Jump to content


Photo

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 15 December 2007 - 10:25 PM

Thank you Johannes.
Yesterday, 08:17 AM Post #77
=====
Ղափանցեան...

Բայց ամենաուշագրաւը այն է, որ մարդկանց յատուկ անունները հայոց մէջ գերազանցօրէն խոռերէնից (hurrian) են կամ Արմենաշուպրիայի վրայով՝ ասսուրաբաբելականից: Ուրարտական պանթէոնի շուրջ վաթսուն դիցանուններից, որ Մհերեան դռան արձանագրութիւնն է տալիս, հայերէնում ոչ մէկը չի մնացել, եթէ չհաշուենք Ar,a (Arha) եւ մեր Արա անունը: Բոլոր բնիկ մեր դիցանունները՝ կամ որպէս էութիւններ եւ կամ որպէս նրանց յատկութիւնները, փոխաբերութիւնները, ունեն փոքրասիական եւ խոռեան ծագում:

Այդպիսիներն են-Արա, Տորք (Տուրք, Տարք), Հեպիտ կամ Հապիտ, Շանթ (որից՝ շանթ), Շուշիկ կամ Շոշկ (շուշակել, շոշակել «նազանք անել» բայի մէջ), ան «աստուած» (Ծովիան եւ թերեւս Անբերդ բառերի մէջ), Թեպղա (Թպղի) չորս աստուածները (=խեթ. telipi աստուածները), ճիւաղ (=zawalli-«հրէշ աստուածները»), Նար «ջրահարս» (Ծովինար, Ոսկինար, Հեղնար, Նուրին>Նարին, հո՜յ նար «մեծ ջրահարս», կամ նարս հոյ>նարոյ...բաբելական nār գետի ջրի դիցանունից), Մաժուն քրմի անունը, որ աստուածացւում է եւ գերեզմանի պաշտամունքը հռչակւում է համահայկական տօն (ըստ Խորենացու), համընկնում է փռիւգիական Masanes դիցանուան Ատտին, որի «խորհրդատօնս կատարէին» Պոնտոսում միջին դարերում անգամ (ըստ Յովհ. Սարկաւագի), եւ որի անունից եմ ես հանում ատինել (այդ բառը բերում է Գր. Մագիստրոսը իր 67 թղթում) այդ աստծո ինքնամորձատման հետեւանքով, երբ անընդհատ նրան հետապնդում էր Կիբելան . աստուած ըստ Մառի փռիւգիական յայտնի Sawazios-ի անունից, ինչպէս փռիւգիացիների մօտ trqq նշանակում է «աստուած», բայց ծագում է Tarku- աստծու անունից (=մեր Տորքը):

Ուրարտական պանթէոնում կան ի հարկ է դիցանուններ, որոնք յիշատակւում են եւ հարեւանների մօտ, ինչպէս ուր. Teišeba ամպրոպի աստուածը, որն է փոքրասիական-խոռեան (հուրրիական) Tešup-ը, ուր. Unina=բաբել. Onn(es) կամ Oann(es)*, ուր. Ziqequni=խեթ. Zagaga (պաշտւում է Խուբիշնա քաղաքում, Bogh. St. III, 98), ուր. Anapsa նմանւում է խեթ. Napsara դիցանուան, ասսուրաբաբելական ծագում ունեն ուր. Šebitu եւ Adaruta աստուածները (տե'ս «Տեղեկագիր» Հայկական Ս.Ս.Ռ. Գ.Ա. 1944 թուականի № 6-7, եւ Շեբիթու մասին առանձին իմ գրքոյկը, նոյն Ակադեմիայի հրատարակութեամբ 1947 թուականին):

Բայց օգտուելով առիթից, ես կուզէի այստեղ ցոյց տալ նման մի աստուածանուան–ուրարտ. Turan- եւ խոռ. Tiranna- անդրադարձումը հայոց լեզուի մէջ եւ շեշտել այս դէպքում եւս խուռի-սուբարեան առաջնութիւնը ուրարտականի հանդէպ:

Խոռեան (Խուռիտական, Հուռիական) tiranna կամ dTiranna նշանակել է «ծիածան»** եւ

դրա աստուածացումը, որից ունենք Նուզիի փաստաթղթերում Ar-tiranna «նուէր Տիրաննայի» յատուկ այրանունը: Ըստ իս այդ tiran- «ծիածան» բառը հեշտութեամբ կարող էր դառնալ հայերէնում «ծիրան» տ>ծ փոխանցմամբ, ինչպէս՝ տատանիմ (տանիմ բայից) եւ ծածանիմ, պիղծ>պղտոր, պարտ (հպարտ, ամպարտաւան)>պարծիմ, աղտեղութիւն//աղծութիւն, կեղտ>կեղծ...բարբառներում՝ տո//ծո, Տրդատ>Ծրդատ եւ այլն եւ այլն: Իսկ հայոց ծիրան-ի բառը հնում նշանակել է «գեղեցիկ կարմիր խառն դեղինի հետ, վարդագոյն ոսկեգոյն, մանուշակագոյն, ծովագոյն, երկնագոյն» (ըստ առձ. բառարանի) եւ ոչ մի կապ չունի ծիրան պտղի հետ: Մեր ժողովուրդը ծիածանին ասում է «կանաչ ու կարմիր» եւ բնական է որ հայոց ծիրանի բառը նախկին tiran- «ծիածան»ից ժառանգած ունենար այդ «կարմիր-դեղին» կամ ժողովրդական «կանաչ ու կարմիր» գոյնը: Միւս ուժեղ յատկանիշը այդ ծիածանի աղեղնաձեւ լինելն է եւ այդ յականիշը պահել են վրացիք ჭირანო čirano (ճիրանո) «լուսնի բակը»:
Ի դէպ վրաց լեզւում ծիրան պտուղը կոչւում է ჭერამი čirami, որ ինչպէս տեսնում ենք տարբերւում է čirano «աղեղ, բակ» բառից թէ իմաստով եւ թէ հնչմամբ: Խոռերէնում tiranna «ծիածան» բառը համարւում է փոխառեալ սումերերէնից (տե'ս Nuzi personal names, էջ 267): Իսկ որ «ծիածանը» կարող է եւ աստուածացուել, այդ ցոյց է տալիս եւ յուն. iris «ծիածան» եւ Irida դիցուհու անունը, որպէս աստուածների համբաւաբերի. Ինչպէս տեսնում ենք խոռ. Tiran- դիցանունը աւելի մօտ է հայոց ծիրան- եւ վրաց čirano բառերին իր ձեւով, քան ուրարտ. Turan դիցանուան ձեւը: Սա եւս գալիս է ասելու, որ հայոց շատ բառեր, թէ յատուկ եւ թէ հասարակ, աւելի շուտ հարաւից*** են, խուռիական (խոռեան) Արիմէ-Շուպրիայից, քան Ուրարտուից:

Ծանօթ. Յովհաննէսի.
*Եթէ հայոց Օննիկ (Աւնիկ) անունը առնչում չունի Հաւնունի նախարարաց տան անուան հետ, կամ արաբ աւն-عون (օգնութիւն) անուան հետ, ապա կարելի առնչել հին Արարատեան Onina կամ Onn անուան: Թերեւս Հաւնիկ-Աւնիկ-Օնիկ նոյնն է ինչ Հաւնունի անունը եւ հին Արարատեան Onina-ն:

** Մեզմէ ոմանք ծիածանը կը ճանաչեն «ծիրանի գօտի» անունով:

***Հայաստանի հարաւ արեւմտեան գաւառներից:

Նկատողում.
-Ծիրան պտուղը ծիրանի գօտիի (ծիածան) նման կանաչ-կարմիր-դեղին եւ կոր է:

-«Չիր»ը, այսինքն չորացած պտուղը, հաւանաբար ծիրան պտուղի անուան առաջին մասէն (ծիր-ճիր) առաջացած է:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users