Jump to content


Photo

Bible Of Charsanjak

bible of charsanjak

  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 February 2024 - 01:36 PM

Մատենադարանում է պահվում «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանը
Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրը կոչվել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան»։ Արծաթյա կրկնակազմով, չորս ավետարանիչների ու Քրիստոսի խաչելությամբ պատկերված Ավետարանը աղոթքի առարկա էր ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերի, այնպես էլ այլադավանների համար:
Բազմաթիվ ձեռագրերի նման, հետաքրքիր է նաև Չարսանջակի Ավետարանի փրկության պատմությունը։ Դադայանների ընտանիքը, որ հետագայում ընծայաբերեց Ավետարանը Մատենադարանին, ապրում էր Արեւմտյան Հայաստանի Լուսատարիչ գյուղում։ Երբ սկսվում է հայոց ցեղասպանությունը, տիկին Եղիսան հարսների և թոռների հետ գաղթում է Արեւելյան Հայաստան` Երևան, և սկսում է կամավոր աշխատել Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այնտեղ նա ծանոթանում է Չարսանջակ գյուղից գաղթած մի հիվանդի հետ։ Իմանալով իր վիճակի ծանրության մասին` հիվանդը տիկին Եղիսային է հանձնում Սուրբ Գևորգ եկեղեցուց բերված և փրկված Ավետարանը։ Հիվանդը, ցավոք, մահանում է, և Ավետարանը մնում է տիկին Եղիսայի մոտ։ Վերջինս գաղթում է Մարսել, ապա՝ ԱՄՆ, իր որդու՝ Հովհաննեսի մոտ։ Եղիսայի և Հովհաննեսի մահից հետո Հովհաննեսի կինը` Արաքսին, տեղափոխվում է Լոս Անջելես և իր հետ է տանում նաև Ավետարանը։ Արաքսիի մահից հետո նրա երեխաները՝ Հելեն և Հրայր Դադայանները, 2017 թ. միաձայն որոշում են կայացնում և սրբությամբ պահված Ավետարանը հանձնում են Մաշտոցյան Մատենադարանին։

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 February 2024 - 01:36 PM


  • Yervant1 likes this




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users