Jump to content


Photo

Asvatsneri Havaqatsu


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 23 April 2008 - 03:10 AM

Ասվածների հավաքածու

Թուրք կնշանակե `թուրեր,թրեր:Թուրի հոգնակին:
Օ~ֆ մի արա,որ թշնամին չլսե օ~ֆ:
Օ~ֆ մի արա , որ թշնամին չլսե օ~ խ անե:
Օ~ ֆ մի արա , որ թշնամին օ ~օ խ չանե:

***

Հույսը մարդու հոգու և մարմնի մեջ ամենից ուշ է մեռնում:Հաճախ նա գերեզմանից այն կողմ էլ է ապրում:

***

Հայ ոգի՛,հայոց լեռների պես վերասլաց,ադամանդե ,արևբաղձ և հզոր ոգի՛,մաքուր ու սուրբ ոգի՛...

***

Վեհապանծ,բարձրագահ և տիեզերախոհ ոգիներից է բխում ազատությունը,որը լեռնաբարձունքներից շառաչող հզոր հեղեղի պես,ահեղագոչ շառաչում է` փշրելով սառած,անկյանք ժայռերը,կապանքներ ու օրենքներ փշրող ազատության հեղեղը,խորտակելով գրաբիտե և բրոնզե հագերը ` ջրվեժի պես ընկնում է դաշտի վրա,ցոլացնելով իր մեջ արևի շքեղությունը ,և հրացայտ մտնում է դաշտը ,ճեղքում է տաղտուկ տափակությունը և ոտքի կանգնեցնելով ամբոխին ,ընմոստացնելով ննան բռնակալների և օրենքների դեմ ` արշավում է առաջ ,առաջ` դեպի անսահման ազատության մեծ օվկիանոսը ,ուր ամեն կաթիլ ազատ է ու ինքնակամ ,ուր ամենքը ունեն իրենց մեջ մի ամբողջ արև ,ուր ամենքը երազում են երկինք սլանալ, դեպի տիեզերական անսահման ,ենեզր ազատությունը...
Բայց կարմիր ու բոսորավառ է հեղեղը մարդկային նվիրական զոհերի թանկ արյունով է վառվում , և լի են նրա հոսանքում զոհերի անվերջ շարքեր թարմ,գեղեցիկ նահատակներ (հերոսներ)` վիրավոր ճակատներով և կրծքերով...
Աշխարհասասան մռնչում է ազատության հեղեղը. ո՛չ մի ուժ չի հանդգնում նրան դիմագրավել.անպարտելի է նա . և ամեն մի արգելին- նա ավելի ուժգին է հարվածում . ամեն ինչ ենթարկվում է նրա հոսանքին մեռած դիակներն էլ են քշվում այդ հոսանքով անշարժ ժայռերն էլ գլորվում են ,և հուժկու ալիքները իրար ջարդելով ,տանում են ամեն ինչ ...
Ահա՛ ես ևս ընկնում եմ ազատության հոսանքի մեջ և գնում եմ , և գնում եմ...
1906թ.

***

Կյանքի մեջ գեղեցիկ է կարոտը` աչքդ մնա մի անվերջ,անծեր ճամփի ,որով գալու է մի անհայտ ,անսովոր,ազնվական երջանկություն,բախտ , և աչքդ ծով դառնա և սիրտդ`ծով դառնա...

***

Կարոտ եմ մի այնպիսի հոգեբուխ,գերերկրային երգի,որ հոգիս զարթեցնե.կարոտ եմ մի այնպիսի արևի ,որ հոգիս վառե.կարոտ եմ մի այնպիսի համբույրի,որ հոգիս բուժե,կարոտ եմ մի այնպիսի վշտի,ազատ ու բերկրալից պարի,որ սիրտս,հոգիս թնդացնե,կարոտ եմ...

***

Մարդու հոգին պետք է այնքան բարձրացնել ու թևավոր դարձնել,որ կարողանա մասնակից լինել,հասկանալ տիեզերական անուրջին...Այո՛,տիեզերքը մի անուրջ է,մի երազ,մի ունայն,մի ցնորք...ամեն բան եկել ու գնացել է,կուգան ու կերթան,մնալու է միայն հավերժությունն ու տարածությունը...

***

Ես քեզ սիրում եմ , և այս սերս ինչպես մի աղոթք` դեպի քեզ եմ առաքում , և իմ սերս ոչ մի ցանկություն չունի . ես չեմ ուզում քեզ համբուրել ,քեզ գրկել ,քեզ տիրել . ես ուզում եմ ,որ դուն աստղի պես շողաս երկնքում և որպես ցնորք թափառես իմ հոգու վերև:Դու աստղի պես շողաս իմ հոգում և ինձ լույս տա և ամեն մարդիկ թո՛ղ տեսնեն այդ աստղը և զմայլեն, բայց իմ հոգում միայն շողաս...
Դու կլինես բարձր ցնորք, որին ձգտե իմ հոգին` առանց հասնելու , լինի անեզր այն վայրը ,ուր դու կլինես ... Բայց որ հասա ,դու այլևս ցնորք չես, դու իմս ես , և իմ կինն ու տիկինը ...
Օրիորդը նման է գարնան ծիածանաշողք թևերով թիթեռին . նրան հանդիպում է պատանին, սիրում է այդ գեղեցիկ թևերով չքնաղ թիթռին , և վազում է հետևից ` նրան բռնելու. երկար չարչարանքից հետո ,բռնում է ու սեղմում կրծքին . հետո նայում է, որ թևերը այլևս չունեն ծիածանի շողքերը . մերկ են ու դժգույն , և պատանին հիասթափված թողնում է թիթեռին . բայց դեռ իր մատներին է այն գեղեցիկ ,ծիածանաշող թևերի փոշին , որը միշտ հիշում է և թախծում...

***

Սուր ու գերանդի,գութան ու վահան,- ահա՛ սրանք պիտի լինեն մի՛շտ , մի՛շտ մեր ձեռքում:
Ինչ եմ անում աստվածները,երբ ես աստված եմ :

***

Քանի կամք գոյություն ունի ,գոյություն չունի այնտեղ ո՛չ մահ,ո՛չ հանգստություն, ո՛չ ձանձրույթ, ո՛չ Նիրվանա:

***

Ես ուզում եմ ամեն մի ատոմային վայրկյանը կյանքիս ` ինձնից ու մարդկանցից ու տիեզերքից ծծել միայն ոգևորություն ` արցունք ու ժպիտ ,կասկած ու մտքի զգացմունք թռիչք:Ես ուզում եմ կյանքը ծծել,ծծել,ծծել,որ իմ ողջ ներվերը ,անոթները զգան ու տանջվեն ու ժպտան:

***

Նա պտի ատե սեռական զվարճությունը ,բայց նրա համար սուրբ և ոգևորիչ պիտի լինի սեռական սրբությունը-որդեծնությունը...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users