Jump to content


Photo

ԱՆՋԱՏՈԻՄ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 29 January 2009 - 12:15 AM

ԱՆՋԱՏՈԻՄ
Լռութրւ ն է։ Խորունկ։ Խորհրդավոր։
Ամե~ն ինչ է լռել։ Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում։

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե այս տրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝
Ինչ- որ հեքիաթական թրթուռի պես։
Ուրեմն անջատված Է հոսանքն Էլեկտրական։

Անջատվա~ծ Է:
Այս բառն ինձ դարձրեց կշեռք
Եվ ուզում Է իր ճիշտ քաշն իմանալ։ Սակայն
Իմ խեղջ թվացույցին այդքան թվեր չկա~ն...

Ո՞ւր ես: Ինչ ես անում։ Անշատվա~ծ ենք։
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա~ծ ենք:
Խնձորն էլ են քամում հյութը հանում միջից:
Այդպես Էլ մենք ահա,,, անջատվա~ծ ենք...

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ Է անվերջ կաղում -խաղում ։
Խենթանում են այսպես:Գնդակն ինչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռության հետ և մեր անջատման հետ...

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն Է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք Է՝ ճյուղի նման ջարդված...
Տեսնես թե աշխարհում կա գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս անջատվել բայը:
Թե կա՝ ես փոխում եմ ազգությո~ւնս...
Կա՞։ Պատասխան չկա։ Լռություն Է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռություն չէ: Համատարած ճի~չ Է։
Համատարած կա~նչ Է։ Համատարած գոռո~ց։

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մեկ բառով է լցված ` անջատվել"-ով։

Եվ մեկ միտք Է հիմա մեջս գոռումգոչում.
Աշխարհում կա արդյոք գոնե մի կենտ լեզու ,
Որ չունենա իր մեջ այս անջատվել բայը։
Թե կա` ես փոխում եմ ազգությո~ւնս...

61 թ.Երևան






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users