Jump to content


Photo

Artyom Sargsi Teryan

artyom sargsi teryan

  • Please log in to reply
6 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:25 PM

Artyom Sargsi Teryan Արտյոմ Սարգիսի Տերյան

 

%D4%B1%D6%80%D5%BF%D5%B5%D5%B8%D5%B4_%D5

Artyom Sargsi Teryan ( March 5 , 1930 , Gandzak , Q121781823 ?, Azerbaijan SSR , AKPFSR , USSR - April 1970 , Baku , Azerbaijan SSR , USSR [1] ), Armenian Soviet wrestler, USSR champion in freestyle wrestling (1951 ) , classical ( five-time champion of the USSR in Greco-Roman style wrestling (1950-1954), world champion (1953), prize winner of the Olympic Games (1952). Honored Master of Sports of the USSR (1953).

Biography
Artyom Teryan was born in 1930 in Gandzak , in the family of immigrants from Banants village. He lost his father at an early age, who died on the fronts of the Great Patriotic War . He started wrestling since 1945. At first, Teryan was interested in Armenian national wrestling , then he started practicing classical wrestling. His first coach was Andro Danielyan.

After finishing school, Artyom Teryan was admitted to the Institute of Physical Culture in Baku and moved to Baku . In 1950, for the first time, he won the title of lightweight champion of the classical style of wrestling of the USSR. In 1951, he became the USSR champion in both classical and freestyle wrestling.

In 1952, Teryan was included in the USSR wrestling team at the Helsinki Olympics and won the bronze medal of that competition. In 1953, he participated in the first world championship for Soviet classical wrestlers in Naples and became the winner of that tournament. In the final, he defeated the Hungarian Olympic champion Imre Hodosh.

Later, he competed in the light weight category. In 1955, after falling from a motorcycle , he broke his arm , had to end his sports career and started coaching in "Dynamo" sports company.

In April 1970, Artyom Teryan was killed on the household land.



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:27 PM

did I say that he won the first ever gold medal for azeris in 1953 ?



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:27 PM

1953թ-ին Նեապոլում անցկացված դասական ըմբշամարտի աշխարհի առաջնության ավարտը մեծ խանդավառությամբ ընդունվեց ադրբեջանում։ ԽՍՀՄ մարզիկներից հինգն այդ առաջնությունում նվաճեցին ոսկե մեդալ։ Հինգից մեկը ներկայացնում էր ադրբեջանը և այդ մեկը ադրբեջանի սպորտային պատմության մեջ աշխարհի չեմպիոնի տիտղոսը ստացած առաջին մարզիկն էր՝ Արտյոմ Տերյանը։ Եզրափակչում նա հաղթեց օլիմպիական չեմպիոն հունգարացի Իմրե Հոդոշին և վաստակեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Նեապոլի առաջնությունից մեկ տարի առաջ Տերյանը բրոնզե մեդալ էր նվաճել Հելսինկիում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ 1951թ-ին նա դարձել էր դասական և ազատ ոճի ըմբշամարտերի ԽՍՀՄ չեմպիոն:
Արտյոմը ծնվել է 1930թ-ին մարտի 5-ին Գանձակում՝ Բանանց գյուղից գաղթած Սարգիս Տերյանի ընտանիքում։ Պատանի Արտյոմն իր սպորտային կարիերան սկսել էր դեռևս 15 տարեկանում, երբ զբաղվում էր հայկական ըմբշամարտով, իսկ հետո անցավ դասական ըմբշամարտին։ Նրա առաջին մարզիչն էր Անդրո Դանիելյանը։
Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմ Տերյանն ընդունվել էր  բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ և արդեն 1950թ-ին դարձել ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն գերթեթև քաշային կարգում: Հատկանշական է այն փաստը, որ Տերյանի նեապոլյան հաջողությունը ութ տարի շարունակ ադրբեջանի ոչ մի մարզիկ չէր կարողանում կրկնել: Միայն 1961թ-ին ադրբեջանցի մեկ այլ մարզիկի հաջողվեց արժանանալ աշխարհի չեմպիոնի կոչմանը, և այդ մարզիկն էր Արամայիս Սայադյանը բաքվից։
1955թ-ին Արտյոմը վթարի ենթարկվեց իր մոտոցիկլետով և հեռացավ մեծ սպորտից։ 1970թ-ին, մինչ այժմ չբացահայտված կենցաղային վեճի ժամանակ, նա դարձավ սպանության զոհ․․․
Նկարում՝ առաջին աշխարհի չեմպիոնը ադրբեջանից՝  ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն (1951թ), դասական (հունահռոմեական) ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1950–1954թթ), աշխարհի չեմպիոն (1953թ), օլիմպիական խաղերի մրցանակակիր (1952թ)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Արտյոմ Տերյանը Գանձակից։
Эдуард Манвелян



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:28 PM



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:42 PM

Ադրբեջանի համար Օլիմպիական խաղերում ու Աշխարհի առաջնությունում առաջին մեդալ նվաճած մարզիկը հայ է: Նա լեգենդար Արտյոմ Տերյանն է, որն ադրբեջանական սպորտի պատմության մեջ անչափ մեծ ներդրում է ունեցել:

Հունահռոմեական ոճի ըմբիշը սպորտային տեսանկյունից բազմակողմանի ունակություններ ուներ`շատ արագ էր վազում, հիանալի բռնցքամարտիկ էր, դիպուկ էր կրակում ու կլանված շախմատ խաղում: Բայց այդ ամենը 2-րդ պլանում էին, քանի որ նրա իսկական կիրքը կոխն էր: Տերյանը ճարպիկ էր, արագ ու հմուտ ավանդական հայկական այդ մարզաձեւում, ինչն էլ հետագայում նրան պետք եկավ ըմբշամարտում:

Արտյոմ Տերյանը ծնվել է 1930 թվականի Կիրովաբադում, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր Բանանց գյուղից: Վաղ տարիքում Հայրենական պատերազմի պատճառով կորցրել էր հորը:

15 տարեկանում տարվել էր կոխով, ապա զուգահեռ Անդրո Դանիելյանի գլխավորությամբ մարզվել ըմբշամարտով:

 

 

https://sport.mediam.../articles/40738



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:42 PM

1604666098_1521214.jpg



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 31 August 2023 - 06:43 PM

Դպրոցն ավարտելուց հետո Տերյանն ընդունվել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: 1950 թվականին առաջին անգամ հունահռոմեական ոճի թեթեւ քաշային կարգում հաղթել է ԽՍՀՄ-ի առաջնությունում, մեկ տարի անց էլ ոսկե դուբլ արել`չեմպիոն հռչակվելով ազատ ու հունահռոմեական ոճերում միաժամանակ:

Այդ հաջողությունը չէր կարող նրան աննկատ թողնել, Ադրբեջանը ներկայացնող հայ ըմբիշը միանգամից հայտնվեց ԽՍՀՄ-ի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում:

Ընտրանու մարզիչ Վլադիմիր Բելովը Տերյանի մասին հիացմունքով է խոսել, պատմել, որ նա միշտ շատ վստահ է եղել իր ուժերին ու երբեք չկասկածել հաղթանակին. «Նախավարժանքի ժամանակ մոտենում էր մրցակցին ու ասում՝ «Ի՞նչ է, ընկերս, բախդ կարծես թե չի բերել, ինձ ես հանդիպելու: Տաքանո՞ւմ ես, իզուր ուժերդ ես վատնում: Քեզ մեջքի վրա եմ պառկեցնելու գորգի աջ անկյունում» (խմբգ.՝ այն ժամանակ գորգերը քառակուսի էին, ավելի ուշ են կլոր դարձել): Նա մինչեւ գոտեմարտը մրցակցին հոգեբանորեն հաղթում էր»:

 

 

Տերյանի վստահությունն ու կամային որակներն այնքան ընդգծված էին, որ մարզիչները չէին կասկածում հաջողությանը նաեւ 1952-ին Հելսինկիի Օլիմպիական խաղերում: Տերյանն իսկապես հուսախաբ չարեց ու վերադարձավ բրոնզե մեդալով:

1953-ին նա արդեն Աշխարհի չեմպիոն էր հռչակվել Նեապոլում կայացած առաջնությունում: Եզրափակչում Տերյանը հաղթել է Օլիմպիական չեմպիոն, հունգարացի Իմրե Հոդոշին: Ի դեպ, խորհրդային մարզիկներն առաջին անգամ էին հանդես գալիս հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում: Տերյանը նաեւ առաջին հայազգի Աշխարհի չեմպիոն ըմբիշն է:

Իր քաշային կարգում մեծ հաջողությունների հասնելուց հետո նա կորցրեց ըմբշամարտի նկատմամբ հետաքրքրությունն ու տարվեց մոտոցիկլային սպորտով, սակայն շուտով վթարի ենթարկվեց, կոտրվածքներ ստացավ ու ավարտեց կարիերան: Արդյունքում սկսեց մարզիչ աշխատել Գերմանիայում, որտեղ հնարքներ էր սովորեցնում սովետական զինվորներին, ապա՝ Բաքվի «Դինամոյին»:

 

 

1604666098_5547418.jpg

 

 

1955-ին նա նորից վերադարձավ Բաքու, որտեղ հունահռոմեականներից առաջին համարն էր դարձել երկրի կրկնակի չեմպիոն Ախմեդովը (73 կգ): Տերյանի հայ երկրպագուները նրան համոզեցին նորից մասնակցել Ադրբեջանի առաջնությանն ու հաղթել Ախմեդովին: Տերյանն այդ ժամանակ 67 կգ էր ու մի քանի կիլոգրամ քաշ հավաքեց, որ այդքան սպասված գոտեմարտը կայանա:

Եզրափակիչ հասնելու ճանապարհին նա հեշտությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին, երկրպագուները մնացած գորգերի դիմակայությունները թողած միայն Տերյանին ու Ախմեդովին էին հետեւում:

Ասում են հաղթանակից բացի ըմբիշները պայքարում էին նաեւ 200 լ տակառով գարեջրի համար, որի վրա գրազ էին եկել հայերն ու ադրբեջանցիները: Ընդամենը 2 րոպեի ընթացքում Տերյանը նորից ցույց տվեց իր ուժն ու մրցակցին պառկեցրեց գորգի վրա: Իսկ գարեջուրը հայերը մեծահոգաբար կիսեցին ադրբեջանցիների հետ ու միասին խմեցին այն:

Տերյանը բավական երիտասարդ տարիքում մահացավ՝ ընդամենը 40 տարեկանում խանդոտ ադրբեջանցու կողմից հասցված դանակի հարվածներից: Բաքվի հայկական եկեղեցում նրա պատվին կանգնեցրած մահարձանը, որի համար գումար են հավաքել տարբեր ազգությունների ըմբիշները, պղծվել է ադրբեջանցիների կողմից ու ավերվել:






1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users