Jump to content


Photo
* * * * * 1 votes

տականք Hay Takanq


  • Please log in to reply
459 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 17 November 2008 - 11:50 AM

Ռուս որսորդը գնում է «Հայկական մուֆլոնի հետքերով»

Լենա Նազարյան Նոյեմբեր 17, 2008


«Այն, ինչ տեսանք, արդարացրեց մեր բոլոր սպասումները. 4 օրերի ընթացքում ամեն օր կարելի էր տեսնել հայկական մուֆլոնի ոչ մեծ խմբեր: Կենդանուն Վալերին կարող էր որսալ հենց առաջին օրը, բայց հիշելով, որ հետազոտական աշխատանքները ոչ միայն որս է, չէր շտապում կրակել եւ սպասում էր ուղեկցող մարդու հրամանին: տպել

ուղարկել ընկերոջը
Միայն որսի վերջին օրը, հոգնեցնող ճանապարհից ու անցումներից հետո, հաջողվեց գտնել հայկական մուֆլոնների հարմար խումբ: Հոտը բաղկացած էր 5 խոշոր ոչխարներից եւ մեկ մատղաշ էգից: Կրակել 350 մետր հեռավորությունից ոչ միայն անհնար էր, այլեւ վտանգավոր: Իսկ վտանգել որսի հնարավորությունը վերջին օրը՝ այնքան էլ ճիշտ որոշում չէ: Շրջանցելով տարածությունը եւ մոտենալով մուֆլոնի խմբին մինչեւ 120 մետր` որսորդն առաջին կրակոցից սպանեց հրաշալի կենդանուն»:

Հայկական մուֆլոնի որսի այս նկարագրությունը զետեղված է Մոսկվայում հրատարակվող «Օխոտա» ամսագրի այս տարվա մայիսի համարում: Այն այդպես էլ կոչվում է` «Գարնանային որսի հաղթանշաններ», իսկ որսորդական ակնարկի վերնագիրն է` «Հայկական մուֆլոնի հետքերով»: Նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել այս տարվա գարնանը` Վայոց Ձորի մարզում (Եղեգնաձորի կիրճում):

Հաղթանշանների հավաքածուն ՀՀ Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոնով ավելացնելու բախտը վիճակվել էր Ռուսաստանում հայտնի որսորդ Վալերի Մալեեւին:

Ակնարկում, իհարկե, գրված չէ, որ կենդանին պահպանվում է օրենքով, որ որսորդը իրականում որսագող է, իսկ որսի կազմակերպիչները՝ իրավախախտներ:

Այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հայկական մուֆլոնի որսը` Եղեգնաձորի կիրճում, ՀՀ կառավարության 2004թ. որոշմամբ մշտական եւ անհատույց օգտագործման իրավունքով տնօրինում է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն:

Ինչպես գրված է կառավարության որոշման մեջ, Վայոց Ձորի մարզի Եղեգիսի կիրճի եւ Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքները տրամադրվել են «Սաֆարի ինտերնացիոնալ» ՍՊԸ-ին` վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի եւ որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով:

Ընկերության նախագահը Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանն է: Նա կտրականապես ժխտեց, որ այս տարի մուֆլոնի որս է եղել: «Այստեղ ընդհանրապես որս չի լինում» - ասում է նա:

Այնուամենայնիվ, www.safariinternational.com կայքում մենք գտանք հետեւյալ գնացուցակը:

6/5 օր արշավ՝ գումարած 1 բեզոարյան այծի որս 5.900 Եվրո 6/5 օր արշավ՝ գումարած 1 հայկական մուֆլոնի որս 7.900 Եվրո Հայկական մուֆլոնի որս 4.000 Եվրո Կովկասյան արջի որս 3.500 Եվրո Բեզոարյան այծի որս 3.500 Եվրո Որսի կազմակերպման պայմանների մեջ գրված է նաեւ, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը պատրաստ է կազմակերպել նշված կենդանիների որս մարտից մինչեւ նոյեմբեր:

Իրականում հայկական մուֆլոնի որսագողությունը հաստատելու քիչ ցանկություն կա, քանի որ այդ կենդանու ապօրինի որսի տուգանքը 3 մլն դրամ է: Այս գինը սահմանված է «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով: Գումարը փոխանցվում է ՀՀ պետբյուջե:

Այն, որ տեղի ունեցածը որսագողություն է, հաստատում են հետեւյալ տվյալները:

Կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման (նաեւ որսի) լիցենզիա (թույլտվություն) տալիս է ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների գործակալությունը:

«Հայկական մուֆլոնի որսի թույլտվություն այս տարի չի տրվել»,- ասում է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը:

«Կարմիր գրքում» գրանցված կենդանիների օգտագործում (նաեւ որս) թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, արհեստական եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ («Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված):

Տվյալ դեպքում չի եղել ո՛չ կառավարության որոշում, ո՛չ որսի թույլտվություն եւ ո՛չ էլ պայմանագրի կնքում որեւէ որսորդի կամ որսորդական ընկերության միջեւ: Սա բավական է, որ դեպքը համարվի որսագողություն:

Որսագողության մասին ոչինչ հայտնի չէ նաեւ ՀՀ Բնապահպանության պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանին: Նրա հավաստմամբ՝ այս տարի հայկական մուֆլոնի որս չի եղել:

Հայտնի չէ, թե ինչպե՞ս է «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը մուֆլոնի որսի հրավիրում, եթե կենդանու որսի թույլտվություն ստանալու միակ միջոցը գիտահետազոտական ուսումնասիրություն կատարելն է կամ վերարտադրությունը, որի համար պետք է կառավարության կամ բնապահպանության նախարարի որոշում, որսի անհրաժեշտության հիմնավորում, լիցենզիա եւ պայմանագրի կնքում:

Տարբեր կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների տվյալներով՝ հայկական մուֆլոնի քանակը Հայաստանում վերջին տարիներին շատացել է:

Բայց դա տեղի չի ունեցել այն պատճառով, որ հայերը դարձել են օրինապահ, իսկ բնապահպանության նախարարության պահպանության տեսչությունը` ավելի կազմակերպված:

Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը շահագրգռված է պահպանել կենդանիներին բիզնես նպատակներով:

Ընկերությունը հրավիրում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու որսի, սահմանում է պաշտպանվող կենդանու որսի արժեք եւ տնօրինում ամբողջ գումարը` չվճարելով անգամ բնավճար: (Նույնիսկ գիտահետազոտական նպատակով հայկական մուֆլոնի որսի համար չի նախատեսվում բնավճար: Համարվում է, որ դա արվում է հանուն գիտության):

ՀՀ օրենսդրությամբ կենդանական եւ բուսական աշխարհը ՀՀ սեփականությունն է: Սակայն, ակնհայտ է, որ այսօր հենց այդ պետությունը չի կարող տեր կանգնել իր սեփականությանը:

«Հայկական մուֆլոնի հետազոտության համար մենք ոչ մի դրամ չենք ստանում: Մենք չունենք մեքենա հետազոտական արշավներ կազմակերպելու համար, չունենք գործիքներ, համապատասխան հանդերձանք: Ես էլ ի՞նչ կենսաբան»,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների ուսումնասիրման լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա աշխատավարձը պետությունը սահմանել է ամսական 32 հազար դրամ:



#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 17 November 2008 - 02:07 PM

You mean these idiots mad.gif
http://www.huntineur... IN ARMENIA.asp
http://www.huntineur...?IDProdotti=349
Why don't they go to Siberia and kill Polar Bears and Yaks? mad.gif
My position in re hunting is not a secret, with big stupid men with big maschine guns against poor little dumb animals . msn-cry.gif

Edited by Arpa, 17 November 2008 - 05:01 PM.

  • onjig likes this

#3 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,575 posts
  • Gender:Male

Posted 17 November 2008 - 06:02 PM





#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 13 February 2009 - 06:27 PM

Every day, three trucks from the town of Alaverdi dump household garbage into the Debed River since the town has no municipal waste disposal site.




Ալավերդու աղբը` Դեբեդ գետում
[ 2009/02/06 | 15:51 ] բնապահպանություն, կարևոր
Լարիսա Փարեմուզյան

airum2-075Ալավերդու քաղաքապետարանի «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ -ն վերջին տարիներին քաղաքի բնակչության և հիմնարկ-ձեռնարկությունների օրական 3 ավտոմեքենա տնտեսական աղբը լցնում է Դեբեդ գետը, քանի որ Ալավերդին աղբակուտակիչ չունի: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ին համայնքի բյուջեից քաղաքի աղբահանության և փողոցների մաքրման համար տարեկան 35 մլն դրամ է հատկացնում:

Աղբակուտակիչ կառուցելու լավագույն ցանկության դեպքում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ձևավորած բյուջեում, իհարկե, ֆինանսական միջոցներ կարող է գտնել, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից քաղաքապետարանին հատկացվել են 70-100 մլն դրամ բնապահպանական նպատակային վճարներ, որոնք միտված են նաև ջրային ավազանների պահպանությանը:

Ավելացնենք նաև, որ Ալավերդի քաղաքի կոյուղու մաքրման կայանը 1991թ.-ից չի շահագործվում, որի հետևանքով էլ Ալավերդու կոյուղու կեղտաջրերն առանց մաքրման նույնպես թափվում են Դեբեդ գետը (ամիսը՝ ըստ քաղաքապետարանի 58,6 հազար խմ):



http://hetq.am/am/ec...y/alaverdi-aghb

#5 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 13 February 2009 - 07:07 PM

Huysovem es get@ gnum mtnuma Turqia...

#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 13 February 2009 - 07:18 PM

ap gites inch em asum . mezanist shater@ et yerkrin arjani chen, et hogh & jrin

#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 February 2009 - 11:51 AM

Ապօրինի շինություններն օղակի մեջ են առել Սեւանա լիճը

[ 2009/02/16 | 19:45 ] ՀԵՏՔ, բնապահպանություն
Լենա Նազարյան
Նախարարն օրենքը խախտողներից մեկն է
Սեւանա լճի ափին 1990 - ական թթ.- ից մինչեւ այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ: Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն անցած տարվա ընթացքում ուսումնասիրել է Սեւանա լճի խնդիրը: Ծառայության` մեզ տրամադրած տվյալներով` 1900մ - 1903մ բացարձակ նիշերի վրա կառուցված է մոտ 150 շինություն:

«Էկոլուր» տեղեկատվական բնապահպանական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տարիներ շարունակ զբաղվում է Սեւանա լճի հիմնահարցով: «Սեւանա լճի եւ ապօրինի շինությունների խնդիրը բարդ է նրանով, որ երկրի գրեթե բոլոր խոշոր հարստություն ունեցողները կապված են այդ խնդրի հետ. մեծահարուստներից եւ պաշտոնյաներից շատ քչերն են, որ Սեւանա լճի ափին առանձնատուն կամ բիզնես չունեն»,- ասում է տկն Զարաֆյանը:

2008 թ.-ի հոկտեմբերի 27- ին «Հետք» շաբաթաթերթը հրապարակել էր տեղեկություն Սեւանա լճի ափին` Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, ափից մի քանի մետր հեռավորության վրա, կառուցված առանձնատան մասին (Բնապահպանության նախարարի առանձնատունը` Սեւանի ափին):

Լուսանկարում երեւում է շինություններից միայն մեկը, որի ետեւում կան այլ կառույցներ: Այսօր տարածքն արդեն շրջապատված է ցանկապատով եւ պահակներին տրված են համապատասխան ցուցումներ` «չասել տարածքի տիրոջ անունը»:

Երկաթյա ցանկապատը ձգվում է ժայռից մինչեւ ջրի սահմանը: Թե որքա՞ն տարածք է մնում ցանկապատի ետեւում, դժվար է գուշակել, քանի որ, ինչպես պատմում են տեղացիները, հակառակ կողմից դեպի այդ տարածք տանող ճանապարհը լճի բարձրացման հետեւանքով անցել է ջրի տակ:

2008 թ. մայիսին կայացած մրցույթում նշված շինությունների տարածքը (9.6 հա) մինչեւ 2033 թվականը կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Ֆորիկ» ՍՊԸ- ին: Վարձակալության պայմանագիրը կնքվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ- ի եւ ընկերության տնօրեն Արմենակ Տիգրանյանի միջեւ: Այս տեղեկատվությունը մեզ տրամադրել է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի վարիչ Բագրատ Կրոյանն ասում է, որ նշված շինություններն այդ տարածքում հայտնվել են վերջին մեկ տարվա ընթացքում:

«Ընկերության կառուցած շինությունները հիմնավոր են` կառուցված են բետոնե հիմքի վրա: Շինություններից մեկը կառուցված է 1901.0մ բացարձակ նիշի վրա, իսկ երկրորդը` 1902.0մ»,- ասում է պրն Կրոյանը:

Լճի ջրային սահմանից մինչեւ 1905.0մ բացարձակ նիշն ընկած տարածքը Սեւանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին ենթագոտին է, որտեղ, կառավարության որոշմամբ, արգելված է հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը:

Այս պահանջը սահմանված է ««Սեւան» ազգային պարկի եւ դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման եւ քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 18-ին ընդունած N 1563-Ն որոշմամբ:

Նիշի խախտումը միակ խնդիրը չէ` կապված այդ շինությունների հետ: Նույն որոշման 5-րդ կետի 2-րդ մասում սահմանված է, որ Սեւանա լճի առաջին ենթագոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, մինչդեռ վարձակալության պայմանագիրը կնքված է մինչեւ 2033թ.-ը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի վարիչ Բագրատ Կրոյանի տեղեկացմամբ` խախտումների վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ կազմվել է արձանագրություն եւ հարուցվել է վարչական վարույթ (08.10.2008թ.): Նշանակվել է տուգանք 200 հազար դրամի չափով (ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1- ին մաս), մարզպետարանը դիմել է ոստիկանություն` շինարարությունը կասեցնելու համար եւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինությանը` «Ֆորիկ» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիրը լուծարելու համար:

«Մինչեւ այժմ (24.12.2008) մարզպետի որոշման ոչ մի պահանջ չի կատարվել»,- ասում է պրն Կրոյանը:

«Հետքի» տեղեկություններով` նշված տարածքի եւ առանձնատների հետ կապ ունի 2007 թ. հունիսին ՀՀ Բնապահպանության նախարար նշանակված Արամ Հարությունյանը, ով մինչ այդ քաղաքաշինության նախարարն էր:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանել է, որ նախարարը որեւէ առնչություն չունի այդ տան հետ: Մինչդեռ Շորժա գյուղում առաջին իսկ պատահած բնակիչը կարող է ցույց տալ «նախարարի տունը»: Ցանկացած ոք կարող է գնալ այդ բնակավայր եւ տաքսու վարորդին խնդրել տանել նախարար Արամ Հարությունյանի հանգստյան գոտին, եւ վարորդը, առանց որեւէ հարց տալու, մի քանի րոպեից մեքենան կկանգնեցնի այդ շինության դարպասների մոտ:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով` «Ֆորիկ» ՍՊԸ-ն գրանցված է Եղվարդում, որը նախարարի ծննդավայրն է: Իսկ ընկերության հիմնադիրն ու տնօրենը նախարարի երկու մորաքրոջ որդիներն են:

Մենք այս մասին նախարարից փորձեցինք պարզաբանումներ եւ բացատրություններ ստանալ: Սակայն, մեր գրավոր հարցումն ու բազմաթիվ հեռախոսազանգերը որեւէ արդյունք չտվեցին: Մեր վեց հարցերին, որոնք կապված են ինչպես նախարարի նախաձեռնած ապօրինի շինարարության, հողահատկացման, այնպես էլ լճի, «Սեւան» ազգային պարկի մի շարք խնդիրների հետ, ոչ գրավոր, ոչ էլ բանավոր պատասխաններ չտրվեցին, թեեւ սպառվել են տեղեկատվություն ստանալու հարցմանը պատասխանելու` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված բոլոր ժամկետները:

Կա եւս մեկ կարեւոր հանգամանք` կապված այդ տարածքի հետ, որը Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը դարձյալ ժխտում է. «Ֆորիկ» ընկերությանը վարձակալության տրված հողամասը նախկինում եղել է արգելոցային գոտում:

Բնապահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Վ. Մարտիրոսյանը գրավոր նամակով մեզ տեղեկացրել է, որ մինչեւ «Սեւան» ազգային պարկի 2007- 2011թթ.-ի կառավարման պլանի հաստատումը «Արտանիշ» արգելոցային գոտու ցամաքային տարածքը կազմել է 2220 հա:

Ներկայումս արգելոցի ցամաքային տարածքը 2142 հա է, 78 հա վարելահողերը կրճատվել են, որից 9.6 հա հետո տրվել է վարձակալության «Ֆորիկ» ՍՊԸ-ին: Ի դեպ, նրանք արդեն ունեն հարեւաններ. կողքի ափը նույնպես ցանկապատվել է:

Այն, որ «Ֆորիկ» ՍՊԸ- ի վարձակալած տարածքը գտնվում է Արտանիշ արգելոցից կրճատված հատվածում, հաստատեց նաեւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ- ի նախկին տնօրեն (1980-1991 թթ.) Գագիկ Սուխուդյանը` ծանոթ լինելով տեղանքին եւ «Սեւան» ազգային պարկի արգելոցային գոտիների սահմաններին:

«Այսօր իշխանավորներն ավելի շատ սիրում են շահույթ բերող տարածքներ, ազատ տարածքներ նրանց պետք չեն»,- ասում է պրն Սուխուդյանը:

Այս մի դեպքը մյուս` նիշից ցածր 150 շինություններից չէր առանձնանա, եթե կասկածներ չլինեին, որ բնապահպանական եւ քաղաքաշինական խախտումներն առնչություն ունեն բնապահպանության ներկայիս եւ քաղաքաշինության նախկին նախարարի հետ:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարությունը կառավարությանը ներկայացրել է առաջարկություն` «Սեւանա լճի մինչեւ 1905մ բացարձակ նիշ գոտում գտնվող բոլոր ինքնակամ շինությունները համարել պետական սեփականություն եւ ապամոնտաժել կառուցապատողի միջոցների հաշվին»:

Նմանատիպ քաղաքաշինական եւ բնապահպանական խախտումներ ՀՀ Վերահսկիչ պալատն անցած տարեվերջին հայտնաբերել եւ հրապարակել է գործարար Արայիկ Հայրապետյանին պատկանող «Լավանդա Սիթի շին» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում, որտեղ տեղակայված է մոտ 400 քոթեջ:

Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության` Սեւանի քաղաքապետարանը 47 հա տարածքը 50 տարով վարձակալության է տվել «Լավանդա Սիթի շին» ՍՊԸ- ին` 1քմ- ը տարեկան 14 դրամով (ամսական 1.2 դրամ):

Բնապահպանական խախտումներից նշենք միայն մեկը. գործարարը, կառույցները լճի բարձրացող մակարդակից փրկելու համար, մեծ քանակությամբ հող էր ավելացրել ափին` փոխելով լճի այդ տարածքի ռելիեֆը:

1960-70 ական թթ.- ին ճարտարապետները Սեւանա լճի հանգստյան տներն ու սրճարանները` «Ախթամար», «Սպիտակ տուն», կառուցում էին ոչ թե լճի ափին, այլ ափից շատ հեռու` Սեւանի հին ճանապարհի մոտ. նրանք հավատում էին, որ մի օր Սեւանա լճի ջրի մակարդակն այնքան կբարձրանա, որ լճի ցամաքած ափերը նորից կանցնեն ջրի տակ:

Այդ հավատը կապված էր լճի փրկության հետ, քանի որ ջրի մակարդակի բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի լիճը չճահճանա:

Տեղեկանք

Սեւանա լիճն ունի հանրապետական եւ տարածաշրջանային բացառիկ տնտեսական եւ բնապահպանական նշանակություն, քանի որ այն իր բոլոր ցուցանիշներով բարձրորակ քաղցրահամ խմելու ջրի բնական ջրամբար է:

1930 - ական թթ.- ից սկսած` լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց լճի էկոլոգիական հավասարակշռությունը. Սեւանա լճի մակարդակը 1933 - 2000 թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից):

Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:


Լճի ճահճացումը
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են լճի ճահճակալման հիմնական պատճառները: Ուսումնասիրությունների արդյունքների մասին պատմում է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար, կ.գ.թ. Էվելինա Ղուկասյանը. «Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին:

Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով մենք նպատակ ունենք վերականգնել այդ շերտը:

Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով»:

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթից (բ.մ.ծ.) 1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0):

1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով: (Նման սահմանափակում գործում էր նաեւ Խորհրդային Հայաստանի օրենսդրությամբ):

ՀՀ Բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով` Սեւանա լճի մակարդակը (2008 թ. նոյեմբեր) եղել է բ.ծ.մ 1898.89մ:

Այսինքն` դեռ 6.11 մետրով լճի մակարդակը պետք է բարձրանա: («Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված):

Սեւանա լճի փրկության համար պետոթյունը հսկայական միջոցներ է ներդնում: Սակայն այդ միջոցները որեւէ արդյունք չեն տա, եթե ափամերձ տարածքներում պաշտոնյաների կառուցած ապօրինի շինությունները չքանդվեն: Իսկ դրա համար բոլոր հիմքերը կան` դրանք կառուցվել են օրենքների բազմաթիվ խախտումներով:


Բնապահպանները կարծում են, որ Սեւանա լճից կրկնակի ջրառը կապ ունի շինությունների հետ
«Սեւանա լճի խնդիրը հասավ իր գագաթնակետին եւ պայթեց, երբ կառավարությունը որոշեց կրկնակի շատ ջուր բաց թողնել Սեւանա լճից,- ասում է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,- եթե մինչ այժմ ապօրինի շինությունների խնդիրը կարգավորված լիներ, ապա երբեք նման որոշման անհրաժեշտություն չէր լինի: Նրանք չկարողացան լուծել ապօրինությունների խնդիրը եւ այժմ ավելի բարդացրին»:

2008 թ. մայիսին, հղում անելով արտակարգ երաշտային իրավիճակին, Ազգային ժողովը համաձայնեց կառավարության առաջարկի հետ, եւ Սեւանա լճից ջրառը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքով թույլատրված 170 մլն խմ-ից ավելացվեց մինչեւ 360 մլն խմ: Փաստացի բաց թողնվեց 302.28 մլն խմ ջուր:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասում էր, որ ոռոգման սեզոնն աննախադեպ շուտ է սկսվել, տեղումները չեն բավարարում, ջրամբարները դատարկ են, եւ ջուր չկա:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, UNEP ազգային կոմիտեի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, բնապահպանության նախկին նախարար (1991-94 թթ.) Կարինե Դանիելյանը կարծում է, որ ավելի քան կրկնակի ջրի բացթողումների անհրաժեշտության վերաբերյալ նշված փաստարկներն անհիմն են:

«Անցած տարին իսկապես սակավաջուր է եղել, սակայն, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մայիսից հետո եղանակային պայմանները բարելավվել են, եւ կրկնակի ջրառի կարիք չկար:

Եկեք համեմատենք փաստերը. վերջին տասնամյակում ամենավառ արտահայտված երաշտ տարի եղել է 2000-ին, 2008-ին երաշտ եղել է հունվարից մինչեւ մայիսի երկրորդ տասնօրյակն ընկած ժամանակահատվածում:

2000 թ. Ապարանի եւ Ազատի ջրամբարներում կար 69.4 մլն խմ ջուր, իսկ 2008-ին` 77.4 մլն խմ ջուր:

2000 թ. միջին ամսական ջերմաստիճանը Արարատի մարզում (ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին) նորման գերազանցել է 1.68 աստիճանով, իսկ Արմավիրի մարզում` 0.98 աստիճանով:

2008 թ. նույն ամիսներին Արարատի մարզում նորմայից գերազանցում եղել է ընդամենը 0.52 աստիճանով, իսկ Արմավիրի մարզում` 0.14 աստիճանով:

2000 թ. (ապրիլ - օգոստոս) տեղումներն Արարատի մարզում նորմայից պակաս են եղել 81.12 տոկոսով, իսկ Արամավիրի մարզում` 40.9 տոկոսով:

2008 թ. նույն ամիսներին տեղումներն Արարատի մարզում նորմայից պակաս են եղել 52.94 տոկոսով, իսկ Արմավիրի մարզում` 25.52 տոկոսով:

Ջրամբարները 2000 թ. ավելի սակավաջուր էին, եղանակն ավելի չոր էր, իսկ տեղումներն ավելի քիչ էին, քան 2008-ին: Մինչդեռ 2000 թ. Սեւանից բաց թողեցին 189,97 մլն խմ, իսկ 2008-ին` 302.28 մլն խմ: Այս փաստերի հիման վրա մենք կարծում ենք, որ այդ քանակի ջրառն անհիմն էր»,- ասում է նախկին նախարար Կարինե Դանիելյանը:

Նշենք նաեւ, որ գյուղատնտեսության համար օգտագործվող տարածքներն էապես չեն ընդարձակվել. Սեւանից ջրի բացթողման հաշվին ոռոգվող տարածքների մակերեսը 2008 թ. կազմել է 43.2 հազ. հա, 2007 թ.` 43.4 հազ. հա, 2006 թ.` 45.5 հազար հա:

Համաձայն ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հաշվարկների` յուրաքանչյուր 12.5 մլն խմ բացթողումը լճի մակարդակը կիջեցնի 1սմ-ով: Լճերի բնական ծերացման ժամանակ լճի հատակը տարեկան բարձրանում է ընդամենը 1մմ- ով: Այս տարվա ջրառի չափը լճի ծերացման ընթացքը միայն 2008 թ. արագացրեց մոտ 300 տարով:

Իսկ 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարին (2008 թվականը) բերքառատ է եղել, ընդ որում` ի շնորհիվ բարենպաստ եղանակային պայմանների:

Հ.Գ. 2008 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով: Դրա ստեղծման պատճառն էլ հենց այն էր, որ հարցերի լուծման մինչ այժմ եղած միջոցները չեն ապահովում Սեւանա լճի խնդրի վերջնական լուծում:

Ջրի բարձրացման տեմպերը բավարար չեն ճահճացման գործընթացը կանգնեցնելու համար. Սեւանա լճի բացարձակ նիշը 2007 թ. նոյեմբերին եղել է 1898.81մ, 2008 թ. նոյեմբերին` 1898.89. լճի մակարդակը մեկ տարվա ընթացքում բարձրացել է ընդամենը 8 սմ-ով, ինչը շատ քիչ է լճի վերականգնման համար:

Բնապահպանության նախարարության 2008 թ. տվյալներով` «Սեւան» ազգային պարկի տարածքում կա 1062 ապօրինի շինություն: Քիչ չեն նաեւ խախտումներ հայտնաբերողները` «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն, Գեղարքունիքի մարզպետարան, ՀՀ քաղաքաշինության նախարարություն: Ակնհայտ է, որ այս մարմինները պատշաճ չեն գործել:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop)

#8 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 16 February 2009 - 12:11 PM

At first glance I thought this was a picture of azies dumping decimated and pulvrized Khackars of Jugha into the Arax River. Che. Menq mard chenq darna yerb chenq karogh zanazanel keraman@ qaqamanits, ճաշարանը զուգարանից, kam shrjvats.
http://www.fotosearc...SP080/k0808827/
http://www.fotosearc...DGT165/cte0010/
Dinner plate- keraman
http://images.replac...3469S0001T2.jpg
Chamber pot-nunik,qaqaman
http://upload.wikime...amber_pot_2.jpg
http://www.mygrannys...chamber_pot.jpg
QUOTE (MosJan @ Feb 14 2009, 12:27 AM)
Every day, three trucks from the town of Alaverdi dump household garbage into the Debed River since the town has no municipal waste disposal site.

Ալավերդու աղբը` Դեբեդ գետում
[ 2009/02/06 | 15:51 ] բնապահպանություն, կարևոր
Լարիսա Փարեմուզյան
airum2-075Ալավերդու քաղաքապետարանի «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ -ն վերջին տարիներին քաղաքի բնակչության և հիմնարկ-ձեռնարկությունների օրական 3 ավտոմեքենա տնտեսական աղբը լցնում է Դեբեդ գետը, քանի որ Ալավերդին աղբակուտակիչ չունի: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ին համայնքի բյուջեից քաղաքի աղբահանության և փողոցների մաքրման համար տարեկան 35 մլն դրամ է հատկացնում:
Աղբակուտակիչ կառուցելու լավագույն ցանկության դեպքում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ձևավորած բյուջեում, իհարկե, ֆինանսական միջոցներ կարող է գտնել, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից քաղաքապետարանին հատկացվել են 70-100 մլն դրամ բնապահպանական նպատակային վճարներ, որոնք միտված են նաև ջրային ավազանների պահպանությանը:
Ավելացնենք նաև, որ Ալավերդի քաղաքի կոյուղու մաքրման կայանը 1991թ.-ից չի շահագործվում, որի հետևանքով էլ Ալավերդու կոյուղու կեղտաջրերն առանց մաքրման նույնպես թափվում են Դեբեդ գետը (ամիսը՝ ըստ քաղաքապետարանի 58,6 հազար խմ):
http://hetq.am/am/ec...y/alaverdi-aghb

Edited by Arpa, 16 February 2009 - 12:37 PM.


#9 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 21 February 2009 - 02:13 AM

Costly Trophy: Park ranger fired and fined for killing boar on “protected” territory, stirring debate on reservations

Karine Ionesyan
Special to ArmeniaNow
Published: 20 February, 2009 Article tools printable version email to friend comments (0) share the article A 75 second video showing how a ranger at Khosrov National Forest Preserve killed a wild boar created a stir of Armenian environmentalists and has led to the dismissal of the ranger, Gor Hovhannisyan.

The video (which is available at
) was shot and uploaded online by environmentalist Mariam Sukhudyan, who was nearby when Hovhannisyan was shooting (in the Kakavaberd district of the reserve), in the presence of five employees of the reserve. (The incident took place on January 22, however, the video material occurred in the Internet after February 6, 2009).

“I published the facts because I believe that the forester should not have done it, and I am sure that it was not Hovhannisyan’s first shot,” says Sukhudyan (who says she was in the area on a hiking trip). “I know at in the near future no one would act like him, or maybe because if this case other cases will also be revealed.”


Illegal construction in Khosrov forest- reserve

Even though a wild boar is not included in the Red Book (of endangered animals), as Artsrun Pepanyan, head of Public Relations Department of the RA Ministry of Ecology stated it is forbidden to hunt this animal according to the RA Law on Compensation Tariffs for Damages to Flora and Fauna due to Environmental Offences. (When a wild boar is shot outside the territory of the enclosure, the amount of fine is AMD 200,000 ($666), and within the territory of the enclosure – AMD 1,000,000 ($3,330).Besides according to the Law on Natural Areas under Special Protection hunting is prohibited in the territory of reserve.

“The head of the district (Hovhannisyan) is dismissed and fined by AMD 1,000,000 ($3,330) for killing a wild boar within the territory of the enclosure; five employees got strict rebukes,” says Pepanyan.

Still, some found that the punishment is not fair. Many believe that the shot of the forester is just the least of the violations of environment norms, while others say that there was needed just a cause to dismiss Hovhannisyan and that's why the video material was also broadcast by on Public Television (H1 channel).

Rouben Khachatryan, Director of the Foundation for Preservation of Wildlife and Cultural Assets in Armenia, is not sure this case (as fining and firing Hovhannisyan) may help settle the issue.

“I got to know Hovhannisyan as someone who does care about nature and this stir seems to be very artificial to me,” says Khachatryan. “As for the video, I believe a real environmentalist must prevent poaching instead of shooting (videotaping) it. And in fact, an individual case is not that horrifying as the fact that many oligarchs, as witnesses from neighbouring villages assure they arrive here by helicopters and ‘scythe’ by sub-machine guns dozens of animals (Armenian moufflon and Bezoar goat) registered in the Red Book,” says Khachatryan.

Meanwhile, the RA Ministry of Ecology says that such cases are not registered in the enclosure, and that animals are killed only when, for example, it is necessary to figure out whether an animal is sick or not.

Khachatryan also separates another problem, related to Gilan Reserve, which was created according to the decision of the RA Government made in May 2007. According to its regulation, it is allowed to ‘organize services connected with tourism.’
(Gilan habitat is situated in the Reserve. Several families live there. Gilan Reserve includes Bayburd district, previously belonging to Khosrov National Forest Preserve. Bayburd, 7 km from Garni district, is not inhabited.)

“They can implement construction works here in the name of eco-tourism,” says Khachatryan.

Eco-rights activist Gor Movsisyan says that the RA Law on Natural Areas under Special Protection must have privilege over the regulation of this reserve, because it is clearly mentioned there that any activity breaking the stability of the eco-system of the reserve, is forbidden within the territory of the reserve.

A report by the Union of Investigative Journalists of Armenia reported last October that the territory of Gilan Reserve (118 hectares) was leased out for 60 years; and the construction of a hotel and a cafe started in the reserve. The right to leasing and building of the territory was given to Hovazadzor CJSC, registered in September 2007. Founders of the Company are Kamo Khachatryan and Mikhail Bezrukov. Kamo Khachatryan, 40, is from Vostan village, Ararat Province. According to the report (www.hetq.am) he has connections with Russian governmental bodies. And as for his connections with the Armenian governmental officials, they are rather tight - Khachatryan’s son’s godfather is NA Speaker Hovik Abrahamyan, who signed decisions granting the construction permission.

“Who builds a house?,” said Aram Agasyan, head of the department for coordination of natural areas under special protection, surprised at the question. People were living there and we did not manage to remove them. They used to say that they live there and want to die there, too. That is why we made the territory a reserve, so that the process is eased and people are able to go to their houses freely, and tourism is developed,”

According to Aghasyan, it is not possible to control the whole territory of Khosrov with the help of 76 rangers in the 23,000 hectare forest.

As for the Khosrov’s Kakavaberd section, it does not have a new head yet; it is temporarily headed by the inspector of the neighboring Garni section.

http://www.armeniano...i...223&lng=eng
  • MosJan likes this

#10 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 18 March 2009 - 02:02 PM

HOOLIGANISM OR VANDALISM?

  • The statue of Armenian prominent prosaist Hrant Matevosyan is reported to have been vandalised in the town of Vanadzor on March 15. Policemen arriving on the scene found a 12-year-old teenager painting the statue red. Rudik Varosyan, Head of Juvenile Department of Vanadzor Police, says the boy simply wanted to "beautify" the statue. In the meantime, the adults indifferently watched the boy. An inquiry into the case is in progress.


#11 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 18 March 2009 - 05:24 PM

QUOTE (MosJan @ Mar 18 2009, 01:02 PM)
In the meantime, the adults indifferently watched the boy


Բա սովետական տարիներին նման բան կհանդուրժվե՞ր չափահասների կողմից: huh.gif
  • MosJan likes this

#12 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 19 March 2009 - 09:19 AM

Is this an April 1 Fools’ Day story?
Also remember Hakob Baronian’s “Tzruk piti paktsnem”.
http://hyeforum.com/...=3776&hl=tzrouk
QUOTE
April Fools' Day
From Wikipedia, the free encyclopedia
Jump to: navigation, search
This article is about the informal holiday. For other uses, see April Fool's Day (disambiguation) or April Fool.
April 1st 2001 in Denmark, regarding Copenhagen's new subway.
Wikipedia's Main Page on April 1, 2007. The featured article write-up purposely confuses U.S. President George Washington with an inventor of the same name.
April Fools' Day or All Fools' Day, although not a holiday in its own right, is a notable day celebrated in many countries on April 1. The day is marked by the commission of hoaxes and other practical jokes of varying sophistication on friends, family members, enemies, and neighbors, or sending them on fool's errand, the aim of which is to embarrass the gullible. Traditionally, in some countries, the jokes only last until noon: someone who plays a trick after noon is called an "April Fool".[1] Elsewhere, such as in Ireland, France, and the USA, the jokes last all day.

===
QUOTE
CLEANING AND GARBAGE DISPOSAL WORKS TO START IN YEREVAN ON
APRIL 1 ARKA
March 18, 2009
YEREVAN, March 18. /ARKA/. Sanitary and garbage disposal works are
to start in Yerevan communities on April 1, the official website
of Yerevan Municipality reports referring to the meeting at the
municipality presided over by Mayor Gagik Beglaryan.
As per the Mayor's instruction, a program of large-scale sanitary
works was developed, says the report.
Landscape gardening, asphalting and external lighting works are
scheduled after the sanitary measures.
"If a global approach is taken to the issues once, the problem will be
solved for at least the next 3-4 years. As a result of this really nice
action, we will have clean and improved yards that we have not had at
least in the last 20 years, apart from separate cases," Beglaryan said.
As per the Mayor's instruction, all municipal organizations, including
Yerevan Djur, Yerevan-Gaz and Electric Networks of Armenia should be
involved in the sanitary works.

Edited by Arpa, 19 March 2009 - 09:22 AM.


#13 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 April 2009 - 10:44 AM

CANVASES ROBBED FROM NATIONAL GALLERY

  • Hrazdan branch of the National Gallery of Armenia has been robbed on the night of 31 March. 18 canvases including Hmayak Hakobyan, Suren Safaryan, Martiros Saryan, Panos Terlemezyan, Stepan Aghajanyan, Sedrak Arakelyan, Mariam Aslamazyan, Gevorg Bashinjaghyan, Khachatru Yesayan, have been robbed. The Ministry of Culture is extremely indignant for such robbery. If you have information and can contribute to the revealing of such condemning robbery, please, feel free to call 52-39-03 the department of cultural heritage and values.


#14 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 02 April 2009 - 10:46 AM

yerb mard ararats@ kortsnum e i r huys@ apa hajord@ da ir tasibn e, azgayin patkanelutyun@, yev iys tesaki arden miyayn xosk dartsats baner....

#15 ED

ED

    Քեռի

  • Nobility
  • 5,960 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents
    wine, sushi and lots lots more

Posted 10 April 2009 - 01:21 PM

QUOTE (MosJan @ Apr 2 2009, 09:46 AM)
yerb mard ararats@ kortsnum e i r huys@ apa hajord@ da ir tasibn e, azgayin patkanelutyun@, yev iys tesaki arden miyayn xosk dartsats baner....


yev banalanutyunn@ texi e talis anasnakan bnazdin! vor mart araratsin bajanume anasunits
mi amboxj azgi "tramabanutyun@" meqena u DUBAI e darel.

axchik@ Hawaii, Txan London, amusin@ Amsterdam, inqnnel (tikin oligarquhi Hasmik Hovannisyan@") mekneler London ir nor bnakarani hamar kahuyq @ntrelu (trnumer economy class imijaylots wink.gif


vaaay mer vorp u anter azgin!!!, tsnvumen but u shataker, metsanum darnumen......Dubai
minch ayt mer karavarutyun@ u pashtonakits andziq janq chen xnayum hents edpes el vor Darna Yerevan@
Cavalu e shat, bayts darr@ irakanutyun

u xaruyki shurj@ metser@ mer krak varin, u manuknerin espes maxtetsin
Apreq erexeq
Bayts mez pes chapreq!

che axper hastat tex chi hasel et xosker@

#16 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 May 2009 - 12:42 PM




"If Tsarukyan is such a tough guy..."

Sociologist Aaron Adibekyan is not going to prove his predictions or calculations regarding the rating of the Prosperous Armenia Party (BHK).

Recently, BHK Leader Gagik Tsarukyan promised to give Aaron Adibekyan one million dollars (which later became drams) if the latter proved that his figures were real otherwise the sociologist would have to apologize to the BHK leader.

"With his "restaurant mentality" Mr. Tsarukyan has insulted one of the greatest achievements of the 20th century-a science called sociology. I think Mr. Tsarukyan does not differentiate between sociology and a backstreet restaurant band which plays music upon the order."

If Tsarukyan is such a tough guy, let him pay to Gallup for the latter to state that the Prosperous Armenia enjoys the highest rating in Armenia, Gagik Tsarukyan is the best political figure of the 21st century and BHK candidate Harutyun Kushkyan is the best mayor. Let him try to prove that we are corrupted specialists," said indignant Aaaron Adibekyan.

Gagik Tsarukyan has also promised to punish Aaaron Adibekyan if the latter didn't refute his false figures. "I cannot refute something I haven't expressed an opinion about."

The sociologist says that during an interview to Shant TV, wrong information was aired. "It was a mere misunderstanding. I haven't publicized the ratings of parties' blogs yet. They will be ready after two or three surveys. I only mentioned that the ratings of the parties' first candidates and political forces differ greatly. I illustrated Mr. Kushkyan as an example saying he yields to BHK and Levon Ter-Petrosyan's rating prevails over the Armenian National Congress-HAK."

The data help realize whom the voters prefer most-the political force or its candidate.

Part of the opposition electorate is uncertain about the upcoming election. "If the ARF-Dashnaktsutyun proves during the campaign that it has become a real opposition, most likely they will vote for the Dashnaktsutyun. To announce oneself an opposition doesn't secure votes for a party. The ARF still needs to make its voice audible as an opposition. Time is pressing and the party may not manage to do it."










#17 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 11 May 2009 - 03:41 PM

<h2 class="title">Aryan Union Leader in Hospital: Car Accident or Savage Attack?</h2> [ 2009/05/05 | 13:58 ] important criminal The Armenian Aryan Union and the “Lousantsk” weekly have issued a statement regarding the alleged car accident on May 4 involving Union leader Armen Avetisyan. The statement claims that the wounds suffered by Mr. Avetisyan show that rather than being hit by a car, he was assaulted and beaten by as yet unknown assailants.

The statement says that Mr. Avetisyan had been phoned by a man called Arkady between 10 am to noon, yesterday. The man said he was calling from the National Security Service. Mr. Avetisyan left his office to meet with Arkady in the vicinity of the “Ayrarat” movie house for a meeting scheduled at 12:20 pm. At 1:10 pm, Mr. Avetisyan called his office to say that he was returning. When he failed to show up, the office staff tried to reach him on his cell phone but he didn’t answer.

The staff tried several more time, but again Mr. Avetisyan didn’t answer. The statement even says that they sent SMS messages which were recorded as being received on May 5 at 2:26 am.

The statement continues that the Aryan Union staff called the city ambulance dispatcher but that they answered that no one with that name or fitting the description of Armen Avetisyan had been transferred to hospital. At midnight, the staff then contacted the Kentron police department, after which they started making the rounds of hospitals to find the Aryan Union leader.

They ultimately found Mr. Avetisyan at the Erebuni Hospital in serious condition. Hospital records show that Mr. Avetisyan had been taken to the hospital as an “unknown” person and was admitted at 2:00 pm yesterday. He was unconscious when admitted. The statement reads that Mr. Avetisyan had wounds to the head, chest area and extremities.

The Aryan Union has called on the government to find out what exactly happed to Mr. Avetisyan yesterday that wound him in the hospital.



#18 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 18 May 2009 - 12:02 PM

Please allow me to repost this from Diaspora here;
This is scary. I am surprised no one has picked up the story.
We are still feeling the pain of the likes Dr. Carolann Najarian.
http://hyeforum.com/...amp;hl=najarian
A few years ago, one of my cotravelers was an American Armenian with enough money, whose dream was to be a “gentleman farmer”in Armenia., A gentleman farmer is one who sits in its office and let the peasants do the dirty work of shoveling cow droppings/kov kaka, Little did he know that some think a “gentleman farmer “ is a native of Armenia who considers the diasporans as a “cash cow “, whose tsitsiks will be cut out when the milk has dried out.
http://i229.photobuc...iryCowPhoto.jpg He thought he had found the perfect contact, a young man, I forget his name, who had a Russian made car and took us here and there, all good. All that time I had this queezie feeling that this diasporan was being taken “ön a ride”. Since, that well meaning diasporan, a comptariot of Dr. Najarian has gone to that “gentleman’s farm” in heaven. How many more dreamful “gentleman farmers/cash cows ”do we still have?
http://hetq.am/en/ec...hagn-hovnanyan/
http://hetq.am/en/criminal/nazaret/
http://hetq.am/en/criminal/n-berberya/




#19 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 June 2009 - 11:24 AM

QUOTE
"The electoral system of Armenia was finally ruined after yesterday's election," announced Amalia Kostanyan, Head of the Transparency International Organization.

"Yesterday's poll was a real shock for us. The whole process was accompanied by infringements of different scale; there was great crowding and stuffing at polling stations."

Mrs. Kostanyan qualified the election in Malatia-Sebastia district as the most immoral and cynic.

Together with the Helsinki Citizens Assembly of Vanadzor (HCAV), representatives of the Transparency International witnesses ballot stuffing, bribery, violence against observers and journalist and numerous infringements.

Arthur Sakunts, Head of Vanadzor office, says he was even invited to dinner. After becoming convinced that Sakunts couldn't be bribed, they tried to threaten him: "You have seen too much. We shall glue your eyes so that you will see nothing".

Election commissions are set up to rig elections," announced Mr. Sakunts. Amalia Kostanyan quoted a commission chairman: "Do you understand that I keep a family and solve the problem of daily bread. I am even ready to kill a human being to keep my family".

What's the use of speaking about elections if someone says he is ready to kill a man?" wondered Mrs. Kostanyan.

Unlike international observers, the local ones do not assess yesterday's vote as positive.

"If observers said the elections of 2007 and 2008 were in line with European standards, today they were supposed to make a similar statement. This is a policy," adds Mrs. Kostanyan.

She thinks 15 people cannot conduct an observation mission and give a positive assessment of an election. "Shame on them," added Arthur Sakunts.

Note that the phrases "Shame on them" and "This is a policy" were not translated for the representatives of the Council of European.


#20 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,166 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 June 2009 - 11:24 AM


ՀԱԿ-ի վստահված անձը վկայում է լցոնումների մաս Թիվ 7/05 ՏԸՀ-ում ժամը 14-ի դրությամբ ըստ ցուցակների քվեարկել էր մոտ 800 մարդ: Մինչդեռ նույն ժամին հարակից տեղամասերում քվեարկածների թիվը հասնում էր մինչեւ 400-500: ՀԱԿ-ի վստահված անձը պնդում է, որ համատարած լցոնումներ են տեղի ունեցել: Ռեպորտաժը` Կարինե Սիմոնյանի:

http://www.armenialiberty.org/




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users