Jump to content


Photo

Gospel of Shurishkan - Bible of Sharishkan


  • Please log in to reply
6 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 05:17 PM

Շուրիշկանի Ավետարան

Gospel of Shurishkan - Bible of Sharishkan

 

big_1428729413_1217750.JPG

 

 

 

History
It was written in 1498 in Aspisnak village, Kajberunik province of Van (322 sheets, 18 x 13 cm), pen: priest Barsegh [1] , commissioned by prince Turvanda. The Gospel is illustrated with 3 portraits ( Matthew , Mark and John and Prochorus), with border decorations, half-table-name pages. The cover is made of leather-bound cardboard with a silver bas-relief mirror, the lining is made of paper and silk.

In 1603-1604, the family of Ter Grigor, one of the forcibly displaced by Shah Abbas, moved the Gospel to Shurishkan village (hence the name) in Peria province of Persia, St. Barsegh Kesaratsi Monastery, where it remained for 370 years [2] . In 1971, the heirs of the Gospel, Nerses and Matevos Tsarukyan, repatriated and presented "Shurshkan's Gospel" to Matenadaran (hand. № 10599).

Every year since 2002, on the Sunday following Holy Easter, "Gospel of Shurishkan" is taken from Matenadaran to Saint Gevorg Church in Mughnu , so that the pilgrims can communicate with the miraculous power of the Gospel [

 

 

Gospel of Shurishkan
Type: handwriting
date 1498
Item: parchment
For 10599
Collection Matenadaran
Location: Yerevan



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 05:20 PM



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 05:26 PM

Շուրիշկանի Ավետարան՝ դարերից ճառագող լույսը

Մատենադարանի թանգարանային շենքի հատուկ ցուցափեղկի մեջ պահվում է հայ միջնադարյան հռչակավոր ձեռագրերից մեկը: Ցուցափեղկի մակագրության վրա կարդում եմ.

«Գրչութեան տեղ՝ Ասպիսնակ գիւղ Քաջբերունի գաւառի:
Ժամանակ՝ ՋԽԷ.-1498 թ.
Գրիչ և Ծաղկո՞ղ՝ Բարսեղ քահանայ:
Ստացող՝ Թուրուանդա (կին)»:

Շուրիշկանի Ավետարանն է: Դարեր շարունակ նա վերապրել է մեր ժողովրդին պատուհասած արհավիրքները և, աստվածային հրաշքով հաղթահարելով բոլոր փորձությունները, դարձել է հոգևոր պատվար բազում սերունդների համար: Եղել է հույս՝ ծանր հիվանդություններից բժշկվելու և նվիրական իղձերի իրականացման համար: Ավետարանի հետ հաղորդակցվելու և նրանից զորություն ստանալու համար նրա «ոտքն» են եկել աշխարհի չորս ծագերից:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը օրերս հրատարակել է իր նոր գիտական մենագրությունը՝ «Շուրիշկանի Աւետարանը»: Նա պատմության ծալքերից վեր է հանել բազմաթիվ նոր փաստեր, որոնք ամրագրում են Շուրիշկանի Ավետարանի տեղն ու դերը հայ միջնադարյան մշակույթի գանձարանում:

-Գրքի պաշտամունքը՝ որպես որևէ առարկա պաշտելու երևույթ, մեր ժողովրդի մեջ ծագել է վաղնջական ժամանակներից, այսինքն՝ հեթանոսական հավատալիքներից մի տեսակ վերապրուկ կամ այլափոխություն է, որ քրիստոնեության ընդունումից ի վեր դսևորվել է հատկապես նրա ուսմունքի հիմնական գրքի՝ Ավետարանի տարբեր ձեռագիր օրինակներ պաշտելու ձևով: Սրբի կամ սրբության համբավ ստացած ավետարաններն ունենում էին նաև հատուկ անուններ՝ ի պատիվ իրենց հովանավոր կանգնած սրբի, նաև՝ պահպանման վանքի, քաղաքի կամ գյուղի անուններով, երբեմն՝ արտաքին հատկանիշների, հատկապես կազմի կամ լուսանցակողերի գույնի և այլնի համեմատ: Հայաստանի տարբեր մասերում և զանազան բնակավայրերում եղել են Շեկ, Կարմիր, Թուխ Մանուկ, Ծեր Ավետարաններ, որոնց ժողովուրդը որևէ ցավից, փորձանքից ազատվելու համար դարեր շարունակ նպատակադիր ուխտի է գնացել ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու տեղից ուխտի էին գնում նշանավոր սրբատեղիներ՝ Ս. Էջմիածին, Մշո Ս. Կարապետ, Ս. Երուսաղեմ, Հռոմ և այլն:
Այսպիսի համբավ ունի նաև իմ գրքի «հերոսը»`«Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի Ավետարանը, որ գրվել է մեր օրերից շուրջ 520 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում և դարեր շարունակ նույն Պարսկաստանի և Հնդկաստանի հայաբնակ վայրերից իր «ոտքն» է բերել հավատացյալ ուխտավորների և խնդրամատույց մարդկանց մեծ բազմություններ,- ասում է պարոն Գևորգ Տեր-Վարդանյանը և ընդգծում.

-1968-1975 թթ. Փերիայի հայությունը հայրենադաձվեց Հայաստան. այս՝ Փերիայի, Չարմահալի և Բուրվարի գավառների բոլոր հայկական գյուղերում կային ձեռագիր գրքեր (մեզ հայտնի է 140 միավոր): Ներգաղթի ընթացքում գյուղերի եկեղեցական խորհուրդները և անհատներն իրենց պատկանող եկեղեցական և մասնավոր ձեռագրերի մի մասը նվիրեցին Երևանի Մաշտոցյան Մատենադարանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսարանի և Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարաններին, ձեռագրերի որոշ մասն էլ շարունակում է մնալ իրենց տերերի ժառանգների մոտ, իսկ մի այլ մասի գտնվելու ներկա վայրերն անհայտ են:

1973 թվականին հռչակավոր Շուրիշկանի Ավետարանը իր տերերի հետ եկավ Հայաստան և վերջնական հանգրվանը գտավ Մատենադարանում: Եվ այդ պահից ի վեր ուխտավորների հոսքը ձգվում է դեպի այստեղ: «Պապ» Ավետարանին ուխտի են գալիս աշխարհի չորս ծագերից՝ ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա, Իրան, Կանադա... Եվ, գնահատելով ժողովրդի ջերմեռանդ հավատը, լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը 2002 թ. կազմակերպեց գեղեցիկ ու սրտառուչ ուխտագնացություն: Սուրբ Սարգսի տոնին «Պապ» Ավետարանը Մատենադարանից տարվեց Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի: Հնավանդ սովորության համաձայն նրա «ոտքի» տակ մատաղներ արվեցին, որից հետո սկսվեց եկեղեցական արարողությունը, իսկ ուխտավորների հոսքը չէր դադարում: Ավանդույթը շարունակվեց նաև հետագա տարիներին, միայն եղանակի հարմարության նկատառումով ուխտագնացության օրը սահմանվեց Կրկնազատկի՝ Ս. Հարության տոնին հաջորդող առաջին կիրակի օրը: Այդպես է մինչ օրս:

Գևորգ Տեր-Վարդանյանը նկատում է, որ Շուրիշկանի Ավետարանի հանդեպ ժողովրդի պաշտամունքը շատ զորեղ է մեր հավաքական գիտակցության մեջ և վկայակոչում մի ուշագրավ փաստ.

-2002 թ. փետրվարից մինչև 2003 թ. ապրիլի վերջ՝ մեկ տարուց ավելի Մատենադարանի շենքը հիմնովին նորոգվում էր. դռները փակ էին թե՛ ուսումնասիրողների, թե՛ զբոսաշրջիկների համար: Հնարավորության դեպքում բաց էին բացառապես Շուրիշկանի Ավետարանի ուխտավորների համար. ոչ աշխատանքային այս պայմաններում անգամ գալիս էին Ավետարանի «ոտքը» և կատարում իրենց ուխտը,- հիշում նա:
Շուրիշկանի Ավետարանի շուրջ հյուսված լեգենդների և ավանդազրույցների շարքում առանձնանում է մի հավատացյալ և խոնարհ հայուհու կերպար՝ Թուրվանդա անունով մի կին, որը իր դժբախտությունների մեջ անգամ չհեռացավ Քրիստոսից: Եվ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու, զավակների և փեսայի՝ պատվիրեց «Պապ» Ավետարանը՝ որպես մխիթարանք իր խոցված սրտի.

-Շուրիշկանի Ավետարանը ստեղծվել է խիստ անհանգիստ ու ծանր ժամանակներում. թուրք, պարսիկ և քուրդ զանազան ցեղեր, ցեղախմբեր, նրանց սուլթանները, խաներն ու բեկերը միմյանց դեմ պատերազմներ էին մղում: Ավետարանի հիշատակարանը պատմական մեծ արժեք ունի, որովհետև բավականին մանրամասներ է հաղորդում իր ստեղծման միջավայրի, պատվիրատու Թուրվանդայի և նրա ընտանիքի անդամների մասին, ուստի գրքում ամբողջապես ներկայացրել եմ գրիչ Բարսեղ քահանայի հիշատակարանը՝ գրաբար և աշխարհաբար տարբերակներով,- ասում է վաստակաշատ մատենադարանցին:

«Եւ բազում տանջանաւք չարչարէին զքրիսոնեայս՝ կախէին եւ ծեծէին եւ ի բանտ արկեալ, պահէին յերկաթս՝ մինչև տային զհարկս»,- կարդում եմ գրքում տեղ գտած հիշատակարանում, և, ասես, Շուրիշկանի Ավետարանը վեր է հառնում որպես ժողովրդի ծանր ճակատագրի կենդանի վկա:

-Ձեռագրերն ուսումնասիրելով և նրանց հիշատակարաններն ընթերցելով՝ դարերի մեջ նրանց հետ ճամփորդելու զգացողությունն եմ ապրում: Ձեռագիր մատյանների մասին կարևոր տեղեկություններ իմանալը և նրանց արժեքը բացահայտելը ստեղծագործական հաճույք է ինձ համար,- ասում է գիտնականը:

- Մեզ շրջապատող և մեր հաշվին ապրող ցեղերը միշտ էլ իմացել են, որ մեր հավատի գրքերը թանկ են մեզ համար,- շարունակում է նա: - Եվ իրենց կողոպուտների ծրագրի մեջ մտնում էր նաև եկեղեցական անոթների, գրքերի կողոպուտը: Որոշ ժամանակ անց նրանք մի որևէ տեղ վաճառքի էին հանում մեր մշակույթի գանձերը՝ համոզված լինելով, որ հայերն իրենց սրբությունների համար մեծ փրկագին կվճարեն: Նման ճակատագրի է արժանացել նաև Շուրիշկանի Ավետարանը: Եվ մեր նախնիները միշտ անձնազոհ կերպով փրկել են ձեռագրերը օտար զավթիչներից: Հենց դա է մեր պապերի հավատի ուժը:

Ասում են՝ անգամ պարսիկներն են իրենց խոսքը հաստատելու համար վկայակոչել Շուրիշկանի Ավետարանը...
Ես դա ևս հավատով եմ բացատրում: Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես մի պարսիկ տարիներ շարունակ գալիս էր Մատենադարան՝ Շուրիշկանի Ավետարանին ուխտի: Լինելով մահմեդական՝ երկրպագում էր քրիստոնեական սրբությանը: Դա խոսում է մեր քրիստոնեական մշակույթի հզորության մասին: Եվ սա միակ օրինակը չէ. 1877 թ. «Արարատ» պարբերականը հրապարակել է ականատես Յ. Մ. Բժշկյանցի` Փերիայում ապրող վրացիներից լսած պատմությունը, որ «Շըրշկան անուամբ մի հայու գեղ կայ անդ նորանց գիւղօրէից մօտ, ուր մի ձեռագիր Աւետարան կայ հայերէն, որուն այն կողմի թուրքերն անգամ ուխտ կգնան, այս վրացիք էլ պատմեցին, թէ մեզ մի հանդիսաւոր օր ունիմք, այն օրն բոլոր արք ու կանայք հանդիսաւոր զարդարուած կգնան անդ՝ Աւետարանին ուխտ...»:

Գևորգ Տեր-Վարդանյանը իր այս ուսումնասիրություններն ի մի բերելով, գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ արժեքավոր փաստեր, որոնք մեզ են հասել պատմական տարբեր ժամանակներից՝ դեռևս 1794 թ. Նոր Ջուղայում ստեղծված մի արժեքավոր վկայագիր, 1858 թ. Հարություն Տեր-Հովնանյանի նկարագրությունները և արդեն մեր օրերում ապրած նորջուղայեցի ականավոր հայագետ Լևոն Մինասյանի կատարած ուսումնասիրությունները: Եվ Շուրիշկանի Ավետարանին նվիրված առանձին գիրք գրելու նպատակը եղել է նոր սերնդին ձեռագրի մասին լիարժեք տեղեկություններ փոխանցելը և այդ կերպ քրիստոնեական հավատի ամրապնդումը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրան վերագրվող շատ լեգենդներ ամենևին էլ զուրկ չեն իրական հիմքերից:
-1858թ. Հարություն Տեր-Հովնանյանը նկարագրել է այդ ավանդազրույցներից մեկը. «Նրա մասին պատմում են, թէ մի ժամանակ խռովութիւն է եղել, եւ աւարառուները գալով՝ կամեցել են կողոպտել Շըրշկան գիւղը, այդ Աւետարանը պահողներն այն գցել են նոյն գիւղին մօտ մի աղբիւրի մէջ, այն թաղելով աւազի մէջ, եւ իրենք խոյս տալով փախել են այնտեղից. ժամանակ անց՝ խռովութեան խաղաղելուց յետո, Աւետարանի ժառանգորդները վերադառնալով՝ այն հանել են այն աղբիւրից, եւ այն գտել են չթրջուած եւ առանց որեւէ վնասի կամ եղծման...»:

Եվ արդեն մեր օրերում ավելի ճշմարիտ է հնչում Ավետարանը Մատենադարանին նվիրող Մատթեոս Ծառուկյանի հաղորդածը: Նա վկայել է, որ Ավետարանը պահվել է հողի տակ և նրա մոտ ուռենու ճյուղ են տնկել: 7-8 օր հետո, երբ գյուղը խաղաղվել է, նրանք վերադառնալով հանել են Սուրբ Ավետարանը և նկատել են, որ նրա տեղը խոնավացել է, իսկ գրքի ծայրերը դեղնել են: Մի քանի օր հետո այնտեղ աղբյուր է գոյացել: Ներկայումս էլ գոյություն ունեն այդ ուռենին և աղբյուրը: Իսկ այդ վայրը համարվում է սրբատեղի և Ավետարանի աղբյուր: Մի խոսքով, ավազոտ հողի մեջ մի քանի օր գտնվելու հետևանքով մի քանի թերթի (մոտ 7) արտաքին եզրերը մի փոքր խոնավություն են տեսել և թեթևակի գունափոխվել` դեղնել են,- ասում է Գևորգ Տեր-Վարդանյանը:

-Շուրիշկանի Ավետարանի նման ձեռագրերը վկայում են, որ, իսկապես Աստծո զորությունը կա մեր երկրում: Եվ մենք իրավունք չունենք չլուծելու մեր հոգևոր դաշտում առկա խնդիրները: Ի՞նչ ճանապարհ եք տեսնում՝ հոգեպես նորոգվելու և մեր ժառանգությանը արժանի հետնորդներ լինելու համար,- հարցնում եմ:

-Ամեն մարդ իր տեղում պետք է անի այն, ինչի համար կոչված է, ապրի քրիստոնեական սկզբունքներով: Այդ դեպքում մենք խնդիր չենք ունենա և կվերագտնենք մեր երբեմնի բարձր նկարագիրը,- համոզված է նա:
Գիտնականի այս խոսքերը հնչում են որպես պատգամ: Եվ թող որ Շուրիշկանի Ավետարանի՝ դարերից ճառագող լույսն ու զորությունը մեր ժողովրդի առջև բացեն պայծառ ապագայի դռները, և մենք շարունակենք անխափան երթը դարերում՝ մեր ձեռագիր մատյաններով ու մեր հազարամյակների պատմությամբ...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

 

 

https://www.qahana.am/post/1679



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 05:50 PM

Ամեն տարի սուրբ Զատիկին հաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատիկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից դուրս է բերվում և մեծ թափորով Արագածոտնի թեմի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի է տարվում Շուրիշկանի Սուրբ Ավետարանը, և այնտեղ մնում մինչ ուշ երեկո՝ իր հրաշագործություններին հաղորդակից դարձնելով հավատավոր ժողովրդին: Մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում վերջիններս հնարավորություն են ունենում համբուրելու Սբ. Ավետարանը և ստանալու նրա հրաշագործ օրհնությունը։


you can see it 7 days after each Easter at  Surb Grigor church in Mughni Armenia 

https://www.google.c...sny7k?entry=ttu



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 April 2024 - 02:25 PM

Շուրիշկանի Ավետարան

#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 April 2024 - 02:27 PM



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 April 2024 - 02:28 PM

Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, Կրկնազատկի տոնին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի առկայությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Ավետարանը մնացել է մինչև երեկո: Այդ ընթացքում մարդիկ Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանին մոտենալու հնարավորություն են ունեցել:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users