Jump to content


Photo
- - - - -

Tumanyans Giqor ?


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,342 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 09 July 2009 - 02:26 AM

«Գիքորը, հորս հրոխպերն էր»

[ 2009/07/08 | 20:25 ] հասարակություն, մշակույթ
Լարիսա Փարեմուզյան

Դսեղեցի 83 -ամյա Կառլեն Ղազարյանը մեր զրույցն սկսելու պես աշխուժությամբ հարցրեց. «Ուզում ես, Թումանյանի մասին պատմվածքս քեզ էլ պատմեմ, և չսպասելով` համաձայնությանս սկսեց. «Բալա Գիքորը, հորս հրոխպերն էր: Թումանյանը, որ գալիս էր գեղը, միշտ Թումանյանին հրավիրում է տուն: Թումանյանն էլ, իհարկե, չի մերժում, գնում ա: Բալա Գիքորի աղջիկները` Արուսյակն ու Շուշանիկը, Թումանյանին հայրիկ էին ասում, էնքան էկել էր գնացել, ընտելացել էին էլի:

Ըհը,Թումանյանն ասում ա, գնացեք Դալնի Օհանեսի կտուրը, Օհանեսը մեր գեղիցը մի մարդ ա, էն ժամանակ կղմիդրածածկ տներ չկային, բոլորը հողածածկ էին: Ասում ա, բալբա կա, կքաղեք, կբերեք, կեփեք, որ երեկոյան պետք է գանք, ուտենք:

Էտ օրը պայմանավորված ա ըլում, որ որ պետք ա գնան Իքատակ հանդամասը, որը պատկանելիս ա լինում ինչ որ դոկտոր Քոչարյանի: Էս Քոչարյանը մեծահարուստ մարդ ա ըլում: Վաճառում ա Իքատակը հարուստներին: Սրանք էլ Թումանյանին խոստանում են, որ գրողների միության համար շենք կառուցեն ըտի:

Ըտհե հա: Հմի, Իքատակի երկու գետերի խառնուրդից էս կողմը, Մինը Պրանիդարի գետն ա, մինն էլ Ահնիձորից էկող գետն ա, մի հին եկեղեցի կա քանդված, սրա մոտ հարթ տարածություն կա, ասում ա, եկավ ինքը, Թումանյանը, բացովի աթոռներ էլ ուներ, սեղան էլ: Բաց արավ, ասըմ ա, ու թղթերը հանեց, գծագրեց, թե ինչ տեսակ շենք պետք է կառուցեն էլի:

Նախորոք սննդի պարագաներ, ամեն ինչ, ճաշի պարագաներ, լավ խորտիկներ պատրաստողներ, սաղ ինչ ունեին, գնացել էին Թումանյանի խաթեր, գնացել էին էնտեղ ու ասում ա՝ ճաշկերույթի պատրաստություն են տենըմ: Սա էլ գծագրեց, պրծավ, էտա սկսվեց, ճաշկերույթը:

Էտեղ Մարցից մի 25-30 տարեկան երիտասարդ գառներ ա պահում: Բալա Գիքորը հումորով մարդ էր: Շատ հումորով: Ասում ա` արա, այ գյադա, էյ, էս գառներից ծախու կա ոչ: Ասըմա կա: Թե` որը: Որն ուզես: Ասըմա ` էն սև խուճուճ գառանն ինչ տամ: Ասըմ ա` մի մանեթ 20 կոպեկ: Հանըմ ա տալի:

Ու գառն էլ մորթում են, որպես թարմը խորոված են անում, իրան էլ են հյուրասիրում, խմացնըմ, բան, որ պտի արդեն ետ գան գյուղ, ձիաններով գնացել են, էս Բալա Գիքորը վեր ա ունըմ, էս գառան մորթին սհե թափ տալի ու ասում՝ ուխ, ինչ բուխարու փափախ կըլի: Էս մարցցի ջահելն ասըմ ա` քեռի, ինչ տամ, որ ինձ տաս: Ասըմ ա` 6 աբասի: Իմաստը հասկացա՞ր դու:

Միտումնավոր ասացի` չէ: Ընդով մի աբասին 20 կոպեկ էր, մի մանեթ 20 կոպեկով առել ա, հմի 6 աբասով, 6 հատ 20 կոպեկով ծախըմ ա: Միեւնույն արժեքով էլի: Ծիծաղըմ են : Թումանյանն ասըմ ա կանչեց իրա մոտ՝ տղա, հլա ինձ մոտ արի: Եկավ: Լսի ասըմ ա `ձեր գեղըմ դպրոց չկա, ասըմ ա` կա: Թե, բա ինչու՞ դպրոց չես գնում: Ապիս ասըմ ա, տերտերն ինչ գիտի, թե քեզ ինչ սովորեցնի: Համ էլ, բա մեր գյառները, ով պտի պահի:

Թումանյանը ասըմ ա` լավ էլ պահըմ ես, ինչ արժեքով գառը ծախըմ ես, նույն արժեքով մորթին առար: Պարունակությունն էլ` հեչ: Հետո Բալա Գիքորին հասկացրուց, որ փողը տուր իրան: Իրան սևցրու էլի: Ասըմ ա, Բալա Գիքորը ետ եկավ ասավ՝ Այ շաշ շան տղա, փողերտ վեկալ: Ասիլ տես դսեղեցիք խաբեցին:

Տենց էլ փողը տվուց իրան: Վերադարձանք շուլուխ անելով, եկանք ասըմա, Բալա Գիքորի տուն, հետաքրքրվեց Թումանյանը բալբի եփելու հարցով: Յանի եփել են, թե չէ: Դե նրանք էլ մեծահարուստ մարդիկ են, ալարաղացներ ունեին, ամեն ինչ, պատրաստել են բալբեն, էնքան յուղ են գցել, որ ասըմ ա, էդ բալբեն մե մեն, րևեր: Էնա, ասըմ ա հրաժարվեց, ասավ՝ էրեխեք ջան, ես ասել եմ բալբա էփեցեք, ամեն բանի համը, իրենը պետք ա լինի, ոչ թե ասել եմ յուղը գցեք:

#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 09 July 2009 - 08:16 AM

Good find Mos.
You mean this Gikor?
What a heartrending սրտաճմլիկ story!!
Who knew that Grigor Zohrab’s Bolis was simultaneously happening in Tiflis, where peasant boys and girls were being usd and abused by the city folk!
See Zohrab’s Khjmtanqi Dzayner Խղճմտանքի Ձայներ, Sounds of Conscience , Tefarik, Postal and Jitin Partk@. Not to forget Varuzhan’s Hivand E / Հիւանդ Է.
Let’s see what was going on in the Armenian social life in those days. Why? How different it is now?
http://www.armenianh...n-am/giqor.html






1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users