Jump to content


Photo

Biography


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 07 May 2008 - 07:24 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գեղամ Սարյան
(1902-1976)


Ականավոր քնարերգու Գեղամ Սարյանը ( Բաղդասարյան) ծնվել է 1902 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում, դերձակի ընտանիքում:

Արամյան ծխական դպրոցում նախնական կրթությունն ստանալուց հետո Սարյանը ուսումը շարունակում է Թավրիզի թեմական դպրոցում` աշակերտելով հռչակավոր Հրաչյա Աճառյանին:

1920 թվականին ավարտելով դպրոցը, նա որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժական աշխատանքով: Երկու տարի անց իրականացնում է Սարյանի երազանքը. թողնում է խանական Պարսկաստանը և գալիս Հայաստան` իր իսկական հայրենիք:

Գ . Սարյանը գրել է սկսել Պարսկաստանում եղած ժամանակ : Նրա պոեզիան նոր վերելք ապրեց հատկապես 30-ական թվականներին, երբ մի առանձին ուժով հնչեցին բանաստեղծի հայրենաշունչ ստեղծագործությունները: Սարյանի ստեղծագործական հաջողություններից է արդիականության կենսական հարցերին արձագանքելու նրա անուրանելի կարողություննները :

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված պոեմներում, բալլադներում և բանաստեղծություններում Գ . Սարյանը ճշմարտացի գույներով ներկայացնում է սովետական մարդու անձնազոհությունը , հայրենասիրությունը , հերոսականությունը և հաղթանակի մեծ հավատը:

Սարյանի ստեղծագործություններում ուշագրավ երևույթ են Դեպի կառափնարան և Սայաթ Նովա պոեմները , հայրենասիրական ու ժողովուրդների բարեկամության թեմաներով գրված մի շարք բանաստեղծություններ ( Հոգնած նայում եմ ես ճամփաներին , Սևանի ափին, Գովք Երևանի, Խոսք ռուս ժողովրդին , ՈՒկրաինային և այլն):

Մեծ է Գեղամ Սարյանի վաստակը քնարական բանաստեղծության զարգացման գործում : Նրա քնարական ստեղծագործությունները աչքի են ընկնում կառուցվածքի ավարտվածությամբ , մտահաղացման խորությամբ ու հյուսվածքի պարզությամբ :

Հիանալի ճանաչելով խանական Պարսկաստանի դաժան կյանքյ, Սարյանը գրեց արևելյան ստեղծագործություններ , որոնց մեջ ուշագրավ էր Գյուլնարա պոեմը :





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users