Jump to content


Photo

Miss Grandma Universe-2012 - Luiza Aghajanyan


  • Please log in to reply
6 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,252 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 January 2012 - 12:08 PM

Հայաստանը ներկայացնող 51-ամյա տատիկը հաղթել է Սոֆիայում կայացած տատիկների գեղեցկության մրցույթում

Հունվար 23, 2012 | 18:29 <br style="font-family: 'Arian AMU', 'Arial AMU', 'Arial Unicode', 'Tahoma Armenian', Sylfaen, sans-serif; font-size: 13px; line-height: 18px; text-align: justify; ">Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 22-ին կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ փառատոնում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Լուիզա Աղաջանյանը: Այս մասինNEWS.am-ին հայտնեց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքով` մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մրցույթը ընթացել է երեք փուլում, առաջին փուլում ազգային տարազի ցուցադրում է եղել, երկրորդում` տաղանդ եւ խոհարարություն, իսկ երրորդում` երեկոյան զգեստ:

Մրցույթին հաղթող հայաստանցի տատիկը Ալավերդի քաղաքից է, 51 տարեկան, ունի 3 երեխա, 2 թոռնիկ: Լուիզա Աղաջանյանը մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է: Նա Լոռիի, Տավուշի մարզերում կազմակերպում է մանկական գեղեցկության նորաձեւության մրցույթ-փառատոններ: Հայաստանցին ստացել է 7օրյա անվճար ուղեգիր: Ի դեպ, նա Հայաստան կվերադառնա վաղը:

Posted Image

Posted Image

Posted Image

Posted Image

Posted Image

Posted Image

Posted Image

Posted Image



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,252 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 January 2012 - 12:09 PM

:ap:

#3 Nvard

Nvard

    Gatita :)

  • Members
  • PipPipPip
  • 589 posts
  • Gender:Female
  • Location:Russia
  • Interests:everything..

Posted 23 January 2012 - 05:16 PM

as the Russians say- ÓĆŔŃ!!!!!!!! :o

#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,252 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 January 2012 - 05:21 PM

yete tikin luizan pesa uni ~~ vayn yekel tarel e iren :) te ham zoqanch ham el te miss Baba 2012

ba espesa linum :) Tolma PAttats, Sisirani Chir Patrastats, LAvash txats, gatha patrastats :) yve Ashgxarhi #1 TAtik ?:)

#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,252 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 08 February 2012 - 12:08 PM

Փետրվար 08, 2012 | 12:42 <br style="font-family: 'Arian AMU', 'Arial AMU', 'Arial Unicode', 'Tahoma Armenian', Sylfaen, sans-serif; font-size: 13px; line-height: 18px; text-align: justify; ">Պլաստիկ վիրահատություններ չունեմ, քսուքներ չեմ օգտագործում, դիետաներ չեմ պահել: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 22-ին կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրաված Հայաստանը ներկայացնող 51-ամյա Լուիզա Աղաջանյանը` հավելելով, որ իր գեղեցիկ արտաքինը պահպանվել է այն բանի շնորհիվ, որ ինքը միշտ ուրախ է, պարում է, զբաղվում է «աերոբիկայով»:

«33 տարի նվիրել եմ իմ երեխաներին, բնավորությամբ շատ պարզ եմ, մեծահոգի, նպատակասլաց եւ անչափ բարի եմ, երեւի հոգեպես իմ բարությունը արտահայտվել է իմ տեսքում»,- իր գեղեցկությունը պահպանելու գաղտնիքը բացահայտեց Միսս տատիկը: Ի դեպ, միայն հայաստանցի տատիկն է ստացել 7-օրյա անվճար ուղեգիր: «Ես համոզված էի, որ հաղթանակը իմ կողմը կլինի»,- ասաց նա:

Լուիզա Աղաջանյան-Ծատուրյանը խորհուրդ է տալիս բոլոր տատիկներին ավելի շրջահայաց լինել, չբավարարվել կենցաղային գործերով, թոռնիկներին խնամելով, չընկճվել կյանքի դժվարություններից:

Ասուլիսի մյուս բանախոսը` Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մրցույթին հաղթող հայաստանցի տատիկն Ալավերդի քաղաքից է, 51 տարեկան, ունի 3 երեխա, 2 թոռնիկ: Լուիզա Աղաջանյանը մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է, Լոռիի եւ Տավուշի մարզերի Միսս եւ Միստր գեղեցկության մրցույթի ղեկավարը, ով Վրաստանում եւ Հունաստանում կազմակերպում է գեղեցկության մրցույթներ: Աշոտ Խաչատրյանը պատմեց, որ մրցույթի առաջին փուլում հայ տատիկը ոճաբան Գեւորգ Շադոյանի հեղինակած զգեստն է կրել, երկրորդ փուլում պետք է պատրաստեին ուտեստներ, նա պատրաստել է հայկական տոլմա, սպաս եւ այլն: Իսկ երրորդ փուլում պարել է ժամանակակից պարեր, այդ թվում` լատինամերիկյան, այնուհետեւ պարել է Ջիվան Գասպարյանի երաժշտության ներքո: Մրցույթի մասնակիցներն աշխարհի տարբեր երկրներից էին, 300 մասնակիցներից մնացել էին 25-ը, իսկ երրորդ փուլում` 15 հոգի:

Նշենք, որ NEWS.am-ը երկու անգամ անդրադարձել է Լուիզա Աղաջանյանին: Ավելի վաղ ներկայացրել էինք նրա հաղթանակի լուրը, իսկ դրանից հետո Միսս տատիկը NEWS.am-ին տվել էր հաղթանակից հետո իր առաջին բացառիկ հարցազրույցը:



#6 Sip

Sip

    Buffet Connoisseur

  • Members
  • PipPipPipPipPip
  • 8,366 posts
  • Gender:Male
  • Location:Online

Posted 09 February 2012 - 03:04 AM

Vay achkeres :msn-cry:

#7 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 17 February 2012 - 04:55 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users