Jump to content


Photo

Հին հայկակա


  • Please log in to reply
2 replies to this topic

#1 Dyutazn

Dyutazn

    Junior Member

  • Members
  • Pip
  • 19 posts
  • Gender:Male

Posted 31 October 2008 - 09:39 PM

Հին հայկական տոմար

Տոմարի ծագումը


Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տյվալ իրադարձության վայրը, այլև` ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առձև զբաղվեոլւ ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասի¬րությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է “տոմար” կամ “տումար” անունով:
Իր պատմության արշալույսին հանդես եկող մարդու առաջին ժամանակի չափանիշը ցերեկն ու գիշերն է հանդիսացել. Իրար հաջորդող աշխատանքային ցերեկը և հանգստի գիշերը, փաստորեն, նախնադարյան մարդու առաջին օրացույցն է եղել:
Զարգացման համեմատաբար բարձր աստիճանում մարդիկ սկսել են ժամա¬նակը չափել լուսնի պարբերաշրջաններով. Տեսնելով լուսնի նորելու և կլորելու հաջորդականությունը` լուսինն են վերցրել հիմք և նրանով չափել ժամանակը: Հնարավոր է, որ հնագույն շրջանում լուսնական տոմարով առաջնորդված լինեն նաև Հայաստանում: Ի օգուտ դրա խոսում է Անանիա Շիրակացու մի ակնարկը լուսնի պարբերաշրջանի մասին. “Տեսնելով առաջնոցն գլուսինն լցելա և մաշեալ, իմացան զանցաւորութիւն կենաց իւրեանց և ասացին թէ` է մեզ պատկեր”: Այդ ենթադրությունն առավել քան հավանական է, եթե նկատի ունենանք, որ հայկական քանդակներում, արեգակի հետ միասն փորագրված է լինում լուսնի պատկերը, որը, հավանաբար, հեթանոսական ավանդույթի վերապատկերումն է քրիստոնեական քանդակներում:
Ժամանակի ընթացքում լուսնական տարիները մարդիկ սկսել են կապել տարվա եղանակների հետ` տարեմուտ ընդունելով գարնանամուտը և թվարկելով լուսիններն ըստ հաջորդականության` առանց ամիսներին անուններ տալու: Հետագայում, սակայն, սկսում են լուսնական ամիսներին անուններ տալ և նրա հիման վրա կազմել այսպես կոչված լուսնային տոմարը: Միջին դարերում այդ տոմարով են առաջնորդվել մի շարք ժողովուրդներ: Ներկայումս Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ ևս առաջնորդվում են այդ տոմարով:
Լուսնային տասներկու ամիսների հիման վրա ստեղծված տարին արեգակ-նային աստղաբաշխական ճիշտ տարուց պակաս է մոտ 11 օր` ճշգրիտ հաշվում-ներով լուսնական տարին ունի 354 օր, 8 ժամ, 48 րոպե, 34 վայրկյան, իսկ արեգակնային տարին` 365 օր, 5 ժամ, 498 րոպե, 46 վայրկյան տևողություն:
Տոմարի պատմության մեջ խոշոր բարեփոխություններից մեկը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, որի հանձնարարությամբ եգիպտացի տամարագետ Սոզիգենեսը 46թ. մ.թ.ա. կազմել է արեգակնային կոչվող անշարժ տոմարը: Սոզեգինեսը տարվա տևողությունն ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Քանի որ հնարավոր չէր ամեն տարվա համար հաշվի առնել մեկ քառորդ օրը, ուստի չորս տարվա ընթացքում այդ մեկ քառորդ օրերը հավաքելով դրվել են փետրվար ամսվա վրա` 28 օրը դարձնելով 29: Մինչ օրս ընդունված է փետրվարը 29 օրից բաղկացած այդ տարին կոչել “նահանջ”, իսկ մյուս երեք տարիները` “հասարակ”: Բացի այդ, ըստ Հույլան տոմարի տարվա ամանորը սահմանվել է հունվարի մեկը:
Հին հայկական տոմար
Թեև հայկական տոմարի և տոմարագրության ծագման պայմաններն այսօր անհայտ են, այնուամենայնիվ առկա են իրեղեն և մատենագրական այնպիսի վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորելու այս մշուշված հարցի ճանապարհը: Այսպես, ըստ Մովսես Խորենացու թողած մի տեղեկության, մեզ հայտնի է դառնում, որ Արտաշես թագավորը (189-160թթ. մ.թ.ա.) հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք գիտությունների զարգացմանը, այդ թվում` տոմարագիտությանը:
Իսկ ահա ըստ ավանդության, հեթանոսական շրջանի հին հայկական տոմարի սկիզբը կապվում է Հայկ նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի հետ: Եթե հավատանք ավանդությանը, ապա այդ իրադարձությունը տեղի ունեցել 2492թ մ.թ.ա: Այդ թվականը պարզել է Ղևոնդ Ալիշանը: Իր հաշվումների համար նա հիմք է վերցրել «սոթիսի» կամ «հայկական» կոչվող երկու պարբերաշրջանների ետադարձ հաշվումը, վերցնելով 428թ.` այն տարեթիվը, երբ հայկական շարժական ամանորը եղել է օգոստոսի 11-ը, նրանից դուրս է հանել առաջին պարբերաշրջանը (1460-ը), ստացել է 1033 մ.թ.ա., ապա հանել է երկրորդ պարբերաշրջանը, ստացել է 2492, որը և համարել է հայկական տոմարի թվաբանության սկիզբը` կապվազ Հայկի` Բելի դեմ տարած հաղթանակի հետ:
«Ափրիկանոս և Եվսեբիոս իրենց մարմանաս թիւերովը Բելայ թագաւորու-թեան կը նշանակեն վերոհիշեալ 2492 տարին Քրիստոսէ առաջ: Այս համաձայնու-թիւնքս Հայկական թուականին և օտար ժամանակագրած տուած թուականի հետ, և վկայութիւնք մեր տօմարագրաց և յայսմաւուրաց, կարծեմ բաւականապէս իրաւունք կու տան մեզի առանձ տարակուսի ընդունելու Հայկայ շրջանին և մեր ազգութեան սկիզբը` Քրստոսէ առաջ 2492 տարին»:
- Ղևոնդ Ալիշան, «Հայկայ շրջան. հին հայոց տօմար և թուական Հայադիր»
Թեև որոշ պատմաբաններ այսօր կասկածի տակ են դնում Ալիշանի արված հաշվարկները, այնուամենայնիվ, Հին հայկական տոմարի և հայ ժողովրդի «ծննդյան» տարեթիվը այնուամենայնիվ համարվում է հենց 2492 թվականաը մ.թ.ա.:
2007 թվականին լրացել է հայոց 4500 թվականը:
Հեթանոսական տոմարը Հայաստանում գործածությունից դուրս եկավ քրիս-տո¬նեության ընդունումից որոշ ժամանակ անց և աստիճանաբար մոռացության մատվեց: Թեև միջին դարերում նույն Ալիշանը և այլոք գիտական որոշ ուսումնասի-րու¬թյուններ կատարեցին, մինչև վերջերս այդ երևույթի մասին քչերն են տեղյակ: Մինչդեռ Հին հայկական տոմարը հանդիսանում է հազարամյա հայ պատմա-մշակութային ժառանգության անբաժան մասը, ինչպես Ացտեկների հանրահայտ «Արևային» տոմարը, կամ եբրայական տոմարը, որին ծանոթ է ցանկացած հրեան:
Բացի այդ, չի կարելի անտեսել այն, որ Հին հայկական տոմարի առկայու-թյունը վկայում է հայ ժողովրդի` ավելի քան 4500 տարի առաջ ձևավորված լինելու մասին: Այնպես որ, անհրաժեշտ է շարժվել առաջ, բայց ծանոթ լինել արմատներին:
Հեթանոսական շրջանում հայերը, հույների և հռոմեացիների նման, շաբաթվա յոթ օրերը անվանում էին արեգակի, լուսնի և հինգ մոլորակների ուններով.

1. Արեգակի օր – կիրակի
2. Լուսնի օր – երկուշաբթի
3. Հրատի օր – երեքշաբթի
4. Փայլածուի օր – չորեքշաբթի
5. Լուսնթագի օր – հինգշաբթի
6. Արուսյակի օր – ուրբաթ
7. Երևակի օր – շաբաթ


Իսկ ահա ամիսների թվով, հեթանոս հայերը նման էին պարսիկներին և եգիպտացիներին` նրանք օգտագործում էին ոչ թե 12, այլ` 13 ամիս: Դրանցից 12-ը ունեին կլոր երեսուն օր, իսկ մեկը` հինգ օր.

1. Նավասարդի – 30 օր 8. Արեգի – 30 օր
2. Հոռի – 30 օր 9. Ահեկի – 30 օր
3. Սահմի – 30 օր 10. Մարերի – 30 օր
4. Տրե – 30 օր 11. Մարգաց – 30 օր
5. Քաղոց – 30 օր 12. Հրոտից – 30 օր
6. Արաց – 30 օր 13. Ավելյաց – 5(6) օր
7. Մեհեկի – 30 օր


Ուշագրավ է, որ հայկական տոմարում անուններ են ունեցել որ միայն ամիսները, այլև ամսվա բոլոր օրերը, որոնցից ամեն մեկը նվիրված է եղել հայկական պանթեոնի աստվածներին.

1. Արեգ 16. Մանի
2. Հրանդ 17. Ասակ
3. Արամ 18. Մասիս
4. Մարգար 19. Անահիտ
5. Ահրանք 20. Արագած
6. Մադեղ 21. Գրգոռ
7. Աստղիկ 22. Կորդուիք
8. Միհր 23. Ծմակ
9. Ձոպաբեր 24. Լուսնակ
10. Մուրց 25. Ցրօն
11. Երեզկան 26. Նպատ
12. Անի 27. Վահագն
13. Պարխար 28. Սէին
14. Վանատ 29. Վարագ
15. Արամազդ 30. Գիշերավար


Հին հայկական տոմարում իրենց առանձին անուններն են ունեցել նաև օրվա 24 ժամերը.

Գիշերային ժամերը Ցերեկային ժամերը

1. Խաւարականն 13. Այգն
2. Աղջամուղջն 14. Ծայգն
3. Մթացեալն 15. Զօրացեալն
4. Շաղաւոտն 16. Ճառագայթեալն
5. Կամաւօտն 17. Շառաւիղեալն
6. Բաւականն 18. Երկրատեսն
7. Հաւթափեալն 19. Շանթակալն
8. Գիզկան 20. Հրակաթն
9. Լուսաճեմն 21. Հուրթափեալն
10. Առաւոտն 22. Թաղանթեալն
11. Լուսափայլն 23. Առաւարն
12. Փայլածումն 24. Արփողն


Note: Please no links in signature. Thanks

Edited by Yervant1, 31 October 2008 - 11:30 PM.


#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 November 2008 - 09:02 AM

Excellent article Dyutazn. thumbup.gif
Yes, it is somewhat related to Mythology , but it is rather scientific.
You may consider to repost it here as well.
http://hyeforum.com/...amp;hl=calendar
PS. Please, if possible cite the site and the author as well.
Thanks.


#3 Dyutazn

Dyutazn

    Junior Member

  • Members
  • Pip
  • 19 posts
  • Gender:Male

Posted 01 November 2008 - 10:31 PM


Thanks Arpa jan,I will repost there with the site of the author.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users