Jump to content


Photo

Mkneri Joghov'


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 11:18 AM

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

(Դասական Ուղղագրութեամբ)
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
(ԽՆԿՈՅ ԱԽՊէՐ)


Սով էր, սով էր մկստան,
Կատւի ձեռքից լկստան
Գզիրն ընկաւ դռնէդուռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատւէն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գիւղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խօսեց իր հերթին,
-Լսեք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտէր ծերուկ եմ,
Բայց պատւաւոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անօթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տայ, խաղ անի,
Ուտի, քէֆը չաղ անի,
Էսպէս զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թէ ազնիւ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մէջը զնգոց.
Կատւի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրօրայ,
Որ ինչքան էլ շօրօրայ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է, զանգը ո՞վ կախ անի.
-Ալօ դու:
-Ալօ՞ն տանի:
-Բալօ դու:
-Բալօ՞ն կախէ:
-Չստօ, դու:
-Չստօն կաղ է:
-Մստօ, դու:
-Մստօն կարճ է:
-Փստօ, դու:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ, դու:
-Ես տկար եմ:
-Չամբօ, դու:
-Ասենք տարայ,
Բա որ կատուն գայ ինձ վրա՞յ:
-Բտօն, Խտօն թող մէկից
Բռնեն կատւի քամակից:
-Ի՞նչ է խօսում չոր գանգը,
Լաւ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտօ, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
-Լռի, յանդուգն
Կոտորւեք դուք,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:


#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 11:19 AM

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

(Նոր Ուղղագրությամբ)
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՅԱՆ
(ԽՆԿՈ ԱԽՊեՐ)


Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդուռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսեք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դու:
-Ալո՞ն տանի:
-Բալո դու:
-Բալո՞ն կախէ:
-Չստո, դու:
-Չստոն կաղ է:
-Մստո, դու:
-Մստոն կարճ է:
-Փստո, դու:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ, դու:
-Ես տկար եմ:
-Չամբո, դու:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
-Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
-Լռի, հանդուգն
Կոտորվեք դուք,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users