Jump to content


Photo

ՀՐԱՇՔ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 June 2007 - 07:15 PM

ՀՐԱՇՔ
(Դասական Ուղղագրութեամբ)
(3) և (4) պարբերութիւնները անտիպ են

Յովհաննէս Շիրազ


(1)
Երազիս մէջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...


Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտէր,
Ու ես իսկոյն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:


Սարսափեցի, բայց գիրկն ընկայ,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկայ,
Հօ չի՜ փոխել կեանքը քեզ:


Մուրացկանի տեսքով եկայ,
Որ աշխարհն էլ իմանայ՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»


(2)
Երազիս մէջ հօրս տեսայ՝
Մօրս նման յայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասայ,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:


Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքոյշ,
Ասաց՝ կապրի իմ որդին...
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես...»


(3)
Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստւածամերձ գագաթին,
Որ վրէժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին,
Որ տենչում է իր դարավոր
Ոխը նորից յորձանել,
Նորափետուր Երևանս
Նորից գաղտնի կործանել,
Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,
Աստւած ինքն էլ չգթայ,
Եօթնահողով Հայաստանի
Տունդ կիսատ չի մնայ...


(4)
Իմ նորակերտ Երևան,
Լոյսի շքերթ Երևան,
Անիս աւեր չթողնես
Իմ լոյսի բերդ Երևան:
Ինձ էլ բերէք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատւի լուրն ինձ բերէք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մաշել
Արարատիս կարօտից,
Որ չմեռնեմ խնդութիւնից
Լուրն ինձ բերէք շշուկով:




ՀՐԱՇՔ
(Նոր Ուղղագրութեամբ)
(3) և (4) պարբերությունները անտիպ են

Հովհաննես Շիրազ

(1)
Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...


Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:


Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:


Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»


(2)
Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:


Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին...
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես...»


(3)
Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին,
Որ տենչում է իր դարավոր
Ոխը նորից հորձանել,
Նորափետուր Երևանս
Նորից գաղտնի կործանել,
Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,
Աստված ինքն էլ չգթա,
Յոթնահողով Հայաստանի
Տունդ կիսատ չի մնա...


(4)
Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատվի լուրն ինձ բերեք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մաշել
Արարատիս կարոտից,
Որ չմեռնեմ խնդությունից
Լուրն ինձ բերեք շշուկով:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users