Jump to content


Photo

Լեռ Կամսար


  • Please log in to reply
6 replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 21 August 2006 - 06:58 AM

Ler Kamsar
In another post under the subject topic of Language we spoke, in aTIC fashion about Ler Kam Sar? Լեռ Կամ Սար? Mountain or Summit/peak?
Լեռ Կամսար, Ler Kamsar , the satirist, perhaps a godchild, hogezavak of Hakob Baronian (Baronian, not Paronian please!) , Aram Tovmasi Tovmakhian was born in Van in 1888 and died in Yerevan Nov. 22, 1965.
As to him being a godchild of Baronian, he would have been 3 years old when the latter died (1891), yet he may have been so enamored with Hakob’s style that he picked up the torch and resumed the parody in the style of Azgayin Chocher, the National Bigwigs.

As an unabashed Weatern Armenian, nurtured with te likes of Baronian, Varuzhan and Siamanto
I am not ashamed to admit that I don’t know too much about Ler Kamsar
I am too lazy to type Kamsar’s complete biography. Perhaps someone will be kind enough to do so.
In the meantime. In another post we played on the theme of Ler kam Sar/ Mountain or Summit pun/barakhagh. It may be that Aram, in his satirical genius had played the ultimate pun/barakhagh on us when he used that famous dynastic name Kmasar-akin??


Kamsar-Kamsarakan;

Պարսկաստանի մէջ, երբ Սասանեան տոհմը կը սկսի Պարթեւական տոհմը կոտորել, Կամսար անունով ազնուական մը իր ընտանիքով Հայաստան կ'ապաստանի։ Տրդատ Գ. Մեծ (Ք.Վ. 287-330) արքունական կալուածներէն Շիրակ եւ Երասխաձոր գաւառները անոր կուտայ եւ Կամսարը կը դասէ հայոց աւագ նախարարներու կարգին։ Երասխաձոր Կամսարի որդւոյն Արշաւիրի անունով կ'անուանուի Արշարունիք։ Բագարան, որ մաս կը կազմէ Արշարունիք գաւառին, կ'ըլլայ անոնց իշխանանիստ վայրը։ Այսպէսով կը սկսի Կամսարականներու Նախարարութիւնը։ Անոնք խնամիական կապեր կը հաստատեն հայոց մեծաքոյն նախարարական տուներէն Մամիկոնեաններու եւ Արշակունիներու հետ։ Կամսարականներ, ժամանակի ընթացքին, կ'ընդլայնեն իրենց հողատարածքը:

#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 21 August 2006 - 07:17 AM

http://culture.azg.a...&num=2006081903

Երկար նամակ Լեռ Կամսարից
(պարապ ժամանակ կարդալու համար)
Լեռ Կամսարի գրական արխիվում կգտնեք բազում անպատասխան նամակներ եւ դիմումներ ուղղված երկնային եւ երկրային բազմապիսի աստվածներին:
Կարդալով դրանք` չգիտես լա՞ս ոտնահարված մարդկային պարզագույն իրավունքների համար, թե՞ խնդաս երգիծական անզուգական հնարանքների վրա:
Երկնային աստվածներից դիմում չի հղել միայն Ստալինին:
«Ես շատ վաղուց է ուզում եմ Աստծուն մի դիմում գրել, բայց հարմար տիտղոս չգտնելու համր հետաձգում եմ անվերջ,- տարակուսում է երգիծաբանը:
Չգիտեմ ինչպես դիմեմ: Ապրում եմ մի սոցիալիստական երկրում, ուր «պարոն» չի թույլատրված, իսկ «ընկեր» չեմ ուզում ասել:
Ես իսկի Ստալինին էլ «ընկեր» չեմ ասել: Բանտում եղած ժամանակ բոլորը Ստալինին դիմում տվին ազատվեցին, ես որպեսզի «ընկեր» չանվանեմ նրան, դիմում չտվի ու 20 տարի տառապեցի:
Ինչո՞ւ: Որովհետեւ Ստալինի նման համաշխարհային ոճրագործի «ընկեր» ասել նշանակում է նրա կատարած ոճիրների կեսը վերցնել իմ վրա:
Այդ բանը անել չէի կարող` ես անմեղ բանտարկյալ էի»:
Հո չե՞ք զարմանա, եթե ասեմ, որ նամակների հասցեատերերից ամենադեմոկրատը Վանի թուրք վալին էր:
Ուզում ե՞ք, զարմացեք: Ես միայն փաստն եմ արձանագրում: Լեռ Կամսարի ուղերձից հետո վալին, տեսնելով նորաթուխ երգիծաբանին, ասում է.
- Աֆարի՛մ Կամսար, դու մեծ մարդ կդառնաս:
«Ազգի» ընթերցողներին սիրով ներկայացնում եմ եւս մեկ անպատասխան դիմում:
Հայաստանի կոմունիստական պարտիայի կենտկոմի Ա քարտուղար ընկեր Զարոբյանին
Առաջին ծանոթություն
Հարգելի ընկե՛ր Զարոբյան, որպես նորընտիր քարտուղար, ձեր մասին լավ են խոսում` թվելով ձեր բարեմասնությունները:
Ու ես էլ որովհետեւ մի լավ մարդու էի ման գալիս, որ հետը մի քիչ խոսեմ` շտապում եմ գրել ձեզ, քանի չեք «վատացել»...
Ըստ ընկալյալ սովորության, առանց բացառության, նոր ընտրվելիս քարտուղարները միշտ «լավ» են լինում` հետո «վատանում»:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ նրան այնքան շատ պահանջներ են ներկայացնում, որոնց ի վիճակի չլինելով բավարարելու, առաջ է գալիս մասսայական դժգոհություն, եւ մեկ էլ տեսաք հեռախոսը վերցնելով ձեր ընտրողները ձայնեցին.
- Ատբոյ տվեք, դուք մեր ուզած մարդը չեք...
Ես օրինակ, բնավ չէի ցանկանա ձեր տեղը լինել:
Դաշնակցության ժամանակ ինձ կամեցան մտցնել պառլամենտ, որպես չեզոք պատգամավորների լիդեր, ես մերժեցի` գրականությունը վեր դասելով պառլամենտից:
...Ի՞նչ գործս է. ինչո՞ւ բարձրանամ` ինչու իջնեմ:
Ընկե՛ր Զարոբյան, թեեւ վարչական տեսակետից դուք բարձր եք ինձանից, բայց ես կամենում եմ ձեզ հետ խոսել ինչպես մարդը` մարդու հետ:
Չեկայում իմ քննիչը ինձ հետ խոսում էր շատ մեղմ, քաղաքավարի ու շատ սիրալիր, բայց միեւնույն ժամանակ չէր մոռանում մեկ-մեկ աչք ածել իր կողքից կապած ատրճանակի վրա...
Խնդրում եմ ձեզ, մեր հարաբերության մեջ այդ չպատահի:
Մենք բոլորս հավասար մարդիկ ենք, միեւնույն ճիչով ծնվում ենք մեր մայրերից, միեւնուն հառաչանքով գերեզման մտնում: Արժե՞ արդյոք, որ մեր կարճ կյանքում մարդիկ իրարից անսահման հեռավորություն ունենան:
Ո՛չ:
Այս նախապատրաստությունից հետո` անցնենք առաջ:
Մի մկան պատմություն [1]
Այս Նոր տարուն Գուրգեն Մահարին «Լեռ» բերեց, խմբագիրը «Կամսար» դրեց վրան ու երկուսը միասին «Լեռ Կամսարից» «մուկ» ծնեցրին «Երեւան» թերթում:
Լավ էր, վերջում Մահարին զղջաց եւ իր կես «մուկը» ետ վերցրեց, բայց թերթի խմբագիրը իր կեսը չի վերցրել, եւ մինչեւ օրս էլ ես շարունակում եմ կես «մուկ» ծնել «Երեւանում»...
Ասում եմ, ա՜յ խմբագիր, ե՞րբ դուք ինձ տեղ տվեցիք, որ «առյուծ» ծնեի: Ֆելիետոնս բերում եմ քեզ` չես տպում քո թերթում, «Սովետական Հայաստանին» եմ տանում` չի տպում, բա ես ի՞նչ հող տամ գլխիս:
Հիսուսն էլի մի մսուր ճարեց Բեթղեհեմ քաղաքում ծնվելու համար. ախր ես այդ «մսուրից» էլ զուրկ եմ: Պետք է մտնել վերջապես այն «մոր» դրության մեջ, որ տառապում է երկունքի ցավով ու տեղ չի գտնում ծնելու համար...
Ասում եմ` նման պայմաններում ձեր «կես մուկն» էլ շատ է, ես ամենայն իրավամբ կարող էի այդ էլ չծնել: Ես այդ ձեր խաթրին ծնեցի...
- Ինչո՞ւ,- ասում է,- «Ոզնին» քեզ տպում է:
- Ճիշտ է,- ասում եմ,- «Ոզնին» տպում է տարին մեկ կամ երկու հատ, բայց ահ ու դողով: Գիտե՞ք, որ Գեւորգ Հայրյանը իմանա, ինչ կանի նրան: Այնտեղ ես հաճախ երեւան եմ գալիս ծպտված, մի կեղծանվան վրա մի այլ կեղծանուն հագած: Եվ տպվել ու փախչելս մեկ է լինում: Չի՜ թողնում, սիրելիս, Հայրյանը չի թողնում գրեմ: Բոլոր թերթերում թակարդ է դրել, ու ես վախենում եմ մի գեղեցիկ օր ձեր «կես մուկն» էլ ընկնի նրա թակարդը ու դուք մնաք անմուկ...
Լուկաշին
Իմ ողջ սովետական կյանքում ես մի մարդ միայն սիրեցի` եւ այդ Լուկաշինն էր:
Դա մարդ չէր, այլ ոգի:
Եթե նա քառասուն տարի մնար իշխանության գլուխ, ես հիմա քառասուն հատոր գիրք կունենայի տպված:
Կրնկակոխ ինձ էր հետեւում եւ չէր թողնում, որ մի րոպե գրիչս վայր դնեի հանգստանալու համար:
Երբ գժտվելով ժամանակի «Խորհրդային Հայաստանի» խմբագիր Մռավյանի հետ եւ չուզելով աշխատակցել նրան` գնացել էի Լուկաշինից գործ խնդրելու, նա մռնչաց վրաս.
- Իիի՜նչ, դու գրելը թողած այլ գործ որոնե՞ս...
- Ախր Մռավյանը չի տպում, ֆելիետոններս տասնյակներով է վերադարձնում ինձ,- վախեցած ասում եմ ես:
- Բե՛ր այդ ֆելիետոնները ինձ:
Տանում եմ, կարդում ու Մռավյանին անմիջապես հեռախոսով կանչում է իր մոտ: Գալիս է: Ու ինչպես ուսուցիչն աշակերտին` չտված ֆելիետոններս տալիս է իրեն ու հրամայում:
- Բոլորը կտպես անխտիր եւ 100 ռ. ֆեքս հոնորար կնշանակես Լեռ Կամսարին, որ ապրուստի մասին չմտածելով՝ միայն գրի:
Ա՜խ, ա՜խ... յարաբ էլ այդպիսի մարդ պիտի պատահի՞ ինձ կյանքումս, թե ոչ: Գերեզմանի տեղն էլ չգիտեմ, որ ծունկի իջած վրան խունկ ծխեմ...
Գեւորգ Հայրյան
Այս մարդու հետ ես ծանոթանալ կամեցա այն ժամանակ, երբ նա «Պրավդայի» թղթակից էր:
Մոտենալով իրեն` տվի անունս եւ հարցրի, թե երբեւիցե լսե՞լ է իմ անունը:
Նա այն տոնով ասաց «լսել եմ», որ հավասար էր` «չեմ լսել եւ լսել անգամ չեմ ուզումին»:
Մի վերաբերմունք, որ ինձ ապշեցրեց: Որովհետեւ սովորաբար, երբ մի անծանոթի մոտ տալիս եմ իմ անունը` նա ասում է.
- Ես շատ էի լսել ձեր մասին եւ հիմա բախտ ունեցա ձեզ տեսնել վերջապես:
Մի քիչ անքաղաքավարիները գրկում են ինձ եւ քամակս տփտփացնելով ասում.
- Ա՜խ, քո ֆելիետոնները մի անգամ էլ կարդայինք նոր մեռնեինք...
Երբ Հայրյանի այս վերաբերմունքը տեսա` ասացի.
- Չէ՜, սրանից վատ բան դուրս կգա, եթե երբեւիցե սա մի ղեկավար պաշտոնի անցնի` ինձ կվնասի:
Հետագայում, դժբախտաբար նա բարձր պաշտոնի անցավ եւ իրոք սկսեց ինձ «վնասել»` կամենալով իմ հիշատակը ջնջել աշխարհի երեսից:
Այդ նպատակով ինձ «գռեհիկ» անվանեց «Սովետական Հայաստանում» եւ բոլոր թերթերի դռները փակեց վրաս: Այնպես որ խմբագիրները բանալու ծակից են հիմա խոսում ինձ հետ:
Այս առաջին:
Երկրորդ` իմ հիսուն տարվա գրական ողջ վաստակը պետհրատից վերցրեց ու իր աշխատակից Վազգեն Ամիրբեկյանի ձեռքով «հնակարկատի աղբարկղը» նետեց:
Երրորդ` կանչեց «Ոզնու» խմբագրությանը եւ պատվիրեց ինձ չտպել այլեւս` ինձ ու Պարոնյանին համարելով հնացած երգիծաբաններ, որոնցից այլեւս չի կարելի օգտվել:
Այս առիթով ես «Ոզնու» խմբագրին խնդրեցի ասել Հայրյանին, որ նախ նոր շապիկ առ` հետո հինն աղքատին տուր` այլապես կմնաս տկլոր:
Այսպիսով Հայրյանը ինձ որպես գրող իսպառ բնաջնջեց:
Բայց ես իմ դարդը չեմ, ես խեղճ Պարոնյանի մասին եմ մտածում, որ իմ պատճառով այսպիսի աղետալի վախճան ունեցավ...
Նայելով գործին նման տեսանկյունից` ժամանակը չէ՞ արդյոք մեկ-մեկ գերեզմանից դուրս կանչել մեր բոլոր կլասիկներին եւ երկրորդ անգամ մեռցնելով՝ իրենց տեղերը ուղարկել` այլեւս չհիշվելու համար:
Այս առիթով ես մի նամակ Սուրեն Թովմասյանին գրեցի.
- Քանի իր պոստում կմնա Հայրյանը` մեր գրականությունը կփետրաթափվի հետզհետե: Ռուսաստանը գերեզմանից դուրս է կանչում իր Գոգոլներին ու Շչեդրիններին, մինչդեռ Հայաստանը հանձին Հայրյանի` գերեզման է ուղարկում իր Գոգոլ- Շչեդրիններին:
Եղա՞վ:
Նարեկացի
Մենք այսօր Նարեկացի չէինք ունենա, եթե Աստված լսելով նրա պաղատանքները` սրբեր նրա մեղքերը եւ անմիջապես նրա հոգին առնելով` արքայություն տաներ:
Մենք հիմա Նարեկացի ունենք նրա համար, որ Աստված չուզեց լսել նրա աղաչանքները, որի հետեւանքով իր ամբողջ կյանքում աղաչեց, պաղատեց Աստծուն եւ այդ աղաչանքները հատորներ կազմելով մեզ հասան, որ այսօր մենք հպարտանանք նրանցով:
Եթե Թովմասյանը մի քիչ էլ հարատեւեր իր պոստում` ես հիմա երկրորդ Նարեկացին էի դարձել:
Թովմասյանն էլ Աստծու նման իմ բազմաթիվ դիմումներից ոչ մեկին չպատասխանեց: Միայն, հետեւելով Աստծուն, Մովսեսի նման ինձ մի անգան «Սինա լեռը» կանչեց իր «կրունկը» ցույց տալու համար...
Եվ սա աշխարհաբար լեզվով կոչվում է «դեմոկրատիզմ»:
Այսպիսի դեմոկրատ էր նաեւ Զավեն Գրիգորյանը, երբ կենտկոմի երկրորդ քարտուղար էր: Անչափ խնդրեցի ինձ ընդունել` չընդունեց: Ես էլ մահս աչքս առնելով, մի օր հարձակվեցի նրա ավտոյի վրա, տեսա ու փախա: Երբ հիշում եմ այս դեպքը, սարսափը տալիս է վրաս: Չէ՞ որ կարող էին բռնել ու դատել որպես...տեռորիստ:
Երանի երկուսի հոգուն էլ: Լավ մարդիկ էին...
Ծանր մղձավանջ
Այս ամառ Երեւանի ԱՕԿՍ-ի թղթատարը մի նամակ բերեց ինձ:
Ամերիկայի Բոստոն քաղաքում ապրող ոմն Սիմեոն Կյուլո գրում է ԱՕԿՍ-ի նախագահ Բերսաբե Գրիգորյանին հետեւյալը.
Շատ խնդրում եմ, շատ աղաչում` մի լուր տվեք Լեռ Կամսարից: Արդյոք նա ո՞ղջ է, թե՞ մեռած: Հակասական լուրեր ունենք իր մասին: Կիպրոսից եւ Բեյրութից մեզ հասած լուրերը ասում են, որ նա մեռած է: Հայաստանից եկած էքսկուրսանտներից մեկն ասում է ողջ է, մյուսը` մեռած: Ասացեք, եթե ողջ է` ո՞րն է նրա հասցեն, ես մի խոշոր ուսումնասիրություն եմ գրում իր մասին եւ ինձ որոշ տվյալներ են պետք:
Այս նամակին ինքս անձամբ պատասխանեցի, որ ողջ եմ:
Ստանալով իմ ողջության լուրը՝ ուրախությունից չի կարողացել ինքզինքը պահել եւ որոշել է գալիք մայիսին անպայման Հայաստան գալ ինձ տեսնելու եւ լինելու իմ տանը որպես հյուր:
Լսելով այս որոշումը` սարսափեցի: Իմ տանը նրան ընդունելու ոչ մի հարմարություն չունեմ: Ինն անձ ընտանիքով ապրում ենք 40 քառակուսի մետր տարածություն ունեցող կավաշեն, կավածածկ ու կավածեփ նախապատմական շրջանից մնացած մի խարխուլ խրճիթում` չորս կողմից արտաքնոցի բուդկաներով շրջապատված: Իրար վրա թափված խեղդվում ենք: Քնելու համար մահճակալի տեղ չունենք: Թոռներս քնում են մեկը սեղանի վրա, մյուսը` տակը, հասակավորներից մի քանիսը հատակին, իսկ ես մեր միակ դիվանի վրա:
Մեր շնչելու օդը չի բավականացնում անգամ, եթե մենք, ի տես մեր թշվառությանը մի փոքր լիաթոք հառաչենք:
Եթե Ամերիկայից եկող Սիմեոն Կյուլոն բարակ-մարակ մեկը լիներ` ոչինչ, միասին իմ դիվանի վրա կլուսացնեինք գիշերները:Բայց նրա ուղարկած լուսանկարից երեւում է, որ շատ չաղ մարդ է ու իմ դիվանի վրա չի պարտկվի:
Գիշերը հանկարծ գլորվի հատակին, ես ի՞նչ պատասխան տամ ամերիկյան կառավարությանը...
Պիտի գա, լուսանկարի իմ խրճիթը, արտասահմանում հրատարակության տա եւ տակը գրի.
- Ահա տեսեք, ի՜նչ բնակարանում է ապրում Հայաստանում մի գրող, որ ամբողջ կես դար աշխատել է հայ գրական անդաստանում...
Սարսափելի է, չէ՞:
Դրա համար անմիջապես վազեցի արտասահմանի հետ կուլտուրական կապի նախագահի մոտ եւ ասացի.
- Միջոցներ ձեռք առեք, որ ինձ ներկայանալի բնակարան հատկացվի. այլապես եթե Սիմեոնն եկավ եւ իմ ներկա բնակարանը տեսավ` ձեր կուլտուրական կապերը կխզվեն արտասահմանի հետ:
Ասաց.
- Գրողների միությունը տուն շինեց, ինչու՞ չստացար:
- Թոփչյանը չտվեց: Ամբողջ բնակարանները բաժանեց իր եւ յուրայինների մեջ, իսկ ինձ «հետ գրության» հատկացրեց Քրիստափոր Թափալցյանի հին բնակարանը իր բոլոր անհարմարություններով, մինչեւ սրտիս խորքը վիրավորելով ինձ:
- Եթե բնակարան բաժանելու օրն ասեիք, գուցե հնար լիներ մի բան անել, իսկ հիմա...
Չէ՛, ընկեր Զարոբյան, մենք բոլորս աղետի առջեւ ենք կանգնած:
Երանի չգրեի, թե ողջ եմ: Եթե գրեի մեռած եմ` կգար եւ ինձ հյուր կլիներ գերեզմանոցում: Իսկ մեր գերեզմանոցում ինչպես գիտեք, կատարյալ հավասարություն է, ոչ մի պատասխանատու աշխատող երկու գերեզման չի զբաղեցնում, մյուս կողմից էլ անբնակարան մեռել էլ չես ճարի:
Այստեղ ես նյութիցս մի քիչ շեղվելով պիտի նկատեմ:
Մեզ մոտ, առհասարակ, դեպի մեռածներն ավելի ուշադիր վերաբերմունք է ցուցաբերվում, քան կենդանիների:
Տասնհինգ տարով Քաղսովետից բնակարան ուզողներ կան` չեն բավարարվում, իսկ մեռելները անմիջապես բնակարանով բավարարվում են թաղման բյուրոյում:
Այդ իրենց ո՞ր առավելության համար:
Ո՛չ: ժամանակն է, որ որ սրանից հետո դրա ճիշտ հակառակը լինի: Պետք է քաղսովետի նախագահն ու թաղման բյուրոյի Շահ

#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 21 August 2006 - 07:36 AM

Who can add more??!!
Here is another gem by Kamsar that I had aired under another thread, History-Armenian Flag.
========
AZG Armenian Daily #040, 04/03/2006

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆ

Տաղանդավոր երգիծաբանի լավագույն եւ անտիպ էջերից մեկը՝ ահավասիկ: Գրված 1917 թ.-ին՝ կարծեք ճիփուճիշտ նաեւ մեր օրերի համար, երբ փորձ է արվում, կրկին, պետական օրհներգ ընդունելու: Գոյություն ունեցող օրհներգը՝ խորքով ու ձեւով, շատերի ճաշակին չի համապատասխանում, իսկ նորը ստեղծելու համար տեսակետներն այնքան շատ են, որ պահանջվում է միասնական կամք, ազգային համաձայնություն եւ տակավին ուրիշ բաներ: Ասում են՝ լավ երգիծաբանի առաջին գործը հայելի պահելն է: 99 տարի առաջ մեր քաղաքական խմբանկարի դիմաց Լեռ Կամսարի պահած հայելին այսօր էլ նույնն է արտացոլում: Ոչինչ, գրեթե ոչինչ չի փոխվել: Միայն պակասել է հայելի պահողը, պահողնե՛րը:

Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե:

Ես ըլլայի այդ բարեգործին տեղը, 700-ի փոխարեն 7000 կը նվիրեի՝ հաստատ գիտնալով, որ ոչ մեկը չպիտի հորինե ատանկ բան մը. վասնզի անհնարին է: Անհնարին է նախ անոր համար, որ, ճիշտ է, հիմնը պիտի կոչվի ազգային, բայց չէ ըսված, թե ո՛ր ազգային: Իրավ է, մեկ բառով հայ ազգ կը կոչվինք, բայց ատ օտարներուն համար է, խոմ մենք մեր մեջ ալ ատանկ համառոտ անունով չենք կոչվիր:

700 ռուբլիի լուրը առնելով, սկզբի շրջանին մտադրվեցա ե՛ս գրել այդ հիմնը, վասնզի ըսեմ, որ այդ օրերը շատ նեղն էի ու այդ դրամը շատ պետք պիտի գար ինձի: Ըրի քանի մը փորձեր, բայց խոստովանիմ անմիջապես, որ... անհաջող: Անհաջող այն պատճառով, որ գրելուս խիստ անոթի ըլլալով, տեքստին մեջ մտցուցի կերակուրներու անուններ, որք միանգամայն չէին հարմարեր նման երկի մը. եվրոպացի մը եթե լսեր, պիտի դառնացած գոչեր.- Ախպար, սա հայ ազգը ի՞նչ անկուշտ ազգ է եղեր, այսքան նպաստներ ղրկելեն ետքն ալ դեռ անոթի է... Ավրեցի այդ փորձը եւ ուրիշ մը գրեցի. բայց այդ անգամ ալ առաջինի հակառակ ծայրն դուրս եկավ, որը, աղեկ գիտեմ, ոչ մեկ հայ սոց. դեմոկրատ բերանը չէր առներ: Մնացեր էի շվարած. դեմոկրատական ոգով գրեի՝ կղերն ու բուրժուան պիտի ականջը բռներ փախչեր, դաշնակցական ոճով գրեի, անդին հնչակյանները կռնակ դարձնեին պիտի, վանեցիական ակցենտով գրեի, մշեցիները պիտի չարտասանեին: Հետո, քանի որ հիմա կանայք ալ հավասար են, հետեւաբար՝ իրավասու այդ հիմնը երգելու, պետք է այդ ալ նկատի առնվեր եւ զգուշանալ բաս ձայն մտցնել մեջը, իբրեւ անոնց կոկորդին օտար հնչյուն: Ասոր վրա խորհեցա այս տարբերակներեն ընտրել այնպիսիներ, որք քիչ մը մոտ են իրար, ու նստեցնել զույգ-զույգ կամ երեք-երեք մեկ-մեկ նստարանի վրա եւ միասին երգել: Այսպես օրինակ՝ դաշնակցականները ու սոց. հեղափոխականները մեկ նստարանի վրա նստեցուցի. վերակազմյալ հնչակյանները1 ու հովիտականները2 մեկ. կանանց ու վարդապետներուն մեկ, սոց. դեմոկրատներուն նստեցուցի մինակ եւ կողքին 8-10 հոգու տեղ թողի, որ իբրեւ ինտերնացիոնալ դավանող, հրավիրե զանազան ազգերե իր ուզածները (վասնզի վերջինս հայ կազմակերպության մեջ իրեն մոտիկը ոչ մեկը ուներ): Բռնեցի Համբարձում Առաքելյանին3 ձեռքեն ըսի՝ խումբի մը մեջ տեղավորեմ. տարա դաշնակցական-էսերներու քով՝ չեղավ, չնստեցավ, Հովիտ-հնչակյաններու քով՝ չեղավ, Կանանց-վարդապետներու քով՝ չեղավ. ըսի տանիմ սոց-դեմոկրատներուն քով՝ Բախշի Իշխանյանին4 հետ դոսթ է՝ չեղավ ու չեղավ, առանձին կուզե նստիլ եղեր: Բարկացա, ըսի թեւեն բռնեմ դուրս հանեմ, մեկ ալ խորհեցա, որ դռան վրա պիտի պոռչտա ու կոպիտ շեշտեր մտցնե ազգային հիմնին մեջ: Վերջապես անոր ալ աթոռ մը տվի, մտածելով, թե քանի որ Առաքելյանը մինակ է, անոր բաժին մեկ տուն հիմնը սոլո կընենք, կը լմննա կերթա: Հա, աս ալ այսպես... Հետո բերի չեզոքները, անդամալույծներն ու առհասարակ բոլոր անոնք, որոնք միմիայն մարդահամարին հաշվի կառնվին. անոնք ալ մի տեղ նստեցուցի. մնաց քանի մը հատ ու կենտ եպիսկոպոս: Ատոնցմե Մեսրոպն ու Խորենը դաշնակցականներու գոգը դրի (որու վրա էսերները քիչ մը երեսնին թթվեցուցին), Մխիթարին ալ տվի Առաքելյանին գիրկը:

Այսպես, երբ դասավորությունը վերջացուցի, նստեցա գործի:

Ու ի՞նչ... դեռ մեկ տուն չէի գրեր, երբ հրմշտուքը ծայր տվավ զույգերուն միջեւ ու աթոռներեն սկսան զիրար վար գլորել: Էսերները դաշնակցականներուն, հնչակյանները հովիտին, կանայք վարդապետներուն եւ այսպես՝ բոլորը: Այնքան համոզեցի, խնդրեցի՝ թե եղբայրներ, հանգիստ կացեք, մի վախնաք, ընտրություն չենք կատարեր որ կառանձնանաք առանձին պատգամավոր տալու համար, երգ մը պիտի գրեմ ձեր վրա, ուրիշ ոչինչ, բայց ապարդյուն: Եվ բոլոր շերտավորությունները կեցած էին անջատ-անջատ, որպես հեռագրասյուներ՝ իրարմե հեռու:

Ասոր վրա ճարահատ, մտածեցի կազմել հիմն մը, որու առանձին մասեր նվիրված ըլլան առանձին հոսանքներու, եւ բոլոր անջատ մասերը խմբելով՝ կազմել կոալիցիոն ազգային հիմն մը:

Ըստ այդմ, երկու տուն պիտի նվիրեի դաշնակցության, առաջին տան մեջ պիտի երգեի իր մոտավոր ծրագիրը կամ ազգային մասը, իսկ երկրորդ տունը պիտի նվիրեի իր սոցիալիստական, համամարդկային նպատակներուն. այլ խոսքով՝ հեռավոր ծրագրին8: Բուրժուաներ, կղերներ ու հետադիմականներ, որք կարող էին առաջին տան մեջ տեղ ունենալ, երկրորդ տան մեջ կատեգորիկ կերպով պիտի բացակայեին: Հնչակյանները կունենային դարձյալ երկու տուն, երկու՝ վերակազմյալները, իսկ մնացյալ բոլոր կուսակցություններուն, հոսանքներուն, փարթիներուն, հայրենակցական միությանց, սեռակցական միությանց, արհեստակցականներուն մեկ-մեկ տուն:

Այդպես ալ կազմեցի:

Բայց ի՞նչ... կուսակցական շերտավորությանց բերումով այնքան երկար դուրս եկավ այդ հիմնը, որ ազգը եթե առավոտ արշալույսին սկսեր երգել միջին արագությամբ, հաջորդ կեսօրին հազիվ ավարտեր... Խորհեցա՝ ամբողջ 8 ժամ ազգ մը բերանը բաց ձգե՝ ինչ է թե հի՞մն մը պիտի երգե՝ ատ ալ անհարմար է:

Չէ՛, երկար էր, շատ երկար: Ես որպես ամենաերկար երաժշտություն, "Այսօր անճառ"ը5 գիտեի, որը իբրեւ շարականներեն երկարագույնը կըսվի հաղորդելու ժամանակ, եւ որը 40 մարդ հաղորդվելե հետո կը լմնա ու ստիպված անգամ մըն ալ կը կրկնեն տիրացուները. բայց իմ հորինածս հիմնը եթե երգելու ըլլայինք, 400 մարդ կուշտ ու կուռ կրնար հաղորդվիլ, եւ դեռ քանի մը տուն ալ ավելնար պիտի:

Աս ալ չեղավ:

Մնացեր էի շվար ու մոլոր եւ երերյալ-տատանյալ կը շրջեի, երբ ճիշտ այս միջոցներուն "Հորիզոն"-ի6 մեջ լույս տեսավ Հ. Ճերմակին7 ուղեցույց նախագիծը՝ ազգային հիմն կազմելու համար:

Այդ ուղեցույցը այնքան մանրամասն, մանրակրկիտ ու հանգամանորեն էր գրված, որ ամենակույր մարդը, երաժշտութենեն ու բանաստեղծութենեն հոտառություն չունեցող մարդն իսկ կրնար հիմն մը գրել: Միայն զարմանքս հոն է, թե այսքան մանրամասն ցուցմունքներ ընելեն հետո ի՞նչն է արգիլեր զՃերմակ, որ կազմված-պատրաստված հիմն մը չդնե մեր առջեւ: Այսքան սորվեցնելեն ետքը չգրելն կը նմանի մարդու մը, որ իր ուխտավոր ընկերոջը Եվրոպայեն կուղեկցի մինչեւ Երուսաղեմ ու Երուսաղեմի պարիսպներուն տակ, առանց քաղաքը մտնելու կը բաժնվի իր ընկերներեն, պարտականությունը կատարածի մը ինքնագոհութեամբ: Կարելի՞ է մինչեւ Երուսաղեմի պարիսպները երթալ ու քաղաքը չմտնել, կարելի՞ է այդքան բան գիտնալ ու հիմն մը չգրել:- Գուցե թե քիչ մը տաղաչափական կամ բանաստեղծական շնորհք կը պակսեր: Է, ո՞ր հայ բանաստեղծեն քիչ մը շնորք բերեր փոխ, պիտի զլանար. ինչո՞ւ զլանար, չէ՞ որ օր մըն ալ ան գիտության ու տրամաբանության պետք ունենալով անոր կրնար դիմել...

Էհ, չէ գրեր՝ չէ գրեր, ատոր համար բարկանալու իրավունք չէ տվեր ինձի ազգը: Թողունք մասնավորը ու անցնինք անոր ուղեցույցին էությանը:

Հոն կըսե՝ բասը, կոնտրաբասը, ալտը, սոպրանոն, տենորը պիտի շատ զգույշ գործածվին, չըլլա թե հանկարծ տեղ մը ալտը ուժեղ ըլլա, մյուս տեղ՝ տենորը, այլ ինչքան ես կրցա հասկնալ, կը թելադրե լավ գործածել այդ ձայները, որ անուշ դուրս գա հիմնը: Բարձրության մասին՝ դո մաժորեն բարձրացնելը միանգամայն անխոհեմություն կը սեպե, որմե ազգը կրնա մեծապես տուժել ու միշտ գրողին ուշադրությունը կուզե բեւեռել լա մաժորին վրա: Եվ խոհեմությունն ալ ատ կը պահանջե: Այո, բավական է որքան ազգը տուժեց: Եթե մեր բոլոր գործիչներն իրենց գործելու եղանակները լա մաժորին համաձայնեցնեին, ազգը այս կերպարանքը չէր առներ այսօր: Չէի ուզեր ըսել, բայց բարկացա, ըսի...

Այս լրացուցիչ տեղեկությունները ի նկատ առնելով, նոր եռանդով գործի կեցա: - Հ. Ճերմակը իր խորհուրդովը երեսս ճերմկցուց: Գործերս հաջող կերթային, եւ եթե այդ հաջողությամբ ալ շարունակվելու ըլլային, քիչ օրեն կրնայի հայ ազգին դարավոր իղձերը պսակել, մատուցանելով անոր գողտրիկ հիմն մը: Բայց... ավա՜ղ, դարձյալ արգելք: "Մշակ"-ը8 կը ծանուցե, թե շուտով ազգային նոր կուսակցություն մը պիտի հիմնվի, չգրես հիմնը, մինչեւ կազմենք լմնցնենք: Ի՞նչ ընեմ... պիտի սպասեմ: Ու գրիչը ձեռքիս մեջ ջղագրգիռ, լրաբերներուն կը դառնամ հարցական, թե ծնա՞վ խոստացյալ կուսակցությունը, որ հովվելու է հայ ազգը: Ոչ մեկ լուր: Ոչ երեք աստղերը կը շարժին տեղերնեն, ոչ արեւելքեն մոգերը ճամփա կիյնան, ոչ ալ "Փառք ի բարձունս" կը լսվի երկնային ոլորտներեն:

Կը հուսահատիմ ու գրիչս վար կը թողում: Ատենե մը ի վեր ներկա կուսակցություններ արգելք եղան, ասկե վերջն ալ ապառնիներուն պետք է խոսք հասկցունել...

- Ախպար, չուզեցի ատ 700 ռուբլին, կերթամ գործ մը կը գտնեմ կապրիմ:

———

Հ. Գ. Հոդվածս արդեն վերջացուցեր էի, երբ հանկարծ ատ 700 ռուբլին դարձյալ պետք եկավ ինձի: (Գործ չգտա):

Այս առթիվ կուգամ պաղատագին աղերսելու ձեզ, ով բոլոր հայ կուսակցություններ- ներկա, անցյալ թե ապառնի- մեկ օրով, կաղաչեմ, միմիայն մեկ օրով մոռցեք ձեր ծրագիրները եւ եղեք հայ ազգ... տեսնենք ի՞նչ ձեւի բան կըլլա: Ես կյանքիս մեջ բնավ հայ ազգ տեսած չեմ. թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ՝ ոչ: Միացեք նախ մեկ, տեսնենք ամբողջ եք, բան-ման չի՞ պակսիր ազգ դառնալու համար, երկրորդ՝ միացեք, պզտիկ հիմն մը գրեմ լմննամ, անկե վերջ ձեզի նշան կընեմ՝ ամեն մարդ իր ծրագրին գլուխը:

Ճիշտ է, դժվար է ատ ձեզի համար, կը մտնեմ ձեր դրության մեջ, գիտեմ, որ ձեզմե շատերդ բռնակալության հետեւանոք բոլորովին մոռցեր էիք ձեր ծրագիրները, հիմա ազատության օրերուն նոր սկսած եք անցյալի կորուստը դարմանել կրկնելով, քաղվածք ընելով ու նորեն սերտելով, կը հասկնամ, որ նույնիսկ մեկ օրվա մոռացումը կրնա աղետաբեր ըլլալ շատերուն համար, գուցե մեկ տարի պետք ըլլա այդ մեկ օրվա մոռցածը նորեն սորվելու համար, բայց կերդնում պատվիս վրա, որ հանձն կառնեմ բոլոր մոռցնողներուն անձամբ պատրաստել ու հասցնել իրենց կուսակցական ընկերներուն:

Կը խոստանամ իմ ծախսով ընդունակ կուսակցականներն ղրկել Բաքու, Թիֆլիս, հոն տեղերու պրոպագանդիստներու հինգշաբաթյա բարձրագույն կուրսերն ավարտելու համար...

Եթե համաձայն եք, կամ կը հավատաք ինձի, որոշյալ օր մը նշանակեցեք միաբանելու համար: Որ օրը ձեզի հարմար է: Քանի որ լուր օրերը պրոպագանդայով եք զբաղված, կուզեք՝ կիրակի օր մը ձգեցեք, միայն կը խնդրեի ձմեռը չձգեք՝ երբ ցերեկը 8 ժամ կը տեւե...

1917 թ.

1. ՍԴ Հնչակյան կուսակցությունից անջատված հատված, որը հետագայում որպես առանձին կուսակցություն միաձուլվեց Ռամկավար Ազատական կուսակցությանը:

2. Հեղինակը, հավանաբար, նկատի ունի 1906-1917 թթ.-ին Թիֆլիսում լույս տեսած "Հովիտ" շաբաթաթերթի խմբագիր-հրատարակիչներից Ե. Երզնկյանին, Հ. Հովսեփյանին ու նրանց հետեւորդներին, որոնք քննադատում էին ՀՅ Դաշնակցությանը՝ երիտթուրքերի հետ համագործակցելու համար:

3. "Մշակ" թերթի խմբագիր, ծանոթ դեմոկրատական եւ լիբերալ հայացքներով: Սպանվել է 1918 թ. Թիֆլիսում, հենց կուսակցական անհանդուրժողականության հետեւանքով:

4. Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, պետական-քաղաքական հայտնի գործիչ:

5. Հայ եկեղեցու հայտնի շարականներից է, որ բաղկացած է 24 տնից եւ, սովորաբար, երգվում է հաղորդությունների ժամանակ:

6. ՀՅԴ պաշտոնաթերթ, որը լույս է տեսել Թիֆլիսում, 1906-1918 թթ.-ին:

7. Գրական կեղծանունն է Հովհաննես Բոզիյանի, որ "Հորիզոնի" գլխավոր աշխատակիցներից էր:

8. Հավանաբար, խոսքը վերաբերում է Հայ ժողովրդական կուսակցության, որը հիմնադրվել է 1917 թ. մարտի 17-ին: Կուսակցությունը հետագայում համաձուլվել է ՌԱԿ-ին:

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ


© Copyright AZG

Edited by Arpa, 21 August 2006 - 07:38 AM.


#4 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,603 posts
  • Gender:Male

Posted 21 August 2006 - 10:03 AM

Hi Arpa, add more?
Are you kidding? smile.gif
Even Kamsar would have difficulty writting this piece today, with so many parties and more to come.
Poor soul asking Armenians to be Armenian race only for one day. Good luck even God gave up on that notion. Same old same old. unsure.gif

#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 18 February 2013 - 09:32 AM

Portriat of Ler Kamsar, aka Aram Tomasi Toumakhian

http://hetq.am/stati...13/02/23269.jpg

Posted Image

Read here about his persecution, interrogations and incarceration.

http://hetq.am/arm/s...tambutyuny.html

Here I will not air quotes from the Armenian to avoid the corruption of one or the other as mixing Latin and Armenian texts, at the end turns illegible of one or the other. I will air them one at a time, perhaps under the topic of Republic of Armenia or (hysterical)History.

#6 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 19 February 2013 - 12:17 PM

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A5%D5%BC_%D4%BF%D5%A1%D5%B4%D5%BD%D5%A1%D6%80

About his penname, grchanoun. I have a problem when some use keghtsanoun / false name (nickname if you will) to mean penname. Here we see an anecdote of how it came to be. When he presented one of his eaelier works to the editor, they asked him, under what name to publish. He hesitated and left the room. He thought for a while and went back and said- I don’t care, use LER kam SAR/ mountain or mountain**. The editor wrote LERKAMSAR .
**What is the difference between LER/ mountain and SAR/mountain?

Հետաքրքիր ծագում ունի գրողի կեղծանունը: Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները: Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. "Գրեք լեռ...կամ սար":


Note: Although he is best remembered as a satirist, next we will see his serious side, specially under duress and persecution. His interrogation and his imprisonment.

#7 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 19 February 2013 - 12:52 PM

Interrogation. ----- ԱՐԱՄ ԹՈՎՄԱՍԻ ԹՈՎՄԱՂՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ 25. 01. 36 թ. (հատված)** ՀԱՐՑ – Հետաքննությունը փաստեր ունի, որ 1921 թ. դաշնակցական ավանտյուրայի ժամանակ «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտոնաթերթում գրել եք մի շարք ֆելիետոններ, որոնք ուղղված էին կոմունիստական կուսակցության և սովետական կարգերի դեմ։ Ընդունո՞ւմ եք այդ։ ՊԱՏ. - Այդ հարցին չեմ ուզում պատասխանել։ ՀԱՐՑ - Ինչո՞ւ չեք ուզում պատասխանել հետաքննության տված հարցին։ ՊԱՏ. - Ուղղակի չեմ ուզում պատասխանել։ ՀԱՐՑ - Ուրեմն, Դուք ընդունում եք, որ 1921 թ. փետրվարյան ավանտյուրայի ժամանակ «Դաշնակցություն» կուսակցության ճամբարում էիք և նրանց պաշտոնաթերթում քաղաքական պայքար էիք տանում կոմկուսի և սովետական իշխանության դեմ։ Այդ պատճառով էլ խուսափում եք ըստ էության տրված հարցի պատասխանից։ ՊԱՏ. - Իրոք, դաշնակցական ավանտյուրայի ժամանակ «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտոնաթերթում գրել եմ երկու հոդված։ Այդ երկու հոդված-ֆելիետոնները գրված էին Հայաստանում սովետական կարգերի գոյության ժամանակ գործող զինվորական կոմունիզմի և կոմկուսակցության դեմ, բայց դրանով ոչ մի քաղաքական նպատակ չէի հետապնդում։ ՀԱՐՑ - Դուք հարցից խույս մի´ տվեք։ Հետաքննությունը Ձեզ առաջարկում է հստակ պատասխանել՝ դաշնակցական պաշտոնաթերթ «Ազատ Հայաստանում» գրե՞լ եք ֆելիետոններ զինվորական կոմունիզմի և կոմունիստական կուսակցության դեմ։ ՊԱՏ. - Ես գրել եմ ֆելիետոններ, բայց դրանք ուղղված են եղել ոչ թե ընդհանրապես կոմունիզմի գաղափարախոսությանը և ամբողջ կոմունիստական կուսակցությանը, այլ սովետական իշխանության ժամանակ Հայաստանում գործող սովետական մասնակի ձեռնարկություններին և կոմկուսի մասնավոր անդամներին։ ՀԱՐՑ - Բայց այն ժամանակ, երբ գրել եք ֆելիետոնները, Երևանում սովետական կարգեր չկային, չկային նաև սովետական հիմնարկներ, ինչո՞ւ եք այդ դեպքում գրել դրա մասին, եթե քաղաքական նպատակներ չունեիք։ ՊԱՏ. - Դա ուղղակի գրել եմ` որպես հուշ բոլշևիկների մասին։ ՀԱՐՑ - Դուք հարցից խույս մի´ տվեք, քանի որ հետաքննությունը գտնում է, որ դա «հուշ չէ բոլշևիկների մասին», ինչպես Դուք եք ասում, այլ գաղափարական պայքար կոմկուսի և սովետական իշխանության դեմ, որովհետև Ձեր ֆելիետոնների շնորհիվ դաշնակցական մամուլը վարկաբեկում էր սովետական իշխանությունը և կոմկուսը։ Ընդունո՞ւմ եք դա, թե՞ ոչ։ ՊԱՏ. - Գուցե, դաշնակցականները զինվորական կոմունիզմի և առանձին կոմունիստների մասին գրածս ֆելիետոններն իրոք օգտագործում էին իրենց քաղաքական նպատակների համար՝ որպես սովետական իշխանության և կոմկուսի վարկաբեկում։ Անձամբ ես նման նպատակ չէի հետապնդում: ՀԱՐՑ - Այն ժամանակ, երբ Երևանում 1921 թ. փետրվարին ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե» նախկին վարչապետի՝ Ս. Վրացյանի գլխավորությամբ, ասացե´ք, գրե՞լ եք որևէ ֆելիետոն` դաշնակների կողմից կազմակերպած ավանտյուրայի մասին, որը հազարավոր մարդկային զոհերի պատճառ դարձավ։ ՊԱՏ. - Ո´չ, չեմ գրել։ ՀԱՐՑ – Ինչո՞ւ չեք գրել։ ՊԱՏ. - Որովհետև կառավարությունը, որը ղեկավարում էր «Հայրենիքի փրկության կոմիտեն», երկար գոյություն չունեցավ։ ՀԱՐՑ - Բայց այն ժամանակ սովետական իշխանությունը նույնպես առանձնապես երկար գոյություն չի ունեցել, ինչո՞ւ այդ դեպքում Դուք ժամանակ գտաք դաշնակցական մամուլում վարկաբեկելու սովետական իշխանությունը։ ՊԱՏ. - Այդ հարցի պատասխանը չունեմ։ ՀԱՐՑ - Փետրվարյան ավանտյուրայի ժամանակ դաշնակցական մամուլում Ձեր հանդես գալը հետաքննությունը դիտում է որպես մասնակցություն նշված ավանտյուրային, այդ պատճառով էլ հետաքննությանը տված Ձեր բացատրությունը այն մասին, որ Դուք Իրան եք փախել տարբեր պրովոկացիաների պատճառով, չի համապատասխանում իրականությանը. փաստորեն, Դուք` որպես ավանտյուրայի մասնակից, համարվել եք քաղաքական վտարանդի, ընդունո՞ւմ եք դա։ Արձանագրությունը ընթերցվել է ռուսերեն և հայերեն լեզուներով, արձանագրությունը կազմված է իմ խոսքերից։ Արամ Թովմաղյան ստորագրություն Հարցաքննեց Իսրայելյանը ստորագրություն ===== Prison Diary. ---- **Լեռ Կամսար «Բանտիս օրագիրը» ԼԵՌ ԿԱՄՍԱՐ Երեքշաբթի 29.- Պետական թատրոնին նվիրված բանկետ իմը մեջ, երբ հայ բանաստեղծմը բաժակ կվերցնե Հայաստանի կենացը խմելու, կոմունիստ հանդիսականը անդիեն կպոռա. - Ո՞ր Հայաստանի: - Առհասարակ Հայաստանի,- կպատասխանե ճառախոսը: - Առհասարակ Հայաստան գոյություն չունի,- կըսե կոմունիստը,- կա միայն Խորհրդային Հայաստան: Կնշանակե` առհասարակ հայ ալ չկա: Իսկ առհասարակ մա՞րդ: Կամ որև է առհասարակ բան գոյություն ունի՞ սա երկրին մեջ… Ու… եթե իրոք խորհրդայնացումեն անդին Հայաստան չըլլար, ու Արևելքի քաղաքակրթության պատմությունը սկսեր է 1920 թիվեն, այսինքն այն օրվնե, երբ բոլշևիկները Դիլիջանի վրայով Հայաստան արշավեցին: Գոյություն ունեցած չըլլային Ասորեստանի թագավորները, ոչ ալ իրենց քաջագործությունները պատմող սեպագիր ժայռերը. ըսել կուզեմ ժայռերը ըլլային, բայց վրան գրություն չըլլար: Այսօր, այս նոր արշավողները այդ նույն ժայռերու վրա սա պես պիտի սեպագրեին. «Ես, Աթարբեկյանս (կամ Ավիսս), հեղկոմ բոլոր հեղկոմներու, ես սոցիալիստս, ես կոմունիստս, Չիբուխլուի վրայով Ելենով կա արշավեցի, հավաքեցի բոլորտ աճկա հայ գաղթականներուն մի մարագածեցիու կացինով կոտորեցի, 73 հոգի ձեռները ետև կապած ծովիափշարեցի, գնդակահարեցի ու ծովը նետեցի: Երևանի բանտի նկուղը 17 կանգուն փորեցի, 120 հոգի սպանեցի ու ձկան նման իրար վրա շարելով հողով ծածկեցի: Երկրի բոլոր պարենը հավաքելով մնացյալներուն սովի մատնեցի ու քաղաքի ոսկին կողոպտելով փառավորվեցի, ե~ս Աթարբեկյանս (կամ Ավիսս), ես հզո~րս, ես արդարադատս, որդի Լենինի, որդի Բուխարինի, որդիՍտալինի…» «Մահապուրծ օրագիր» 1926թ. 1920 թվականին Հայաստանը ընկավ երկու ամենաոխերիմ թշնամիների արանքը. մեկ կողմ թուրքն էր կանգնած իր մերկացած սրով, մյուս կողմը հայ բոլշևիկը՝ կացինը ուսին դրած: Ո՞ւմ անձնատուր լինել. թուրքի՞ն, թե՞ հային: Այն հայերը, որոնք սրի սիրահար էին, խողխողվել կուզեին՝ թուրքին հանձնվել նախընտրեցին, իսկ նրանք, որ կացնով իրենց գլուխները երկու մասի բաժանել կուզեին՝ բոլշևիկներին նախամեծար համարեցին և վերջում բոլշևիկներին էլ հանձնվեցին և հանձնեցին իրենց երկիրը՝ նրանց գթասրտությանը ապավինելով: Եկավ բոլշևիկը: Ամենքը ակնապիշ սպասում էին, թե ինչպե՞ս հայը հային պիտի կոտորի: Որովհետև հայոց պատմության մեջ հույն, թուրք, արաբ, պարսիկ կոտորել էին հայերին, բայց հայը հային առաջին անգամ պիտի կոտորեր և դա չէր կարող հետաքրքիր չլինել հայի համար, իհարկե: Բոլշևիկը Հայաստան մտավ սադայելյան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետև կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերվա մեջ հավաքեց ժողովրդի բոլոր մթերքը՝ յուղ, միս, ալյուր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապես՝ ամեն ինչ: Կերավ կշտացավ, բեղերը մաքրեց, կացնի սրությունը փորձեց ու վեր կացավ երկրում «սոցիալիզմ կառուցելու»: Նախևառաջ հավաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, բոլոր ազնիվ, ժողովրդի մեջ հարգանք վայելող բոլոր մարդկանց: Բայց որովհետև Հայաստանի բանտերը քիչ հանցավորների համար էին կառուցված, հետևաբար չէին կարող իրենց մեջ տեղավորել մի ամբողջ ժողովուրդ, այդ պատճառով հրամայվեց հավաքված «հանցավորներին» մի կողմից կոտորել, որ տեղ բացվի նորերին: Ու կոտորվում, սելյոդկա ձկան նման շարվում էին բանտի ներքնահարկերում փորված անդնդախոր գերեզմանում: Հետագայում, բոլշևիկների հեռանալուց հետո ես անձամբ տեսա: Հարյուրավոր ընտիր հայեր ձեռներն ետևը կապված, գլուխները մեջտեղից կիսած, դարսված էին իրար վրա, արյան ճապաղիքի մեջ... Ինչպես գեշ տիրուհիներն իրենց տգեղ սպասուհիներ են վարձում նրանց մոտ գեղեցիկ երևալու համար, բոլշևիկներն էլ վերջ էին տալիս բոլոր խելոք մարդկանց, որպեսզի իրենց հիմարությունը աչքի չզարնվի: Լա՜վ, բայց եթե կոտորածն այս նպատակով ընթանար, նշանակում է ոչ մի մարդ չէ՞ր մնալու ողջ երկրում, քանի որ ինչքան էլ ժողովուրդը հիմարանար, դարձյալ հայ բոլշևիկներից խելոք պիտի մնար: Ուրեմն, ի զեն գոչեցին ողջ մնացած հայերը և ջարդ տալով իրենց «բարերարներին»՝ Հայաստանից դուրս շպրտեցին 21 թվականի փետրվար ամսին: Գնացին բոլշևիկները և վերադարձան ռուսական զորքով: Կռիվն անհավասար էր, և Հայաստանի արու բնակչությունը իր կին ու երեխաներին բոլշևիկներին թողած՝ Պարսկաստան փախավ և հետո էլի վերադարձավ: Ի՞նչ երկարեմ, ասեմ միայն, որ այն թվականից մինչև հիմա, բոլշևիկյան կառավարությունը ժողովրդին լցրել է մաղի մեջ՝ մաղում է, մեծերին, արժանավորներին սպանում, իսկ տականքներին ամբար լցնում: Որի հետևանքով այս րոպեիս մի մարդ չի մնացել ողջ Սովետական Միությունում, բոլորը կեղծավոր, պնակալեզ, լիզող, քծնող ներքինիներ են, իրենց մարդկային կերպարանքը կորցրած: Ամերիկա՜, երբ մեր երկիրը ազատելու գաս, չմոռանաս հետդ մարդու սերմ բերել Սովետական Միությունում ցանելու համար: Մեզ մոտ մարդ չի մնացել: «Կարմիր օրեր» 1957թ. Ն(շան) Յովհաննիսյան* *Հուշագրության բնագիրը գտնվում է Գրականության թանգարանում:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users