Jump to content


Photo
- - - - -

Inknagir


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Armenak

Armenak

    Member

  • Members
  • PipPipPip
  • 816 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles

Posted 08 April 2008 - 08:35 AM

In Armenian and English:

http://inknagir.org/

#2 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 08 April 2008 - 11:16 AM

Ծանոթացեք՝ Վահան Իշխանյան:Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մարդն իրեն ներկայացրել է ինչպես կա: smile.gif

ծնվել եմ երեւանում, 1964 թվին։ առաջի անգամ նյութ տպել եմ հայրենիքի ձայնում 83 թվին, երբ ուսանող էի։ էն ժամանակ չգիտեի, որ ժուռնալիստ եմ դառնալու, բայց զգում էի, որ գրելու հետ կապված պիտի լինեմ։ «բայրոնը եւ հայերը» գրքի մասին։ խմբագիրն ասեց` վահան ջան, էս մասը, որ բայրոնը հրեաներին գովում ա, հանենք։ ես ձեն չհանի, առաջի անգամ պիտի թերթում անունս կարդայի, ինչ ուզում ա, թող հանի։ որ սովետը մնար, ես դժվար ժուռնալիստ դառնայի։ ոչ թե որ ցենզուրա կար։ չէ։ գործի ընդունվելն էր դժվար։ համալսարանի բանասիրականը հենց պրծա 86 թվին, մտա ավանգարդ՝ արտահաստիքային թղթակից։ այսինքն՝ աշխատավարձ չես ստանում, մենակ հոնորար, բայց աշխատանքդ ստաժ ա համարվում։ որ պառավես, բարձր թոշակ կստանաս։ հիմա աշխատանքային գրքույկս չկա, հեղափոխության ժամանակ եսիմ որ դարակում կորավ, ու մի քիչ ավել թոշակի հույսս քիչ ա։

ամիսը մի 50 ռուբլին չէր դզում, իսկ հաստիք չգիտես երբ կտան։ ու մտա գիտություն եւ տեխնիկա ամսագիր, սրբագրիչ էի, ստանում էի 125 ռուբլի՝ պլյուս էդ վախտ դպրոցում դաս էի տալի, մի էդքան էլ ընդից։ ամուսնացած էի, արդեն աղջիկս ծնվել էր, 88-ին էլ՝ տղես։ փողի համար կինս չէր դժգոհում։ 88-ին շարժման ժամանակ տպում էի մաշտոց սամիզդատը։ կարծում էի, որ խոսքի ազատություն լինի, ճշմարտությունը գրվի, երկիրը կփոխվի։ սխալվում էի։ բայց երկիրը փոխվեց։ որ սովետն սկսեց փլվել, տարբեր թազա պարբերականներ բացվեցին, ծանոթ խմբագիրներ հայտնվեցին ու ինձ գործի ընդունեցին։ սրբագրիչից թռա միանգամից բաժնի խմբագիր։ արանքը մնաց թղթակիցը։ հետո էրկու անգամ թերթի խմբագիր էլ եմ էղել՝ անկախություն՝ իրեք ամիս, շրջան՝ իրեքուկես ամիս։ արանքներում ըստե-ընդե թղթակից էլ։ խմբագրի աշխատանքի համար սկզբում խելքս էթում էր, հետո ինչ-որ պահից էլ չէր դզում, ու հետ կարիերա արի ու մինչեւ˘ հիմա, արդեն 96-ից, մենակ թղթակից եմ։ քյասար` տասից ավել պարբերականում եմ աշխատել։ չգիտեմ, թե մինչեւ˘ հիմա քանի հոդված եմ գրել, սկզբում հաշվում էի, հետո հաշիվը կորցրի (ինչպես սկզբում հաշվում են, թե քանի հոգու հետ են էղել, հետո հաշիվը կորցնում են)։ հիմա www.armenianow.com շաբաթաթերթում եմ, ուրբաթ իրիկուն աբդեյթ ա լինում, դաբրո պաժալըված։ վավերագրական կինոյի սցենար էլ եմ գրել, մեկը՝ մենակ, իրեքը՝ համահեղինակի հետ։ քյասար՝ չորս կինո։ կուզեի էլի կինո նկարեի, բայց չի ստացվում, կինոյի համար փողեր են պետք, ռեժիսոր ու օպերատոր, հետները կոմպրոմիս, պիտի վիզ դնես, ըստեից-ընդեից փող ուզես, տվին` տվին, չտվին` չտվին։ մի էրկու անգամ ֆիլմի պռայեկտ եմ գրել, չի անցել։ էլ զահլա չունեմ, իսկ սենց թերթի ժուռնալիստիկան հեշտ ա, ազատ ես, դու ես ու քո կոմպը։ մենակ վերջում խմբագիրդ գրածդ խուզում ա։ էդ էլ իրա գործն ա։ վարսավիրի նման՝ մեկ խուզածը դուրդ գալիս ա, ասում ես՝ սիրունացրել ա, մեկ էլ չի դզում` չէ, փչացրել ա։ 2004 թվին առաջին անգամ գիրք տպեցի, ճիշտ ա, գործընկերոջ հետ, բայց էլի ոչինչ, կարամ գլուխ գովամ, որ գրքի հեղինակ եմ՝ «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն»։ 2003-2004 թվերի քաղաքական հալածանքների ուսումնասիրություն ա, իշխանության հաշվեհարդարը հակառակորդների հետ։ ով ցանկանում ա ունենա, կարա ինձ դիմի, կտամ։ գրում եմ պատմվածքներ, որ հրատարակվում են երկրորդ կնոջս՝ վիոլետի ամսագրում։ ես չեխովի դուշչկայի նման եմ, առաջին կինս ժուռնալիստ էր՝ ժուռնալիստ դառա, երկրորդ կինս գրող ա՝ գրող դառա։ երրորդն ուզում եմ միլիոնատեր լինի։ ճիշտն ասած, գեղարվեստական արձակ գրելը ավելի կայֆ ա, քան լրագրությունը։ բայց դրա համար էս երկրում չեն վճարում, ուզում ես ոռով բոմբ քցի։ վճարում են լրագրության համար։


#3 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 09 April 2008 - 12:48 AM

QUOTE
Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մարդն իրեն ներկայացրել է ինչպես կա:


Ի՞նչ պիտի աւելացնէիր: Ասել ուզում ես. լեզուն գռեհի՞կ է:



#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 09 April 2008 - 12:54 AM

Հովհաննես ջան, գռեհիկը շատ մեղմ բառ էր գրված ինքնագրի համար




1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users