Jump to content


Photo

Arachin Tsiler


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 05:22 AM

ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց
Սերմերն ։ Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսընկային տակ գարնան
- Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր ,
Քըրտինքիս ցօղը վըրան ։

Կատաղօրէ՜ն , կատաղօրէ՜ն յորդեր են
Տե՛ս , ցորեններն աղարծի ։
Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան
- Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի ,
Եզիս շողիքը վըրան ։

Կը փողփողին արտավարէ արտավար
Կարծես կանանչ մոմիկներ ։
Ամէն ընձիւղ մարգրիտ մ ' ունի իր բերանն
- Հօտա՛ղ , ինծի ծիլ մը բեր ,
Արեւուն շողը վըրան ։

Կը զարդարէ ամայութիւնը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի .
Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան
- Հարսնո՛ւկ , ծիլ մը բեր ինծի ,
Մատերուդ բոյրը վըրան ։

Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս ,
Հոն միսմինա՜կը ծաղկեր
- Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերէք անկէ ծաղիկներ ,
Բերէք վարդգոյն ծաղիկներ ,
Հընձուորին յո՜յսը վըրան ։





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users