Jump to content


Photo

Sangibar Bible

sangibar bible

  • Please log in to reply
7 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 04:56 PM

Սանգիբարանի Ավետարանը Ս. Շողակաթ վանք բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին

 

big_1429105499_9807599.jpg

 



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 04:56 PM

Գիրքը գանձ համարելու մոտեցումը հայության շրջանում դարերի դրսեւորում ունի եւ հատկապես ցայտուն է դարձել տեղահանությունների ու Ցեղասպանության ընթացքում։ Գիրքը՝ առավելաբար Ավետարանն ու Նարեկը կյանքի գնով փրկելու փաստական պատմությունները հաշվվում են ոչ թե մեկ-երկուսով, այլ տասնյակներով։ Թերեւս բոլոր հրաշագործ կամ խնդրակատար Ավետարանները անցել են փրկության այդ ուղին եւ ավելի զորացել ու երկյուղածության մղել ոչ միայն հավատավոր հայությանը, այլեւ այլադավան օտարերկրացիներին։ Նմանօրինակ մի քանի Ավետարանների պատմությունը կներկայացնենք Մեդիամաքսի նոր շարքում։

 

Շարքի առաջին հոդվածը կարդացեք այստեղ:

 

Պարսկաստանի Փերիա գավառի երկու գյուղերի՝ Շուրիշկանի եւ Սանգիբարանի եկեղեցիների զանգերը այսօր էլ Էջմիածնի Շողակաթ եկեղեցու զանգակատնից են  ազդարարում իրենց զորությունն ու խաղաղությամբ լցնում մարդկանց հոգիները՝ ոչ միայն Պարսկաստանից հայրենադարձված ու Էջմիածնում հաստատվածներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր հավատում են բարձրյալին:



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 04:56 PM

1972 թ-ին Պարսկաստանի հայաշատ Սանգիբարան գյուղը դատարկվեց. բնակչությունը հաստատվեց Հայաստանում՝ բերելով գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցու բոլոր սրբությունները՝ այդ թվում նաեւ սուրբ Ավետարանը, որն ավելի քան 400 տարի պահվել է Սանգիբարանի եկեղեցում եւ հենց այդ պատճառով կոչվել նաեւ Հովհաննեսի կամ Սանգիբարանի Ավետարան: Այն համարվում է խնդրակատար Ավետարան եւ մինչ օրս էլ  հայտնի է իր հրաշագործ զորությամբ:

 

Ամեն կիրակի սանգիբարանցիները հավաքվում են սուրբ Շողակաթ եկեղեցում պատարագի եւ հիշում ու պահպանում սերնդե սերունդ փոխանցվող ավանդույթները եւ վկայում իրենց տեսած կամ հիշում մեծերից լսած Սուրբ գրքի հետ կապված հրաշագործ պատմություններ:

 

Ինչպես սանգիբարանցիներն են պատմում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հավաքվում էին տարբեր խնդիրներ, հիվանդություններ ունեցող մարդիկ. մեկ շաբաթ անց փրկված էին…

 

Սանգիբարանի Ավետարանը 12-րդ դարի ձեռագիր է, որն արժեքավոր է ձեռագրական եւ բնագրական հատկանիշներով: Գրիչները երկուսն են՝ Պետրոս եւ Գրիգոր, ստացող՝ Դավիթ քահանա: Բաղկացած է 314 թերթից: Կազմը 19-րդ դարում պատրաստված արծաթե կրկնակազմ է: Կենտրոնում 16X13սմ չափսի զարդարուն շրջանակ ունի, մեջը 13x9սմ չափսի ոճավոր խաչ, թեւերին՝ 4 ուղղանկյուն կարմիր եւ կենտրոնում՝ մեկ կլոր կանաչ ապակե ակ:



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 04:57 PM

Անկյուններում եւ եզերքին 12 ձուլածո 6-թեւյան հրեշտակ կամ Սերովբեներ են, աղավնիների եւ 16 այլ զարդաձեւերի պատկերներ: Կազմը եւս արժեքավոր է: Արժեքավոր են նաեւ հիշատակարանները, որոնք, ցավոք, թվական չունեն: Հետագա հիշատակարաններ կան՝ 1259 թվականի երեք հիշատակարան, դրանից անմիջապես հետո՝ եւս 4 հիշատակարան՝ տարբեր ժամանակների ուխտավորների, այցելուների նշումներ են:

 

 

 

 

 

big_1429105499_4335745.jpg



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 04:58 PM

Ավետարանի զորությունը հայտնի էր նույնիսկ օտարներին: Երբ պարսիկները գիշերով փորձել են թալանել եկեղեցին, տեսիլք են ունեցել, վախեցել ու փախել:

 

«Սուրբ գրքի հանդեպ հավատը սերնդե սերունդ փոխանցվել է եւ այսօր հասել նոր սերնդին: Սփյուռքի հայերի միակ հենարանը հավատքը, մեր կրոնը եւ մեր Ավետարանն է եղել, որ մեզ պաշտպանել է: Եվ հենց սանգիբարանցիների հավատը եւ ավանդույթները պահպանելու համար Սանգիբարանի Ավետարանը արդեն մի քանի տարի Մատենադարանից դուրս է բերվում ու Շողակաթ վանք տարվում»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Տեր Իգնատիոս վարդապետ Մալխասյանը՝ Ավետարանի ուխտի օրը կազմակերպող հոգեւորականներից մեկը:

 

 

Ավետարանը Սանգիբարան գյուղում է հայտնվել 1603-1604թթ. պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ-Աբբասի նախաձեռնած շուրջ 500 հազար հայերի տեղահանության հետեւանքով։

 

Պարսկաստանում հայտնված տեղահան հայությունը բնակություն է հաստատել Սպահան նահանգի Փերիա գավառում՝ հիմնելով 24 հայաբնակ գյուղ, այդ թվում՝ Սանգիբարանը։ Հանգրվանելով նշված գյուղում` Ավետարանը օտարության մեջ գտնվող հայ մարդու համար դարձել է հայրենիքի եւ Սուրբ Էջմիածնի հետ կապող կամուրջ: Մինչ այսօր էլ հավատացյալներն ուխտի են գնում Մատենադարան Ավետարանին՝ իրենց խնդրանքի իրականացման հանդեպ վստահությամբ եւ հավատով:

 

 

https://mediamax.am/...s/society/13857



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 04:59 PM



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 05:00 PM



#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,290 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 September 2023 - 05:01 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users