Jump to content


Photo

ANAK, GRIGOR and TRDAT


  • Please log in to reply
8 replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 23 October 2013 - 12:37 PM

ANAK, GRIGOR and TRDAT

ԱՆԱԿ ԳՐԻԳՈՐ եւ Տրդատ

I chose to air this here under CULTURE, as you can see it goes beyond, HISTORY, all the way to MYTHOLGY, as you can see the title of the article is ՎԷՊ- ՎԵՊ Novel, Legend, Myth ԱՌԱՍՊԵԼ

See where we spoke About Anak and shampur/skewer, metal wire/hot rod.,

I have a severe allergy of talking about furkish dolma and basturma. \osmanli

http://www.westmifflinmoritz.com/Mesopotamia_Folder/Web_Pictures_Mesopotamia/osman.jpg

http://hyefhttp://hyeforum.com/index.php?showtopic=55264&page=1&#entry310854orum.com/index.php?showtopic=55264&page=1&#entry310854

In time we will see who and what Anak, Grigor and Trdat are.

Did they speak Armenian?

Did Thaddeus and Bartholomew speak Armenian?

Which of the above languages did the natives understand?

In what language did they preach?

hebrew, Aramaic,Greek, Assyrian or Zimbabewan?

Were they Armenian?

Who are we kidding with this Apostolic Schmaspostolic myth?

Later about the name Grigor and others.

The below is taken from here where we saw how Anak was crowned with a Hot Khorovats Shampur.

http://hyeforum.com/index.php?showtopic=55264&page=1&#entry310854

http://armenianhouse.org/harutyunyan/07-persian-war-a.html

I am an idiot. I don’t know, where that the title uses the word ՎԵՊ.

We don’t know what they mean.

Do they mean the Armenian word ՎԷՊ (note the Է) as in novel, legend, myth ԱՌԱՍՊԵԼ or do they mean WEB as in WWW/ World Wide Web, as in cobweb woven by a spider. Սարդի Ոստայն Those clowns who don’t the difference between ՎԵՊ and ՎԷՊ. AYE  VEEP :oops: I WEEP.

We have the sound of the English W. It is (ո)ՒէԲ- as in the Armenian Ւ: equals the Latin U and the English W.

http://kgov.com/files/images/science/spiderandweb.jpg

spiderandweb.jpg

===

Prologue in a nutshell. Below we see how in Persia, the son of Sasan, Artashir treacherously kills the Parthian King Artavan. When Arshavir learns of the treacherous assassination he decides to punish the Armenians and Khosrov.the Armenian Arshakouni Dynasty .

He invites volunteers to go to Armenia and punish Khosrov and the nation. One of the volunteers was Anak.

I cannot decide how to abbreviate and where to cut the below. You be the judge.

 

 

«ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԵՊԸ

ԽՈՍՐՈՎ ՄԵԾ*

Պարսկաստանում Սասանի որդի Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը: Հայոց Արշակունի թագավորները, որոնք պարթև Արշակունիների տոհմակիցներն ու ազգականներն էին, չէին կարող անտարբերությամբ նայել կատարվող իրադարձություններին:

Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի: Խոսրովը նախ օգնություն է խնդրում Հռոմի Փիլիպոս կայսրից, ապա հավաքում աղվանից ու վրաց զորքերը, բացում Ալանաց1 ու Ճորա պահակի դռները հոների առաջ, հնարավորություն տալով այդ ռազմ.....and more hallucinations**:

**Our friend MAN is an expert in the art.

-----------------------------


Edited by Arpa, 23 October 2013 - 12:47 PM.


#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 24 October 2013 - 10:49 AM

http://armenianhouse.org/harutyunyan/07-persian-war-a.html

When King Khosrov was assassinated and his entire dynasty massacred, only one child was saved, Trdat, who was whisked away to Ani, Mazhak (Kesaria)and eventually to Rome.

 

Այդ ժամանակ մի մարդ կարողանամ է փրկել Խոսրով թագավորի որդիներից մեկին՝ Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, որին Արտավազդ Մանդակունին վերցնելով, փախցնում տանում է Հռոմ: Իսկ Խոսրովի դստերը՝ Խոսրովիդուխտին, Օտա Ամատունին վերցնում և ապահով թաքցնում է Անի ամրոցում, դառնալով նրա սնուցողը:

After many years in exile in Rome, where he had mde a namr for himself as a champion athlete and a brave warrior, he decided to go back to his homeland, Armenia, and assume his father’s realm and crown. On his way back he took in Mazhak, Grigor to accompany him.

Is Grigoe a native Armenian name? What was his birth name?

 

GRIGOR =From Greek name Grigorios (Latin Grigorius), which means "awake", "watcher". This name is used by almost all the Christian nations. In Armenia it is used in the forms: Grigorios, Grigoris, Grigores, Grigor. The latter is the most common from which the surname Grigoryan is formed. The short forms are Gokor, Gikor, Girkor, Giko, Grish etc.

ԳՐԻԳՈՐ =հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է “զգոն”, “արթուն”, “հսկող”: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիս,Գրիգորիոս, Գրիրորես,Գրիգոր ձևերով: Վերջին ձևն ավելի տարածված է. սրանից էլ կազմվում է շատ տարածված Գրիգորյան ազգանունը:Սրա փաղաքշական ձևերն են ՝ Գոքոր Գիրքոր,Գիքոր,Գիքո,Գրիշ և այլն:

TRDAT =From Parthian name Tirdat "given by Tir god". It is in use since heathen ages till now.

ՏՐԴԱՏ =պահլ.Tirdat անունից, որ նշանակում է “Տյուր աստծու տվածը”: Հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից և այժմ էլ կենդանի անուն է:

Let me ask again. Did Grigor, Trdat and the Apostles before them speak Armenian? What language did they speak? Greek, Latin or Pahlavi? Do we have any samples of Grigor’s writings? Remember that the Armenian did not become lingua franca until another 1-2 centuries , Mashtots’ time.

Also remember that Agathangelos wrote his History pursuant to Trdat’s request that he write the history of Christianity in Armenia.

 

ՏՐԴԱՏ ԵՎ ԳՐԻԳՈՐ*

Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով: Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի որդին է և ապրում է Հռոմում, գնում, գտնում է Տրղատին և կամավոր ծառայության մտնում նրա մոտ: Նա Տրդատից թաքցնում է իր ով լինելը, հնազանդությամբ սպասարկում է նրան, որպեսզի դրանով քավի իր հոր գործած հանցանքը:

Այդ ժամանակ Հռոմում Դիոկղետիանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին: Եվ երբ Տրդատը զգում է, որ Գրիգորը հետևում է քրիստոնեական ուսմունքին, սկսում է նրան նեղել, պատուհասել, զանազան տանջանքներ պատճառել, որպեսզի նա թողնի քրիստոնեությունը և հետևի հեթանոս աստվածների պաշտամունքին:

1 Աշոցքը գավառ էր Այրարատ նահանգում, համապատասխանում է այժմյան Հայկ. ՍՍՀ Ղուկասյանի շրջանին:

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»:

[էջ 86]Երբ Տրդատը հռոմեական զորքով վերադառնում է Հայաստան, նրա հետ Հայաստան է գալիս նաև Գրիգորը: Իր թագավորության առաջին տարում Տրդատը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր մատուցում: Զոհաբերությունից հետո արքայական շքախումբը իջնում, տեղավորվում է Գայլ գետի ափին պատրաստված արքայական վրանում, ուր թագավորին ընթրիք են մատուցում:

Երբ Տրդատը գինովանում է, հրաման է տալիս Գրիգորին, որպեսզի նա պսակներ ու ծառերի թավ ճյուղեր տանի և նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին: Գրիգորը կտրուկ մերժում է արքայի հրամանը: Այնժամ Տրդատը դիմում է Գրիգորին.

— Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար, մեզ հետ համակերպվեցիր: Արդ, ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն աստծոն, որին ես չեմ պաշտում:

Տրդատի հրամանով Գրիգորին այդ օրն առնում են հսկողության տակ, իսկ հաջորդ օրն առավոտյան կանչել է տալիս Գրիգորին իր մոտ և ասում.

— Այսքան տարի ես քեզ ճանաչում եմ՝ դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ. ես գոհ էի քեզանից ու մտադիր էի քեզ պահել: Այժմ ինչո՞ւ իմ կամքը չես կատարում:

— Աստված հրամայել է, որ ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին, իսկ աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ, — պատասխանում է Գրիգորը:

— Գիտցիր, — ասում է Տրդատը, — որ դու կորցրեցիր այն վաստակը, որ ձեռք էիր բերել ինձ մոտ և որին ես եմ վկա եղել: Արդ, այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն՝ անարգանք, պաշտոնի փոխարեն՝ բանտ ու կապանք և մահ կտամ, եթե հանձն չառնես աստվածներին պաշտամունք մատուցել: Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կեցուցիչը, որին բոլոր թագավորներն են պաշտում, և հատկապես Հունաց թագավորը: Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը՝ մեծ, արի Արամազդի:

Գրիգորը ճարտարախոսությամբ դարձյալ մերժում է արքայի պահանջը: Տրդատը նորից է փորձում հորդորել Գրիգորին՝ հետ կանգնելու իր նոր դավանանքից, սակայն ապարդյուն: Այնժամ Տրդատը հրամայում է Գրիգորի ձեռները հետևից կապել, բերանին բերանակապ դնել, մեջքին մի մեծ կտոր աղաքար դնել, կրծքին գելարան1 կապել և գելարանի կապերից պարաններ գցելով՝ գլխիվայր կախել ապարանքի բարձր տանիքից: Այդպես յոթ օր Գրիգորը մնում է գլխիվայր կախված: Յոթ օրից հետո թագավորը հրաման է տալիս արձակել կապանքները և Գրիգորին բերել իր մոտ: Գրիգորը արքայի առաջ դարձյալ մնում է անհողդողդ իր հավատի մեջ: Տրդատը քանիցս մեկը մյուսից ծանր մարմնական պատիժների ու չարչարանքների է ենթարկում Գրիգորին, բայց նա միշտ մնում է տոկուն:

Երբ բոլոր տանջանքներն ու պատիժներն ապարդյուն են անցնում, հայոց նախարարներից մեկը՝ Տաճատը, մոտենում է Տրդատին և հայտնում.

— Դա որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին, և խավար բերեց Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը: Արդ, դա արժանի չէ ապրելու, քանի որ վրիժապարտի որդի է:

Տրդատը երբ իմանում է, որ Գրիգորը պարթև Անակի որդին է, անմիջապես հրամայում է կապել ոտքերը, ձեռներն ու պարանոցը և տանել Արտաշատ քաղաքի բերդի դղյակը, իջեցնել ստորգետնյա բանտը՝ Խոր Վիրապը, որպեսզի այդ խորությունից չկարողանա դուրս գալ և այնտեղ էլ մահանա:

Այդտեղից Տրդատը շարժվում, գնում է Այրարատ գավառի իր ձմեռանոցը՝ Վաղարշապատ:

Գրիգորը Խոր Վիրապում մնում է տասներեք տարի**: Այդ տարիների ընթացքում մի այրիկին, որ բնակվում էր բանտի բերդում, երազում հրաման է ստանում՝ օրական մի այրի կին նկանակ2 հաց տանել և գցել Խոր Վիրապ: Գրիգորն այս այրի կնոջ նետած հացով խոր Վիրապում ապրում է ամբողջ տասներեք տարի:**

1 Պատժի գործիք, որի միջոցով պոկում, ոլորելով սեղմում, ճնշում էին պատժվողին:

2 Հացի կլորավուն տեսակ, բոքոն, բլիթ:***

===

: ** Note that it was only 13 years, not the magical 40 qarsoun.

*** Բոքոն, Տես ԲՈԳ, մի տեսակ վաիրի բոյս, օձի սխտոր:

Բլիթ Մի տեսակ կակուղ հաց, նման անականջի բլթակին/ ear lobe.

From the Dictionary of Synonyms., Homanishneri Bararan.

ԲԼԻԹ- Կարկանդակ, բոկեղ, պաղատիտ, թվիկ, փիփիլ



#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 25 October 2013 - 09:57 AM

When we wrote that Hripsimeh is from Greek , see

7. Greek; Anastas, Ghevond, Vasil, Gevorg, Grigor, Kirakos, Hripsimeh, Stepan.[/quote[

Stormig questioned its Greek origin.

http://hyeforum.com/index.php?showtopic=7991&page=1&#entry74724

I am not sure if the following is Greek etymology or just interpretaions.

We have an allergy to words and names beginning with the letter R, just as Rome becomes Hrom, and Ruben becomes Urben and Russ becomes Uruss. The reason why we write monosyllabic Russ as Russ-ner, from U-Russ.

http://armenian.name/index.php?a=index&d=2

http://armenian.name/index.php?a=index&d=4

Է please, not Ե . Armenian words do not end in Ե. It ends in Է because it is meant to sound somewhere between Alpha and Eta, A an E, like the Latin A as in the English “bad/bed”. Like Գէտ knowledge becomes Գիտանք/ Գիտեմ, but Գետ /river does not.

[quote]ՀՌԻՓՍԻՄԷ =այս անունն առաջին անգամ հիշատակվում է Ագաթանգեղոս պատմիչը: Ըստ Երեմիայի՝ նշանակում է “մեծ խորհուրդ” կամ “ցանկալի”: Այն հանգամանքը, որ ժողովուրդը դարձրել է Հոռոմսիմ, հարկադրում է մտածել, որ անպայման Հռոմ բառի հետ է կապվում ինքը՝ Հռիփսիմե կույսը, որի տաճարը ցայսօր կանգուն է Էջմիածնում, հռոմեացի էր :Հռիփսիմե անունը չափազանց տարածված է ժողովրդի մեջ: Սրա փաղաքշական և կրճատ ձևերն են՝ Հռիփսիկ, Հռիփ:

HRIPSIMEH =The historian Agatangeghos first mentioned this name. According to Yeremia it means "great advice" or "desirable". The coll. form of this name Horomsim makes possible the connection of it with Hrom "Rome"(St. Hripsimeh whose temple is in Echmiadzin was from Rome). It is a spread name. The short forms are Hripsik, Hrip[/quote].

http://onomast.com/name/29836/Rhipsime

I am not sure if the following is Greek etymology or just interpretaions.

[quote]Rhipsime=Armenian (Հռիփսիմէ) from Greek [hresimos] "authoritative, prestigious, competent, established, magisterial, excathedral, grave, credible, honest"

http://en.wikipedia.org/wiki/Rhipsime

Getting back to the main theme.

Was Agathangelos a true historian, in the true scientific sense of the word, or was he mythologist, propagandist?

======

ՏՐԴԱՏ ԵՒ ՀՌԻՓՍԻՄԷ*

Տրդատը զգուշանալով քրիստոնեության ուսմունքի հետևորդներից, հրովարտակ է արձակում իր իշխանությանը ենթակա բոլոր երկրների մեծամեծներին, իշխաններին, նախարարներին, գործակալներին, բոլոր մարդկանց: Հրովարտակն սկսվում էր այսպես.

«Թող ողջո՜ւյն և խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ, առատ լիություն՝ արի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ տիկնոջից, քաջություն հասնի ձեզ ու ամենայն Հայոց աշխարհիս՝ քաջն Վահագնից: Թող հունաց իմաստությունը հասնի կայսերական դաստակերտիդ և հոգատարություն լինի մեր դիցախառն պարթևներից, թագավորների փառքից և քաջ նախնիներից»:

Այնուհետև հրովարտակի մեջ նշվում էր, որ երկիրը շեն ու լի, աստվածների պաշտամունքի կարգերն ու թագավորական օրենքները, երկրի խաղաղությունն ու անվտանգությունը ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է առավել զորացնել աստվածների պաշտամունքն ու պատվել նրանց զոհերով, դաժան ու անխնա պայքար մղել բոլոր նրանց դեմ, ովքեր կհանդգնեն անպատվել աստվածներին կամ տարածել իրենց նոր՝ քրիստոնեական կրոնը:

Առանձնապես պատվիրում էր հայտնաբերել այդ նոր կրոնի հետևորդներին, պատժել, նրանց հայտնաբերողներին խոստանալով արքունի պարգևների ու շնորհների արժանացնել:

Այդ օրերին Հռոմի Դիոկղետիանոս կայսրը կամենում է ամուսնանալ: Նա նկարիչներ է ուղարկում իր տերության տարբեր կողմերը՝ նկարելու բոլոր գեղեցիկ կանանց և ներկայացնելու իրեն, որին ինքը հավանի, նրա հետ էլ ամուսնանա:

Նկարիչները գալիս են Հռոմ քաղաքը և լեռներում մեկուսացած մի գաղտնի կուսանոց են գտնում, ուր ժուժկալ կյանքով ապրում ու աղոթում էր քրիստոնյա կույսերի մի բազմություն: Կույսերի գլխավորն էր Գայանե անունով մի պարկեշտ կին, որի սաներից էր արքայական տոհմից սերող, ժամանակի նշանավոր մարդկանցից մեկի դուստր, չքնաղ գեղեցկության տեր Հռիփսիմեն:

Նկարիչները գալիս, բռնությամբ մտնում են կուսանոցը և շլանում Հռիփսիմեի սքանչելի գեղեցկությամբ: Նրանք իսկույն Հռիփսիմեին նույնությամբ նկարում են տախտակի վրա և տանում, ներկայացնում են թագավորին: Դիոկղետիանոսը հիանում է Հռիփսիմեի նկարով, լցվում տռփանքի կատաղի ցանկությամբ և անմիջապես հարսանիքի պատրաստություն տեսնում: Նա շտապ պատգամավորներ ու պատվիրակներ է ուղարկում բոլոր երկրները, որպեսզի ամենքը իրենց օժիտներով ու ընծաներով գան ներկայանան արքայական մեծ հարսանիքին:

Կույսերն իմանալով կայսեր մտադրությունը՝ Գայանեի գլխավորությամբ փախչում են Հռոմից և երկար ճանապարհ կտրելով, գալիս հասնում են Հայոց երկիրը: Նրանք գալիս ապաստանում են արքայանիստ Վաղարշապատի այգիների հնձաններում, ապրում՝ քաղաքում իրենց ունեցվածքը վաճառելով: Կույսերից մեկը, որ գիտեր ապակեգործության արհեստը, ապակյա ուլունքներ էր պատրաստում, վաճառում, ապահովում իրենց օրական ապրուստը:

-------------------------------------

1 Ներքևում դրվում է հին հայերեն բնագիրը.

«Իբրև զսէգն Տրդատ, որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, և ցամաքեցոյց իսկ ի սիգալն իւրում զտրձանս ծովուց»:

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»:

[էջ 88]

Կույսերի անակնկալ փախուստը մեծ տագնապ է բարձրացնում ամբողջ հունա–հռոմեական աշխարհում: Նրանց սկսում են լարված որոնել ամենուրեք: Դիոկղետիանոսը հրովարտակ է հղում Մեծ Հայքի թագավոր Տրդատին, խնդրելով անմիջապես գտնել Հայոց աշխարհ փախած կույսերին, բոլորին չարաչար մահվան արժանացնել, բացի Հռիփսիմեից:

«Այդ խաբված չքնաղագեղ կույսին այստեղ ինձ ուղարկիր: Իսկ եթե նրա գեղեցկությունը քեզ հաճո թվա, այդտեղ մոտդ կպահես, քանզի նրա նմանը երբեք չգտնվեց մեր Հունաց աշխարհում»,— գրում էր Դիոկղետիանոսը Տրդատին: Տրդատն անմիջապես սկսում է որոնումները Հայոց աշխարհի բոլոր կողմերում: Փակում են ու հսկում բոլոր գավառների մուտքերը, ճանապարհները, քաղաքների պողոտաները: Կույսերի հետքերը, սակայն, շուտով հայտնաբերվում են: Մեկը, որ տեսել էր նրանց, հայտնում է, որ նրանք թաքնված են Վաղարշապատի այգեստանների հնձաններում:

Անմիջապես հանձնարարվում է հետևակ զորքի մի վաշտի՝ շրջապատել հնձանները և կույսերին առայժմ արգելափակել այդտեղ: Երկու օր շարունակ կույսերը մնում են հնձաններում՝ զինվորներով վահանափակ շրջապատված: Երկու օր անց Հռիփսիմեի պարկեշտության ու չքնաղ գեղեցկության համբավը հռչակվում է բազմամբոխ հրապարակներում ու տարածվում: Նրա գեղեցկությունը տեսնելու համար հնձանների մոտ գալիս ու կիտվում է խուռներամ բազմություն: Խառնիճաղանջ ամբոխին են միանում նախարարները, ավագանու մեծամեծները, ազնվական մարդիկ, թույլ տալով ցոփ ու վավաշոտ արտահայտություններ կույսերի հասցեին:

Երբ կույսերը լսում են դրանք, ողբաձայն ողբում են իրենց աստծուն՝ փրկելու իրենց զազրելի հեթանոսների անօրեն պղծությունից: Նրանք ծածկելով իրենց երեսները, ընկնում են գետին, պառկում, ամաչելով լկտի ականատեսներից:

Տրդատին իր մտերիմ ականատեսները պատմում են Հռիփսիմեի աննման գեղեցկության մասին: Մյուս օրը առավոտյան, այգաբացից առաջ, Տրդատը հրամայում է Հռիփսիմեին արքունիք բերել, իսկ Գայանեին մնացած կույսերի հետ թողնել հնձաններում:

Արքունիքից շտապ ոսկեպատ գահավորակներ են բերում, սպասավորներով հանդերձ, հասցնում քաղաքից դուրս գտնվող հնձանի դուռը: Բերում են նաև ազնիվ, գեղեցիկ, փափուկ ու պայծառ հանդերձներ, ընտիր արզուզարդ, որպեսզի Հռիփսիմեն հագնի դրանք, զարդարվի, շուքով ու պատվով քաղաք մտնի և ներկայանա թագավորին: Թագավորը թեպետ չէր տեսել Հռիփսիմեին, բայց ասածներից գիտեր նրա վայելուչ գեղեցկության մասին և որոշել էր կնության առնել նրան:

[էջ 89]

Գայանեն երբ տեսնում է արքայական այս շքեղ պատրաստությունը, աղերսում է Հոիփսիմեին, հեթանոսական այդ շուքից չգայթակղվել և հավատարիմ մնալ իր հավատին:

Իսկ դրսում ամբոխվել էր արքունի սպասավորների, նախարարների, ավագանու, մեծամեծերի բազմությունը, որ եկել էր Հոիփսիմեին պատիվ տալու, արքունիք ուղեկցելու, Տրդատ թագավորին կնության տանելու և հայոց տիկնության արժանացնելու համար:

Հռիփսիմեն աղոթում է և ամբողջ հոգով վճռում հրաժարվել իրեն մատուցվող այդ բոլոր պատիվներից:

Երբ Տրդատին հայտնում են Հռիփսիմեի մերժման մասին, թագավորը կարգագրում է.

— Քանի որ չկամեցավ գալ իր կամքով, պատվով, շքեղությամբ, թող բռնությամբ բերեն մինչև ապարանքս և ներս բերեն արքունի սենյակ:

Թագավորի սպասավորները գալիս, Հոիփսիմեին բռնությամբ հանում են հնձանից, մերթ բարձրացրած, մերթ քարշ տալով տանում են դեպի պալատ: Իսկ ամբոխը, որ հետևում էր Հռիփսիմեին, փողեր էր հնչեցնում, աղմկում, գոռում, գոչում էր, երկիր թնդացնում:

Սպասավորները Հռիփսիմեին տանում, մտցնում են թագավորի ապարանքը, փակում արքունի սենյակում:

Հռիփսիմեն սկսում է աղոթել և փրկություն հայցել աստծուց: Այդ միջոցին ներս է մտնում Տրսատը, իսկ ապարանքից դուրս, փողոցներում մարդիկ խռնված՝ սկսում են երգել ու պարել, վազել ու թռչկոտել. մի մասը լցվում է բերդը, մյուսը՝ քաղաքում պատրաստվում է հարսանեկան խնջույքի, երգի ու պարի:

Թագավորը ներս մտնելով, փորձում է բռնությամբ տիրանալ գեղեցկուհուն: Հռիփսիմեն իր պատիվը փրկելու ներքին մղումից զորացած՝ մաքառում է Հունաց աշխարհում օլիմպիական խաղերում մարտնչած, բազում կռիվներում միշտ հաղթանակած հզոր ու հաղթանդամ Տրդատի դեմ: Այդ անհավասար մաքառումը տևում է մոտ յոթ ժամ, ցերեկվա ժամը երեքից մինչև երեկոյան տասը և ավարտվում Հռիփսիմեի կատարյալ հաղթանակով: Հռիփսիմեն չի հանձնվում, իսկ Տրդատը մարտնչելուց հոգնում է, թուլանում: Պարտված թագավորը դուրս է գալիս սենյակից և վիզը պարան գցած՝ բերել է տալիս Գայանեին, կանգնեցնում սենյակի դռանը, ինքը մտնում ներս և սպասավորներին պատվիրում, որ ստիպեն չհրապուրվող Գայանեին՝ դրսից դիմել սենյակում գտնվող Հռիփսիմեին, կատարելու թագավորի կամքը, որպեսզի իրենք փրկվեն:

Գայանեն հանձն է առնում խոսել իր սանի հետ: Նա մոտենում է դռանը, դիմում ներսում գտնվող Հռիփսիմեին.

— Որդյակ, Քրիստոսը քեզ պղծությունից թող հեռու պահի և զորավիգ լինի, աստծո կենաց ժառանգությունից դուրս չգաս՝ ժառանգելու այս անցավոր աշխարհը, որը ոչինչ է, այսօր կա և վաղը կկորչի:

Երբ սպասավորները լսում են, թե ինչ խրատ է տալիս նա իր սանին, քարեր են բերում, խփում Գայանեի բերանին, ատամները թափում, ստիպում, որ նա հորդորի Հռիփսիմեին թագավորի կամքը կատարելու:

Համառ ու անզիջում Գայանեն դարձյալ նույն կարգի խրատներ ու հուսադրական խոսքեր է դռան արանքից շշնջում իր սանին: Նրան դռան մոտից հեռացնում են, բերանը քարերով ջարդում, սակայն նա մնում է անկոտրում:

Իսկ սենյակի ներսում շարունակվում էր պայքարը Տրդատի և Հռիփսիմեի միջև: Պայքարը տևում է առավոտից մինչև գիշերվա առաջին ժամը: Կամքով արիացած աղջիկը ուժեղ հարվածներ տեղալով թագավորի վրա, նրան պարտության է մատնում: Տրդատը հոգնած ու թուլացած վայր է ընկնում: Զայրացած Հռիփսիմեն թուլացած թագավորին մերկացնում է հանդերձներից, ամոթալի վիճակում թողնում նրան ընկած և հեռանում:

Հռիփսիմեն թափով բաց է անում սենյակի դռները, գզգզված ու պատառոտված զգեստներով դուրս է գալիս սենյակից, ճեղքում ամբոխը, անցնում քաղաքի միջով, դուրս է ելնում քաղաքի արևելյան կողմի Արեգ դռնից, գնում հնձանում գտնվող իրենց կացարանը, ընկերուհիներին ավետում իր հաղթանակը, ապա անցնում գնում քաղաքից հեռու հյուսիս-արևելքում գտնվող մի ավազուտ սարավանդ, որի կողքով անցնում էր Արտաշատ տանող ճանապարհը: Այստեղ նա ծնկի է իջնում և սկսում աղոթել:

[էջ 90]

Մինչ Հռիփսիմեն ծնկաչոք աղոթում էր, գիշերով վրա են հասնում թագավորի իշխանները, դահճապետը՝ դահիճների հետ միասին, վառված ջահերը ձեռներին պահած: Դահիճներն իսկույն մոտենում են Հռիփսիմեին, ձեռները հետևը կապում, լեզուն կտրում, ապա վրայից հանում գզգզված հանդերձները, գետնին չորս ցից խփում, երկուսը՝ ոտքերից, երկուսը՝ ձեռներից կապում, պրկում ցցերի վրա, ջահերը մոտեցնում, այրում են մարմինը հրով, գոգը քարեր լցնում, մաս-մաս կտրատում և ասում.

— Ով որ հանդգնի թագավորների հրամաններն անարգել և արհամարհել, այս ձևով կոչնչացվի:

Կույսերի հետ Վաղարշապատ էին եկել նաև այլ քրիստոնյաներ՝ շուրջ յոթանասուն կանայք և տղամարդիկ: Նրանց մի մասը իմանալով Հռիփսիմեի նահատակության լուրը, գիշերով գալիս են հավաքելու և թաղելու նրա մարմնի մասերը: Հանդիպելով ղահիճներին՝ բոլորն էլ սրի են քաշվում: Իսկ Տրդատը, մոռացած իր նվաստացումն ու պարտությունը, Հռիփսիմեի գեղեցկության սիրով վառված, իր արքունի առանձնասենյակում տխուր սգում էր աղջկա մահը:

Վաղ առավոտյան թագավորի մոտ է գալիս դահճապետը, Գայանեի սպանության հրամանը ստանալու: Տրդատը իր սիրո վշտից մոռացած, որ Հռիփսիմեն սպանված է, տակավին մտորում էր Հռիփսիմեին համոզելու և իր մոտ բերելու մասին, երբ դահճապետը ազդարարում է.

— Այդպես կկորչեն քո բոլոր թշնամիները, արքա, որոնք աստվածներին և ձեր՝ թագավորներիդ, հրամանը կանարգեն: Սակայն կա դեռ այն կախարդը, որն ապականելով կորցրեց չքնաղագեղ աղջկան:

Թագավորը երբ նորից է իմանում, որ գեղեցկուհի Հռիփսիմեն մեռած է, դարձյալ տխրում է, իջնում գահից, նստում գետնին և սկսում լալ ու ողբալ գեղեցկուհու կորուստը: Ապա իրեն հավաքելով ոտքի է կանգնում և արձակում Գայանեի մահվան հրամանը: Թագավորը կարգադրում է նաև Գայանեի լեզուն ծոծրակից հանել և ապա սպանել, քանզի համարձակվել էր նա իր վնասակար խրատներով կորստյան մատնել այնպիսի կույսի, որը մարդկանց մեջ օժտված էր աստվածների գեղեցկությամբ: Իսկ նա իր խրատներով անշնորհակալ գտնվեց աստվածների հանդեպ, որոնք Հռիփսիմեին գեղեցկություն էին շնորհել:

Դահճապետը պալատից դուրս գալով, կարգադրում է շղթայակապ անել Գայանեին իր երկու ընկերուհիների հետ միասին և տանել քաղաքից դուրս, հանել հարավային դռնից դեպի Մեծամորի կամուրջը տանող ճանապարհի մոտ գտնվող ճահճուտը, որտեղ ըստ սովորության, սպանում էին բոլոր մահապարտներին:

Քաղաքի շուրջը պտտվող խրամ փոսի մոտ յուրաքանչյուրի համար չորս ցից է տնկել տալիս, մերկացնում կույսերին, պրկում ցցերի վրա, լեզուները ծոծրակներից հանում, մորթազերծ անելով՝ գլուխները կտրում: Այնուհետև դահճապետը սրի է քաշում նաև կույսերի հետ Հռոմից եկած մնացած քրիստոնյաներին:

====

PS. How is it that we claim to be Christians as preached by Thaddeus and Bartholomew, when above we read that it was brought by Roman Virgins like Rhipsimeh and Gayaneh?

ԳԱՅԱՆԷ /Գայիանէ / =լատ. Gaianus անվան իգական ձևն է :Հնում հայերի մեջ այդ անունով հայտնի էր միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում:Եկել է 4-րդ դարից, այժմ տարածված անուն է:

GAYANEH(Gayianeh) =Is the female variant of the Latin name Gaianus. There was St. Gayaneh in Arm whose temple still exists in Echmiadzin. As a name it appeared in IV c. and is used till now.

-----

Gāiānus, Gāiāna, Gāiānum (Cāiānus, Cāiāna, Cāiānum)

Gaius the emperor Gaius Caligula of or belonging to Caligula

 

 

 

 

 

 



#4 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 25 October 2013 - 02:42 PM

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Moses_of_Chorene_CloseUp.jpg/75px-Moses_of_Chorene_CloseUp.jpg

75px-Moses_of_Chorene_CloseUp.jpg

Wr will take another break to see Who, What and When Aganthagelos was. On the surface we are made to believe that he in fact lived and was an eyewitness before the year 300 AD, a contemporary Of King Trdat, i.e before the much touted 301, the year ehen Christianity became the State Religion..

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A3%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD

Here we see an argument about the dates of his existence and activity.

[quote]Ագաթանգեղոս (Iv-րդ կամ V-րդ դար) հայ գրականության Ոսկեդարի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով):

Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի, նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբար (հունարեն` αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր):[/quote]

And here we see a debate about his name. Ws it in fact a personal Name or a Title.

http://hy.radiovaticana.va/news/2012/02/01/%D5%A7%D5%BB_%D5%B4%D5%A8_%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D5%B6%D5%A7%D5%B6%D6%89%D5%A1%D5%A3%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD/arm-559474

[quote]ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒՄԵՆ: ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ
Չորրորդ դարու մեր առաջին հեղինակն է Ագաթանգեղոս` որ անուն մը ըլլալէ աւելի, կը թուի ըլլալ տիտղոս մը տրուած հայկական պատմութեան առաջին ձեռնարկողին: Յունարէն լեզուով, Ագաթա-անկելոս կը նշանակէ բարի հրեշտակ: Իսկ այս փաղաքշական անունը կրող անձը անձնական քարտուղարն էր Տրդատ թագաւորին` որ զինք հետը բերած էր Հռոմէն: Ուստի ազգով Հռովմայեցի էր եւ պաշտօն ունէր գրի առնելու ամէն ինչ որ կը պատահէր հայ արքունիքէն ներս: Ան կը խօսէր լատիներէն եւ յունարէն ու իր պատմութեան գիրքը գրեց յունարէն լեզուով որ այդ դարերուն ընդհանուր լեզուն էր եւ ամենուրեք կը խօսուէր: Վերջն է որ պատմութիւնը թարգմանուեցաւ հայերէնի` գրերու գիւտէն ետք:
Իրմէ վերջ եկող բոլոր հեղինակները մեծ գովասանքով կը խօսին իր մասին. Հռոմայ մէջ ծնած ու դաստիարակուած հանճար մըն է կ՚ըսէ Խորենացին. յաջող քարտուղար Տրդատայ կը կոչէ զինք Զենոբ Գլակ. այր բանիբուն գիտութեամբ եւ լի ամենայն հրահանգիւ` ստուգաբան ի կարգադրութիւն ճառից կ՚ըսէ իր մասին Ղազար Փարպեցին: Ագաթանգեղոս նախ կը հաւաքէ իրմէ առաջ ասդին անդին գրուած պատմութիւնները հայ ժողովուրդին ու անոնք ի մի կը համախմբէ. ապա կը պատմէ Տրդատի կեանքն ու պատերամները` ինչպէս նաեւ Հայաստանի դարձը Ս. Գրիգոր Լուսաւորչի քարոզութեամբ: Կը պատմուի թէ նոյնիսկ Պարսից Շապուհ թագաւորը կը խնդրէ որ իր լեզուով թարգմանուի գրութիւնը եւ զայն կարդալէ ետք` կը համբուրէ գիրքը եւ մեծամեծ գովեստներ կը հիւսէ գրողի մասին:Մեր ձեռքը հասած ձեռագրերուն մէջ կայ նաեւ յունարէն ը…[/quote..]


Edited by Arpa, 25 October 2013 - 02:47 PM.


#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 October 2013 - 09:05 AM

Trdat and Grigor Destroy Pagan Temples.

 

 

ՏՐԴԱՏՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՄԵՀՅԱՆՆԵՐԸ*

Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին աստվածների բագիններն ու մեհյանները:

Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին:
Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ: Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են: Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, փախչում լցվում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը: Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը: Բայց մեհյանը հարձակվողների ճնշման տակ կործանվում է, կրակի մատնվում, ավերվում: Այնտեղ ամբարված գանձերը բաժանում են աղքատներին, տառապյալներին և չքավորներին: Այնուհետև Գրիգորը Տրդատի հետ միասին զորքով գնում է Դարանաղյաց գավառը1: Այստեղ Թորդան գյուղում էր գտնվում սպիտակափառ Բարշամինա աստծո մեհյանը: Նախ կործանում են մեհյանը, փշրում աստծո արձանը, կուտակված գանձերը, ոսկին ու արծաթը ավարի են մատնում և բաժանում աղքատներին: Իսկ գյուղը իր բոլոր դաստակերտներով ու կալվածքներով նվիրում են եկեղեցուն, գավառի բնակիչներին քարոզում նոր կրոնի վարդապետությունը:

Թագավորն ու Գրիգորը Թորդանից անցնում են Անի ամրոցը, ուր ամփոփված էին հայոց թագավորների գերեզմաններն ու գանձերը: Այստեղ էր գտնվում նաև աստվածների հայր Արամազդի բագինը: Նրանք ավերում են այն, տեղում խաչ կանգնեցնում, իսկ ավանն իր ամրություններով հանդերձ նվիրում եկեղեցուն:
Այստեղից Տրդատն ու Գրիգորը անցնում են սահմանակից Եկեղյաց գավառը, որտեղ գտնվում էին հայոց թագավորների բուն պաշտամունքի վայրերը: Դրանցից գլխավորը Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանն էր, որը վահանավոր զինվորներով պահպանում էին քրմերը՝ ընդդեմ

------------------------------

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»:

1 Գտնվում է Բարձր Հայքում, Եփրատ գետի հովտում՝ Երզնկայից հարավ-արևմուտք:արքունի զորքի: Սակայն նրանց դիմադրությունը շուտով կոտրվում է, տաճարի բարձրաբերձ պարիսպները կործանվում են և հարթեցվում: Գրիգորը թագավորով հանդերձ և զորքի օժանդակությամբ փշրում են Անահիտ դիցուհու ոսկյա արձանը, քանդում տաճարը, ոսկին ու արծաթր ավարի մատնում: Ապա այնտեղից Գայլ գետի վրայով անցնում են Թիլ ավանը, ուր գտնվում էր Արամազդի դուստր Նանեի մեհյանը: Զույգ մեհյանների գանձերը ավարի ենթարկելով, կալվածքներն ամբողջությամբ նվիրում են եկեղեցուն:

Այնուհետև Գրիգորն ու Տրդատը զորքով անցնում են Դերջան գավառը, քարոզելու նոր կրոնի սկզբունքներն ու դարձի բերելու տեղի հայ հեթանոս բնակչությանը: Բագահառիջ գյուղում գտնվող Արամազդի որդի Միհրի մեհյանը հիմքից քանդում են, կուտակված գանձերը ավարի մատնում և աղքատներին բաժանում, իսկ կալվածքները նվիրում եկեղեցուն:

Հեթանոսական մեհյանները քանդելուց, դրանց տեղերում խաչեր տնկելուց հետո, թագավորն ու Գրիգորը վերադառնում են Վաղարշապատ: Տրդատն այստեղ իր կին Աշխեն տիկնոջ և քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման է տալիս իր բոլոր զորքերին, իրենց զորահրամանատարներով միատեղ ժողովի հավաքվել: Երբ բոլոր զորքերը իրենց իշխանների, զորապետների և բոլոր նշանավոր մարդկանց հետ ներկայանում են թագավորին, վերջինս բոլորի հետ խորհրդակցելով, առաջարկում է Գրիգորին դարձնել հոգևոր հովիվ, այսինքն՝ կրոնական առաջնորդ, որպեսզի ժողովրդին քրիստոնյա դարձնի և մկրտի: Գրիգորը մերժում է թագավորի առաջարկը, առարկելով թե՝

— Չեմ կարող համբերել, դիմանալ անչափ բարձրությանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդության պատիվը՝ միջնորդ դառնալու աստծո և մարդկանց միջև: Լավ կանեք, եթե ուրիշ արժանի մարդ գտնեք:

Տրդատին ու Գրիգորին տեսիլ է երևում և պարտավորեցնում է Գրիգորին՝ ստանձնելու քահանայապետության պաշտոնը: Գրիգորը համաձայնում է: Այնժամ Տրդատը հավաքում է Հայոց աշխարհի 16 գլխավոր նախարարներին ու կուսակալներին և հատուկ հրովարտակով Գրիգորի հետ ուղարկում Կեսարիա քաղաքը, Գրիգորին Հայոց աշխարհի քահանայապետ օծելու համար:

Իշխաններն ու կուսակալները կազմ ու պատրաստ, իրենց հետ վերցնում են տարբեր ընծաներ՝ ոսկի ու արծաթ, ձիեր ու ջորիներ, զանազան շքեղ հանդերձներ, Գրիգորին նստեցնում են սպիտակ ջորիներ լծած արքունական ոսկեպատ կառքը, իրենք էլ նստում են կառքեր կամ երիվարներ, յուրաքանչյուրն իր զորագնդով, զինանշաններով Վաղարշապատից մեկնում են Հունաց կողմերը: Ճանապարհին, տարբեր քաղաքներում ու ավաններում նրանց դիմավորում են մեծ ցնծությամբ ու ուրախությամբ, բազում պատիվների ու հյուրասիրության արժանացնում:

Այսպիսի հարգով ու պատվով նրանք հասնում են Կեսարիա, ներկայանում Ղևոնդիոս կաթողիկոսին, հանձնում Տրդատի հրովարտակն ու ընծաները: Ղևոնդիոսն ու մյուս քահանայապետները մեծ սիրով ու ուրախությամբ են ընդունում հայոց պատվիրակությանը, պատշաճ պատիվների արժանացնում: Ապա Ղևոնդիոսը եպիսկոպոսական մեծ ժողով է գումարում և Գրիգորին ձեռնադրում են Հայոց աշխարհի քահանայապետ, նրան շնորհելով եպիսկոպոսի աստիճան:

Այնուհետև Կեսարիայի կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեծ պատվով, հատուկ նամակով ու ընծաներով հայոց պատվիրակությանը ճանապարհ են դնում դեպի Հայաստան: Պատվիրակությունը գալիս հասնում է Սեբաստիա քաղաքը, որտեղ Գրիգորը հանդիպում է բազմաթիվ քրիստոնյա կրոնավորների, համոզում է նրանց իր հետ գալ Հայաստան քահանայության կարգի արժանացնելու, քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու համար:

Կրոնավորների մեծ խմբեր հավաքելով՝ Գրիգորը հայոց պատվիրակության հետ մեծ շուքով վերադառնում է Հայաստան:

Երբ գալիս հասնում են Հայաստանի սահմանները, Գրիգորը իմանում է, որ տակավին կանգուն է մնում Տարոն գավառի Վահեվանյան հռչակավոր ու մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների կողմից նվիրաբերված հարուստ ու բազմազան ընծաներով: Վահեվանյան մեհյանը հայոց ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղն էր, ձոնված Վիշապաքաղ Վահագնին, որ գտնվում էր Եփրատ գետի ափին, Քարքե լեռան վրա՝ Տավրոս մեծ լեռան դիմաց: Վահագնի այս մեհյանը Մեծ Հայքի թագավորների զոհատեղին էր, որը հաճախակի զոհեր մատուցելու պատճառով կոչվում էր Աշտիշատ1:

Այստեղ Վահագնի Վահեվանյան մեհյանի կողքին տակավին շեն ու կանգուն էին մնում նաև Անահիտին կամ Ոսկեմայր դիցուհուն ձոնված բագինը, ինչպես նաև Աստղիկ դիցուհու մեհյանը, որ կոչվում էր Սենյակ Վահագնի:

Գրիգորն, ահա, գալիս է Աշտիշատ, որպեսզի քանդի ու կործանի այս երեք մեհյանները, որտեղ մարդիկ տակավին հին սովորությամբ շարունակում էին զոհեր մատուցել:

Գրիգորը Կեսարիայից իր հետ էր վերցրել նաև Հովհաննես Մկրտչի2 և Աթանագինեսի3 նշխարները: Երբ պատվիրակությունը գալիս հասնում է Եփրատ գետի ափին, մեհյանների դիմաց և կամենում է վեր բարձրանալ դեպի այն բարձրավանդակը, որի վրա կառուցված էին մեհյանները, սպիտակ ջորիներ լծած կառքը, որի վրա դրված էին սրբերի նշխարները, կանգ է առնում և այլևս չի կարողանում ձորակն անցնել:
Այդ պահին Գրիգորին տեսիլ է երևում և նրան ցուցում է տրվում նույն այդ տեղում կառուցել մատուռ և սրբերի ոսկորների նշխարներն այնտեղ թաղել:

Գրիգորի կարգադրությամբ զորքն իսկույն գործի է անցնում, արագ կառուցում է մատուռը, գերեզման է փորում և սրբերի ոսկորներն ամփոփում այնտեղ:
Գրիգորը զորքին հրաման է տալիս՝ բարձրանալ վերև և մուրճերով կործանել հեթանոս աստվածների մեհյանները: Սկզբում այդ զորքին չի հաջողվում, բայց Գրիգորի քաջալերանքով ու օգնությամբ հիմնովին ավերում են մեհյանները, քրմերին ու նրանց մոտ ծառայության եղած մարդկանց կոտորում:

Գրիգորը հավաքում է տեղի բնակիչներին, քրիստոնեություն քարոզում, ապա մեհյանների տեղում եկեղեցու հիմքեր գցում և պաշտամունքի սեղան և մկրտության ավազան կառուցում: Եվ քանի որ ինքը օծված եպիսկոպոս էր, այստեղ Տարոնում էլ նա հիմք է դնում եկեղեցիների շինարարությանը: Գրիգորը Տարոնում մնում է քսան օր և տեղացի բնակիչներից մոտ 190 հազ. մարդու մկրտում, դարձնում է

-----------------------------

1 Յաշտ նշանակում էր զոհ, մատաղ, շատ՝ տեղ, վայր. հետևաբար յաշտիշատ կամ աշտիշատ նշանակում էր զոհավայր, զոհերի տեղ, զոհատեղի:

2 Հովհաննես Մկրտիչը, ըստ քրիստոնեական ավանդության, Քրիստոսին Հորդանան գետում մկրտողն էր, որից էլ մակդիրը՝ Մկրտիչ: Նա հայոց մեջ կոչվում է նաև Կարապետ, այսինքն՝ առաջինը, առաջնեկը, իբրև առաջինը Քրիստոսին մկրտող: Այնտեղ, ուր Գրիգոր Լուսավորիչը թաղում է Հովհաննես Մկրտչի նշխարները, հետագայում կառուցվում է Մշո սուրբ Կարապետի հռչակավոր վանքը, որը Էջմիածնից հետո հայոց ամենանշանավոր սրբավայրն ու ուխտատեղին էր: Վահագնի հին հեթանոսական պաշտամունքը, սրբավայրի տեղի նույնության պատճառով միաձուլվում է ս. Կարապետի պաշտամունքին, որին ժողովուրդը կոչում էր Մշո սուլթան, այսինքն՝ Մշո թագավոր, տեր:

3. Աթանագինեսը եղել է Սեբաստիայի եպիսկոպոս և քրիստոնեության մոլի քարոզիչ, նահատակվել է, որի պատճառով էլ քրիստոնեական եկեղեցու կողմից սրբացել:

քրիստոնյա: Այնուհետև այս նույն օրինակով նա Տարոնի տարբեր վայրերում եկեղեցիներ է կառուցում և քահանաներ կարգում:

Տրդատը, երբ լսում է Գրիգորի գալուստը, վերցնում է տիկնոջը՝ Աշխենին, և քրոջը՝ Խոսրովիդուխտին, և մեծ զորքով Վաղարշապատից ելնում, գալիս է Գրիգորին դիմավորելու: Նա գալիս հասնում է Բագավան գյուղաքաղաքը և այստեղ նստում, սպասում Գրիգորին: Գրիգորն այդ ընթացքում տարբեր գավառներում, շեներում ու ավաններում եկեղեցիներ է կառուցում, մկրտություն կատարում, քահանաներ կարգում: Ապա գալիս է հասնում Բագավան: Թագավորը ամբողջ զորքով դուրս է գալիս նրան ընդառաջ և Եփրատ գետի ափին դիմավորում նրան:

Տրդատին են հանձնում Ղևոնդիոս կաթողիկոսի օրհնության նամակը, որն ընդունվում է մեծ ցնծությամբ ու ուրախությամբ: Գրիգորն այնուհետև կարգադրում է արքայական բանակին պասով ու աղոթքով անցկացնել, իսկ ինքը Բագավանում և կից գավառներում շարունակում է նոր կրոնի քարոզը, եկեղեցիների կառուցումը, քահանաների կարգումը:

Երբ պասի ու աղոթքի ժամկետը լրանում է, Գրիգորը վերցնում է ամբողջ զորքը, թագավորին, թագուհուն, Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին ու իշխաններին, վաղ առավոտյան իջնում Եփրատի ափը և բոլորին մկրտում:

Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ:

Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի:

Նա Տրդատին խնդրում է երկրի տարբեր տեղերից աշակերտներ հավաքել, տալ ուսման, գիտություն և քրիստոնեական վարդապետությունը ուսուցանելու համար:
Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերից հավաքում ու բերել է տալիս ուշիմ, ուսման համար պատրաստ մանուկների բազմաթիվ խմբեր և նրանց վրա կարգում հմուտ ուսուցիչներ: Նա հատկապես հավաքել է տալիս քրմերի կամ նրանց ցեղին պատկանող մանուկներին, ապրուստի թոշակ նշանակում, խմբերի բաժանում, մի մասին տալիս են հունական, մյուս մասին՝ ասորական կրթության: Նրանց մեծ մասը հետագայում դառնում են եկեղեցական նշանավոր գործիչներ:

Այդպես, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծ թագավորի ջանքերով Հայոց աշխարհում տարածվում են քրիստոնեությունն ու օտար լեզուներով դպրությունն ու լուսավորությունը:

 

 

 

Which is Grigor and which Trdat?

 

http://hyeforum.com/index.php?showtopic=12022&page=1&#entry159989

 



#6 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 October 2013 - 09:54 AM

HUH!! :huh:

 

Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ:

Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի:

 

He baptized 4 miilon?

Since that time world population has grown 30-40 fold. Where are the other 150 million baptized Armenians today? To not forget that that 4 million was only a segment of the Armenian population.

What a crock!!!

Thank Aramazd, it was not Qarsun Million.


Edited by Arpa, 26 October 2013 - 10:02 AM.


#7 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 October 2013 - 05:33 PM

ARSHAKAVAN

 

Yet another bigoted, prejudicially fabricated fable.

I will stop here. See more fictional fables known as History by Agathangelos.

You be the judge.

http://armenianhouse.org/harutyunyan/07-persian-war-a.html

Btw. Did I say, yes I did that Agantagelos was not Armenian.

He was a Greco-Roman.

Was he concerned with the fate of Armenia?

He did not speak even one word of Armenian, just as neither did Grigor or Trdat.

Please prove me wrong.

Yet we, 99.9% of us believe them as the Gospel Truth.

Yes, I am an iconoclast/ Պատկերամարտ.

My motto is “It it ain’t broke, break it”

That way, maybe then we can make better gizmos.

See #19 here;

http://hyeforum.com/index.php?showtopic=9516&st=0&p=105277&hl=arshakavan&fromsearch=1&#entry105277

See highlight below. The Nakharars were the feudal lords of the time. Today we call them Oligarchs. Փոքրամսն Արքաներ:

Do we need a new and improved Arshak now to shelter them in a safe haven?

But don’t hold your breath. He will probably be hanged at the Republic Square.

Too bad, there is no Arshakavan today, yet the abused, downtrodden and dispossessed slaves seem to have found new Arshakavans in the near and far Diasporas, and they are leaving in droves.

====

Another piece of propaganda, i.e big lie.

-----

 

ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

 

Ներսեսը հայոց տասը նշանավոր իշխանների հետ բարեկամական այցով գնում է Հունաստան՝ Վաղես կայսրի մոտ: Վերջինս, որ աղանդավոր էր և շեղվել էր բուն քրիստոնեական հավատից, վեճի է բռնվում Ներսեսի հետ և նրան աքսորում մի անմարդաբնակ կղզի: Ներսեսն իր բացակայության ժամանակ Հայոց աշխարհում տեղապահ է թողնում Բագրևանդի Խադ եպիսկոպոսին՝ մի ազնիվ ու բարեպաշտ հոգևորականի:

Արշակը որքան հասակ էր առնում և երկրում ամրապնդում իր իշխանությունը, այնքան դառնում էր ինքնավստահ և հաճախ զանց էր առնում եկեղեցու իշխանությունն ու պատվիրանները:

Ներսեսի բացակայության ժամանակ Արշակ թագավորը Կոգ գավառի հովտում մի դաստակերտ է շինել տալիս և հրամայում իր մունետիկներին՝ երկրով մեկ հայտարարել թագավորական հետևյալ հրամանը. «Ով որևէ մեկին պարտք է, ով որևէ մեկին մի բանով վնասել է, ով որևէ մեկի արյունն է թափել, ով որևէ մեկի կինն է հափշտակել կամ գույքը բռնագրավել, ով որևէ մեկից երկյուղ ունի, բոլորը, բոլորը թող հավաքվեն գան, բնակվեն թագավորի շինած դաստակերտում, նրանց նկատմամբ ոչ մի դատ ու պահանջ չի լինի, նրանց դեմ բողոքողներն իրենք կենթարկվեն պատժի ու դատաստանի»:

Երբ բոլոր գավառներում, քաղաքներում ու գյուղերում, բոլոր հրապարակներում հայտարարվում է արքունական այս հրամանը, Արշակ թագավորի շինած դաստակերտն են գալիս հավաքվում երկրի բոլոր գողերը, ավազակները, մարդասպանները, պարտապանները, հափշտակիչները, վնասարարները, բոլոր ստախոսներն ու խաբեբաները: Շատ շատերը հանցանքներ էին գործում և այնտեղ ապաստան գտնում, շատ կանայք թողնում էին իրենց տղամարդկանց, փախչում գալիս՝ այնտեղ պատսպարվում, շատ տղամարդիկ իրենց կանանց լքելով, ուրիշների կանանց էին առնում և գալիս այնտեղ ընկնում, շատ ծառաներ իրենց տերերի գանձերը հափշտակելով, փախչում գալիս էին այնտեղ օթևան գտնում, շատ ավանդառուներ իրենց մոտ պահուստի տրված ավանդները վերցնում, գալիս էին այնտեղ ապաստանում: Այնտեղ էին գալիս նաև տուժածներն ու հարստահարվածները, զրկվածներն ու հալածվածները: Գալիս էին, լցվում, դաստակերտը մեծանում, դառնում է մի մեծ քաղաք, ամբողջ հովիտը բռնում:Արշակ թագավորը հրամայում է այդ քաղաքը կոչել իր անունով, Արշակավան, և այնտեղ արքայական ապարանք է կառուցել տալիս:

Արշակավանի կառուցումը Արշակի դեմ երկրով մեկ բողոքի ու դժգոհության ալիք է բարձրացնում:

Ներսեսի տեղապահ Խադ եպիսկոպոսը բազմիցս հանդիմանում է Արշակին այդ քաղաքի համար, բայց Արշակը փոխանակ նրան լսելու, փորձում է զանազան թանկարժեք նվերներով, ոսկով ու արծաթով, արքունական ախոռի ընտիր նժույգներով կաշառել նրան: Խադն ընդունում է այդ թանկարժեք նվերները, բայց տեղնատեղը բաժանում աղքատներին ու կարիքավորներին, միաժամանակ չդադարեցնելով իր հանդիմանությունը:

Խադին ստիպում են անգամ Արշակավանի եկեղեցում սուրբ սեղան կանգնեցնել, որից Խադը կտրուկ հրաժարվում է: Արշակը տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են անցնում, հրամայում է իր մոտից հեռացնել Խադին:

Հունաստանում մեռնում է Վաղես կայսրը: Աքսորավայրից Հայաստան է վերադառնում Ներսեսը, որին Արշակ թագավորն ու ողջ ժողովուրդը դիմավորում են ցնծությամբ: Ներսեսի վերադարձով կրկին աշխուժանում է երկրի ներքին կյանքը:

Ներսեսն իմանալով Արշակավանի կառուցման և Արշակի գործած անօրինությունների մասին, մտնում է թագավորի մոտ, խստորեն նախատում նրան, ապա խորհուրդ տալիս.

— Արդ, լսի՛ր, ինչ որ քեզ ասում եմ, և կատարիր, որպեսզի կարողանաս քեզ փրկել աստծո բարկությունից, և թշվառ Հայոց աշխարհն էլ քո պատճառով չկորչի: Դու հրաման տուր, որ Արշակավանը քանդեն, քո ժողոված մարդկանց ցրիր, որ գնան տարածվեն ու բնակվեն իրենց նախկին տեղերում, որպեսզի չարիքների խորքերը չընկնես ու չկորչես: Իսկ քո գործած մեղքերի համար ամբողջ երկրին հրաման կտանք, որ քո փոխարեն պաս պահեն, աղոթք անեն: Եթե Արշակավանի տեղը շատ ես հավանում, և քեզ դժվար է այն լքել, ապա ես ինքս նոր քաղաք կշինեմ քեզ համար և արդարությամբ շեն կպահեմ:

Արշակը լսում է կաթողիկոսի խոսքերը, քթի տակ ծիծաղում նրա ասածների վրա, զանց առնում:

Ներսեսը բարկանում է թագավորի վրա, աստվածային պատժով սպառնում նրան և թողնում հեռանում գավառները:

Արշակավանի բնակչության մեջ ժանտախտ է ընկնում, սկսում են կոտորվել մարդիկ ու անասունները:

Հայ նախարարներն էլ, կատաղած Արշակավանում ապաստանած իրենց ծառաների ու հանցավորների դեմ, զորքերով հարձակվում են Արշակավանի վրա, կոտորում բոլոր տղամարդկանց ու կանանց, բացի ծծկեր երեխաներից:

Կոտորածի մասին Ներսեսն իմանում է ուշացումով, և չի կարողանում դրա առաջն առնել: Նա հասնում է այն ժամանակ, երբ մեծերին կոտորել էին, իսկ նրանց երեխաներին նախարարներն իրենց մեջ էին բաժանում, որպեսզի գերի տանեն ինչպես հեռավոր թշնամիների երեխաների: Ներսեսը երեխաներին ազատում է նախարարների ձեռքից, կողովներով նրանց կրել է տալիս մի գոմ, նրանց համար սնունդ և ապրուստ նշանակում: Հետագայում, երբ այդ երեխաները մեծանում են, իրենց համար ավան են շինում, որ կոչվում է Որթք1, ի նշան այդ բնակավայրը նրանց կողովներով բերելու:


Edited by Arpa, 26 October 2013 - 05:38 PM.


#8 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 October 2013 - 06:02 PM

Հայ նախարարներն էլ, կատաղած Արշակավանում ապաստանած իրենց ծառաների ու հանցավորների դեմ, զորքերով հարձակվում են Արշակավանի վրա, կոտորում բոլոր տղամարդկանց ու կանանց, բացի ծծկեր երեխաներից:

If they spared the nursing infants, բացի ծծկեր երեխաներից:

Then what happened to their Tsitsik mama/ Ծծիկ Մամա

Who gave tsitsik to those nursing infants?

furks and Persians?


Edited by Arpa, 26 October 2013 - 06:13 PM.


#9 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 October 2013 - 06:21 PM

Հայ նախարարներն էլ, կատաղած Արշակավանում ապաստանած իրենց ծառաների ու հանցավորների դեմ, զորքերով հարձակվում են Արշակավանի վրա, կոտորում բոլոր տղամարդկանց ու կանանց, բացի ծծկեր երեխաներից:

If they spared the nursing infants, բացի ծծկեր երեխաներից:

Then what happened to their Tsitsik mama/ Ծծիկ Մամա

Who gave tsitsik to those nursing infants?

furks and Persians?

No wonder. Even today, after so many years we still speak in dolma and basturma language






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users