Jump to content


Photo

Baptism


  • This topic is locked This topic is locked
10 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:06 PM

Մկրտություն



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:08 PM

Ինչ է Մկրտությունը և ինչ է անհրաժեշտ մկրտության համար

 

Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. Այս երախան ի՞նչ է ցանկանումե:
Կնքահայրը (երիցս) պատասխանում է. Հավատք, հույս, սեր և մկրտություն:
«Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»:
(Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում: Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին: Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք
մկրտություն:



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:08 PM

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս: Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբազան երկյուղով մոտենալ այդ վեհ խորհըրդին: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ. Գ 5): Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում:
Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու: Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծու միջև, ինչպես նաև հոգու և մարմնի, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց:
Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16):
Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:09 PM

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:09 PM

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ: Հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը: Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Այսինքն՝ մկրտվելուց առաջ պետք է անցնել որոշակի նախապատրաստական շրջան: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին.



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:09 PM

«Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20):
Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»:
Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծուն որդեգիր դարձած և Աստծու խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ո՛չ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը: Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծու պատվիրանների համաձայն դաստիարակի փոքրիկին:
Երբեմն մարդիկ ասում են, որ իրենք մկրտվելիս չեն զգացել, թե ինչ է կատարվել, չեն զգացել, որ այդ մկրտությամբ իրենք դարձել են Աստծու որդեգիր, և ընդհանրապես մկրտության խորհուրդը կատարվելիս չեն գիտակցել Աստծու ներկայությունը: Սակայն մարդն ավելի շուտ պիտի մտածի, որ ոչ թե Աստված է, որ ներկա չի գտնվել այդ խորհրդի ժամանակ, այլ մարդն է, որ իր տկար հոգեվիճակի մեջ չի զգացել Աստծու ներկայությունը: Եկեղեցին իր վարդապետությամբ հաստատում է, որ ամեն մի խորհուրդ կատարվում է Քրիստոսի ձեռքով և օրհնությամբ է լցնում այն ընդունողներին՝ անկախ խորհրդակատար անձից, ինչպես նաև անկախ ընդունողից: Քրիստոսի Եկեղեցին միշտ էլ աշխատել է, որպեսզի խորհրդակատարման երկու կողմերն էլ բավարար պատրաստությունն ունենան՝ այն մատուցելու և ընդունելու:
Ուստի հավատա՛, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատի՛ր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը:



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:09 PM

ԱՄՓՈՓՈՒՄ
Մկրտութան խորհրդի կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները.
1. Միշտ հիշի՛ր, որ մկրտության սուրբ խորհուրդը հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, անձամբ մկրտվելով սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում:
2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից: Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին, որը պատրաստվում է մկրտության) դառնում է Աստծու որդեգիր: Նա արդեն Քրիստոսին իր անձի վրա կրում է որպես աներևույթ և զորավոր մի զգեստ:
3. Մկրտությունը պետք չէ դիտել որպես ազգային սովորություն կամ էլ զվարճության ու կերուխումի առիթ, այլ պետք է առաջին հերթին լրջորեն պատրաստվել այն ընդունելու համար:
4. Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:
5. Մկրտության նյութը ջուրն է, անկախ իր տեսակից (աղբյուրի, գետի թե ծովի) և որակից (պղտոր թե հստակ):
6. Մկրտության ժամանակ մանուկ երախան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում: Հետևաբար ճիշտ կլինի, եթե մկրտվողը մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից:
7. Մկրտությունից առաջ կնքահայր ենք ընտրում: Հաճախ, չկարևորելով կնքահոր պարագան, ընտրում ենք պատահական մեկին՝ լրացնելով ծեսի միայն ձևական կողմը: Սակայն խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել մեզ: Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ:



#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:10 PM

8. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ:
9. Մկրտության խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին:
10. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատք, մե՛կ մկրտություն»,- ասում է Պողոս առաքյալը (Եփես. Դ 5):
11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Որևէ մեկը մկրտվելով կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ:
12. Մկրտությունից առաջ մեզ մոտ պետք է ունենանք խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և փոքրիկ սրբիչ, որն անհրաժեշտ է լվացած դեմքը սրբելու համար: Ընդունված է այդ սրբիչը սրբությամբ պահել:
13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին:
14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:



#9 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:10 PM

15. Մկրտվողը մեկընդմիշտ դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին մասն է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու, հետևաբար, եթե որևէ մեկը մկրտվել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցում, ուրեմն Հայ Եկեղեցու անդամ է և պարտավոր է գեթ իր աղոթքներով սատար կանգնել այդ Եկեղեցուն:
16. Հայ Առաքելական Ս. Եկեղեցում մկրտված անձը չի կարող վերամկրտվել մեկ այլ եկեղեցում:
17. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը:
18. Մկրտության խորհրդին անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը:
Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի՛ երկմտիր, հավատա՛ Աստծու առաջնորդությանը և գնա՛ Եկեղեցի: Կնքի՛ր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար:
Տե՛ր, աղաչում եմ Քեզ, օգնիր ինձ՝ մեղավորիս, հասկանալու Քո գաղտնիքները:
Բացի՛ր իմ աչքերը՝ տեսնելու Քո անտեսանելի Խորհուրդները,
Եվ ուժ տուր ինձ՝ ծնվելու մկրտության սուրբ ավազանից։

Ամեն:



#10 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:10 PM

http://ter-hambardzu...t/archives/3738



#11 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 26 August 2014 - 04:13 PM

Ի՞նչ է Դրոշմը (հարց և պատասխան)
droshm

Ի՞նչ է Դրոշմը։
- Դրոշմը Մկրտության անբաժան մասն է։ Ջրով մկրտվելուց անմիջապես հետո երախան դրոշմվում կամ օծվում է մեռոնով կամ սուրμ յուղով։ Դրոշմ նաև նշանակում է կնիք, և այս պատճառով Մկրտությունը կոչվում է նաև Կնունք։
Ինչո՞ւ է Դրոշմը խորհուրդ։
- Որովհետև խորհրդավորում է Սուրբ Հոգու շնորհը։ Սուրբ Հոգին հայտնվեց մեր Փրկչի Մկրտության ժամանակ և աղավնակերպ իջավ Նրա վրա։ Սրբալույս մեռոնը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա։
Դարձյալ՝ օծումը աստվածային ճշմարտությունները սովորելու և պահելու երաշխիք է։ Հոգով արթուն քրիստոնյան բնավ չի մոլորվի ճշմարիտ հավատքի կյանքում, քանզի օծումով ստացած Սուրբ Հոգու շնորհն անբաժան է նրանից [տե՜ս Ա Հովհ. Բ 26, հմմտ. Եփես. Ա 13, Դ 30]։
Հին ժամանակներում յուղով օծում էին վիրավոր զինվորներին և անընդհատ շփումով յուղը փակում և ապա բուժում էր վիրավոր մասը: Այդպես է նաև հոգևոր կյանքում. օծումով մարդը նախ բուժվում է հոգևոր իմաստով, ինչպես նաև պատսպարվում չարից և մեղքից:
Սուրբ Հոգին միայն աղավնակե՞րպ է հայտնվել։
- Ո՜չ, կրակի ձևով էլ է հայտնվել, օրինակ՝ Հոգեգալստի պատմության մեջ կարդում ենք, որ հայտնվում է հրե լեզունե-րի ձևով« որովհետև հուրը մաքրության խորհրդանշանն է. ինչպես որ ամեն նեխած և փտած բան ջնջվում է կրակով, այնպես էլ Սուրբ Հոգին շնորհի մեջ է պահում մկրտվածներին և պաշտպանում նրանց հոգևոր նեխումից ու փտումից։
Ո՞րն է հայ ծնողների պարտքը։
- Քանի որ Մկրտությունն ու Դրոշմը մեղքերից սրբվելու և Աստուծո որդեգիր դառնալու անհրաժեշտ պայմաններ են, ուստի անհրաժեշտ է, որ հայ ծնողները, հարգելով իրենց մայրենի Եկեղեցու հնավանդ սովորությունները, մկրտել և կնքել տան իրենց փոքրիկներին նրանց ծնվելուց ութ օր հետո, եթե բժշկական արգելող պատճառ չկա։
Փոքրիկներին ամիսներով և նույնիսկ տարիներով անկնունք թողնելն ամենևին ներելի չէ, և այն ծնողները, ովքեր առանց լուրջ պատճառի անհոգ ու անտարբեր են մնում և ժամանակին մկրտել չեն տալիս իրենց փոքրիկներին« ծանրապես պատասխանատու են Աստուծո« ինչպես նաև հոգևորապես անխնամ թողնված իրենց զավակների առջև։
Ի՞նչ է մեռոնը կամ սուրբ յուղը։
- Մեռոն կամ մյուռոն հունարեն բառ է և նշանակում է անուշահոտ յուղ, իսկ այստեղ մասնավորապես նշանակում է այն յուղը, որ գործածվում է եկեղեցում՝ դրոշմելու համար մկրտվածներին և օծելու համար քահանաներին, եկեղեցիները և եկեղեցական որոշ նվիրական իրեր։
Ի՞նչն է մեռոնի նյութը, և ո՞վ է պատրաստում այն։
- Մեռոնի բուն նյութը ձիթենու յուղն է՝ ձեթը, բայց նրա հետ նաև խառնում են 40-ից ավելի անուշահոտ նյութեր (ծաղիկներ, արմատներ), որոնցից ամենագլխավորը բալասանն է։ Բալասան է թե՜ ծառի, թե՜ նրա ծաղկի և թե՜ նրա յուղի անունը։ Մեռոնի ծառ էլ է անվանվել բալասանը, որի յուղը, երբ խառնվում է ձեթի հետ, մակարդվում է։
Մեր Եկեղեցում մեռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը կաթողիկոսին է վերապահված։ Այն կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հայության հոգևոր կենտրոնում, մեծ հանդեսով, Հայաստանի և աշխարհի զանազան վայրերից ժամանած ուխտավորների ներկայությամբ: Սբ. Մյուռոնը ամբողջ հայության միության խորհրդանիշն է՝ այսինքն Սբ. Հոգին է, որ կապում է մեզ բոլորիս որպես քրիստոնյա ազգ: Այդ պատճառով էլ ըստ ժողովրդական բառ ու բանի մկրտվողին ասում են. «Թող հայի կանաչ մեռոնը հաստատ լինի քո ճակատին»:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users