Jump to content


Photo

Վարդան Բախշ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 December 2012 - 06:45 AM

Attached File  01.06.11-1315Վարդան Բախշյան.jpg   32.9KB   0 downloads
Ծնվել է 1965 թվ. հունիսի 1-ին,Երևանում: Սովորել է Արմավիրի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում /այժմ Վ. Բախշյանի անունով/:

1982-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ,1985-ին զորակոչվել խորհրդային բանակ; Ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ուսումը նույն ֆակուլտետում,միաժամանակ թուրքերեն է ուսումնասիրել արևելագիտության ֆակուլտետում:

1989-ին ավարտել է համալսարանը և ընդունվել ասպիրանտուրա: Աշխատել է ԵՊՀ աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում`որպես կրտսեր գիտաշխատող: Պաշտպանության էր պատրաստում «Օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանումները» թեկնածուական ատենախոսությունը:

1988-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը: Մի խումբ ընկերների հետ հիմնադրել են ՀՈՒԴ / Հայ ուսանողական դաշինք / թերթը, որտեղ մի շարք հոդվածներ ունի հայոց բանակի ստեղծման, հայեցի դաստիարակության մասին:

ՀՄԸՄ -ի /Հայ մարմանակրթական ընդհանուր միություն/ Հայաստանյան մասնաճյուղի հիմադիրներից է:

1991 թվ. Աթենքում, 5-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ:

1990 թվ. կամավոր մեկնել է Ղարաբաղ,մասնակցել Բերդաձորի ինքնապաշտպանական մարտերին:

1991-ին Հասանաբադ գյուղի մատույցներում իր ընկերների հետ կարողացել է հակագրոհ կազմակերպել,բայց անհավասար ուժերի պատճառով ընկել է շրջափակման մեջ:

Զոհվել է դեկտեմբերի 16-ին:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users