Jump to content


Photo

Xosir Hayastan


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 15 December 2006 - 11:29 AM

]ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Գևւորգ Էմին
1950-1965

Խոսի՜ր, Հայաստան.
Դու, որ դարերի տանջանք ես տեսել
Եւ տարիների խնդություն միայն,
Ասա քո պատգամն ու խոսքը վսեմ
Աշխարհներին ու ազգերին համայն...

Տես, աղավնի՜ն է
Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
Որին դարերով երազե՜լ ես դու...
Վստահի՜ր խոսել քո ժողովրդի
Եւ քո անունից՝
Բանաստեղծ որդո՜ւդ...

Լսո՞մ ես,
Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
Որ ցանել են մեր նախնիները հայ՝
Դեռ Ուրարտույում,
Քրտինքո՜վ ջրած հողն այս ժայռեղեն:

Սակայն նոյն օրը,
Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
Գտել են նաև պղնձե նիզակ՝
Ի ցույց այն բանի,
Որ ծնված օրից հայ սերմնացանը,
Սերմը՝ մի ձեռքին,
Մյուսով զենք է բռնել,
Որ ցանած արտը պաշտպանի...

Ոչ ոք չի՜ ասի՝
Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
Ոչ ոք չի՜ ասի՝
Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
Մի բուռ ցորե՜ն են
Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
Եւ մի բուռ հա՜յ է
Հասել Հարության այս առավոտին...

Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանակ.
Եւ այս,
Մեզ հասած մի բուռ ժողովուրդն
Ու սե՜րմը վկա,---
Իր կորցրածը նա ե՜տ կստանա...

Edited by vartahoor, 11 June 2007 - 03:36 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users