ի պահ պատկերացրեք ձեզ այն մարդու իրավիճակում,ում պատճառով մահանում են երեխաներ
Այսօր - 20:38
Վարդան Պետրոսյան '«ԱՄԵՆ 2շաբթի»
Հոկտեմբերի 16-ն էր ,երբ Գյումրու Վ.Աճեմյանի թատրոնում մասնակցեցի Վարդան Պետրոսյանի «Ամեն 2շաբթի» թատերական ներկայացմանը : Խոսքեր չունեմ ուղղակի ներկայացնելու ,թե ինչ ձևի տպավորված հեռացա դահլիճից : Մի մարդ,որը կարողացավ ոտքի կանգնեցնել մի ողջ դահլիճ,երգել տալով «Ով սիրուն» երգը : Նա ինձ համար մի ուրիշ մարդ է,բարձր որակական ու մարդկային արժեքներով : «Ամեն 2շաբթի» . . .
Երկուշաբթի էր ,ինչ իմացա Վարդան Պետրոսյանի ավտովթարի մասին : Այդ երկուշաբթին ճակատագրական դարձավ շատ շատեի համար : Խոսքեր չունեմ ուղղակի,ավտովթարի հետևանքով մահացավ 2 անչափահաս տղա,երկու եղբայրներ : Չէի հավատում ,որ Վարդան Պետրոսյանի մեղքով է կատարվել այդ ամենը : Բայց այնուամենայնիվ,հարգելի ժողովուրդ,պետք չէ այդքան չարանալ : Ես անձամբ իմանալով Վարդան Պետրոսյանի մարդ տեսակը ,հաստատ վստահ եմ,որ նա հիմա ավելի վատ վիճակում է,քան մահացածների ընտանիքները : Մի պահ պատկերացրեք ձեզ այն մարդու իրավիճակում,ում պատճառով մահանում են երեխաներ : Ուղղակի անտանելի է : Հասկանում եմ ,անդառնալի վիշտ է,չեմ ցանկանա և ոչ մեկիդ տեսնել այդ իրավիճակում,և գիտեմ ,որ հիմա կմտածեք,որ հեշտ եմ խոսում,քանզի ես տվյալ պարագայում դիտորդ եմ ,ոչ թե դեպքերի մասնակից : Անկեղծ ցավակցում եմ մահացածների ընտանիքներին,և կիսում եմ ձեր վիշտը : Վստահ եղեք,որ Վարդանը հիմա ավելի լավ իրավիճակում չէ : Մի մեղադրեք և ոչ մեկի,քանզի վերևում Աստված կա ,և չարախոսելու դեպքում կարող է նույնը պատահել մեզ հետ : Գիտեմ,գիտակցում եմ ,անդառնալի է վիշտը ,բայց այն դիտավորության միտում չի ունեցել : Մեզանից և ոչ մեկը ապահովագրված չէ : Վարդանը այն մարդն է,ով եղել է ժողովրդի կողքին ամեն ծանր իրավիճակում,Վարդանը այն մարդն է,ով խոսում է ժողովրդի բերանից ,և նրա հոգին չի կարող պղտորվել : Ես չեմ պաշտպանում նրան,ուղղակի խորհուրդ եմ տալիս ձեզ,մի չարացեք մարդկանց դեմ: Վարդան Պետրոսյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում ,իսկ մահացածների ընտանիքներին ցավակցում եմ վշտի ցավով ,մաղթելով կամք և համբերություն : Անմեղ մարդիկ չկան ,նույնիսկ անմեղ մարդը մեղավոր է նրանով,որ ինքը անմեղ է :
Հիշեցնեմ ,որ դեպքը տեղի էր ունեցել ԵՐԿՈՒՇԱԲԹԻ օրը,իսկ Վարդան Պետրոսյանի վերջին ներկայացումն էր «ԱՄԵՆ 2ՇԱԲԹԻ» : Նա իր վերջին ներկայացումով փորձեց ապացուցել,որ երկուշաբթին այդքան էլ վատ օր չէ,բայց այն չժպտաց հենց իրեն'Վարդանին : Երկուշաբթին փոխեց բոլորի կյանքը . . .
Այսքանը
Պրոֆեսսորի Մտքեր Ֆեյսբուք