Jump to content


Photo

Armenia follows fate of citizen held over deadly road accident near Mo


  • Please log in to reply
60 replies to this topic

#41 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 10:21 AM

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկումներ են եղել Գրիշա Բալասանյան
28164.jpg11:42, 17 հուլիսի, 2013

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները դեռ չեն հանդիպել երեկվանից արդեն «Բուտիրկա» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանին: Վերջինիս հետ կապը պահվում է նրա երկու փաստաբանների միջոցով: Սակայն չի բացառվում, որ մոտակա օրերին հանդիպումը կայանա:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետքին» տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ Հրաչյա Հարությունյանին երրորդ փաստաբանով ապահովելու հարցը: Առայժմ պարզ չէ՝ փաստաբանը լինելու է Հայաստանի՞ց, թե՞ այլ երկրից:

Երեկ էլ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Ռուսաստանում հանդիպումներ են ունեցել այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, եւ քննարկվել են հարուցված քրեական գործին առնչվող մանրամասներ: Առայժմ այլ տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենան հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել է ավտոբուսին, ինչը հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել մոտ 30 մարդ:

Տեղեկացնենք, որ Հրաչյա Հարությունյանի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացնելու հայ վարորդին հիվանդանոցից կանացի հագուստով դատարան տեղափոխելու վերաբերյալ: Փաստաբանները կարծում են, որ այդպիսով բժիշկները, ովքեր թույլ են տվել Հ. Հարությունյանին այդ տեսքով հիվանդանոցից դուրս հանել, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները, նվաստացրել են հայ վարորդի արժանապատվությունը:



#42 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 10:22 AM

«Դա դժվար թե լիներ իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումը» Նարեկ Ալեքսանյան
28172.jpg15:10, 17 հուլիսի, 2013

«Այն, որ այս ողբերգությունն օգտագործվեց հատուկ հակահայ քարոզչության համար, դա ակնհայտ էր»,- օրերս Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության և Հրաչյա Հարությունյանի իրավունքների մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով` նույնիսկ այն դեպքում, եթե վարորդը մեղավոր է, և ողբերգություն է տեղի ունեցել, այդպիսի նվաստացուցիչ վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ` խալաթով դատարանի դահլիճ բերելը, հստակ քաղաքական դիրքորոշում էր, և դժվար թե լիներ իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումը: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ դա իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումն էր, Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ, գոյություն ունի դատարան, որը կոչված է այլ իշխանություն լինելու:

Անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ իրավապաշտպանն ասաց, որ ծանոթ չէ Ռուսաստանի օրենսդրությանը, և եթե անգամ ընդունենք, որ ապրում ենք միջնադարում, և ոչ մի կոնվենցիա գոյություն չունի, ամեն դեպքում այդպիսի երևույթը ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը մարդու նկատմամբ, իսկ թե ինչ հոդված կա Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունում մարդու իրավունքերի հետ կապված, էական չէ:

«Բնականաբար, բոլոր հոդվածներն էլ կան, չմոռանանք նաև, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և ի՞նչ: Վերցնենք ցանկացած պետություն. ոչ մի տեղ գրված չէ, որ մարդու արժանապատվությունը պետք է նվաստացնել»,- ասաց Իշխանյանը և հավելեց, որ այս թեմայի շուրջ չէր ցանկանա որևէ ռուս ազգայնամոլի կամ իրավաբանի հետ մտնել բանավեճի մեջ` կար դիտավորություն խալաթ հագցնելու մեջ, թե ոչ, իր համար հստակ է` սա հատուկ նվաստացուցիչ վերաբերմունք էր այդ մարդու և մեր հանրապետության նկատմամբ, սկսած նախագահից, մինչև ցանկացած քաղաքացի:

Իշխանյանը նշեց, որ մինչև այժմ ինքը չի կարողանում այդ վիրավորանքից դուրս գալ, և այդ վիրավորանքը մի քանի շերտերով է ապրում` որպես աշխարհի քաղաքացի, որպես Հայաստանի քաղաքացի և պարզապես որպես մարդ:



#43 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 10:23 AM

Բացվել են հաշվեհամարներ՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին օգնելու համար
28168.jpg13:56, 17 հուլիսի, 2013

«Օգնենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն բացվել են այն հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Հարությունյանի ընտանիքին:

Հաշվեհամարները ստորեւ.

Դրամային փոխանցումների համար կարող եք գումար փոխանցել Արարատբանկում բացված այս հաշվի համարով՝
1510010110232400

Կարող եք գումար փոխանցել նաև arca համակարգով այս համարով՝
9051 1802 0075 8562

Նաև iDram համակարգով հետևյալ ID-ին
949967755

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ փոխանցումների ժամանակ հնարավոր են միջնորդավճարներ:
arca համակարգ 0,3%
iDram 0,4%

Բանկային փոխանցումների դեպքում՝ ճշտեք բանկի աշխատակցից:

Հիշեցնում ենք, որ նախաձեռնությունը գործելու է բացարձակ թափանցիկ և ամենօրյա հաշվետվություն է ներկայացնելու փոխանցվող գումարների չափի և փոխանցողների անունների մասով: Եթե գումար փոխանցողը, ինչ-ինչ պատճառներով չի ցանկանա, որ իր անունը տեղ գտնի հաշվետվությունում, խնդրում ենք գումարը փոխանցելու ժամանակ «փոխանցման նպատակը» բաժնում նշել՝ «Աջակցենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին: Անանուն»: (ARCA համակարգով փոխանցելու դեպքում գումարները ամեն դեպքում փոխանցվում են անանուն):

Արտասահմանից փոխանցումների համար EUR հաշիվ

CORRESPONDENT BANK

Թղթակից բանկ

COMMERZBANK AG

KASERPLATZ,60261 FRANKFURT AM MAIN SWIFT:COBADEFF ACCOUNT NO.400886704600

BENEFICIARY'S BANK Ստացողի բանկ

ARARATBANK OJSC,

ADDR. 19 PUSHKIN STR. YEREVAN, ARMENIA SWIFT: ARMCAM22

BENEFICIARY CUSTOMER
Ստացող

NAME:   KUBATYAN IOSIF ACCOUNT NO: 1510010935420149

Արտասահմանից փոխանցումների համար RUB հաշիվ

BANK CORRESPONDENT

OJSC Promsvyazbank

Adr. 10 Smirnovskaya Str; Bldg 22, 109052 Moscow BIK044525555 K/S30101810400000000555 INN 7744000912 SWIFT: PRMSRUMM

BENEFICIARY BANK

ARARATBANK OJSC

ADR. 19 PUSHKIN STR ACC 30111810870000059801 SWIFT: ARMCAM22

BENEFICIARY CUSTOMER

NAME:   KUBATYAN IOSIFCCOUNT NO: 1510010935420158 

Արտասահմանից փոխանցումների համար USD հաշիվ

 

CORRESPONDENT BANK

DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK, NY US 
60 WALL ST, NEW YORK, NY 10005 SWIFT: BKTRUS33 
ACCOUNT NO. 04453517

BENEFICIARY'S BANK

ARARATBANK OJSC,

ADDR. 19 PUSHKIN STR. YEREVAN, ARMENIA SWIFT: ARMCAM22

BENEFICIARY CUSTOMER

NAME: KUBATYANIOSIF ACCOUNT NO: 1510010935420301

Կարող եք գումար փոխանցել նաև arca համակարգով այս համարով՝

9051 1802 0075 8562

Նաև iDram համակարգով հետևյալ ID-ին
949967755

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ փոխանցումների ժամանակ հնարավոր են միջնորդավճարներ:
arca համակարգ 0,3%
iDram 0,4%
Բանկային փոխանցումների դեպքում՝ ճշտեք բանկի աշխատակցից:

Տեղեկանք՝ նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր և եղբորորդու՝ Լիլիթ և Արթուր Հարությունյանների հետ: 

«Օգնենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին» նախաձեռնություն



#44 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 10:23 AM

Ռուսաստանում ավտովթարներից ամեն օր զոհվում է միջինում 77 մարդ Սոնա Ավագյան
28166.jpg13:20, 17 հուլիսի, 2013

Ռուսաստանում 2012 թվականին ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործությունների հետևանքով զոհվել է 27,991 մարդ: Այս մասին հայտնում է «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանը՝ հղում անելով Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության (Государственная инспекция безопасности дорожного движения, ГИБДД, ГАИ) պաշտոնական տվյալներին:

Ռուսաստանում, փաստորեն, 2012 թվականին՝ ամեն օր, ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործությունների հետևանքով, դժբախտաբար, զոհվել է 77 մարդ:

Այս պաշտոնական տվյալը լայնորեն տարածել են նաև ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ:

Օրինակ՝ Vesti.ru-ն մանրամասնում է, որ 2012թ. ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորվել է 258 618 մարդ, ինչը 2,7%-ով ավելի է, քան 2011 թ.-ի նույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, 2012թ. Ռուսաստանում արձանագրվել է 203 597 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 1,9 տոկոսավ ավելի է, քան նախորդ տարի:

«Պետական դատախազության տվյալներով՝ Ռուսաստանում յուրաքանչյուր 5-րդ ՃՏՊ-ն տեղի է ունենում վատ ճանապարհների հետևանքով»,- հայտնում է vesti.ru-ն:

Իր հերթին gazeta.ru-ն, անդրադառնալով 2012-ի ցուցանիշներին, տեղեկացնում է. «Գործնականում ամեն 4-րդ վթարը տեղի է ունեցել ճանապարհների ու փողոցների անբավարար վիճակի պատճառով: Այսպես, քանդված ճանապարհներին տեղի է ունեցել 42 772 ՃՏՊ (1,1 տոկոսով աճ), որոնց հետևանքով զոհվել է 6950 (1,8 տոկոսով աճ) և վիրավորվել 54 468 մարդ (2,3 տոկոսով աճ)»:

2013թ. հուլիսի 13-ին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ Պոդոլսկում: Հայաստանի քաղաքացի, 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը բախվեց ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվեց 18, վիրավորվեց մոտ 30 մարդ:

Ավտովթարի մերձակայքի բնակիչները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ խաչմերուկում չափազանց հաճախ են ավտովթարներ լինում: Տարածքում նույնիսկ լուսացույց չի եղել: 18 մարդու կյանք խլած ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կարգադրեց խաչմերուկում լուսացույց տեղադրել և այդ ճանապարհահատվածում սահմանափակել բեռնատարների երթևեկությունը, իսկ իրավապահները դատավորի ներկայությամբ ծաղրեցին ու նվաստացրին արցունքները հազիվ զսպող Հրաչյա Հարությունյանին՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխել կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով:

Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ վերջին 10 տարում Ռուսաստանում ՃՏՊ-ներից ամենամեծ թվով զոհեր եղել են 2003 թվականին. այդ տարի, դժբախտաբար, զոհվել է 35 602 մարդ, վիրավորվել 243 919 մարդ, ՃՏՊ-ների թիվը՝ 204 267: Վերջին 10 տարում Ռուսաստանում համեմատաբար ամենափոքր թվով զոհեր են եղել 2009 թվականին. զոհվել է 26 084, վիրավորվել 257 034 մարդ, ՃՏՊ-ների թիվը՝ 203 603:

Ընդհանուր առմամբ, վերջին 33 տարում Ռուսաստանում ՃՏՊ-ներից, դժբախտաբար, զոհվել է 881 561 մարդ, վիրավորվել 6 093 605-ը, ՃՏՊ-ների ընդհանուր թիվը՝ 5 123 363:



#45 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 10:24 AM

Իրավապաշտպան. Ռուսաստանի իշխանությունները կնոջ խալաթ հագցրին Հայաստանի իշխանություններին (ֆոտո) Սոնա Ավագյան

28157.jpg23:58, 16 հուլիսի, 2013


Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպաններն անցկացրին բողոքի ակցիա՝ ի պաշտպանության հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության: Ակցիային միացան նաև վարորդի հարազատները:

Հիշեցնենք, որ 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 18, վիրավորվել մոտ 30 մարդ:

Հայաստանի քաղաքացիական հանրության շրջանում և սոցիալական ցանցերում խիստ դժգոհություն է առաջացրել այն, որ ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին ծաղրել ու նվաստացրել են՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով, դեղերի ազդեցության տակ:

Հուլիսի 15-ին ռուսական դատարանը 2 ամսով՝ մինչև սեպտեմբերի 14-ը, կալանավորել է Հրաչյա Հարությունյանին: Դատարանում Հրաչյա Հարությունյանը հազիվ էր զսպում արցունքները:

Sergey_Chamanyan.JPGԱյսօրվա ակցիայի ժամանակ անցկացվեց ստորագրահավաք` ՀՀ քաղաքացու նկատմամբ Ռուսաստանում արժանապատիվ վերաբերմունքի պահանջով: Ակցիայի մասնակիցներից մեկը ստորագրությունները Հրաչյայի` խալաթով լուսանկարի հետ գցեց Ռուսաստանի դեսպանատան փոստարկղը:

Ակցիայի մասնակից Սերգեյ Չամանյանի համոզմամբ` նույնիսկ եթե Հրաչյա Հարությունյանը հանցանք է գործել է (ինչը պետք է պարզի դատարանը), նրան պետք է վերաբերվել արժանապատիվ, ոչ թե նվաստացնել կնոջ խալաթով և դեղերի ազդեցության տակ անցկացնել առաջին քննություն:

Սերգեյ Չամանյանը նշեց, որ դատարանի դատավճիռ դեռ չկա, բայց ռուսաստանյան զլմ-ները Հրաչյա Հարությունյանին արդեն կոչում են հանցագործ: «Միայն դատարանը կարող է որոշել` մարդը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Սերգեյ Չամանյանը:

Mkrtich_Mkrtchyan.JPGԲողոքի ակցիայի մեկ այլ մասնակից Մկրտիչ Մկրտչյանն ասաց, որ ակցիաների չի մասնակցում, բայց այս անգամ, իմանալով, թե ինչպես են նվաստացրել մարդու արժանապատվությունը, եկել է ակցիայի:

«Էդ մարդը ներկայացնում է Հայաստանը, այսինքն` ինքը հավաքական կերպար է: Նրանք Հայաստանի հետ են այդպես անում: ՀՀ քաղաքացի է և հայ: Եթե ռուս լիներ, այդպես չէր լինի: Իհարկե, ցավալի դեպք է, բայց չի կարելի ամբողջ կոռումպացված համակարգը բարդել մի մարդու վրա: Եթե այդ մարդը իր հասանելիք պատիժը ունի, թող պատժեն, բայց ոչ այդպես: Չեմ կարծում, որ դա 21-րդ դարի վարվելակերպ է»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը:

Նա կարծում է, որ վարորդի նկատմամբ այս վերաբերմունքը Ռուսաստանի կողմից նախապես մտածված ուղերձ է Հայաստանին այն մասին, թե ինչ կլինի Ռուսաստանի հայերին, եթե «հայերը հանկարծ իրենց խելոք չպահեն» եվրաինտեգրման ճանապարհին:

Levon_Barseghyan.JPG«Վերջապես մենք ուզում ենք, որ արժանապատիվ դատավարություն լինի: Մեղքը կլինի, կապացուցեն-չեն ապացուցի և այլն, բայց մարդ է վերջը, հասկացանք: Ցավակցում ենք այդ 18 զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին: Միանգամից դրեք-վառեք էդ մարդուն, պրծնենք, էլի, հանեք հրապարակավ ցույց տվեք, որ դուք էդքան սին ու նվաստ եք, ձեր ես-ն եք ուզում կշտացնել, ինչ է թե ձեռքներդ ինչ-որ զոհ է ընկել. «արմյաշկա» է, «խաչիկ» է ընկել (կներեք այդ ձևակերպումների համար)»,- ասաց ակցիայի մասնակից, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, իրավապաշպան Լևոն Բարսեղյանը:

Նրա կարծիքով` Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը կախված է Հայաստանի իշխանությունների բանականությունից և առողջությունից: Իրավապաշտպանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանին է արտահանձնել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ովքեր հանցանքներ են գործել Հայաստանում:

«Նաև Գյումրիում 15 տարի առաջ 2 հոգի հարբած ելան փողոցերը, գնդակահարելով գնում էին, 2 հոգու սպանեցին: Նրանց դատից հետո հանձնեցին իրենց, տարան. էստեղ դատը եղավ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Avetik_Ishkhanyan.JPGԱկցիայի մեկ այլ մասնակից, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով` միայն դատավարությունից հետո է հնարավոր ՀՀ քաղաքացուն արտահանձնել Հայաստանին, իսկ քանի որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում, դատավարությունը ևս պետք է տեղի ունենա Ռուսաստանում:

Ավետիք Իշխանյանը հակաիրավական է համարում այն, որ Հրաչյա Հարությունյանին ստիպել են դեղամիջոցներով դուրս գալ շոկից, իսկ նրան կնոջ խալաթով դատարան տանելը համարում է նվաստացում և ապտակ:

«Այդ խալաթով պատկերը Լինչի դատաստան է, որը հետամնաց միջնադարյան երկրներում է միայն եղել: Ցանկացած դեպքում, որ ազգի ներկայացուցիչ էլ նա լիներ, դա կլիներ նվաստացնող վերաբերմունք (և ճիշտ կանեին` ամբողջ աշխարհի իրավապաշտպանները արձագանքեին), բայց տվյալ դեպքում դա վերաբերում է մեզ` հայ հասարակությանը, ոչ միայն իրավապաշտպաններին: Ի վերջո, Հայաստանի իշխանություններին կանացի խալաթ հագցրին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Լևոն Բարսեղյանի խոսքով` Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել գրեթե անմեղսունակության վիճակի հասցված, այսինքն` այն վիճակում չէր, որ այդքան հապճեպ դատական նիստ գումարվեր:

«Դատավորը հենց տեսավ էդ վիճակը, պիտի ասեր. «Դատը չենք անում, տարեք մարդուն հագցրեք-բերեք: Սև հագցրեք, կանաչ հագցրեք, մի բան հագցրեք, բայց մի ծաղրեք, մի ստորացրեք այդ մարդուն»: Սրանք այնքան հասարակ բաներ են: Ռուսի օրենքներում չկա գրած` մարդու արժանապատվությունը ստորացնել, եթե ինքը ազգությամբ հայ է, եթե ինքը կասկածվում է 18 հոգու չկանխամտածված սպանության մեջ: Եվրախորհրդի անդամ է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա է ստորագրել, 3-րդ հոդվածը իր պետքը չէ, փաստորեն»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ` տվյալ դեպքում Ռուսաստանի պետությունը կալանավորվածի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք: Նա կարծում է, որ եթե վարորդը լիներ ոչ թե հայ, այլ ռուս կամ սլավոնական որևէ այլ ազգության ներկայացուցիչ, ապա այդպիսի վերաբերմունքի չէր արժանանա:

«Ուղղակի միջնադարյան խտրական վերաբերմունքի հոտ է փչում սրանից: Ճիշտ կաներ` Հայաստանի որևէ պետական գերատեսչությունը, արտգործնախարարությունը նոտա հղեր: Ի վերջո, ունենք նաև սփյուռքի նախարարություն, որը կարծես թե ստեղծված է սփյուռքի հայերին պաշտպանելու համար: Ո՞ւր է նրանց ձայնը, որ միանգամից պիտի հնչեր նրանց ձայնը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նրա կարծիքով` ՀՀ իշխանության պարտականությունն է Հրաչյա Հարությունյանին ապահովել որակյալ փաստաբանով, ով միայն հուլիսի 15-ին դատարանում նվաստացման վերաբերյալ բողոք կներկայացնի, ինչպես նաև անընդհատ ուշադրության կենտրոնում պահել դատավարությունը: Եթե նման պատշաճ աշխատանքներ կատարվեն, գուցե Հրաչյա Հարությունյանին այսպես չնվաստացնեին:

«Նույնիսկ ավելին ձեզ ասեմ. որ այդ մարդը հայտնվել է այնտեղ արտագնա աշխատանքի, նույնպես Հայաստանի իշխանության մեղքն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նրան համամիտ է Լևոն Բարսեղյանը, ում գնահատմամբ` Հրաչյա Հարությունյանի գործում ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները բավարար չափով չեն աշխատել:

«Ժամանակին տեսնեինք, որ մարդը որակյալ իրավաբանական օգնության կարիք ունի: Խելքը գլուխը իրավաբան է, փաստաբան է, հագուստ է, սնունդ է, ծխախոտ է, էդ տարրական հարցերը Հայաստանի իշխանությունները պիտի հասցնեին ավելի շուտ կարգավորել, քան թե որևէ մեկը կհամարձակվեր այդ մասին խոսել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Ոչ նա, ոչ էլ Ավետիք Իշխանյանը չեն կարծում, որ Ռուսաստանը ԱԳՆ-ի մակարդակով ներողություն կխնդրի Հայաստանից, քանի որ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքով Ռուսաստանը «դարակում է ծալել-դրել Հայաստանին»: Լևոն Բարսեղյանը Ռուսաստանի դատարանում ՀՀ քաղաքացու նվաստացումը պայմանավորում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Հայաստանի ստորացված վիճակով:

Լևոն Բարսեղյանի խոսքով` Հայաստանի իշխանություններն ամեն ինչ սիրահոժար տալիս են Ռուսաստանին, որին համարում են ռազմավարական դաշնակից, նույնիսկ թույլ են տալիս, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին անցնի ռուսական զորքը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը այդ զորքին ողջունի ռուսերենով:

«Սրանից հետո ինչ ուզեն, կանեն: Իրենց համար ի՞նչ կա: Եվ միայն սա չէ. Ռուսասանի ճանապարհների վրա հայաստանյան վարորդների հետ բազմիցս այդպես են վարվում (ճիշտ է` այս սրության չի հասնում խոսակցությունը). կամ պիտի կաշառքները ունենաս, ճանապարհին ոստիկաններին բաժանելով գնաս, կարողանաս շնչել, կամ էլ ստորացնում են այնքան, ինչքան կարողանում են»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Ավտովթարի մերձակայքի բնակիչները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ խաչմերուկում չափազանց հաճախ են ավտովթարներ լինում: Տարածքում նույնիսկ լուսացույց չի եղել: 18 մարդու կյանք խլած ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կարգադրել է խաչմերուկում լուսացույց տեղադրել և այդ ճանապարհահատվածում սահմանափակել բեռնատարների երթևեկությունը:

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ մի պահ լարվածություն առաջացավ մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները պահանջում էին չկանգնել ուղիղ դեսպանատան առջև և «չփակել մեքենաների ճանապարհը»: Մի ոստիկան մասնակիցներից մեկին հրեց փոքր-ինչ դեպի մայթ, բայց մասնակիցները դրանից հետո մնացին իրենց տեղում և ավելի հեռու այլևս չգնացին:

2.JPG 3.JPG 4.JPG        

#46 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 10:25 AM

Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ վարորդի դուստրը աջակցություն է խնդրում

28142.jpg15:53, 16 հուլիսի, 2013


Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ, բեռնատար մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեպքին եւ հոր ձերբակալությանը. «Ես Լիլիթ Հարությունյանն եմ, որն ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը: Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին: Թող Աստված նրանց տա ուժ ու կորով ` դիմանալու ու համբերելու: Ուզում եմ խնդրել, ինչու չէ՝ նաև պահանջել բոլոր պաշտոնատար անձանցից, ովքեր կարող են ինչ-որ բանով անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ՝ ծաղրելուց ու նմանատիպ այլ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ՝ ենթարկվում է ծաղրանքի քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ամոթ է, սա քո դեմքն է»:

Լիլիթը նաև խնդրում է տարածել այս լուսանկարը`

driver.jpg



#47 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 11:00 AM

Family of Armenian driver responsible for deadly bus crash in Russia hope for extradition to be considered

 

The incident with an Armenian truck driver accused of causing a major traffic accident several days ago near Moscow, Russia, is in the focus of attention both in Armenia and Russia. His relatives ask to consider the possibility of his extradition to Armenia.

According to preliminary information, last weekend a cargo truck laden with gravel and driven by Hrachya Harutyunyan, a 46-year-old citizen of Armenia, plowed into a passenger bus in the vicinity of Podolsk, leaving 18 people dead and dozens of others injured.

His daughter Lilit Harutyunyan told the press on Wednesday that his father had been driving cargo trucks for two decades and never had a single accident – neither met with one, nor ever caused it. The daughter says Harutyunyan is a Karabakh war veteran and went to Russia only three months ago because a company there had offered him a job.

“I am asking our officials – I know they can help within the scope of their authority – to help as much as possible. When my father was needed he left his family and volunteered to go [to the front], now he is the one who needs help,” she said, adding that although she would be happy if her father were found not guilty, but even if he gets sentenced, she wishes he had the chance to at least serve it in his native country.

Aram Vardevanyan, from the Ombudsman’s office of Armenia, has stated that if countries are in friendly relations, extradition is usually not an issue and is not difficult to arrange.

“We have to consider that both Armenia and Russia are members of the Minsk Convention guaranteeing the extradition process. The Justice Ministry and the Prosecutor-General’s office have the right to turn to Russia with that issue,” he says.

Harutyunyan is facing seven years in prison on charges of violating traffic safety rules leading to the inadvertent killing of two or more people.

However, a video record was posted on the web showing how the defendant was taken to the court unshaven and in inappropriate attire – a woman’s robe. This has become a subject of sharp criticism in Armenia, and since Tuesday various actions of protests have been held in front of the Russian Embassy in Yerevan.

 

By Gohar Abrahamyan
ArmeniaNow reporter



#48 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 11:02 AM

For Driver’s Dignity
protest-russian-embassy.jpg
 
A group of angry Armenians gathered in front of the Russian Embassy in Yerevan Tuesday afternoon calling on the authorities in Moscow to respect the dignity of an Armenian driver who is now in custody for mass manslaughter. Hrachya Harutyunyan, 46, was arrested for killing 18 and injuring several dozen people when his truck laden with gravel accidentally crashed into a shuttle bus near Podolsk on Saturday. The man, who himself suffered injuries in the crash, wore a dressing gown and looked utterly distraught when he was brought to the court to be remanded in prison two days later.


#49 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 July 2013 - 02:45 PM

Ֆեյսբուքյան աղմկոտ քննարկումները ստիպեցին մարդու իրավունքների պաշտպանին, արտգործնախարարությանը և ՀՀ դեսպանատանը արթնանալ

17.Հուլիս.2013 - 21:18

 

 

Մշտապես քննադատորեն եմ մոտեցել համացանցի հայկական տիրույթում քննարկումների որակին, բովանդակությանը և հարցերի արծարծման տեխնոլոգիային, սակայն վերջին օրերի ֆեյսբուքը շահեկանորեն տարբերվում է նախորդ ամիսների անգույն, բամբասկոտ կարգավիճակից: Պոդոլսկյան ողբերգությանը հաջորդած գնահատականները և ֆեսյբուքյան ակտիվի համատեղ ջանքերի միատեղմամբ կատարված գործողությունները շատ սթափ էին, առավել փաստարկված և արդյունավետ, և չնայած հուզական ֆոնին' օգտատերերի ճնշող մեծամասնությունը կարողացավ ճիշտ ընկալել իրավիճակը և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու փոխարեն ջանքերն ուղղեց Ռուսաստանում շովինիստական ալիքի տարածման դեմ: Պատկերացրեք' մասամբ հաջողվեց: Ֆեյսբուքյան աղմկոտ քննարկումները ստիպեցին մարդու իրավունքների պաշտպանին' հանդես գալ ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակով, արտգործնախարարությունը սկսեց ալարկոտ գործողություններ, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը վերջապես սկսեց ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Աղմուկը խոր նիրհից արթնացրեց Ռուսաստանում գործող հայկական կազմակերպություններին, Հայաստանում որոշ չինովնիկների մոտ խղճի խայթ արթնացրեց' ստիպելով նյութական աջակցություն ցուցաբերել ողբերգության մեջ հայտնված վարորդի ընտանիքի անդամներին: Ռուսաստանի իշխանությունները սկսեցին պաշտոնական հայտարարություններով սանձել երկրում բորբոքվող հակահայկական ալիքը, այսօր արդեն այդ ալիքը հստակ թուլացման միտումներ է ցույց տալիս: Հայկական կայքերը աշխատեցին շատ օպերատիվ կերպով և իրադարձությունները լուսաբանեցին բացառիկ անկողմնակալությամբ' հանրության դատին հանձնելով թեմայի վերաբերյալ բոլոր ուշագրավ կարծիքները' թեր և դեմ: Եվ վերջապես, անգամ իրար հետ խորը հակասություն ունեցող կարծիքները ճիշտ էին, սթափ, հուզական բազարների ու քֆուր-քյաֆարների փոխարեն մենք ականատես եղանք համատեղված ջանքերի, որոնց արդյունքում իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվեց...

Շնորհակալ եմ բոլոր ֆեյսբուքցիներից և կայքերից, վստահ եմ, որ տեմպը չի թուլանա և համացանցը կդառնա ոչ թե կեղտոտ բամբասանքների, այլ կոնկրետ հարցեր լուծելու արդյունավետ տիրույթ: Այս պահին անգամ տպավորություն ունեմ, որ հայկական ֆեյսբուքը ստանձնել է ստվերային կառավարության գործառույթներ: Իհարկե' ճարահատյալ...



#50 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 July 2013 - 02:52 PM

Alexander Maltsev demands to punish people, who caused damage to Hrachya Harutyunyan’s honor

18/07/2013 13:29:00 Oratert News
Font size: font_decrease.gif font_enlarge.gif
 

The lawyer of the truck driver Hrachya Harutyunyan, causing a large-scale car accident in New Moscow, does not publish the data about the company, which provided the Kamaz truck. As Armenpress was reported by the lawyer Alexander Maltsev, the publication of the data would violate the principle of confidentiality of the investigation. “I have signed that I am responsible not to provide any information about the company, which provided the driver with the truck”, - said Alexander Maltsev

 

The lawyer has filed a complaint against the police and doctors for bringing his client to the court in a woman’s bathrobe. “I expect that the study and the response of the complaint will be conducted within the limits of the law”, - said the lawyer of the truck driver Hrachya Harutyunyan Alexander Maltsev, adding that if they are guilty, they should give an account. The complaint was filed against the Head of the Moscow Department for Investigations of the Ministry of Internal Affairs of the Russian Federation Anatoly Yakunin and the Head of the Moscow’s Health Department.

On July 13 at 13:00 in New Moscow, nearby the Podolsk Village, Kamaz truck came out of the second line and crashed into a bus driving from Podolsk to Kurilovo, sharing it into two parts. In the result of the car accident 18 people died and more than 60 were wounded. The driver of the truck Hrachya Harutyunyan was accused of the violation of the traffic security rules, causing the death of two or more people. Two-month detention was imposed to the Armenian. He was taken to the court in a woman’s bathrobe. On that ocassion a protest action was held in front of the Russian Embassy to Armenia, during which the protesters demanded protection of human rights and a proper attitude towards the citizen of the Republic of Armenia. On July 16 the Human Rights Defender of the Republic of Armenia Karen Andreasyan sent an official letter to his Russian counterpart Vladimir Lukin requesting for the protection of the dignity and other rights of Hrachya Harutyunyan. The Office of the Human Rights Defender of the Russian Federation promised during the next week to respond the letter.

 

 



#51 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 July 2013 - 02:52 PM

Hrachya Harutyunyan transferred to Moscow's Butyrka detention center
18/07/2013 14:19:00 Oratert News
Font size: font_decrease.gif font_enlarge.gif
 

Hrachya Harutyunyan, truck driver charged in a deadly car crash that occurred near Podolsk on July 13, claiming 18 lives, has been transferred to Moscow’s Butyrka detention center, Komsomolskaya Pravda newspaper reported, citing sources in police.

Harutyunyan underwent a medical check-up at the medical aid post of Moscow’s Matrosskaya Tishina prison on Tuesday. He was transferred to Butyrka detention center after doctors examining him said that his life was not in danger.



#52 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 July 2013 - 03:09 PM

Hrachya Harutyunyan needs not only legal, but also moral-psychological support
st.grigoryan-620x300.jpg

Lusine Vasilyan
“Radiolur”

I’m ready to leave for Moscow and defend our compatriot Hrachya Harutyunyan, member of the Chamber of Advocates, attorney Ruben Baloyan told reporters today. He’s confident that Harutyunyan needs not only legal, but also moral-psychological support.

President of the Analytical Centre on Globalization and Regional Cooperation Stepan Grigoryan considers that Armenia should take steps to extradite Hrachya Harutyunyan to Armenia and hold the trial here.

Stepan Grigoryan offers condolences not only to the families of the 18 victims of the tragic accident near Moscow on July 13, but also to the relatives of all those killed in Russia in car accidents at the fault of drunk drivers.

“I have looked at statistics. The number of people killed in crashes at the fault of drunk drivers has been about 100 times more this year,” he said.

Grigoryan considers that on the days following the accident Russian media violated the rules of journalistic ethics by constantly mentioning his nationality and failing to maintain the presumption of innocence.

The political scientist is satisfied with the reaction of the Ministry of Foreign Affairs. Yesterday representatives of the Armenian Embassy in Russia met with Harutyunyan at the pre-trial prison. They assure the conditions there are satisfactory. Representatives of the Embassy have promised to arrange a phone conversation with the family in the near future.

Stepan Grigoryan said it would be better if the Ambassador or the Deputy Ambassador visited Hrachya Harutyunyan. As for the perspectives of his extradition, Grigoryan said all necessary legal bases exist between Armenia and Russia to organize it.

He’s confident the issue should be raised before the trial. “Russia is obviously politicizing the issue. It will be naïve to expect that the trial will be fair,” he added.

Member of the Chamber of Advocates Ruben Baloyan is ready to leave for Moscow and defend our compatriot. According to him, there are two ways to involve Armenian lawyers in the process. Either the Chamber of Advocates should dispatch a lawyer, or Harutyunyan’s relatives must apply to attorneys.

Having analyzed the details of the accident, Baloyan is confident that Hrachya Harutyunyan has managed to make a correct decision to avoid a greater number of victims.



#53 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 July 2013 - 06:49 PM

«Հրաչի համար նվաստացուցիչ չէ դատարանի դահլիճ հայտնվել խալաթով, քանի որ նրան վաղուց արդեն նվաստացրել են մեր իշխանությունները»

\Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպի առիթով շատ վրդովվեցի, եւ այդ պատճառով գրում եմ այս տողերը: Բացի դրանից, որ Հրաչ Հարությունյանը իմ մարտական ընկերն է, եւ միասին ենք անցել մարտական մի երկար ճանապարհ, նա ազնվազարմ մի հայորդի է, ուստի կարող եմ վերապահումներ անել եւ խոսել նրա ընկերների անունից: Հրաչ Հարությունյանի մարտական անցած ուղին ինձ ծանոթ է, եւ բազմիցս դրա մասին ես հիշատակել եմ:  Սակայն ինձ զարմացնում է մամուլում տեղ գտած տարակարծիք կարծիքները եւ վերլուծությունները, շատ զայրացած եմ…

Չգիտես ինչու բոլորը զարմանում են, այն, ինչ կատարվել է Մոսկվայում… Դա հերթական միջադեպերից մեկն է, որ մեր ազատամարտիկին նվաստացնում են եւ բարոյազրկում, այս իրավիճակը շարունակվում է շուրջ քսան տարի… Հրաչ Հարությունյանի պես հարյուրավոր ազատամարտիկներ դարձան ծաղրի առարկա եւ շատերը այդպես նվաստացած ու արհամարհված կնքեցին իրենց մահկանացուն, Օտարության, Աղքատության եւ Սովի մեջ: Եւ դա միայն Հայաստանի իշխանությունների ու պաշտոնյաների շնորհիվ: Հարյուրավոր Ազատամարտիկների նվաստացրեցին, վարկաբեկեցին, տարբեր պիտակներ կպցնելով խոշտանգեցին, դրան գումարած ֆիզիկական ոչնչացումը, առ այսօր շարունակվում է Ազատամարտիկների նկատմամբ Սպանդը: Հայաստանի նախկին իշխանակալները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հերոս տղաների պատմությունները եւ նրանց հաղթանակները վերագրեն իրենց: Հրաչ Հարությունյանի դեմ գործած մեղքի առյուծի բաժինը ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Քանի որ Հրաչին ծաղրի ենթարկելով՝ ծաղրեցին նաեւ ինձ, Ազատամարտիկներին, նաեւ ողջ Հայ ժողովրդին:  Ինչու՞  պետք է մեր ազատամարտիկներին հասցնեին այս վիճակին, որ նրանք իրենց գոյը պահելու համար հեռանան հայրենիքից, եւ այն հայրենիքից, որի համար արյուն են թափել… Հայ ժողովուրդը միայն հիմա է հիշում Ազատամարտիկներին…

Ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ Հայաստանում բնակվող 0,3 % -ը, քանի որ մյուս մասը թքած ունի Ազատամարտիկների, Հայոց պատմության եւ մշակույթի  վրա, այդպիսի մարդիկ վաղուց իրենց համար նոր արժեքներ եւ կուռքեր են ստեղծել…   Վստահ եմ՝ Հրաչի համար նվաստացուցիչ չէ դատարանի դահլիճ հայտնվել կանացի խալաթով, քանի  որ նրան վաղուց արդեն նվաստացրել են մեր իշխանությունները եւ անգամ ժողովուրդը… Հրաչի համար ավելի նվաստացուցիչ է, որ մեր ժողովուրդը դարձել է այսպիսին, որ մեր երկիրը հայտնվել է այս վիճակում… Մեր ժողովուրդը ազգի պաշտպաններին, ազատամարտի հերոսներին հիշում է քսան տարին մեկ, եւ այն էլ առիթից առիթ կամ դժբախտ պատահարների ժամանակ: Դեռեւս պատերազմի տարիներին Ազգի զինվորի դեմ իրականացրած բռնությունները թույլ է տվել ժողովուրդը, իսկ իրագործել է պետությունը: Տեղին է նշել, որ մենք չկարողացանք գնահատել մեր արժեքները, ռուսները մինչեւ հիմա խոնարհվում են Հայրենական պատերազմի վետերանների եւ հերոսների առջեւ, իսկ մենք ոտքի տակ ենք տալիս մեր հերոսներին…   Հրաչ Հարությունյանի դեմ ռուսական իշխանությունների գործած ծաղրուծանակը Ոտնձգություն է մեր պետականության դեմ, հարկավոր է հասկանալ, որ ծաղրում են Ողջ Հայ Ժողովրդին՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք բնակվում…

Չեմ զարմանա, որ Հայաստանի իշխանությունները չքննադատեն ռուսական իշխանություններին Հրաչ Հարությունյանի դեմ կատարված նվաստացումները ու ծաղրանքը, սակայն այդ ամենից բացի հայ ժողովուրդը իրավունք չունի լռել եւ պարտավոր է պահանջել մեր իշխանավորներից, որ համապատասխան քայլեր ձեռք առնեն Հրաչին վերադարձնելու Հայրենիք: Ինչպես ասում են` «Ինչու՞ պետք է ուրիշ ազգերը մեզ հարգեն, երբ մենք չենք կարողանում հարգել ինքներս մեզ…»:  Հիշում եմ, դեռեւս պատերազմի տարիներին Ազատամարտիկներին ստիպում էին ՄԻԼԻՑԻԱՅԻ համազգեստով մեկնել սահմանային գիծ, քանի որ Հայաստանում գործում էր ԽՍՀՄ սահմանադրությունը, տղաները հրաժարված էին ՄԵՆԹԵՐԻ համազգեստ հագնել, եւ այդ ժամանակ Հատուկ Գնդի Հրամանատար Գնդապես Ս. Առաքելյանը ասաց. «Տղաներ, եթե մեզ Պոռնիկի շոր էլ հագցնեն, մենք պիտի հագնենք, քանի որ երկրի ու ժողովրդի շահը դա է պահանջում», եւ տղաները հագան այդ համազգեստը առանց ավելորդ խոսք ասելու եւ մեկնեցին մարտադաշտ… Սակայն Հրաչ Հարությունյանը Մոսկվայի դատարանում կանացի խալաթով հայտնվեց ոչ հայրենիքը ու ժողովրդին պաշտպանելու համար, այլ հայտնվեց այնտեղ առանց իր կամքի… Ուստի լինելով սփյուռքում՝ ես միանում եմ իմ մարտական ընկերոջը եւ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ դատապարտե՛լ ռուսական իշխանություններին, այդ թվում նաեւ ՀՀ իշխանություններին Հայ ժողովրդի հանդեպ անարգալից վերաբերմունքի համար եւ պահանջել Ռուսական իշխանություններին, որ վերականգնի Հրաչ Հարությունյանի իրավունքները եւ վերադարձնի  հայրենիք… Պահանջը  չբավարարելու դեպքում ձեռք  առնել միջոցներ Ռուսական ընկերությունների դեմ նմանատիպ ակցիաներ:



#54 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 19 July 2013 - 10:51 AM

xndrum em  ditel iys  nyut@

 



#55 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 19 July 2013 - 10:54 AM

hantsagortsits heros  sarqetsin, tun meqena pashton &  nuynisk amsekan toshakn en talis... isk menq.. mer  Herosits teseq te inch enq  dartsnum... sa  mek@  kam yerkus@ chi ..



#56 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 July 2013 - 12:55 PM

PLANETA RTR-ով քննարկվում է Հրաչյա Հարությունյանի հարցը. մեղադրվում է չինովնիկն, ով դիտավորյալ նրան խալաթ է հագցրել

Այսօր - 22:43

 

 

PLANETA RTR-ով հենց այս պահին քննարկվում է Հրաչյա Հարությունյանի հարցը: Քննարկմանը ներկա ռուսներից ոմանք դատապարտեցին նաեւ նրան կանացի խալաթվ դատարան բերելը, սակայն ինչպես եւ սպասում էի գտնվեցին նաւ ռուս կանայք, ովքեր ասացին, որ որեւէ նշանակություն չունի, թե ինչ գույնի խալաթով են նրան դատարան բերել, քանի որ նա մարդասպան է եւ 18 մարդկանց կյանք է խլել: Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ ասաց, որ ռուս իրավապահ համակարգն է մեղավոր դրա համար, սակայն քննարկմանը ներկա ռուսներից մեկն ասաց, որ կոնկրետ այն մարդն է մեղավոր, այն չինովնիկն, ով առանց գիտակցելու կամ դիտավորյալ Հրաչյաին կանացի խալաթ է հագցրել: Քննարկմանը ներկա ռուսները եւ հայերը նշեցին, որ շատ են ցավում 18 զոհերի համար: Խոսեց նաեւ Հրաչյաի դուստրը, ով եւս ասաց, որ ցավում է 18 զոհերի համար, հետո այլեւ դժվարացավ խոսել: Քննարկման մասնակիցները օրինակներ են բերում նաեւ ճանապարհատրանսպորտային այլ պատահարներին, երբ դրանց մեղավորները կամ չեն պատժվել կամ կարճ ժամկետով:



#57 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 July 2013 - 02:59 PM

Շուրջ 14,5 հազար մարդ ռուս լրագրողուհուց պահանջում է ներողություն խնդրել Հրաչյա Հարությունյանից
163994.jpgՀուլիս 24, 2013 | 17:51

«Ռոսիա-1» հեռուստաալիքի կողմից Պոդոլսկի մոտ սարսափելի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանից հրապարակային ներողություն պահանջող հանձնագիրը այս պահի դրությամբ ստորագրել է 14,5 հազար մարդ: Հանձնագրին կարելի է ծանոթանալ եւ ստորագրահավաքին միանալ ԱՅՍՏԵՂ:

Նախաձեռնության հեղինակ Նարեկ Ստեփանյանի խոսքով՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման ռեպորտաժում, որտեղ ներկայացվում է «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած ավտովթարի դեպքը, ոչ պարկեշտ արտահայտություններ են արվել «ԿամԱԶ»-ի հայ վարորդի հասցեին: Լրագրողուհի Օլգա Սկաբեեւան իր ռեպորտաժում, մասնավորապես, հայտարարել է, որ Հրաչյա Հարությունյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը կապված չէ նրա առողջական վիճակի հետ եւ նա ձեւեր է թափում:

«Լրագրողուհին ակնհայտորեն իրեն ագրեսիվ է պահել, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից: Նա հատուկ առոգանությամբ ընդգծել է Հարությունյանի ազգությունը, նրա անունը հնչեցրել հատուկ շեշտադրմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ներկայումս ստորագրություններով ֆայլը կուղարկվի «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Այսօր Հրաչյա Հարությունյանին հարցաքննել են, սակայն նա հրաժարվել է ցուցմունքներ տալ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

 



#58 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2013 - 02:11 PM

Հայ վարորդը մեղք չունի. նշաններ չկային Դանիել Իոաննիսյան

28261.jpg15:54, 20 հուլիսի, 2013


Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի շրջակայքում տեղի ունեցավ ողբերգական ավտովթար, որի ընթացքում իրար բախվեցին գերբեռնված «KAMAZ»-ը ու ուղևորներով լի ավտոբուսը: Վթարի արդյունքում զոհվեց 18 հոգի:

ՌԴ դատախազությունը վթարի մեղավոր է համարում բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հայտարարվեց, որ բեռնատարի վարորդը ընթանում էր երկրորդական ճանապարհով ու պիտի ճանապարհ զիջեր գլխավոր ճանապարհով ընթացող մեքենաներին, այդ թվում՝ ավտոբուսին: Եկեք տեսնենք, թե որքանով է այդ վարկածը ճիշտ:

Կանոններ

Այսպիսով՝ Ռուսաստանի Դաշնության (ինչպես նաև ՀՀ ու աշխարհի համարյա բոլոր երկրների) ճանապարհային երթևեկության կանոնները հստակ ամրագրում են, թե չկարգավորվող (առանց լուսաֆորի) խաչմերուկում ով ում պիտի ճանապարհ զիջի: Մասնավորապես, եթե խաչվող ճանապարհների վրա առկա են «Գլխավոր ճանապարհ» և «Երկրորդական ճանապարհ» նշանները, ապա երկորդական ճանապարհով ընթացողը պիտի զիջի ճանապարհը գլխավորող ընթացողին:

Իսկ եթե խաչմերուկում նման նշաններ չկան, ապա յուրաքանչուրը պետք է զիջի իրեն աջ կողմից մոտեցող մեքենաներին:  Սա հստակ ամրագրված է ՌԴ Ճանապարհային երթևեկության կաննոների 13.11 կետում:

Դատախազության սուտը

Ինչպես կարող ենք տեսնել ոչ վաղ անցյալում կատարված google street view-ի նկարներից, նշված խաչմերուկում «Գլխավոր ճանապարհ» և «Երկրորդական ճանապարհ» նշաններ չկային:

1.jpg

2.jpg

Կարմիր սլաքը ցուցանում է «KAMAZ»-ի ուղղությունը: Այս նկարում կարմիր սլաքը ցուցանում է ավտոբուսի ուղությունը: 

Այսինքն՝ խաչվող փողոցները իրավահավասար էին, ու յուրաքանչուրը պիտի ճանապարհը զիջեր իրեն աջ կողմից մոտեցողին…

 



#59 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 July 2013 - 02:11 PM

http://hetq.am/arm/a...er-chkayin.html



#60 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2013 - 10:49 AM

Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը բարդացել է` Ռուբեն Մարգարյան
1376293214,0146.jpeg

Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել լրատվամիջոցներում Հրաչյա Հարությունյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ խեղաթյուրված տեղեկությունների հետ կապված հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

1. Հետաքննչական գործողություններն անցկացվել են սույն թվականի օգոստոսի 6-ին փաստաբանի և թարգմանչի ներկայությամբ: Մեկուսարան թարգմանչի մուտքն արգելելու մասին տեղեկությունները, որոնք տարածել են որոշ լրատվամիջոցներ, հավանաբար վերաբերել է պաշտպանության կողմից պաշտպանյալի հետ ամենօրյա շփման համար թարգմանչի աշխատանքի հետ կապված քննիչ Կրավցովի կողմից թույլտվության բացակայությանը:

Փաստաբանների կողմից ընթացակարգային ձևով միջնորդություն է ներկայացվել, սակայն միջնորդության արդյունքները դեռ չեն ստացվել:

2. Պաշտպանական կողմը նաև դեռևս չի ծանոթացել քննչական խմբի հետ և թե ներգրավվա՞ծ է արդյոք հետաքննչական գործողություններ իրականացնող հետաքննիչ Կրավցովը, ով տվել է

մեկնաբանություններ, որոնք հայտնվել են ԶԼՄ-ներում և սխալ են մեկնաբանվել: Համաձայն ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի` քննչական կազմի վերաբերյալ պաշտպանական կողմը համապատասխան դիմում է պատրաստել և ուղարկել է համապատասխան իրավասու պաշտոնատար անձին:

3. Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների քննադատություններին Հարությունյանի փաստաբանների` հայերենի չիմացությանը, հարկ է նշել, որ նախնական քննությունը, ինչպես և ողջ դատական գործընթացը Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում է ռուսերեն, համապատասխանաբար լիարժեք և որակյալ պաշտպանություն իրականացնելու համար նպատակահարմար է ամենօրյա աշխատանքների ժամանակ թարգմանչի ներգրավումը` անկախ փաստաբանների կողմից այդ լեզվի տիրապետմանը:

4. Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից իբրև թե ցուցմունք տալուց հրաժարվելուն, առաձնահատուկ ընդգծում եմ, որ պաշտպանության խնդիրը մեղադրյալի հանդեպ քրեական հետապնդման ժամանակ ուղղակի ներկա գտնվելը չէ: Մեղադրյալն իրավունք ունի օգտվել փաստաբանի ծառայություններից անսահմանափակ: Հարությունյանն ունի ընտանիք, աղջիկ, թոռ, մեկ տարի առաջ ինքն է կորցրել որդուն, և ինչպես ցանկացած նորմալ մարդ, չի կարող չանհանգստանալ կատարվածի վերաբերյալ: Մոտ ժամանակներս պաշտպանական կողմը մտադրված է հետաքննությանը մեղադրյալին հարցաքննելու միջնորդություն ներկայացնել, բայց ոչ թե ինչ-որ մեկի, ով էլ դա լինի, ճնշման տակ, այլ մեր պաշտպանյալի պատրաստ լինելու դեպքում:

5. Ինչ վերաբերում է գործին չմասնակցող որոշ փաստաբանների` Հրաչյա Հարությունյանի պաշտպանների գործողություններին տված բացասական գնահատականներին, կցանկանայի իմ գործընկերներին հիշեցնել փաստաբանների մասնագիտական էթիկայի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների մասին:

Տաթև Ֆռանգայն

 






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users