Jump to content


Photo
- - - - -

olympics 2012


  • Please log in to reply
23 replies to this topic

#21 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 09 August 2012 - 03:23 PM


Հաջիմուրադ Նուրմագոմեդով. Հույս ունեմ, որ կկարողանամ ուրախացնել հայերին
Posted Image «Ցանկանում եմ, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա. ընտանիքս լինի առողջ, իմ կողքին։ Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պարզ է, որ հիմա գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերում հաղթելն է։ Իսկ եթե ինչ-որ բան չստացվի՝ դրանից ողբերգություն չեմ սարքի։ Կյանքը դրանից կանգ չի առնի»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը։

Դաղստանցի ըմբիշն արդեն երկու տարի հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում։ Օգոստոսի 11-ին Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս կգա օլիմպիական մրցագորգ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն օգոստոսի 8-ին մեկնեց Լոնդոն։

Հաջիմուրադ, ինչպե՞ս ես տրամադրված քո առաջին Օլիմպիական խաղերին։

Շատ լավ տրամադրություն ունեմ, մարտական եմ տրամադրված։ Կարեւորն այն է, որ լավ հանդես գալու հսկայական ցանկություն ունեմ։ Այս Խաղերն ինձ համար ասես ազարտ լինեն։ Եթե բախտս բերի, ապա կհաղթեմ. ազարտն է մեջս խոսում։ Հույս ունեմ, որ կկարողանամ ուրախացնել հայերին։

Ի՞նչպես ստացվեց, որ հայտնվեցիր Հայաստանի հավաքականի կազմում։

Ես արդեն 25 տարեկան եմ։ 12 տարի զբաղվում եմ ըմբշամարտով։ Առաջին քայլերս այս մարզաձեւում արել եմ Մախաչկալայում։ Փորձեցի ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց չստացվեց։ Տվյալներս չհամապատասխանեցին։ Մախաչկալայում սովորածս բավարար չէր Ռուսաստանի հավաքական ընդգրկվելու համար։ Որոշ ժամանակ անց առաջարկ ստացա Հայաստանից։ Ընդունեցի առաջարկն ու ընդգրկվեցի Հայաստանի հավաքականում։ Սկզբում քիչ ժամանակով էի լինում այստեղ, քանի որ ընտանիքս Մախաչկալայում էր։ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո հավաքներին եւ մարզումներին մասնակցելու համար տեղափոխվեցի Հայաստան։

Ի՞նչ գնահատական կտաս քո մարզավիճակին եւ քո հնարավորություններին։

Հնարավորություններ ունեմ։ Կարծում եմ՝ ուժերս քիչ չեն։ Ամեն ինչ կախված է վիճակահանությունից։ Երբեք չեմ ասում, որ ինձ հավասարը չկա, կամ ինձնից ուժեղը չկա, ամեն ինչ կախված է բախտից ու հաջողությունից։ Ես ինքս վստահ եմ իմ ուժերի վրա, ես վստահ եմ, որ կարող եմ հաջողության հասնել, միայն թե բախտն ինձ հետ լինի։

Իսկ ինքդ քեզ առաջատար համարո՞ւմ ես քո քաշային կարգում։

Առաջատար ինձ չեմ համարում։ Բայց գտնում եմ, որ պակաս չեմ որեւէ մեկից իմ ուժերով։

Ի՞նչ ես մտածում գոտեմարտի ժամանակ։

Մտածում եմ լավ արդյունքով ավարտել գոտեմարտս եւ հաղթանակով վերադառնալ ընտանիք։ Մտածում եմ, որ պետք է անպայման հաղթեմ, որ կինս ու երեխաս շարունակեն հպարտանալ ինձանով։ Ես երբեք չեմ ձգտում ինձ համար հաղթանակ բերել, կամ ինձ համար որեւէ արդյունքի հասնել։ Այդ ամենն անում եմ միայն ընտանիքիս համար։ Որպեսզի կինս եւ դուստրս ոչ մի խնդիր չունենան, ոչնչի պակաս չունենան։

Գոտեմարտի ժամանակ մտածում եմ նաեւ ինձանից ակնկալիք ունեցող իմ մարզիչների մասին, այն մարդկանց մասին, ովքեր հույսեր են կապում ինձ հետ։ Մտածում եմ արդարացնել բոլորի սպասելիքները։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ ըմբիշ իր գոտեմարտի ժամանակ պետք է մտածի իր հարազատների մասին։ Հաղթանակն ինձ համար այդքան էլ մեծ ուրախություն չէ. ուրախանում եմ միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկի ակնկալիքներն եմ արդարացնում այդ իմ հաղթանակով։

Խոսեցիր ընտանիքիդ՝ կնոջդ եւ աղջկադ մասին։ Դժվա՞ր է առանց նրանց։

Դժվար է, բայց արդեն համակերպվել եմ։ Կարոտում եմ, բայց համակերպվել եմ այդ կարոտին։ Այդպես է պետք։ Դուստրս արդեն 2 տարեկան է։ Նրա մասին եմ ամենաշատը մտածում։ Նա է ինձ ոգեշնչում։

Իսկ դու կցանկանաս, որ երեխաներդ շարունակեն քո մասնագիտությունը։

Չեմ ցանկանա, որ երեխաներս նույն տանջանքների միջով անցնեն։ Բայց կցանկանամ, որ սպորտով զբաղվեն, քանի որ մարդը սպորտով է մարդ դառնում։

Ի՞նչի մասին ես երազում հիմա։

Երազանք չունեմ։ Ես ավելի շատ ցանկություններով եմ ապրում։ Այս պահին ցանկություն ունեմ հաջող ավարտել Օլիմպիական խաղերը։ Իսկ Խաղերից դուրս, գլխավոր ցանկությունս այն է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա՝ իմ ընտանիքը լինի առողջ, իմ կողքին։ Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։ Պարզ է, որ հիմա գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերում հաղթելն է։ Եթե ինչ-որ բան չստացվի՝ դրանից ողբերգություն չեմ սարքի։ Կյանքն այդ մի պարտությամբ չի ավարտվի։ Կյանքը շարունակվում է եւ ամենակարեւորն այն է, որ բոլորը ողջ եւ առողջ լինեն։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի



#22 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 10 August 2012 - 11:26 AM

Լոնդոն-2012. Արման Երեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Posted ImageԹաեքվոնդոյի 80 կգ քաշայինների օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչի հետ։

Առաջին մրցափուլում հաշիվը չբացվեց, արդյունավետ հարված չգրանցվեց։ Երկրորդ մրցափուլում արգենտինացի մարզիկը մեկ միավորանոց հարված կատարեց։ Մրցափուլի ավարտին էլ Արման Երեմյանը հարված բաց թողեց՝ 0։2։

Երրորդ մրցափուլում Արման Երեմյանը մեկ միավոր վաստակեց սակայն ավելին անել չկարողացավ եւ հայ մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց հոլանդացի Թոմի Մոլետի հետ։ Առաջին մրցափուլում Երեմյանը հաղթեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում եւս Երեմյանը առավելություն ուներ՝ 2։0։ Երրորդ մրցափուլում հոլանդացին կարողացավ հարված կատարել Երեմյանի գլխին։ Մրցափուլն ավարտվեց հոլանդացու հաղթանակով՝ 4։1։ Սակայն Երեմյանը հաղթեց 6։4 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նախնական գոտեմարտում Արման Երեմյանը 8։4 հաշվով հաղթել էր կանադացի Սեբաստիեն Միշոյին։

Արման Երեմյանը հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիականն է։
Արման Երերմյանը 26 տարեկան է: Նա մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է:
2001-2003թթ. Արմանն արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: 2005, 2007 եւ 2009թթ. Համաշխարհային ուսանողական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2009թ. Իրանում կայացած А կարգի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով աշխարհի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Բաբակին: Օլիմպիական ուղեգիր նվաճեց հունվարի 29-ին Կազանում կայացած վարկանիշային մրցաշարում։

NEWS.am Sport




#23 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,599 posts
  • Gender:Male

Posted 14 August 2012 - 01:45 PM

The head coach of Olympic champion US water polo female team is Armenian

12:15, 13 August, 2012

YEREVAN, AUGUST 13, ARMENPRESS: The head coach of United States Water
polo female team, which gained gold medal in the 30th Olympic Games in
London, is Armenian Adam Krikorian. Armenpress reports calling Asbarez
that the famous water polo coach have 14 times won the highest prize
of Õ'nited States of America.

Krikorian led UCLA to its first NCAA Championship in 23 years (1995).
While at UCLA, Krikorian scored 76 goals and was a four-year
letterwinner (1992`1995). He was named to the second-team All-America
and All-MPSF honoree in 1995. He was the captain of the UCLA team in
1994 and 1995.

As the head coach of the USA Women's Water Polo Team, Krikorian
coached his team to the gold medal at the World Championships in Rome,
Italy on July 31, 2009, defeating Canada, 6-5.

In October 2011, Adam led the team to the gold medal at the Pan
American Games in Guadalajara, Mexico.

#24 man

man

    Member

  • Banned
  • PipPipPip
  • 846 posts
  • Gender:Not Telling

Posted 25 November 2013 - 10:02 AM

Olympic 2013-2014
California-born skier Arman Serebrakian is an American alpine skier set to hit the slopes for the Armenian ski team in Sochi, 26 years old, he was born and raised in the San Francisco Bay Area in a family of ethnic Armenians from Iran.

Sochi will be Serebrakian’s first Olympic Games, and he has taken a year-long break from his medical studies – he is interested in becoming a surgeon like his father – to train, with a trip to Armenia planned ahead of the games, which are set to kick off February 7. 2013.

Armenia has won a total of 12 Olympic medals and just one gold, all of those came in the Summer Games events of wrestling, weightlifting and boxing.

Sochi, home to a large percentage of the 281,000 ethnic Armenians who, according to 2010 census data, live in the Krasnodar Region, where the Black Sea resort is located. Unofficial estimates have put that number at 500,000 or higher.

Krasnodar is a city in Southern Russia on the Kuban River. It is the administrative center of Krasnodar Krai (also known as Kuban). There are many Armenians living in the Krasnodar city and Kuban region. They are active participants in region's social and political life.






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users