Jump to content


Photo

Cults and other Scums


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 September 2010 - 09:18 AM

ԱՂԱՆԴ CULT
ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ Curse the cults.
Can everyone see the following by Yeznik Koghbatsi Եզնիկ Կողբացի
եՂԾ ԱՂԱՆԴՈՑ/ Yeghts Aghandots, Rejection/Condemnation of Cults, 440 AD
Even though Yeznik'’s objects were the still unrelenting adherents to other non-Christian practices, some latter day writers have quoted passages to apply to the likes of Paulicians and Thontrakians.
http://www.digilib.a...Page/page0.html
Below from Hetq , where it is implied that the cults are on the way of decline.
I have included both the English and the Armenian version for us to compare the nuances of “language”.
Note that in the English the word “evangelical” is used , and in the Armenian “եհովայի վկաները” i.e Jehovah’s witnesses . Evangelicals are as averse, if not more to those other idiots. In fact the Evangelicals'’ main mission and battle cry is to stem the spread of those other idiotic cult/mults,աղանդ մաղանդ. Evangelicals are neither a CULT nor are they a SECT. It is a DENOMINATION of the same rligion just like Catholicism, Orthodoxy, or even Apostolicism. Sunnis and Shiites are sects as they revere a different savior/prophet, there are no Armenian SECTS”we all revere the one SAVIOR/PROPHET JESUS”.
Rmember when Christianity was "cult" and its followers were crucified, burned at the stake and otherwise persecuted?
ՅԳ. Յովաննէս, խնդրեմ մեզ գրիր ԵՂԾ եւ ԱՂԱՆԴ բառերի մասին:
http://hetq.am/en/society/garegin-b-2/

Catholicos Garegin II – Religious Sect Followers Decreasing in Armenia
[ 2010/08/31 | 17:54 ]
society
Grisha Balasanyan
Sects continue “soul saving” in Etchmiadzin’s backyard
After today’s Divine Liturgy celebrated by Catholicos Garegin II at Etchmiadzin celebrating the start of the school year, the Supreme Patriarch of the Armenian Church stated that the number of evangelical religious sects operating in Armenia was decreasing.
Catholicos Garegin II was responding to a Hetq reporter who asked why such sects were operating in the town of Etchmiadzin itself if, as the Catholicos claimed, the church was taking measures to strengthen the bonds between itself and Armenia’s youth, especially in terms of spiritual instruction.
Catholicos Garegin II stated after the liturgy that he personally was monitoring how the history of the Armenian Apostolic Church was being taught in the country’s schools and that he was generally pleased with the results.
Presently, there are 20 working Armenian Apostolic churches in the Armavir Marz, where Etchmiadzin is located. However, religious sects are on the rise here as well and are now operating in communities surrounding the Holy See.
We are doing our best to see that our sons and daughters are kept far away from the religious sermons of those sects from overseas. We believe that our faithful flock will remain true to the teachings and virtues of their forefathers and the national church. According to our sources, the number of those who follow these sects has dwindled; even though they still can propagandize with funds received from overseas. Happily, though, their message is being less well received than in the past,” noted Catholicos Garegin
----
Կաթողիկոսի տվյալներով` աղանդավորները քչացել են
[ 2010/08/31 | 17:54 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան
Արմավիրի մարզում գործում է մոտ 20 եկեղեցի: Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն նաեւ Աղավնատուն եւ Շահումյան գյուղերում բարերարների կողմից կառուցվող եկեղեցիները: Սակայն այս ամենին զուգընթաց «բարգավաճում» են նաեւ աղանդավորները: Օրը մի քանի աղանդավորական խմբերր են այցելում Մայր Աթոռից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող գյուղեր եւ անարգել հոգեորսությամբ զբաղվում: Հատկապես Եհովայի վկաները ակտիվ գործունեություն են ծավալում Մեծամոր, Արմավիր քաղաքներում, նրանց թիվը քիչ չէ նաեւ Էջմիածնում:
Գիտելիքի օրվան նվիրված եկեղեցական պատարագից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայտարարեց, որ ինքն անձամբ է հետեւում, որ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որակյալ դասավանդվի եւ արդյունքներն արդեն զգացնել են տալիս, քանի որ երիտասարդ-եկեղեցի կապն ամրանում է:
«Հետքը» Վեհափառից հետաքրքրվեց` եթե այդքան ամուր է այդ կապը, եւ եկեղեցին էլ ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդների հոգեւոր դաստիարակության հարցը, ինչու՞ հենց Մայր Աթոռից քիչ հեռու հոգեւորսության զոհ են դառնում բազմաթիվ քաղաքացիներ:
«Մենք փորձում ենք հնարավորինս զերծ պահել մեր զավակներին օտարամոտ աղանդավորական քարոզչություններից: Կարծում եմ, որ մեր հավատավոր զավակները իրենց հավատարմությունը նախանձախնդրորեն կպահեն իրենց հայրերի, սրբազան արժեքների նկատմամբ: Մեր ունեցած տվյալներով` աղանդավորներն աստիճանաբար նվազում են, թերեւս պարբերաբար օգնություն ստանալով արտերկրից, նրանք զորացնում են իրենց քարոզչությունը, բայց ուրախ ենք ասելու, որ իրապես աղանդավորական շարժումները նվազ արձագանք են գտնում մեր զավակների հոգիներում, որոնք ավելի են փարվում եկեղեցուն, սուրբ հավատին եւ հոգեւոր արժեքներին»:


Edited by Arpa, 01 September 2010 - 11:27 AM.


#2 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 01 September 2010 - 11:46 AM

Դէ թող կորեն էթան հենց իրենց «փրկեն»:

#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 20 September 2013 - 08:35 AM

Cults and Other Scum

Wolves in sheep’s clothing.

http://liferunners.org/files/2013/03/wolf-in-sheep-clothing.jpg

 

 

We have also seen where many of our friends here don’t know the difference between cults and denominations.

If you think this is a new phenomenon see what Erwand Otian wrote in his satirical parody in 1924-25 in his novel Armenian Diaspora/ «Հայ Տիասպորան»

It is amazing how, after all that trauma. Erwand kept his sense of humor.

http://www.yerakouyn.com/?p=39146

http://www.yerakouyn...ish_19-9-13.jpg

Աղանդաւորները Երուանդ Օտեանի Գրչի Տակ

Հատուած «Հայ Տիասպորա» գրքից Եթէ աղանդաւորական երեւոյթները յետխորհրդային Հայաստանում նոր են, ապա սփիւռքում դրանք եղել են սկզբից եւեթ, անգամ Մեծ եղեռնից առաջ՝ Կիլիկիայի ու Արեւմտեան Հայաստանի տարբեր բնակավայրերում: Դրանց անդրադարձել են մեր գրողներից շատերը, տարբեր յօդուածներում եւ հրապարակումներում ձաղկելով օտարամուտ այդ «վարդապետութիւններն» ու դրանց քարոզիչներին, որոնց զոհերից մեկն էլ հայ գրականութեան ամենաինքնատիպ ներկայացուցիչ Ինտրան էր՝ իր տխուր վախճանով: Գրողներից մի քանիսն էլ քարոզիչներին ու ժողովրդի մեջ նրանց թողած աւերներին անդրադարձել են գեղարուեստական երկերում՝ առաւելաբար կոմիկական իրավիճակներում, ինչպէս «սուրբ հոգով փրկուածները» Վահան Թոթովենցի «Կեանքը հին հռոմէական ճանապարհի վրայ» անմահ յուշագրութեան մեջ: Թեմային անդրադարձել է նաեւ մեր մեծ երգիծաբան Երուանդ Օտեանը 1924-1925 թթ.-ին Կահիրէի ռամկավարական «Արեւ» օրաթերթում որպէս թերթօն հրատարակած իր «Հայ տիասպորան» վէպում (առանձին գրքով հրատարակուել է 1999-ին՝ Երեւանի Գրականութեան եւ արուեստի թանգարանի կողմից, խմբագրութեամբ Հենրիկ Բախչինեանի) :

Ստորեւ՝ մի հատուած շուրջ 85 տարուայ վաղեմութեամբ այդ ստեղծագործութիւնից: Դէպքը տեղի է ունենում Բեյրութում, որն այդ ժամանակ մաս էր կազմում Մեծ Սիրիային: Օգտուելով նաւահանգստային այդ քաղաք ապաստանած Եղեռնից մազապուրծ հայերի աղքատ եւ անպաշտպան վիճակից, Օտեանի հերոսներից Եղբայր Բառնաբասը «աշխարհի վէրջի» սպառնալիքով փորձում է նրանց «դարձի» բերել, «Տէրոջ խօսքն» է քարոզում եւ… դրամ վաստակում, նախանձը շարժելով այս վէպում Օտեանի միւս հերոսների՝ Սեւ Կարոյի, Թոմիի եւ Թաթուլի, որոնք կեղծ տեռորիստներ

=====

Excerpt from the Novel.

 

«ԱԶԳ»

- Ասիկա իմ ընկերս է, Ռումանիայէն միասին եկած ենք… Սեւ Կարօ է անունը, թերեւս լսած ես:

- Կարծեմ թէ այդ անունը լսած եմ,- ըսաւ Թօմի բարեւելով:

- Իսկ միւս պարոնը հոս ճանչցանք,- շարունակեց Թաթուլ,- ի՞նչպէս է ձեր անունը:

- Եղբայր Բառնաբաս,- պատասխանեց անծանօթ երիտասարդը:

- Այո, հիմա յիշեցի,- գոչեց Թաթուլ ժպտելով,- եղբայր Բառնաբաս:

Այն, որ ինքզինք եղբայր Բառնաբաս կ’անուանէր, հազիւ 30-32 տարեկան, համակրելի դէմքով, խելացի աչքերով, խարտեաշ երիտասարդ մըն էր:

- Եղբայր Բառնաբասը,- շարունակեց Թաթուլ,- քարոզիչ է, Քրիստոսի մօտալուտ գալուստը կը պատմէ կոր եւ միեւնոյն ատեն աշխարհ ալ մօտ օրէն պիտի կործանի՝ կ’ըսէ կոր…

- Ո՞ւր է ձեր բուն տեղը,- հարցուց Թօմի՝ երիտասարդին դառնալով:

- Մեր բուն տեղը յայտնի չէ,- պատասխանեց երիտասարդը,- մեր գործերուն համեմատ կա՛մ երկինքի արքայութիւնը պիտի վայելենք եւ կա՛մ դժոխքի կրակին մէջ պիտի այրինք:

- Իմ հարցուցածս այդ չէ, հոս, Սուրիոյ մէջ ո՞ւր կը բնակիս, եղբայր Բառնաբաս:

- Որոշ տեղ մը չունիմ, կը պտտիմ, կը քարոզեմ, որովհետեւ ժամանակ պէտք չէ կորսնցել, նշանները մէջտեղ են, Քրիստոսի գալուստը մօտ է… պէտք է ամէնքս ալ պատրաստ ըլլանք, մեղքի մարդը մեր վրայէն թօթափենք:

- Եղբայր Բառնաբաս, ո՞ւրկէ եկար Բեյրութ,- հարցուց Թօմի:

- Հալէպէն կ’ուգամ եւ Զահլէ կ’երթամ եղբայրներուն եւ քոյրերուն քարոզելու:

- Գիրքեր, տետրակներ ալ ունի պայուսակին մէջ, մեզի տուաւ,- միջամտեց Թաթուլ:

Յետոյ երիտասարդին դառնալով՝ աւելցուց:

- Այս մեր բարեկամին ալ տուր, ան ալ իր մեղքերը քաւելու պէտք ունի:

- Չէ՛, չէ՛,- գոչեց Թօմի,- թող մնայ, ես գիրքի ու տետրակի տալիք դրամ չունիմ:

- Մենք Տէրոջ խօսքը դրամով չենք տար,- ըսաւ երիտասարդը,- ձրի կը բաժնենք:

- Այդ տարբեր:

Եւ ծրար մը գիրք, տետր, ամսաթերթ թխմեց Թօմիի ձեռքը:

Թօմի շնորհակալութեամբ առաւ ծրարը:

- Երբ դուք կարդաք, լմցունէք, ձեր բարեկամներուն տուէք, որ անոնք ալ կարդան ու փրկուին,- ըսաւ եղբայր Բառնաբաս:

- Այնպէ՛ս կ’ընեմ,- խոստացաւ Թօմի:

Բառնաբաս, որ արդէն մեկնելու պատրաստութիւնը տեսած էր, ծառան կանչեց, հաշիւը տեսաւ ու «մնաք բարով» ըսելով՝ մեկնեցաւ ընկերակցութեամբ ծառային, որուն հետ սիրալիր խօսակցութեան մը բռնուեցաւ:

Վայրկեան մը ետքը ծառան վերադարձաւ սուրճ բերելու համար Թօմիի:

- Կ՛երեւայ, որ այդ եղբայր Բառնաբասը առաջուց կը ճանչնաս,- ըսաւ Թաթուլ ծառային:

- Անշուշտ, հին ընկերներ ենք,- պատասխանեց ծառան,- միասին կամաւոր լեգէոնական եղած ենք:

- Վա՛յ,- գոչեց Թօմի,- ես ալ լեգէոնական եմ:

- Խաթրդ չի մնայ, բայց փախուկին մէկը կ’երեւայ կոր,- ըսաւ Թաթուլ:

- Կատարեալ շոշորդ մը,- աւելցուց Թօմի:

- Փախո՞ւկ մի, շոշո՞րդ մի… ի՛նչ կ’ըսէք, շունշանորդի հանած-վարածին մէկն է:

- Հապա այդ վերջնաշխարհի, Քրիստոսի գալուստին քարոզութիւննե՞րը…

- Ատոնք բոլոր խաղ են… ինք ամենէն աւելի կը խնդայ իր ըսածներուն վրայ:

- Այն ատեն ինչո՞ւ այդ քարոզութիւնը կ՛ընէ:

- Ի՞նչ ընէ խեղճը, շատ աշխատեցաւ, ասդին-անդին ինկաւ գործ մը գտնելու համար, կարելի չեղաւ, վերջապէս գնաց այդ ամերիկացիներուն դիմեց, ինքզինք ջերմ հաւատացեալ ցոյց տուաւ եւ յաջողեցաւ այդ քարոզիչի պաշտօնը ձեռք ձգել, հիմա հանգիստ կ’ապրի:

- Ուրեմն ամսականով վերջնաշխարհ կը քարոզէ, ըսաւ Թօմի:

- Հարկաւ, պատասխանեց ծառան, ամիսը 40 դոլար կ’առնէ, ճամբու ծախքերն ալ զատ… այդ ծախքերու հաշիւէն ալ ամիսը 20 սուրիական մը կը շինէ:

- Ծօ, ի՛նչ աղէկ գործ,- գոչեց Սեւ Կարօ,- ես այդչափ ամսականի փոխարէն մինակ Քրիստոսը չէ՝ Աստուածածինը ու Առաքեալնե՛րն ալ կը բերեմ աշխարհ:

- Եթէ յաջողի իր քարոզներով մէկը համոզել ու իրենց դարձնել, ատոր համար ալ զատ նուէր կը ստանայ,- բացատրեց ծառան:

- Համոզուող կ’ըլլա՞յ:

- Շատ, մանաւանդ երբ իր ստանալիք նուէրին կէսն ալ անոր խոստանայ:

- Ի՜նչ գործեր կան աշխարհի մէջ, որմէ տեղեկութիւն չունինք,- ըսաւ Թօմի:

- Մենք ալ զինքը պակասամիտ փախուկի մը տեղը դրինք:

- Մինչ խելացին ինք է, եւ ապուշը մենք ենք եղեր, իրեն պէս ուրիշ քարոզիչներ ալ կա՞ն:

- Շա՜տ,- պատասխանեց ծառան,- ութը-տասը հատ ես միայն կը ճանչնամ… բայց ամենէն վարպետորդին այս եղբայր Բառնաբասն է:

Ծառան դուրս ելաւ սենեակէն:

 



#4 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 20 September 2013 - 09:23 AM

Just as our better writers are sleeping in a deep dormant phase, in the arms of Morpheus** see what Puccini says in Turandot’s Nessun Dorma, No One Sleeps.

Should you wonder what a cult is, read the posts by our newly found self invited friend -MAN.

**Morpheus/Morphine;

http://en.wikipedia.org/wiki/Morpheus_(mythology)






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users