայրանունով մարդ (Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 1985 թ-ին ծնված) Հայաստանում չկա:

Փաստաբանը դիմել է ոստիկանության անձնագրային վարչություն ու ստացել պատասխան, որ նման անձ Հայաստանում հաշվառված չէ և չի էլ եղել: Այնուհետ Բաղդասարյանը elections.am կայքից դուրս է բերել բոլոր Վազգեն Կարապետյաններին, սակայն Գարեգին հայրանունով 4 անձ է գտնվել, որոնք, սակայն, 1985 թ-ի ծնունդներ չեն եղել, այլ տարիքով մարդիկ: Բացի այդ, այլ հաշվառում ունեն, իսկ հաշվառումից դուրս գալու տվյալներ չկան: Փաստաբանը նաև հարցում է կատարել Զորավանի գյուղապետարան ու ստացել պատասխան, որ նման բնակիչ իրենք չեն ունեցել և չունեն:

Այս բոլոր հարցումներն՝ իրենց պատասխաններով փաստաբանը միջնորդեց կցել քրեկական գործին: Տուժող կողմն ու դատախազը չառարկեցին: Դատարանը դրանք կցեց քրեական գործին: Նիկոլայ Բաղդասարյանը միջորդեց անթույլատրելի ճանաչել այն ապացույցները, որոնք, որպես ընթերակա, ստորագրել է Վազգեն Գարեգինի Կարապետյանը, քանի որ դրանք ձեռք են բերվել քննչական գործողությունների խախտմամբ:  

Դատախազ Արթուր Սարգսյանի կարծիքով, հնարավոր է անձնագիր չունեցող անձը ներկայացել է այդ տվյալներով: Ուստի խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը ևս կարողանա պարզել՝ նման տվյալներով անձ կա Հայաստանում, թե՝ ոչ: Ռուբեն Բալոյանի կարծիքը նույնպես այն էր, որ  իրենք ևս փորձեն ընթերակայի վերաբերյալ տվյալներ ճշտել. «Եթե Բաղդասարյանը չի գտել ընթերակային, դա դեռ չի նշանակում, որ նա չկա»,-ասաց փաստաբան Բալոյանը: Դատախազն ու տուժողի ներկայացուցիչը խնդրեցին հետաձգել միջնորդության քննությունը: Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև դրա վերաբերյալ էական հանգամանքների պարզումը:

Սթափ բառի «ս» տառն, ըստ Ռ. Բալոյանի, կասկածելի է

Նաիրիի (Եղվարդի) բժշկական կենտրոն ընդունվելիս հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին ստուգվել է՝ արդյոք Վարդան Պետրոսյանը սթա՞փ է վարել մեքենան, թե՞ ոչ: «Հետքը» դեռ նոյեմբերին հրապարակել էր ԲԿ-ի կողմից հաստատված փաստաթուղթը, ըստ որի Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ:

«Սթափ բառը ջնջումով է գրված»,-շեշտեց տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: «Պարոն Բալոյանը ճիշտ չի ասում, հարգելի դատարան: Ոչ մի ջնջում էլ այդ փաստաթղթում չկա, պարզապես «ս»-ի պոչիկը մի քիչ վերև է: Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը չի հերքել նախաքննական մարմինը, չի վիճարկել նաև Ռուբեն Բալոյանը ողջ նախաքննության ընթացքում, իսկ դատաքննության սկսվելու նախօրեին սկսեց հրապարակումներով հանդես գալ, թե կապացուցի, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել»,-առարկեց Նիկոլայ Բաղդասարյանը: Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ կարող են անգամ այդ «սթափ» բառի «ս» տառը հանել ու թողնել «թափ» բառը, և եթե ինքը սթափ չլիներ, ապա միգուցե կգրվեր «անսթափ» բառը:

Ռուբեն Բալոյանն ասաց, որ Հայկ ու Արթուր Հակոբյանների, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունները միջնորդելու է, որ անթույլատրելի ապացույցներ ճանաչվեն. «Բոլոր տեղերում էլ միայն նշված է սթափ բառը, իսկ 0,00 տոկոս գրված չէ»,-առարկեց Բալոյանը: Նրա կարծիքով, առհասարակ Վարդան Պետրոսյանի հիվանդության ողջ պատմությունն է խեղաթյուրվել:

Նիկոլայ Բաղդասարյանն, իր հերթին, հարցումներ է արել Նաիրիի (Եղվարդի) և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, որտեղից էլ ստացվել են պատասխաններ, առաջին դեպքում ուղարկվել է Վարդան Պետրոսյան վարորդի սթափության վիճակի մասին արձանագրությունը, իսկ «Էրեբունի» ԲԿ-ից փաստաբանին պատասխանել են, որ նման ստուգում իրենց մոտ առհասարակ չեն կատարում:      

Դատաքննությունը կշարունակվի մայիսի 16-ին: Այդ օրը փաստաբան Բաղդասարյանին կմիանան նաև Ֆրանսիայի քաղաքացի փաստաբանները:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users