I could not help myself but to steel a post from the other Armenian portal. What do you think about this style of writing?

By Tigran Karapetich from Armenia
Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,
Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,
Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:
Բերանում կենտ ատամը փայլեց,
Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:
Անձրև եկավ, մտա մի տուն,
Բակում կապած էր մի գամփռ շուն:
Դուռը բացեց մեր պառավը թանկագին,
Նա ասաց` քույրեր ենք մենք, ինքը` չարը, ես` բարին,
Երբ բերանի մեջ զույգ ատամ տեսա` հանգստացա:
Չարը միշտ խաբում է իր բարի տեսքով,
Եվ իբր թե` անմեղ, անվնաս անեծքով,
Այդ սերմը, որ վերցրիր քո կամքով սեփական,
Դարձնում է գերի քո յոթը պորտը անհատական,
Շառից, փորձանքից փախա ես հեռու,
Էլ կույս պառավներին ես չեմ հավատալու,
Կփոխանցեմ սիրելի ժառանգներին
Ճշմարիտը, անկեղծն ու բարին:
***
Անքարտեզ սուտլիկ նավարար,
Նորից դարձար Երիցյանին ղեկավար,
Մուխդ մարի, հենց նույն շենքում
Նույն կուռքերին ես աղոթում։
Սերգոյի հետ ես ապաստանում,
Միշտ էլ եղել եք մի դասարանում,
Էլ ինչ ավանդի վերադարձ,
Դհոլ-զուռնով տարան քեզ դարձ։
Բա ասում էիր ալերգիա ունես ստվերից,
Զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից,
Սոխակ էիր կտրել, ձյուն գա գլխիդ,
Հովհաննեսը «Բալասան էր Յոթ վերքիդ»։
Պատիվդ տվեցիր ոսկուն
Եվ հեղափոխվեցիր իսկույն,
Չնայեցիր էլ աջ ու ձախ,
Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ։
Ասելով՝ ստեղծենք «օրինաց երկիր»,
Գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր,
Իսկ «գլուխգործոց» ծնելիությունը փողով,
Պայմանավորված է ձեր տան բյուջեով։
Այժմ նստած ես դու նույն շենքում,
Կրկին իշխանավորն է քեզ կնքում,
Կը՜ռ-կը՜ռ՝ ագռավները իրար են կանչում,
Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում։
Արտաշես Գեղամյանի մասին
Անգլուխ գլուխդ տվիր քարեքար,
Հաշվի չառար՝ ուղին կարճ էր, թե երկար,
Անճար միտքդ թռավ հյուսիսից հարավ,
Էդ ո՞ր գրողի ծոցը Սոկրատեսը քեզ տարավ։
Նյուտոնն ու Նապոլեոնն էլ չփրկեցին,
Եվ իշխանավորները ճամփիդ ասֆալտ փռեցին,
Հիմա բերանդ բաց սպասում ես օր օրի,
Թե ով կտուցով եւ ինչ կբերի։
2008թ. փետրվար-մարտ
Ելա մի օր…մի լուսավոր առավոտ,
Վազքով անցա երկու- երեք պավառոտ,
Նստեցի մեքենա, չնայեցի ետ,
Գուցե ինձանից հետո նա գնա դեկրետ
***
Հեյ գյուղապետ, գյուղապետ, ստախոսության վարպետ,
Իշխանավորը հենց ժպտա, մտածում ես՝ սիրտը մտա:
Խիղճդ մեռնի, գյուղապետ Կորյուն, բա ասում էիր մտքե՞ր ունեմ ուրույն,
Կարմրաթուշ գյուղապետ Սուրեն, քո ժողովրդական մտքերն ո՞ւր են,
Իսկ դու գյուղապետ Մինաս, սասունցու հպարտությունդ ո՞ւր մնաց:
Ապշեցնում ես եւ դու, գյուղապետ Վարդան, էս պատվի՞ն էիր արժան,
Ավանդականներին դու լսեցիր, պատիվդ փողով կիսեցիր:
Էլ չեմ ասում քեզ, Մերուժան, ասում էիր ժողովրդի հե՞տ եմ անբաժան,
Բաժանելով հինգ-հինգ հազար, դարձար իրավ դու Քաջ Նազար...