Հանճա՛րդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն Արեւաբառ՝
Ա՛լ վերածնե բլատակներեն, եւ բառագոչ քնարըդ ա՛ռ:
Հանո՜ւն Ույժին, Հանո՜ւն Գեղին, մտիր մեհյանն Աստվածներուն.
Չահը ձեռքիդ՝ բագնե բագին համասըբռե՛ Հուր ու արյուն:
Եվ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր Բաժակըդ նուռ,
Հետո զոհվող քերթողներուն սըրտին վրա Լեցո՜ւր, լեցո՜ւր:
Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին Ցեղիդ Մարմարեն կույս,
Մե՛նք, Զավակներդ օգոստաբառ, պիտի կերտենք Նո՜ր Արշալույս:
Edited by Anahid Takouhi, 13 March 2006 - 09:57 AM.