Jump to content


Photo

Anahit


  • This topic is locked This topic is locked
1 reply to this topic

#1 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 10 January 2006 - 12:47 PM

ԱՆԱՀԻՏ


Խոտին մեչ է թաղված բագինդ: Չեն Ծխար
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:
Կու գայ լոկ բույր մը համպար
Խորխի՝ զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

Հոն կը նստիմ, խո՛նչ ուղեւոր: Զիս կ՚արծի,
Եւ Վահագնի զամբկին կարծես հոտն առած՝
Կտղուցեն խոլ կը խանձի:
Բայց արեւեն մեզ չի գար ոչ մեկ աստված:

Անհետացան անդարձ խորերն անտառին
Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր
Ծիծերդ՝ վինը Վրույրին:
Բագինիդ շուրչ կը հեծկըլտան եղեգներ:

Չես հանգրըճեր պատմուճանդ ալ. օ՛չ մեկ վիթ
Նիզակահար՝ կը ներկէ ծունկդ արյունով:
Թանգարանին մեչ անդրիդ
Կը տաղտկանա, եւ չի՛ պսակվիր գարունով:

Բայց դուն կ՚ապրիս, պիտի ապրիս հավիտեան,
Ո՛չ երկրիս վրայ, երկինքի՛ն մեչ, Անահի՛տ:
Ահա կ՚ծագի լուսնկան,
Եվ կը ծագիս դարձեալ՝ մահիկը ճակտիդ:

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ
Լույս կը հոսի աղբյուրին մեչ՝ ուրկե խմող
Եղնիկին դունչը նամետ
Եվ եղչյուրները կ՚օծանվին ոսկեշող:

Վա՛ր կը նայիս. օրիորդները վարար
Կը զգաստանան. գինիին տաշտը կ՚իյնայ
Բագոսուհվույն ուսեն վար:
Կ՚աղոթէ կույսը ծնրադիր մահճին վրայ:

Կապարճդ ուսիդ, լարած աղեղդ լայնշի՝
կը վարես սայլը լուսնակին լռելյայն...
Կյանքն անտառին կը շարժի.
Ձեռքիդ չահեն վախցած՝ գայլերը կ՚ոռնան:

Կ՚երազէ դաշտն. ու կոկոնները վարդին,
Բըքիններուդ խայթին ներքեւ, մի առ մի,
Բերանիդ պէս կը բացվին:
Կ՚եռայ ավիշն այգիին մէչ վաղեմի:

Կ՚հոսես ծիծերդ, կ՚անցնիս կ՚երթաս, բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ՚ընդունին:
Քանդած են հովն ու ալիք
Մեհյա՛նդ իսկ Քերսոնեսի աբունքին:

Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված
Կը տեսնէ վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրայ նստած՝
Կը նայի քեզ եւ կու լայ, ո՛ Անահիտ:

Դանիէլ Վարուժան


Edited by Anahid Takouhi, 10 January 2006 - 01:32 PM.


#2 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 10 October 2007 - 08:15 AM

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ


Արտըս ոսկո՜ւն է...
Նըման բոցերու
Ցորենն է բռընկեր՝
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է...
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է...
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արե՛ւ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է...
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերուն մեջեն
Կ՚անցնին զերթ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է...
Մերթ կ՚ելլե, հովեն,
Դեղձանիկ մը թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հընձեմ
Մանգաղով արծաթ:


Դանիէլ Վարուժան





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users