Jump to content


Photo
- - - - -

What Should Be Done?


  • Please log in to reply
116 replies to this topic

#101 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,283 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 April 2008 - 01:44 AM

JOghovurd yekek mi ban paymanavorvenq - el chenq xosum te inch e patahel - ov inch e arel kam chi arel

yekeq topici vernagrin veradarnanq - yev xosenq te inch e petq anel

- Naxoroq nerog yegheq yes el em mi qich xarrnel topic@ - bays yekekq konkret xosenq aranst meghadranqner ugghelu urishneri v@ra

#102 LK82

LK82

    Member

  • Members
  • PipPipPip
  • 117 posts
  • Gender:Male
  • Location:LA

Posted 06 April 2008 - 02:01 AM

True, although I used the word help when I shouldve used a different one, believe me when I say that I'm no stranger to knowing I have to do my share, and every share counts.

I agree about learning to stand back. There are some people here who amaze me, but theyre not just in America theyre all over.

I'll keep my posts on topic and more on the productive ideas rather then concentrating on the past.

It was nice talking to you, and I look forward to doing it more often. Good-night.

#103 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,283 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 April 2008 - 02:08 AM

Elle el Antsyalits chenq xosum !!!! iyl Apagayits smile.gif antsnum enq topici jisht temmayin

#104 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,283 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 April 2008 - 02:08 AM

QUOTE (LK82 @ Apr 6 2008, 01:01 AM)
True, although I used the word help when I shouldve used a different one, believe me when I say that I'm no stranger to knowing I have to do my share, and every share counts.

I agree about learning to stand back. There are some people here who amaze me, but theyre not just in America theyre all over.

I'll keep my posts on topic and more on the productive ideas rather then concentrating on the past.

It was nice talking to you, and I look forward to doing it more often. Good-night.


we are allways open for productive ideas smile.gif

Good NIght

#105 elle

elle

    Member

  • Banned
  • PipPipPip
  • 482 posts
  • Gender:Female
  • Location:Cali

Posted 06 April 2008 - 02:09 AM

QUOTE (Edward @ Apr 6 2008, 12:48 AM)
I always have seen him as a dark person



If you feel that way...I recommend you read the article I posted in here...the one that's in Russian (use google language tools for translation) and you'll understand his policy towards Artsax.

Did we crossed a thin line this time or what!
I can't believe I'm saying this, but for once Armenia didn't take the destructive road...compared to it past 100 years of history.

#106 elle

elle

    Member

  • Banned
  • PipPipPip
  • 482 posts
  • Gender:Female
  • Location:Cali

Posted 06 April 2008 - 02:11 AM

QUOTE (MosJan @ Apr 6 2008, 03:08 AM)
Elle el Antsyalits chenq xosum !!!! iyl Apagayits smile.gif antsnum enq topici jisht temmayin



well this is about LTP smile.gif and it's the most important event that happened during the Artsax conflict....shows what really went on with LTP...we have gone off topic so many times here.
smile.gif

#107 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,283 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 April 2008 - 02:19 AM

QUOTE (elle @ Apr 6 2008, 01:11 AM)
well this is about LTP smile.gif and it's the most important event that happened during the Artsax conflict....shows what really went on with LTP...we have gone off topic so many times here.
smile.gif



the topic is not for LTP and Artsax smile.gif


BTW. we might never know what really went on

#108 Anoushik

Anoushik

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,973 posts
  • Gender:Female
  • Location:Los Angeles
  • Interests:Armenians, music, philosophy...

Posted 07 April 2008 - 02:42 PM

QUOTE (Ashot @ Apr 4 2008, 06:39 PM)
Anoushik jan, yeselem Elleits uzel videon der chka... Elle spasumenq!!!

Anoushik jan hamel chem haskanum, es inchi hamar el Mod ches, voch moderator vochel nob, ch@haskatsa incha katarvum?

It's life, always changing.

#109 KnightOfArmenia

KnightOfArmenia

    Member

  • Members
  • PipPipPip
  • 198 posts

Posted 07 April 2008 - 03:27 PM

As I said - the biggest reason LTP had any supporters is that he played the racism card.

There has always been a very strong undercurrent of racism in the Republic of Armenia, dating from Soviet times till today. The aghbars were the most dramatic example of that, and the worst sufferers. The target now is Artsakhtsis - the fact that they keep referring to Artsakhtsis as non-Armenians is evidence of this. If RK and SS were born in Yerevan, there would have been absolutely no issue at all.

#110 alpha

alpha

    Member

  • Members
  • PipPipPip
  • 254 posts

Posted 07 April 2008 - 04:38 PM

http://www.168.am/am/articles/13500-pr


«Հայ մարդն ամենաշատը վրդովվում է, երբ իրեն էշի տեղ ես դնում»

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ապրիլ 4, 2008

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

- Որպես քաղաքագետ, որն ակտիվորեն մասնակցում էր արմատական ընդդիմության գրեթե բոլոր միջոցառումներին, մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում:

- Պետք է իշխանությունը գիտակցի, որ երկխոսության, փոխըմբռնման խնդիր ունի ոչ միայն արմատական ընդդիմության, այլեւ հասարակության հետ, քանի որ նրանց համար հիմնական խնդիրը ոչ միայն քաղաքական դաշտի առողջացումն է, այլեւ հասարակության մթնոլորտի: Այսինքն` հասարակությունն այսօր իշխանության նկատմամբ լցված է կասկածով, չի հավատում իշխանության ոչ մի խոսքին, եւ այն, որ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր մի քանի անգամ բողոքել, որ իբր բամբասանքներ են տարածվում` ստեղծելով անառողջ մթնոլորտ` պատահական չէ: Նրանք ստիպված են գիտակցել, որ այն քարոզչամեքենան, որն ամբողջ թափով գործի էին դրել վերջին 4-5 ամիսներին, ոչ միայն չէր ծառայում իր նպատակին, այլ` ճիշտ հակառակը, ավելի էր խորացնում հասարակության հիասթափությունն ու անվստահությունը իշխանությունների նկատմամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ հասարակության անվստահությունը վերաճեց որակապես այլ կարգի վերաբերմունքի եւ ամբողջությամբ սկսեց մերժել իշխանություններին, եւ նրանց ասածները թշնամանքով ու ատելությամբ է ընդունվում` որպես լիարժեք սուտ: Ինձ թվում է, այդ փոփոխությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ վարչախումբը հրաժարվեց եթեր տրամադրել ոչ միայն, այսպես ասած` իր հակառակորդներին, այլեւ այլախոհներին, ովքեր ոչ թե հակառակորդ են, այլ հակառակ տեսակետ կրողներ: Մտքերի փոխանակման հարթակների իսպառ վերացումը բերեց նրան, որ իշխանությունը պարզապես կորցրեց հասարակության հետ երկխոսելու թելը, եւ այսօր այդ իրավիճակն արմատապես փոխելու խնդիր կա: Կատարվածի խորաթափանց վերլուծության համար` պետք է բացել էլեկտրոնային լրատվամիջոցներն առաջին հերթին հասարակության բոլոր հատվածների վստահությունը վայելող դեմքերի առջեւ: Ես սարսափում եմ այսօրվա հեռուստաընկերություններից, որոնք ինչ-որ անհայտ, անգրագետ, դիպլոմ չունեցող, գիրք չկարդացած մարդկանց են եթեր հրավիրում: Ժողովուրդը շատ լավ ճանաչում է` ով ով է, եւ հասկանում է, որ հերթական անգամ որոշել են իր ուղեղը լվանալ, եւ դա հակակրանք է առաջացնում, ինչն էլ վերաճում է թշնամության, ատելության իշխանության նկատմամբ: Հայ մարդն ամենաշատը վրդովվում է, երբ իրեն դնում են էշի տեղ: Ի տարբերություն ռուսների` հայերը ներշնչվող չեն, հայն իր խառնվածքով միշտ թերահավատ է, եւ հայի համար ամենավիրավորականն այն է, երբ զգում է, որ ինչ-որ մեկն իրեն ուզում է հարիֆացնել: Հիմա մեր ժողովուրդն այնպիսի հոգեվիճակում է, որ համոզված է, թե իշխանություններն իրեն ուզում են հարիֆացնել, իսկ երբ հայը հայտնվում է այդ հոգեվիճակում` նա սկսում է ատելությամբ տրամադրվել այն մարդու կամ կողմի նկատմամբ, ով իրեն հիմարի, էշի տեղ է դրել: Այդ մարդիկ չեն հասկանում, թե որն է Տեր-Պետրոսյանի գաղտնիքը: Թվում է` նա աշնանը կատարեց մի քայլ, որը հաջողության հասնելու ոչ մի շանս չուներ: Նա 1-2 ժամանոց դասախոսություններ էր կարդում` թղթից չկտրվելով, եւ մարդիկ սառնամանիքում լսում էին այդ երկար-բարակ դասախոսությունները: Ոմանք ասում էին` էս ի՞նչ է անում, ժողովուրդը հակված չէ սա լսելուն: Սխալվում էին`մեր ժողովուրդն իրեն շոյված զգաց, որ իրեն հարգեցին, մտքերի խելոք շարադրանք էր լսում: Կարող է նաեւ շատ բաներում համաձայն չլիներ Տեր-Պետրոսյանի հետ, բայց ժողովուրդը տեսնում էր, որ այդ մարդն իրեն բանի տեղ է դնում եւ փորձում է ժամերով այդ ցրտին իրեն համոզել: Այս տարիների ընթացքում ոչ մի իշխանավոր մեր քաղաքացուն բանի տեղ չի դրել, քամահրանքով է վերաբերվել, արհամարհել է: Քաղաքացու ինքնասիրությունը, արժանապատվությունը շոյելով՝ նա հասավ իր նկատմամբ ժողովրդականության բուռն դրսեւորումների: Իսկ այս իշխանություններից որեւէ մեկը նույնիսկ այս 4-5 ամիսներին չբարեհաճեց բացատրություն տալ ժողովրդին: Հակառակը` էկրաններից այնպիսի պարզունակ բացատրություններ են տալիս, որ ժողովուրդը նորից վիրավորվում է, ասում է` էս ի՞նչ է ասում, մեզ էշի տեղ են դնում: Հայ մարդը կարող է շատ բան ներել, բայց երբեք չի ների, երբ տեսնի, որ իր մտավոր կարողությունները թերագնահատում են: Պետք է ոչ թե «հետ-առաջ» լոզունգներով խոսել, այլ անկեղծ մտքերով: Այսօր կան հակաղարաբաղյան շատ լուրջ տրամադրություններ, մեր ազգի հատվածները պառակտված են, եւ չպետք է այդ սուր անկյունները կլորացնել ու քողարկել:

- Սերժ Սարգսյանն իր հեռուստահարցազրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել այն մարդու հետ, ով իրեն անվանել է «թաթար-մոնղոլ», «բանդիտ»: Լ. Տեր-Պետրոսյանն էլ երկխոսության համար մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք, ինչպես տեսնում ենք` իշխանությունները հրաժարվում են կատարել: Այդ դեպքում ո՞ւմ միջոցով է կայանալու երկխոսությունը հասարակության հետ:

- Նախ` ես չեմ ընդունում Սերժ Սարգսյանի պատճառաբանությունը, որով նա փորձում է արդարացնել երկխոսության իր չկամությունը: Ակնհայտորեն ինքն անկեղծ չէ, այդ պատճառաբանությամբ ինքը չի կարող որեւէ մեկին համոզել, քանի որ ինքն իր մեջ ուժ է գտել մի շարք այլ դեպքերում հանդուրժել մարդկանց, ովքեր նախկինում վիրավորել էին իր անձը: Երբ Տեր-Պետրոսյանն ասում է` այսօր ՀՀ-ում ավազակապետություն է, եւ, որ իշխանական վերնախավը զգալի մասով բաղկացած է կոռուպցիայի մեջ թաղված մարդկանցից, երբ ասում է՝ համակարգը մոնղոլ-թաթարական է, այդ բնութագրումներն, ըստ իս` նա հնչեցնում էր ոչ թե ինչ-որ մեկին վիրավորելու համար, այլ դրանով բնութագրում էր գոյություն ունեցող համակարգը: Միջազգային հանրությունն ասում է` կոռուպցիոներներ կան, նա էլ ասում է` ավազակներ: Ճաշակի հարց է: Եթե Ս. Սարգսյանը հրաժարվում է սա ընդունել որպես դիրքորոշում եւ ընդունում է որպես իր անձը վիրավորելու քայլ, ես իր այդ կեցվածքը դիտում եմ ոչ անկեղծ: Որովհետեւ նա մի շարք դեպքերում ներել է այնպիսի մարդկանց, ովքեր իրեն անձնական վիրավորանքներ են հասցեագրել: Արտաշես Գեղամյանը քանիցս ասել է, որ նա մարդասպան է` ցանկացել է իրեն սպանել, Գագիկ Ծառուկյանին սպանել, խաղամոլ է, եւ, չնայած դրան, Ս. Սարգսյանը Գեղամյանի հետ խոսելուց չխորշեց: Դրա համար Ս. Սարգսյանի բերած պատճառաբանությունը վստահություն չի ներշնչում, նամանավանդ, որ իրական ընդդիմության հետ իշխանության երկխոսությունը եւ՛ մեր հասարակության, եւ՛ միջազգային կազմակերպությունների, եւ՛ դոնոր պետությունների պահանջն է: Բացի այդ` նա եւ Վազգեն Մանուկյանը միմյանց փոխադարձաբար «իդիոտներ» անվանեցին, բայց այսօր նրանք ոչ միայն երկխոսում են, այլեւ, լայն իմաստով` նույն դաշտում, նույն քաղաքական թիմում են գտնվում: Ս. Սարգսյանն այսօր ունի եւ՛ կոալիցիոն գործընկերներ, եւ՛ «հաճախորդներ-գործընկերներ»: Խնդրեմ` Արթուր Բաղդասարյանի օրինակը: Նա իրեն կոալիցիայի մեջ ընդգրկելուց 3 օր առաջ հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, եւ Ս. Սարգսյանը կեղծարար է, ընտրությունները կեղծվել են նրա օգտին: Եվ չնայած դրան` Ս. Սարգսյանը նաեւ նրա հետ խոսելուց չխորշեց: Այնպես որ` նրա այդ պատճառաբանությունը հիմնավորված չէ: Վիկտոր Դալլաքյանն էլ էր հայտարարել, որ այս «կլանի ողնաշարը պետք է ջարդել», բայց այսօր նրանք եւ՛ երկխոսում են, եւ՛ բանակցում են, եւ՛ համագործակցում են: Ընդհակառակը` Ս. Սարգսյանին շատերը կասկածում են նրանում, որ ինքն ավելի շատ հակված է լսել նրանց, ովքեր իր հասցեին հանդես են գալիս մերկացնող եւ կոշտ հայտարարություններով, քան նրանց, ովքեր նման քննադատությամբ հանդես չեն գալիս: Պրակտիկան դա է ցույց տալիս:

- Այդ դեպքում ինչո՞ւ այդ պրակտիկան չի գործում նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի դեպքում, ինչո՞ւ նրա հետ եւս երկխոսության մեջ չի մտնում:

- Առաջ մի ընկեք: Եթե մտածում եք` երկխոսություն չի լինելու, չարաչար սխալվում եք: Իհարկե, երկխոսությունը հնարավոր է Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին բանտերից արձակելու դեպքում:

- Ձեր կարծիքով` իշխանություններն ընդդիմության պահանջները կատարելո՞ւ են:

- Բայց չէ՞ որ այդ պահանջների զգալի մասը երկրորդվել է միջազգային կառույցների եւ դոնոր երկրների կողմից: Իշխանություններն, ըստ էության, խոստացել են. հանդիպելով «Ագոյի» խմբի հետ՝ Արդարադատության նախարարն ասել է, որ իրենք թե՛ այդ հարցում, թե՛ «Ցույցերի, երթերի, հանրահավաքների մասին» օրենքում փոփոխություններ են կատարելու: Մենք պետք է տարանջատենք ճանճերին կոտլետներից, եւ գիտակցենք, որ մի բան է այն, երբ հայտարարություններ են անում, եւ մի բան է կյանքը, որը ստիպում է հաշվի նստել իրողությունների հետ։ Համենայնդեպս, եթե հնարավոր է՝ անտեսելով գնահատականները, մտնել երկխոսության մեջ ինչ-որ մեկի հետ, երբ դա քեզ է պետք, ապա այլընտրանք չունես, երբ դա հասարակության հստակ արտահայտվող պահանջն է: Դրանից հնարավոր չէ խույս տալ: Ժողովուրդն ավելի է վրդովվում, երբ տեսնում է, որ ազգային համաձայնության պատրվակով իշխանությունները փորձում են ապավինել զուռնաներին եւ դհոլներին: Ժողովուրդը դրանից ավելի անհանդուրժող է դառնում` մտածելով, որ նորից ուզում են իրեն ֆռռացնել, խաբել:

- «Ճանճերն ու կոտլետն» ովքե՞ր են;

- Կոտլետը` ժողովուրդն է, ճանճերն էլ` այն կուսակցապետերը, ովքեր փորձում են կառչել այդ կոտլետից: Հարցին, թե՝ չե՞ք պատրաստվում համագործակցել իշխանությունների հետ, Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր, որ այն պահին, երբ ինքը համաձայնի համագործակցել, կկորցնի ժողովրդի վստահությունը: Այսինքն` պրոբլեմը ժողովուրդն է, նրա սիրտն առնելու խնդիր կա, ոչ թե Գեղամյանի, Բաղդասարյանի... Իշխանությունը պետք է անկեղծ խոսի ժողովրդի հետ: 1988թ. Մոսկվայի ենթակայի կարգավիճակում Կարեն Դեմիրճյանը գնաց ժողովրդի մոտ: Ճիշտ է` սուլեցին, իրար չհասկացան, բայց նա դա արեց: 131 պատգամավոր ունենք այսօր ԱԺ-ում, բայց նրանցից քանի՞սը բարեհաճեցին այդ ծանր պահին մտնել ժողովրդի մեջ: Ես այդ ժամանակ այնտեղ էի եւ տեսել եմ միայն այն պատգամավորներին, որոնց հետո ԱԺ-ն այդքան հեշտ եւ հանգիստ խղճով հանձնեց պատժիչ մամլիչին: Չէ՞ որ անկախ Հայաստանի պատգամավորներ են, ոչ թե Կենտկոմի առաջին քարտուղար: Երբ 1965թ. էմոցիոնալ ժողովուրդը ջարդում էր Օպերայի լուսամուտները` պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը, Վազգեն Առաջինը դուրս եկավ ժողովրդի մոտ: Նա այդ տոտալիտար իշխանության պայմաններում չգնաց Կենտկոմի առաջին քարտուղարի թույլտվությունը հարցնելու: Կամ էլ` չթռավ Մոսկվա` իմանալու, թե Բրեժնեւը թո՞ւյլ էր տալիս գնալ ժողովրդի մոտ, թե՞ ոչ: Նա դուրս եկավ ժողովրդի մոտ եւ հանգստացրեց: Մենք ոնց որ թե Վեհափառ ունենք, բա նա ինչո՞ւ չգնաց ժողովրդի մոտ:

- Նա գնաց Լ. Տեր-Պետրոսյանի մոտ:

- Ի՞նչ է` Լ. Տեր-Պետրոսյանը պետք է նրան դաբրո տա՞ր: Կամ` Ռոբերտ Քոչարյանը պետք է նրան հատուկ ասեր` գնա ժողովրդի մո՞տ: Իշխանություններից այդ գիշեր ոչ մեկին չտեսա այնտեղ` ժողովրդին հանգստացնելիս. ո՛չ «հաճախորդները», ո՛չ էլ իշխանավոր պատգամավորներն իրենց պարտքը չհամարեցին գալ այնտեղ: Դա նշանակում է` մենք այսօր չունենք ԱԺ, եթե ունենայինք, հավատացեք` նրանք կգային այնտեղ, եւ արյունահեղություն չէր լինի:

#111 alpha

alpha

    Member

  • Members
  • PipPipPip
  • 254 posts

Posted 08 April 2008 - 09:54 AM

Interesting report by ICG. http://www.crisisgro...cfm?id=5385&l=1

Interesting quotes from the report.

After three consecutive fraud-tainted presidential
elections in 1996, 1998 and 2003,71 there was a chance
to restore citizens’ faith in the political process in 2008
and for the unpopular Kocharian to leave office on a
high note. The opportunity has been wasted.


Roughly a quarter of Armenia’s GDP consists
of cash transfers from Armenians outside the country,
principally those in the large diasporas in the U.S., Russia
and Europe.76 The diasporas have also been
disproportionate contributors to investment, particularly
in infrastructure and other construction projects. The
current construction boom in Yerevan is not considered
sustainable in the long run. Armenia also continues to
rely on well-below market prices (less than half what
Georgia pays, for instance) for Russian natural gas.
There has been recent speculation that Moscow may
more than double that price to bring Armenia in line
with other customers. This would have a very serious
effect on the economy.


The support base of Mr. Ter Petrossian consists of:

Ter-Petrosian’s campaign, at the outset, appeared to
attract mainly relatively well-educated urban voters,
especially in the capital. His support seemed to grow
in outlying regions as the election approached, however.


#112 garmag

garmag

    Member

  • Members
  • PipPipPip
  • 297 posts
  • Gender:Male
  • Location:Canada/Armenia
  • Interests:Everything.

Posted 08 April 2008 - 10:51 AM

QUOTE (alpha @ Apr 8 2008, 10:54 AM)
Interesting report by ICG. http://www.crisisgro...cfm?id=5385&l=1

Interesting quotes from the report.


If I understood from MosJan, this topic adresses WHAT SHOULD BE DONE.

What is the relevancy of your posted articles if not a biased PAST opinions, without any novel input about the TOPIC?
What's more they seem to upbraid further divisivness amongst Armenians, instead of suggesting solutions.
Thanks.

#113 LK82

LK82

    Member

  • Members
  • PipPipPip
  • 117 posts
  • Gender:Male
  • Location:LA

Posted 09 April 2008 - 10:44 AM

The Armenian economy is the answer to all our problems. Regardless of what situation we're in, or if price of gas may rise, these negative effects on the economy can only be balanced by creating jobs. I'm not saying that an economy with plenty of well paying jobs does not have problems of its own, no it does, but since were addressing Armenia’s current problem, its right to point out that the jobless economy should be our first solution.

I think the solution to building Armenia’s economy lies in service based entities, such as, Law firms, accounting firms, medical offices (surgery on specific illness that not many countries in that region have to offer, as well as plastic surgery) that deal with clients throughout Europe, and the middle-east.

With a few big Armenian investors, and the knowledge of individuals such as Kirk Kerkorians involvement with GM, along with many talented Armenians who have a knack for designing beautiful things, we (Armenia) can produce a car which can begin selling in local regions and expand throughout the world, thus improving Armenian prestige in the automotive world, and bringing countless production jobs into Armenia.

The next key should be education; we should educate our young in future jobs, and those who are older in future jobs as well as technical jobs as they are being created. Education standards in Armenian schools should be compared to those in Japanese schools. (I’m not suggesting that the education level in Armenia is not good, only that since Armenia is so small we should thrive to be more competitive, and try to educate as many Armenians as possible) Knowledge and the ability to successfully articulate ones self is the pathway of the future regardless of which region in the world you live in.

Also, Armenian foods should be exported, similar to Mexican products being distributed in the U.S. We need some major marketing quotas to meet, but if done correctly and if maybe the government can help financing some smaller already existing companies in Armenia to grow their employee level, bring in some well qualified and experienced marketing reps with clients in that region, we can definitely grow in this industry, thus again creating a prestige for Armenian food products, and creating jobs for Armenians living at home.


#114 LK82

LK82

    Member

  • Members
  • PipPipPip
  • 117 posts
  • Gender:Male
  • Location:LA

Posted 09 April 2008 - 11:04 AM

* I coudlnt edit, this paragraph should replace the first paragraph.*

The Armenian economy is the answer to most of our problems. Regardless of our current economical situations, or if price of gas may rise, these negative effects on the economy can only be balanced by creating jobs. I'm not saying that an economy with plenty of well paying jobs does not have problems of its own, no it does, but since were addressing Armenias current problems, its right to point out that the jobless economy should be our first solution.

#115 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 09 April 2008 - 11:55 AM

QUOTE (MosJan @ Apr 7 2008, 11:28 PM)
===)
Lezun Voskor chuni smile.gif mardiq mi ban k@gtneyin aselu apricot.gif
====

Իրաւ ես Մովսէս: apricot.gif
Եթէ լէզուն ոսկոր ունենար մեզմէ շատերը պիտի խեեղդամահ լինէին: biggrin.gif
Ի զուր չէ որ մեր նախնիքը այս են ասել:
Հայերէն հանելուկ:
Այն ինչ է?
"Կակուղ կաշի, ոչ կը հալի, ոչ կը մաշի:" apricot.gif

Edited by Arpa, 09 April 2008 - 12:19 PM.


#116 alpha

alpha

    Member

  • Members
  • PipPipPip
  • 254 posts

Posted 22 April 2008 - 02:34 PM

No Comments.

www.lragir.am

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:

ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:

Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ‎ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:

... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:

... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:

... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:

... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու‏: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:

... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:

...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:

Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը

#117 AVO

AVO

    Member

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,184 posts
  • Gender:Male

Posted 22 April 2008 - 02:51 PM

Իսկ ինչու կրճատումներով և ոչ ամբողջությամբ




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users