Jump to content


Photo

Dictionary - Used By Daniel Varujan


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 June 2007 - 12:24 AM

ԲԱՌԱՐԱՆ

Դանիել Վարուժանի Գործերում Գործածված Բառեր

Ա
Ագուռ –բուռ, ափ
Ազազուն –չոր, վտիտ
Ալք, ալքեր –ալիք, ալիքներ: Խորք
Ախերոն –Աքերոն առասպելական գետը, այստեղ՝ դժոխային իմաստով
Ակութ –կրակ պահելու տեղ, օջախ
Ակռապլիկ –ատամները թափած
Ահիապարան –ահեղ պարանոցով, վիզը ձգած
Աղածրի, աղարծի –մատղաշ, մատաղահաս
Աղամող –ծուռ ու մուռ, ծեղված
Աղեբախ –աղիքներից շինված նվագարանի լարերի բախումը:
Աղեբեկ –ալեխառն, ալիքանման մազ՝ բաշ, մորուք
Աղծապիղծ –կեղտոտ, պղծված
Աղկիոն –ծովային թռչուն
Աղոթկեր –աղոթող, աղոթարար
Աղորիք –երկանք, ջրաղացաքար
Աճռել –աչքը տրորել
Աղու –քաղցր, անուշ, դուրեկան
Ամա –ամայի
Ամազոն –քաջ, խիզախ կին
Ամբարձ –վեր բարձրացած
Ամբուռք –ամպրոպ, խառնակություն, փոթորիկ
Ամոթլյած –ամոթխած, ամաչկոտ
Այպանք –ամոթանք, նախատինք
Անարդիլ –վիթխարի, անճոռնի մեծ
Անգայտ –նոսր, ցանցառ, նուրբ
Անդ –հանդ, դաշտ
Անդաստան –հանդեր, դաշտեր, նաև՝ կրոնական արարողություն՝ անդաստանների օրհնություն հատկապես երաշտի կամ այլ վտանգի ժամանակ:
Անդեսյա –դեղթափ, դեղ՝ ցավի և թույնի դեմ
Անդեորդի –հանդի, դաշտի որդի, հովիվ, տավարած
Անդույր –անդորր, հանգիստ, խաղաղ
Անթրոց –թոնրի և հնոցի կրակի խառնիչ
Անձկավ –կարոտով, անձկությամբ
Անձնյա –փարթամ, թիկնեղ, խոշոր
Անճառ –անպատմելի, անասելի
Աննիազ –անկարոտ
Անոպա –կոպիտ, բիրտ, տմարդի
Անոսր –նոսր,ցանցառ
Անպատիր –ճշմարիտ, անսուտ, իրական
Անպատում –անպատմելի, անասելի
Անպարույր –անշրջանակ
Անսալ –լսել, հնազանդվել
Անսվաղ –անոթի, քաղցած, խեղճ, աղքատ
Անվեր –վերք չունեցող, չվիրավորված
Անրակ –ուսագոտու երկար ոսկորը
Անար –փայտե կամ մետաղե օղ՝ զսպաօղ, շղթա, կապանք
Անքթիթ –անշարժ
Անքույթ –հանգիստ, խաղաղ
Աշտանակել –ոստույնով ձիու վրա բարձրանալ և խթելով քշել
Աշտե –նիզակ
Աչեղ –գեղեցիկ աչքեր ունեցող
Ապալեր –բուսականությունից զուրկ, լերկ, մերկ
Ապաժույժ –անտանելի, արյունահոսություն
Ապաառոշ –գլխի սպիտակ փաթթոց, չալմա
Ապարում –ձիու մետաքսյա զարդեր
Ապշոպ –շփոթ
Ապրիել –ապրիլ, տարվա չորրորդ ամիսը
Առաթուր –ոտքի տակ, կոխկրտելով
Առինքնում –իրենով գրավել, դյութել
Առիշեղ –շեղում, թեք ընկած
Առլեփ –զառիվայր, զառիթափ
Առխթել –բոթելով, հրելով առաջ մղել
Աստղահեռ –աստղազարդ, աստղակուռ
Ասպար –վահան
Ավելածու –ավլող
Ատակել –կարողանալ
Ատոք –հասուն, լեցված հասկ
Արաղչի –գլխարկ
Արբշիռ –արբած, հարբած, զեխ, շվայտ
Արդընկեց –տեգահար, տեգի զարկից ընկած
Արդնահար –տեգահար
Արմուկ –արմունկ
Արյունազանգ –արյունաթաթախ, արյունլվա
Արյունտողիք –արյունախառն թուք
Արտալած –հալածված, քշված
Արտախուրել –պսակել
Արտոսր –արցունք
Արփագաղջ –արևից գոյացած
Արքենի –հաղթանդամ, պատվական, ազնիվ, արքայական
Աքացել –աքացի տալ, ոտքը գցել, առաջ բերել:

Բ
Բագին –զոհասեղան հեթանոսական տաճարում, զոհարան
Բադուց –տան ներսի պատին կից լրացուցիչ կիսապատ, որի վրա ամաններ են դարսում
Բալիշ –հաղթողին տրված զարդ
Բակեղ –(բակեղաթ) –տոպրակ, մաղախ, պարկ, կապոց
Բաղրջուկ –ուտելու կանաչ բույս, փիփերթ
Բամբիշ –պալատական կին, թագուհի
Բամբիռ –նվագելու լարավոր գործիք, փանդիռ
Բայոց –գազանների որջ
Բանտագուշանք –ցնորում, զառանցանք, շվարումն, գլխին զոռ տալ
Բանված –հյուսվածքա, գործվածք
Բաստ –բախտ, երջանկություն
Բարձրահուն –խոր, իմաստալից
Բարունակ –ճյուղ, ոստ
Բդեշխ –սահմանապահ, կուսակալ
Բեկտել –կոտորել, կտրտել, փշրել
Բժոտ –աղոտ տեսնող, ճպռոտ աչք
Բժժանք –կախարդանք
Բիր –ցից, ձող, բհիր, մահակ
Բլշակնած –աչքը մթագնած
Բյուրաղի –բազմալար
Բուծ –ծառի բնի և ճյուղերի միջի հյութ, սնունդ
Բուծանել –բուծել, բազմացնել
Բումբ –սրունքի մսոտ մասը
Բունծ –հողի կոշտ
Բուստ –մարջան
Բվիճակ –բուի մի տեսակը, բվեճ
Բրաբիոն –դափնի, հաղթության պսակ
Բքազրավ –բքամահ, բքից խեղդված

Գ
Գազ –մի տեսակ փուշ, որ վառում են
Գաղափարապաշտ –ըստ արևմտահայերի՝ իդեալիստ
Գաղտնամես –գաղտնապահ, խարդախ, նենգ
Գանարի –քանարիկ (Թռչուն)
Գանգյուն –թնդյուն
Գելոց –գործիք որով տանջարանում պրկում, ճնշում են մարմինը
Գեհենամռունչ –դժոխային մռունչ
Գեղարդ –նիզակ
Գեղուղեշ –գեղեցիկ ճյուղերով
Գեջ –թաց, խոնավ, նամ
Գերերին –մի տեսակ համեղ սունկ
Գերփված –ուժով զարկված, ավերված, կողոպտված
Գի, գիհի –փշատերև թուփ, որի պտուղները գործ են ածում իբրև խունկ
Գիհ –ոչխարի հոտ
Գիրգ –փափուկ, փափկասուն, քնքուշ
Գլել –գլորել, հոլովել, պտտացնե
Գոլուտ –գոլ,տաքուկ
Գոռեխ –իշամեղու
Գորգոնա –դժողքի կատաղի կին
Գուճ –ծնկերի ծալք
Գուշ –փայտե փոքրիկ աման
Գուպար –կռիվ, մենամարտ, մրցություն
Գռեհ –փողոց
Գրկանք –գուրգուրանք, գգվանք, փափկություն
Գրգարան –գուրգուրանքի տեղ

Դ
Դահամունք –նվեր, ընծա, տուրք
Դահանակ –կանաչ ու դեղին ընտիր քար
Դաշխուրան –թաս, կոնք
Դառնակոշկոճ –խիստ ջարդված, խոշտանգված
Դաստաբան –թրի կոթ
Դաստարակ –թաշկինակ, մաքուր կտավից երեսսրբիչ
Դարալիր –փարթամ ու խիտ մազեր
Դափր, դափրել –ձիու ոտքի զարկն ու գետին փորելը
Դևդևուն –դողդոջուն
Դենպետ –զրադաշտականների կրոնապետ
Դետ –դիտող, տեսնող, կռահող
Դդչահոս –որոտացող աղմուկով խոսող
Դլփին –դելֆին, ծովային կենդանի
Դվարած –տավարած, հովիվ
Դրնդյուն –խառնակ ձայն, շփոթ, ձիու ոտքի գետին զարնելը
Դժնիկ –մի տեսակ փուշ
Դժպհի –անճոռնի, ատելի
Դիրտ –մրուր
Դիք –հեթանոսական աստվածներ
Դշխո –իշխող կին, թագուհի, տիկնանց տիկին
Դրույթ –դռութ, գրոհ
Դրասանգ –դռները, լուսամուտները տոն օրերին զարդարող ծաղիկների հյուսակ
Դուժ (խուժ ու դուժ) –բարքով ու լեզվով օտար, խորթ, խուժդուժ

Ե
Եբենոս –սև տեսակի ամուր ծառ, փայտ
Եղի –նորահաս, խակ ցորեն
Եղիճ –փշախոտ
Եղանել –ապականել, ավերել, խանգարել, մերժել, հերքել
Եղկ –գոլ, գաղջ, եղկելի, ողորմելի
Եղնորդ –եղնիկի ձագ
Եղտյուր –Բուսաբանությամբ առատ, ջրարքի տեղ
Եղտյուրիկ –թռչուն, կիվկիվ
Եռանդնահորձ –եռանդուն, ուժեղ հորձանք տալ
Երագ –արագ, շտապ
Երագազ –կենդանիներ բռնելու ցանց
Երաստան –նստուկ, նստատեղ
Երբուծ –լանջի, կրծքի միսը
Երեսակել –երեսը պատել, ծածկել
Երեքարձին –երեք սուր ծայր ունեցող, եռաժանի
Երկնապող –դեպի երկինք սլացող, մխրճվող

Զ
Զազրթորմի –զազրելիություն, գարշելիություն, զազրելի, զզվելի
Զահանդած –զարհուրած, սարսափած
Զաղփաղ, զաղփուն –խախուտ, խարխլած
Զամբուռ –իշամեղու
Զանակ –ոսկու, արծաթի կտորտանք
Զառքաշ –ոսկեթել, ոսկեկար հանդերձ
Զարմիկ –ազնվացեղ
Զգայազիրկ –զգալու կարողությունից զուրկ
Զգայռել –զզվել, ործկալ
Զգենոզ –հագնել
Զգլխանք (ըզգլխանք) –արբեցում
Զկծանք (ըզկծանք) –սրտի դաղ, զայրույթ
Զոշաքաղ –դրամաշորթ, ագահ, աչքածագ
Զոփալ –դողալ, դողդողալ, ծփալ

Է
Էլիլամա (հրեերեն) –աստված, ինչո՞ւ
Էդլվայս –առյուծամագիլ կոչվող ծաղիկ

Ը
Ընդաբույս, ընդածին –բնածին
Ընթարմ (ընդարմ) –ընդարմացած, ընդարմացնող, թմրած, թմրեցնող
Ընդհոլով –իրար հետ դարձող, պտտվող, հոլովվող
Ընդունել –վիզը ոլորելով ետ մղել
Ընդգճած –չոքած, ծունկի եկած
Ընկերավար-ական –սոցիալիստ-ական
Ընկլուզել –խորասուզել, ընկղմել, ջրասույզ անել, կուլ տալ
Ընչապտուտ –ունչը, քիթը պտտեցնող

Թ
Թաթե ի թաթող –թաթից թաթ, ձեռքից ձեռք
Թալթլել, թալթլեցավ –թավալվել, թավլվեց, թափլտվել, նվաղել
Թակույք –Գինու և ջրի անոթ, սափոր, կուժ
Թաղար –ծաղկաման, բույսեր աճեցնելու անոթ
Թանալ –թրջել, թաթախել
Թասուն –հևացող, շնչարգել եղած
Թավարծի –մազոտ, թավամազ
Թարշամ –թոռոմած
Թաքթաքուր –պահվտելով, թաքնվելով
Թեզանի –հագուստի թևերի վերջավորությունը
Թեռ –չուխայե կամ բրդե թել
Թնջակ –թի, նավավարության թիակ, ձող
Թերաթափ –կիսով չափ թափված
Թերափ –տան կուռք, բժժանք
Թերաքամ –անկատար, պակաս, թերի
Թխայրյաց –հրդեհից այրված, սևացած, թխացած
Թնծկալ –կծկնծալ, կաղկանձել, լացը զսպելով հեկեկալ
Թյում –անուշահոտ բույս, ուրց
Թնջուկ –սնկազգիների մի տեսակը, անութների գանգրամազ
Թոնուտ –թաց, խոնավ
Թունել –թունավորել
Թրած –թրով խլված, առնված
Թրուն –շաղվելը, հունցելը՝ ալյուրի մոխրի

Ժ
Ժանեղ –մեծ, ուժեղ, ժանիքներ ունեցող
Ժանտաժուտ –ժանտից ժանտ, դաժանից դաժան
Ժմերտ –հանդուգն, լիրբ
Ժոռատ –ատամները թափած
Ժուժով –համբերելով, տոկալով
Ժույժ –համբերության ուժ, ժուժկալ

Ի
իլաձև -իլիկաձև
Իսկուհի –թագուհի, դշխո, տիրուհի, աստվածուհի
Իրապաշտ –ըստ արևմտահայերի՝ ռեալիստ

Լ
Լալոն –ողբ, լաց
Լական –լագան, կոնք, աման
Լախուրտ –լախտ
Լայնալիճ –լայն բացված աղեղ, լայն բացվածք
Լայնափեռեկ –լայն ձևով պատռված
Լայնշի –լայն ձևով, խիստ լայն
Լզվռտվիլ –լիզվել
Լծընկեց –անհնազանդ, լուծը վար նետած, փախած
Լկամ –սանձ, երասանակ
Լկտալ –թուլանալ, կախվել
Լման –լրիվ, ամբողջապես
Լմել –ճմլել, տրորել
Լյուղ –լող
Լողիկ –թիկնոց, վերարկու
Լոմա (լումա) –դրամայական ընծայաբերում
Լոռ –ջրային կանաչ գորտնբուրգ
Լպսաքել –երկարել, ձգել, պարզել, ցցել
Լույծ –հոսող, հոսանուտ, հեղուկ
Լուսածղի –լուսաթև, լուսաբազուկ
Լուտաս –լոտոս ծաղիկը

Խ
Խազմուզ –նոր քաշած գինի
Խախամ –խախտվածություն, քայքայվածություն, փտած
Խահ –խորտիկ, համադամ կերակուր
Խայր –բերք, պտուղ, ընծա
Խանթուռք –ծոպ
Խաշխաշ –թունավոր բույս, հաշիշ
Խաչբուռ –ցորենի հասկերից խաչաձև կազմված փունջ
Խառնել –ոլորելով պոկել, խլել
Խար –չոր խոտ
Խարբալ –մաղ, քարմաղ
Խարշափյուն –տերևի և խոտի ձայն, շրշյուն
Խարստի, խարստ –արու ձի կամ էշ, հովատակ, սերնդագործության համար պահվող
Խենեշ –լկտի, անպատկառ, մեղկ, լիրբ
Խեչակ –նեցուկ, հենարան՝ ծառի ճյուղի տակ դրված
Խեռ –անհնազանդ, ըմբոստ
Խեփոր –խեցեմորթի կեղև, խեցի
Խթել –հրել, խթանել
Խժալուր –ոչ ախորժալուր, անախորժ ձայն
Խիթայի –կասկածելի, վտանգավոր, երկյուղալի
Խլա –պատմուճան
Խլատեռ –թանկ քող, շղարշ
Խխում –վարուժանի մոտ՝ գանգուրներն ավելի մեծացած, ջրի կաթիլներով փափկացած, խխմած
Խյուս –ջրալի խմորի շաղվածք, կամ ջարդված գանգի ուղեղահյութ
Խնծիղ –խաղ ու խնդում, հրճվանք
Խնող –խցկել, գոցել, սեղմել
Խշտյակ –ներքնակ, պառկելու տեղ՝ գետնի վրա
Խոթ –հիվանդոտ, ախտավոր
Խոլորձ –խոտի տեսակ
Խոշյուն –շաչյուն, շառաչուն
Խոշոշել –խողխողելով սպանել, մորթել
Խոպալ –ուժգնությամբ առաջ մղվել, խայտալ, խոյանալ
Խոտել –արհամարհանքով դեն գցել, երես դարձնել, անարգել
Խոտոռնակ –շեղված, թեքված, հակադիր, ընդդիմացող փոս, վիհ, անդունդ
Խորդալ –հռնդալ, թնդալ, խռխռալ
Խորխ –օձի բարակ մաշկը, որ փոխում է
Խորխոլ –ճաքճքած
Խորհրդապաշտ –սիմվոլիստ
Խրախ –խրախճանք, կեր ու խում, խնջույք
Խույր –թագ
Խուն –խունացած
Խուռնախիտ –թանձրախիտ, շատ խիտ
Խուսող –խուսափող

Ծ
Ծարիր –աչքը քաշելու սև դեղ, սուրմա
Ծեքծեքում –կոտրտվել, կոտրտվելով նազ անել
Ծյուրախտ –մարմնի քայքայում, թոքախտ
Ծոթրին –անուշահոտ բույս, ուրց
Ծովամույն –ծովում խեղդված, ջրահեղձ

Կ
Կահ –կարասի, տնային շարժական ինչք
Կաղամար –թանաքաման
Կաճ –թաղիք, նաև՝ թդլի փաթույթ
Կամշոտ –քմհաճոյքներ ունեցող, սեթևեթ
Կայթ –ուրախ ցատկոտելը, պարելը
Կայտռել –թռվռալ, թռչկոտել
Կանամբի –ամուսնացած տղամարդ
Կապելա –գինետուն, պանդոկ
Կառ –փշատերև բույս, կանկառ
Կառաչ –ցավագին կոչ, լաց
Կասկել –մեքենայի հարվածից մարմնին պատճառված խաթարում, աղարտում
Կարկահ –ասեղնագործելու մեքենա, դազգահ (کارگاه، دستگاه)
Կարկուրա –նավակ
Կարմրաշառայլ –կարմրաշող, լուսահորդ
Կարմրավերտ –կարմիր գույնի հյուսվածք, կարմրազրահ
Կարշնեղ –ջղուտ, մկանոտ
Կենեղուտ –կյանքոտ, առույգ, զվարթ, կենդանի
Կկել –հյուսել, յնութեր, գործել
Կղկաթ –կարոտագին, կաթոգին, խանդակաթ
Կինամոն –դարչին
Կինճ –վայրի խոզ, արու վարազ
Կիպերյան –կիպրոսյան, կիպրոսցի
Կլափ –ծնոտ, կզակ, դունչ, երախ
Կկոց –մագոգ, մագուգ, մաքոք (նախշ անող) ոստայնակի գործիք, մքուք (բրբ.)
Կյուս –կախարդանք, հմայք
Կնգուղ –սրածայր գլխարկ
Կնյուն –ուղիղ և ճկուն բույս
Կոկոռ –նունուֆար ծաղիկ
Կոնդակ –պապերի և կաթողիկոսների պաշտոնական գրություն
Կոնտոլ –գոնդոլ
Կոշարա –խունկ պահելու աման
Կոշկոճված –ծեծված, խոշտանգված
Կոշկոռ –հողի կտոր, կոշտ
Կոչնական –հյուր, հրավիրյալ
Կոչունք –հյուրասիրություն, հավաք
Կոպիճ –խիճ, մանր քար
Կորդ –խոպան, անմշակ, նաև ամուր թել
Կորդակ –սաղավարտ
Կուզն –խաղաողի ողկույզ
Կութք –այգեկութք, այգեքաղ
Կոճ –մարմար
Կումբ –վահանի մեջտեղի ուռուցիկ մասը, պորտ
Կուր –մակույկ
Կուրտ –կռտած, ներքինի
Կռուփ –բռունցք
Կտղուց, կտղել –խլրտմունք, կատաղություն, արուի ցանկություն, տռպանք
Կտտում (կտտանք) –մարմնական տամջանք, խոշտանգում
Կրկնոց –վերնազգեստ, վերարկու

Հ
Հագ –կուշտ
Հազածո (յազածո) –կուռքերին զոհված
Հալվե –խեժ, խունկ
Հակճիռս –մի ոտքի վրա ձգվելով և ականջը սրելով
Հաղթաժեռ (յաղթաժեռ) –հաղթանդամ, վիթխարահսկա
Համբարտակել –վեր սլանալ, սարն ի վեր բարձրանալ
Համբարու –տնային ոգի, դև, հուշկապարիկ
Համբուն –համակ, ամբողջովին
Համենալ –ուշանալ, դանդաղել
Համորեն –բոլոր, բովանդակ, ընդհանուր
Համպարե, համպար (յամպար) –անուշահոտ թուփ, որից անուշահոտ յուղ է ստացվում
Հայեկ –նայելու տեղ, դիտարան
Հանգանակ –նման
Հանգրճել –ժողովել, ամփոփել, փնջել, վեր քշտել
Հանի –մամ, տատ
Հաչաղկոտ (յաչաղկոտ) –նախանձոտ
Հաջաղ –երեսի ծածկոց, քող
Հասկաթուռ –լեցուն հասկ
Հասպիս –թանկագին քար
Հաստաբեստ –ամրակառույց
Հաստիչ –ստեղծող, հաստատող
Հաստույր –սաստիկ, ուժգին
Հարկիք –մի լուծ եզ, ամոլ
Հեղակարծ (յեղակարծ) –հանկարծ, անակնկալ
Հեղգալ –անհոգանալ, անփութանալ
Հեղել –թափել
Հեղց (յեղց) –լի, լեփլեցուն
Հենասանտր –գործելու ատամնաձև գործիք
Հեռ –մոտեմոտ շարված, հյուսված, գամված
Հեռ –գժտություն, անմիաբանություն, նախանձ
Հեսկ –չվան, կապ, կտորաշերտ, զանազան
Հեստ, հեստի –անհնազանդ, ըմբոստ
Հետսակողմ –ետևի կողմը
Հերապանծ –պանծալի մազեր ունեցող, վարսագեղ
Հերատու, -անամոթ, պոռնիկ
Հերձակ –պաք, նետ, հերձող, դանակ
Հերյուն –հերուն, բիզ
Հեցած (յեցած) –հենակ, կռթնած
Հիմենի, հիմենյան –Աֆրոդիտի օգնականներից մեկի՝ամուսնության պտանի աստված Հիմենոսի անունից: Ըստ առասպելի նա ամուսնացած զույգերին շնորհում էր երջանկություն: Նրա անունով էր կոչվում նորապսակների առագաստը:
Հիռ –ման գալ, պտտել
Հիր –կարմիր, ծիրանագույն
Հիրիկ –ծաղկատեսակ
Հյուլ –հյուլե, ատոմ
Հոգեգեշ –մեռելի ուրվական, հոգին դիակացնող
Հոգեդետ –հոգին տեսնող, կռահող, վերլուծող
Հոգեխիլ –հոգուց խլված, առնված
Հողամաղ –ջրային թռչուն
Հոմա –սրբազան խմիչք, ըստ զրադաշտական պարսիկների
Հոյն –հոն
Հուլորեն (յուլորեն) –ծուլորեն, դանդաղորեն
Հույլ (յոյլ) –փունջ, խումբ, բազմություն
Հույր –գեր, պարարտ
Հուռութք –կախարդանք, չար աքից հեռու պահող զորություն, համայիլ
Հոսկ –վերջին
Հտպիտ –խեղկատակ, նաև՝ պչրանք, խենեշ
Հարավարսամ –հրե վարսամ (գիսաստղ)
Հրմազ –հրամազ, ոսկեմազ
Հրտապ –հրատապ, այրված, հրատոչոր, բոցակեզ
Հոտել (յօտել) –ճյուղը կամ վազը կտրել

Ձ
Ձար –մազ՝ ձիու պոչի, այծի մորուքից

Ղ
Ղողել –ծածկել, գոցել, պահել, թաքցնել

Ճ
Ճաճանչավուխտ –փայլուն, գույնզգույն
Ճամուկ –գույնզգույն, խայտաբղետ
Ճապուկ –ճկուն, դյուրաթեք
Ճապոռ –մագիլ, ճիրան
Ճարակում –տավարի արածելը
Ճեմք –քայլվածք
Ճետ –զավակ, սերունդ
Ճիղմ –մատղաշ, դեռաբույս
Ճղուղ –անվի շառավիղ
Ճոճճեմական –ծռմռտկվելով, օրորվելով քայլել, նավակը օրորելով քշել
Ճոշ, ճոշուն –զրահ, լանջապանակ

Մ
Մագլել -մագլցել
Մազկռինչ –Հոգեվարքի վերջին րոպեն
Մալ –կռտած ոչխար
Մախանք –նախանձ, չարություն, խանդ
Մախիզ –զզվելի, գարշելի, գանելի
Մախր (մարխ) –վառելու յուղոտ փայտ
Մածան –մացուցիկ, կպչուն
Մամաց –նոր մարսածը ստամոքսի մեջ
Մամուկ –սարդ
Մայա (հուն.) –կախարդություն
Մատնչորեն –մատնիչաբար, խարդախորեն
Մարդակ –տանիքածածկ բարակ գերան
Մարմնաքանց –մարմինը քայքայող, մաշող
Մարման –թաշկինակ
Մաքրենի –մաքրափայլ, հստակ
Մեհևանդ –կանացի շղթայաձև զարդ
Մեղծի –մեծ, խոշոր
Մեկոն –հաշիշ, խաշխաշ
Մեղեսիկ –ամեթիստ, թանկագին քար
Մեշճիտ –մեճիտ, մզկիթ
Մեսալի –խստասիրտ, անառակ կին ընդհանրապես
Մեսի –փրկիչ
Միահաղույն –բոլորը մեկ, միակտուր
Մկանագեղ –մկանուտ, ջղուտ
Մկունդխաղ –նիզակախաղ, ձիավազք, ջիրիդ
Մղեղ –հարդի մանրուքը, փոշին
Մնչել –մեղմ ձայն հանել, հեծող
Մոլեգնադռույթ –մոլեգին կերպով գրոհ տալ
Մոլոշ –բաղրջուկ, փիփերթ
Մոծիր –մոխիր, փոշի
Մորճ –դալար, կանաչ
Մորմ, մորմենի –մորենի, շան խաղող
Մուեզզին –մահմեդական աղոթարար, աղոթքի կանչող
Մուճակ –զարդարուն ոտնաման
Մույք –կողքերից և տակից հաստատ պահող փայտ, հենարան, նեցուկ
Մուշկ –անուշահոտ յուղ, որ ստացվում է այծյամից
Մուրտի –մրտի, մրտենի, մշտադալար թուփ

Ն
նախճիր –կոտորած, արյունահեղություն
Նամետ –թաց, խոնավ
Նայուհի –հավերժահարս
Նաշին –մանր և մաքուր ալյուր
Նավասարդ –ըստ հին հայկական տոմարի՝ տարվա առաջին ամիսը
Նարոտ –գույնզգույն թել, հյուսվածք
Նենգժոտ –նենգության մեջ վարպետ
Նեռ –այն ոգին, որը վերջ է բերելու աշխարհին
Նժդեհ –օտարական, թափառական, եկվոր
Նիրվանա –ըստ հնդիկների՝ երանության, մոռացության աշխարհ
Նկան –բլիթ
Նշավակ –նախատինքի առարկա
Նշդրակ –նշտրակ, նշտար՝ վիրաբուժական սուր դանակ
Նշկահում –անհնազանդություն, ապստամբություն
Նշողյուն –լույսի փայլ, շող
Նուս –կռնակ, թիկնամեջք (եզան և ձիու)
Նուսխա (արաբ.) –համայիլ, հուռութք
Նվարտան -ծածկոց

Շ
Շաղաշույտ –ցոփ, ցանկասեր, անառակ
Շաղղակեր –հում-հում ուտող, գիշակեր
Շաղվել –շաղախել, միացնել, ստեղծել
Շամբուշ –մոլեգնորեն կրքոտ, պագշոտ
Շանսխուր –պոռնիկի վարձագին
Շառ –թունդ, կարմիր, բոսորագույն լույս
Շառայլ –ուժեղ, պայծառ լույս, ցոլք
Շառափնաթափ –լույս թափող, շողարձակ
Շարավ –թարախ
Շափյուղա –կապույտ թանկագին քար
Շերափակ –Շերտերով՝ ցցերով փակած, փայտե ցանկապատ
Շշչար –շառաչել
Շին տառ –արաբական տառ, որի ձեռագրերը նման է աղեղի
Շլմորոն –վարանած, շփոթված, իրեն կորցրած
Շմոր –շփոթ, աղմուկ, գժտություն
Շնթման, շնթեմ –շան նման քսմսվել, իրար քծնել, շողոմել
Շողիք –եզան բերանի լորձունք, թուք
Շոճի –սոճի ծառ
Շոպել –ձեռք գցել, կորզել, հափշտակել
Շրուշակ –սանձ, բերանակապ
Շրջկեն –պտտվել, դարձող, թափառող, շրջան

Ո
Ոգել –արտասանել, ասել, երգել
Ոգոր –կռիվ, պայքար
Ոլոռն –լոբու նման բույս, գլոլ, բակլա
Ոլորակել –ոլորելով ներդաշնակ ձայն հանել, երգել, նվագել
Ողիկ-ողիկ –հոնգուր-հոնգուր լաց լինել
Ողնաեռ –վերք մեջքի վրա
Ողոքել –աղերսել, աղաչել
Ոպնիազ –սև, ամուր տեսակի փայտ, եբենոս
Ոսին –վտիտ, նիհար
Ովսաննա –ցնծության բացականչություն, կեցցե՜
Որա –հնձած հացաբույսի խուրձ
Որորդներ –ձայներ, աղմուկ, շառաչ
Ոքոզ –բույս, որի փշոտ գլխիկները օգտագործում էին կտուրին խավ տալու համար

Պ
Պախուրց –սանձ
Պակուցում –վախ, սարսափ
Պահլավուն –Պահլավ ցեղից սերված, Վարուժանի մոտ՝ զարմիկ
Պաղլել –Քիմիական աղ, շիբ
Պապաչել –այծի, կապիկի ձայն հանել
Պասմա –չիթ
Պասուք –ծարավ, պապակ
Պատարոն –լեցուն, լիակատար
Պատիճ –բույսերի պատյանը, որի մեջ ամփոփվում են սերմերը, կեղև
Պատրիկ –ազատանի, ազնվական՝ հին հռոմ
Պարարակ –պարարտ, գեր
Պարեգոտ –պատմուճան, վերնազգեստ
Պարեխ –ժայռի կտոր, ցցվածք
Պերճասոսորդ –փառավոր վզով, հիասքանչ պարանոցով
Պշկիլ –կեղտոտվել, աղտոտվել
Պնդացայլ –պինդ աճոյկ ունեցող, ամրապինդ
Պշնել –զարմանալ, շվարել
Պոչյուն –եզան, գոմշի բառաչ
Պոռոչ –բառաչ
Պորտաքար –լողաքար բաղնիքում
Պորփյուր –կարմիր գույնի հանքային քար
Պուղել –ցրվել,քշել, վանել
Պրիսմակ –հատվածակողմ, պրիզմա
Պրտու –երկար, բարակ եղեգն

Ջ
Ջախել –ջախջախել, փշրել
Ջաղբեկ –հորդ անձև տեղալ
Ջամբել –կերակրել, սնել
Ջայլ –բազմություն, մեռելի վրա լացող կանանց խումբ
Ջանջիլ –կտավի ազնիվ տեսակ
Ջով –ընձյուղ, խոտի ոլորվածք, որից զամբյուղ են գործում, նաև՝ փունջ
Ջորդան –ջրորդան, խողովակ
Ջրդեղել –տաք երկաթը տաք ջրով կարծրացնել, նաև՝ ջնարակել, հղկել, փայլ տալ

Ռ
Ռահ –ճանապարհ راه
Ռեդին –դալուկ, դալկագույն
Ռոշնական –լուսավոր, պայծառ (պրսկ.) روشن

Ս
Սադրանք –խաբեբայություն, չար դրդումն, չար խրատ
Սադուռնական –Ժամանակի և պտղաբերության աստծո՝ Սատուրնի անունով հեթանոսական շրջանում կար տոն՝ ցոփության, շվայտության, սանձարձակ խրախճանքի օրեր:
Սալացած –պաղած, սառած, քարացած
Սալար –զորապետ, զորահրամանատար (պրսկ.) سالار
Սակր –տապար, կացին
Սահմռկած –զարհուրած, սարսափած, փշաքաղված
Սաղապ –անհաստատ, հեղհեղուկ, դողդողջուն, երերուն
Սան –պղնձյա կարաս
Սատան –սատանա, չարք
Սատրապ –կուսակալ, բռնակալ, բռնապետ
Սարբինա –խեչակ, խաղողի որթը, ծառերի ճյուղերը բարձրացնելու նեցուկ
Սարդենի –դափնի
Սարւք –սարվածք, գութանի գործիք, չվան, շղթա
Սեղեխ –սիրեկան, տարփածու
Սեպուհ –ասպետ, ազնվական
Սթար (ըսթար) –ձիու թամբի ծածկոց
Սլականջ –ջրային խեցեմորթի մի տեսակ
Սկիհ (ըսկիհ) –գավաթ
Սկուտ –սկուտեղ, սկավառակ, պնակ
Անգույր –դեմքի շպար
Անդուս –դիպակ, նուրբ կերպաս (պրսկ.) کرباس
Սոթտած –քշտած
Սորսորուն –հոսուն, հոսանուտ
Սպածանի (ըսպածանի) –գոգնոց
Ստև (ըստև) –մազ, բուրդ
Ստներ (ըստներ) –ստինքներ
Ստնու (ըստնու) –փոքրիկ երեխային կերակրող, խնամող
Սրարբերլ –խիստ գինովնալ, հարբել, սիրով տարվել, սիրով արբենալ
Սրտուկ –սպունգանման թեթև ու կակուղ նյութ, միջուկ, որ գտնվում է մի քանի ծառերի և բույսերի բնի մեջ:

Վ
Վանի –բյուրեղաքար
Վատախտարակ –թշվառ, չարաբախտ, անբախտ
Վատշվեր –Անզգամ, անպիտան, վառ, չար, թշվառական
Վարձակ –պարող, երգող կին, հարճ
Վարմ –թակարդ, ցանց, որս բռնելու գործիք
Վարշամակ –գլխի և երեսի ծածկոց
Վարսամ –վարսավոր (գլխավոր) աստղ
Վարուժան –արու թռչուն
Վարուժնակ –արու թռչնակ
Վեստ –ազնվական տոհմից ծագած
Վերտված –ոլորված, շղթայի պես հյուսված զրահ, զրահված
Վզան –վիզը տնկած, բարձրավիզ
Վիգ –վայրի ոլոռն, խոտ, օգնական, զորավիգ
Վիժանուտ –առատ թաղված մազեր
Վիմուտ –քարքարոտ, ժայռոտ
Վին –երաժշտական գործիք
Վիրոտ –վիրավոր, վերք ունեցող
Վկա –կրոնի համար նահատակված, մարտիրող
Վկանդ –հաղթող, տիրող
Վսեր –հանդուգն, լիրբ
Վրիժակ –վրեժխնդիր, վրիժառու

Տ
Տամուկ –թաց, խոնավ, գեջ
Տապախարշ –շոգից մրկված
Տապանակ –տուփ, փոքր սնդուկ, գանձանակ, սրբության անոթ
Տապատ –փռված, ընկած, մեռած
Տառաքող –յափունջի, հովվի թաղիքե վերարկու
Տատամսիլ –շվարել, վարանել, տարակուսել
Տարմ –խումբ, երամ
Տարփ –տարփանք, սիրո կիրք, տոփանք
Տափան –հերկած արտը հարթող, ցաք
Տեռատես –այն կինը, որ ունի դաշտանի մշտական արյունահոսություն
Տիռտան (տիրտեռ) –կոկորդիլոս
Տխեղծ –արատավոր, տգեղ, այլանդակ, թույլ, պակասավոր
Տկճոր –տիկ, նվագարան (պարկապզուկ)
Տղնդեր –ուռած փորով, տռզած
Տղմուտ –պղտոր, տղմոտ, ցեխոտ ջուր
Տմույն –գունատ, դժգույն
Տնտնալ –մի բանի վրա երկար հապաղել, մզմզալ, դանդաղել
Տոռն –չվան, թոկ, շղթա
Տոսախ –ընտիր փայտ, շիմշիր
Տռամ –դրամա, դրամատիկ վիճակ
Տրմուղ –դժվարասանձ, անվարժ կենդանի

Ր
Րաբբի –(հրեական) ուսուցիչ, ուսուցչապետ, վարդապետ
Րուբոնորեն –ուսուցչի պես, իմաստունի պես

Ց
Ցաթել –ծագել
Ցանգ –ցանկություն, տենչանք
Ցնծամույն –ցնորութեան մեջ խեղդված
Ցռուկ –նավակի քիթ

ՈՒ
Ուծացվել –սռչել, չորանալ, նաև հեռանալ, օտարանալ
Ուղխ –ջրի հոսանք, վազող առատ ջուր
Ուղփաճեմ –լուսավոր, երկնային
Ումպետ –փուչ, անպիտան
Ույծք –բացված, ճեղքվածք
Ունչեր –քիթ, ռունգներ, քթանցք
Ուռնակուռ –կռանով կոփված, շինված
Ուռնահարդ –կռանով հարդարած, ուղղված
Ուսընդանութ –Ուսից մինչը թևի, անութի տակ
Ուրար –ժապավենաձև կտոր, որ սարկավագները կրում են ձախ ուսի վրա եկեղեցիներում, արարողության ժամանակ
Ուրվազ –երազից ցնցված, գրգռված

Փ
Փալա –փալան, համետ
Փաղագ –լեգեոն, հետևազորքի խումբ
Փաղփուն –փայլուն, պսպղուն
Փայլար –փայլուն, բյեւրեղաթերթ, հանքային քար
Փանդիռ –երեք լարանի նվագարան
Փապար –խոռոչ, քարանձավ, ավերակ
Փառփառ –վառվռուն, զվարթ
Փեյղամբեր –իսլամական կրոնի մարգարե (պրսկ.) پیغمبر
Փեղույր –գլխարկ՝ տղամարդի կամ կնոջ
Փեռեկտել –պատառել, ճեղքոտել
Փողրակ –հողից շինված խողովակ
Փողփողէջ –փայլով իջնող
Փոսապեղ –փոս փորող, պեղող, բաց անող
Փոսուտա –կայծոռիկ
Փսոր –մանր մաս, փոշի, փշրանք
Փցուն –անպետք, պակասավոր, պիղծ
Փքին –նետ
Փքուռույց –քամուց ուռած, փքված

Ք
Քաղցու –նոր ճմլած խաղողի հյութ, շիրա, մաճառ
Քայռ -մանյակ
Քանասար –կատաղի գայլ
Քառամանյակ –կանանց վզի գոհարազարդ մանյակ
Քարբ –թունավոր սև օձի մի տեսակը
Քարձ –անմազ, մորուքը ցանցառ
Քեղի –նավի ղեկ, կառքի, սայլի երկար ձողը
Քեմուխտ –ողորկացրած, կոկված կաշի
Քթթում –աչքի թարթումն
Քիրտ (քերտեր) –քրտինք
Քղամիդ –թագավորական կամ իշխանական ծիրանի, պատմուճան, վերնազգեստ
Քճքճած –գզգզած, ծվատած
Քմածին –իր քմահաճույքով, ըստ իր ճաշակի, մտացածին քիմքը գըրգըռող, պարուրող
Քնթռնոց –օձի մարմնի և փղի կնճիթի գալարումն
Քողեք –ապարանջան
Քսիվ –քավելը, հպվելը
Քրեիքուր –գարշելի, վատթար, հանցավոր
Քրքում –զաֆրան, շաֆրան, անուշահոտ ծաղիկ

Օ
Օթեկ –հնացած
Օշնան –բույս, որի արմատից փրփուր է ստացվում





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users