Jump to content


Photo

Mor's Hamar GAZEL


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 03:46 PM

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Եղիշե Չարենց

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել,մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել,մայր իմ անուշ ու անգին:

Եւ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց-
Ո՞ւմ գրկում է հեծեծել,մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, յև որորում ե տտենին
Տխրուտյունը քո անծիր,մայր իմ անուշ ու անգին:

Եւ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մայր իմ անուշ ու անգին...

1920





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users