Jump to content


Photo

Գեղամ Սարյա


  • Please log in to reply
4 replies to this topic

#1 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 12 October 2005 - 07:08 PM

Դեպի կառափնարան

Կոմիտասի հիշատակին

Սև ծովն էր ալեկոծ փրփրել իր ափերին
Թմրել էր Պոլիսը փարթամ պարտեզներում
ԵՎ մինարների նիրհուն կատարներին
Վերջալույսի գունատ շողերն էին մարում:

Փռվեց ծովի վրա ահեղ իրիկնաժամ,
Արեգակի վերջին շողեքն այնտեղ հանգավ,
Գողգոթայի նման իր լռությամբ դաժան
Կանգնել էր ափի մոտ խորհրդավոր մի նավ:

Կանգնել էր նա ինչպես մռայլ մի դամբարան,
Եվ հայ մի բազմություն հեծում էր ծովափին,
Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

Այնտեղ էին նրանք... Այդ չարագույժ նավում,
Հայոց քնարների վարպետները բոլոր,
Հայոց պայծառ մտքի աստղերն էին մարում
Այդ ահավոր ժամին խավարի դեմ անզոր:

Նրանց տանում էի հեռու կառափնարան,
Գունատ էին նրանք: Երկու հարյուր էին:
Տաճիկ սպաների հայացքն անասնական
Դաշույնների նման կախված գլուխներին:

Այնտեղ էին նրանք... Վարուժանը խոհուն,
Սիոմանթոն՝ հայացքն հառած դեպի եթեր,
Եվ ո՞վ գիտե արդյոք, ի՞նչ էր խորհում
Կոմիտասը՝ հոգում պահած բազում երգեր...

ԵՎ ո՞վ գիտե արդյոք աչքերն հառած ջրին՝
Ի՞նչ խոր հույզեր էին լուռ պաշարել նրան,
Որոնք նրա հոգին վշտով լցնում էին,
Մթնաշաղին ծովի շշուկների նման...

Գուցե տեսնում էր նա ափերը հայրենի,
Զմրուխտ դաշտեր՝ փռված Արագածի լանջին,
Գուցե թվում էր թե ափին է Սևանի
ԵՎ գեղճուկի երգն է հասնում իր ականջին:

Գուցե խորհում էր նա արցունքը կոկորդում
Իր գլխատվող, անոգ ժողովրդի մասին,
ԵՎ ծովն էր նրա լուռ հոգու մեջ փոթորկվում,
ԵՎ բազմաթիվ սրտեր նրա հետ միասին:

Գուցե... հանկարծ սուլեց նավը աղեկտուր,
ԵՎ արձագանքն անդարձ կորավ հեռուներում,
Երկու հարյուր հայացք անհունորեն տխուր
Ափի հայ բազմության սրտին էին նայում...

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
ԵՎ երկինքն էր նայում, և երեկոն էր լուռ,
ԵՎ ծովն էր անսահման հուզված սրտի նման
Խփում իր ափերին ինչպես մահվան սարսուռ:

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
Լուռ էր Վարուժանը, Սիոմանթոն խոհուն,
Հայացքն ուղղած դեպի երկինքն անսահման
Կանգնել էր Կոմատասը ինչպես տաճարի սյուն:

Ձուլվել էր նա կարծես կապույտ երեկոյին,
Ծովի պաղ հովերով մորուգն ալեծածան,
Նրա շուրթերը պաղ արդեն երգում էին
Հայոց պատարագի հուզիչ «Տեր ողորմյան»:

Երգում էր նա... ԵՎ հորդ շիթերն արտասուքի
Թափվում էին երգի հնչյունների նման,
Երգում էր նա... ԵՎ այդ հույսի, աղերսանքի
Մեղեդին էր նրա սփոփանքը միայն...

Երգում էր նա... Ծորուն հնչյունները երգի
Ձուլվում էին ծովի մրմունջների օդում.
Երգում էր նա... Ափին կանգնած ժողովրդի
Սրտից աղերսաձայն հառաչանք էր պոկում:

Նավը շարժվեց: Դանդաղ պոկվեց արդեն ափից.
Բռնած անհայտ ու մութ հեռուների ճամփան.
Ու Տարածվում էր դեռ օդում աղերսալից
Հայոց պատարագի հուզիչ «Տեր վողորմյան»:...

Նավը շարժվեց՝ ինչպես մռայլ մի դամբարան,
ԵՎ խուլ տնքաց ցավից բազմությունը ափին,
Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

ԵՎ հեռացավ, կորավ ծովի մշուշներում,
Ու խավարին ձուլվեց հույսի «Տեր վողորմյան»:
Քամին նրա վերջին հնչյուններն էր բերում
Ծովի ցայթող ջրի պաղ շիթերի նման:

Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքող
Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,
Ինչպես Վիլհելմ կայսր հայացքի տակ պարող
Ծախված գեղեցկուհու ժպտուն ատամնաշար...

Գեղամ Սարյան

Edited by Aksel, 13 October 2005 - 04:00 AM.


#2 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 13 October 2005 - 01:44 AM

QUOTE (Aksel @ Oct 12 2005, 07:08 PM)
Դեպի կառափնարան

Կոմիտասի հիշատակին

ԵՎ հեռացավ, կորավ ծովի մշուշներում,
Ու խավարին ձուլվեց հույսի «Տեր վողորմյան»:
Քամին նրա վերջին հնչյուններն էր բերում
Ծովի ցայթող ջրի պաղ շիթերի նման:

Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքող
Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,
Ինչպես Վիլհելմ կայսր հայացքի տակ պարող
Ծախված գեղեցկուհու ժպտուն ատամնաշար...

Սիրելի Աքսել։

Ա յս ինչ հրաշալի գրութիւն է։ Գեղեցիկ եւ միաժամանակ հուզիչ. Բայց լաւագոյնը քու նկարագրած վերչին երկու յուսալից տներն են որ արդարօրէն պիտի տան մեր ազգին յարատեւելու մեր բայլուն ապագայի պատկերի հորիզօնով։

Հազար ապրիս Աքսել եւ շնորհակալութիւն քեզ։

Անահիտ

Edited by Anahid Takouhi, 13 October 2005 - 02:05 AM.


#3 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 13 October 2005 - 03:53 AM

Անահիտ ջան
շատ շնորհակալ էմ ու զգացված, ջերմ խոսքերիդ համար:
Գեղամ Սարյանը իմ սիրած հայ բանաստեղծներից մեկն է, իսկ Դեպի կառափնարան գործը նրա բանաստեղծական մեծ տուրքն է եղեռնի զոհերի հիշատակին, հանդերձ Կոմիտասին, մեր բանաստեղծների լեզվով ասեմ, Որ մարդու սրտից հառաչ է պոկում ...

Ահա ևս մի գործ, Անահիտ ջան

#4 Aksel

Aksel

    Member

  • Members
  • PipPipPip
  • 75 posts

Posted 13 October 2005 - 03:59 AM

***

Իմ մորմոքները առուներին տամ,
Ծովից ծով տանեն իմ մորմոքները,
Մի զով ծառի տակ նստեմ, հեկեկամ,
Ջինջ աղբյուր դառնան իմ մորմոքները.
Դալար ծառերը աղբյուրից խմեն
Անտառներ դառնան իմ մորմոքները,
ԵՎ շոգ պահերին խշշան, օրորվեն,
Աշխարհին զով տան իմ մորմոքները...

Edited by Aksel, 13 October 2005 - 04:01 AM.


#5 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 13 October 2005 - 07:42 AM

QUOTE (Aksel @ Oct 13 2005, 03:59 AM)
***

Իմ մորմոքները առուներին տամ,
Ծովից ծով տանեն իմ մորմոքները,
Մի զով ծառի տակ նստեմ, հեկեկամ,
Ջինջ աղբյուր դառնան իմ մորմոքները.
Դալար ծառերը աղբյուրից խմեն
Անտառներ դառնան իմ մորմոքները,
ԵՎ շոգ պահերին խշշան, օրորվեն,
Աշխարհին զով տան իմ մորմոքները...

Սիրելի Աքսել։

Ինչ հուզիչ բանաստեղծուդիւն մեր անցեալի խեղճ ազգի վիճակը կատալերապէս նկարագրելով. սակայն շունչ առնենք սիրելի Աքսել որ այսոր բոքր բայց ունինք Հայրենիք մը որը քսանը հինգ տարի առաչ, ինչպէս իմ մէկ մօրեղբայրս ըսաւ անցեալները կ՛երազէինք միայն, եւ սակայն ահա՛ ո՛չ միայն Հայրենիք մը այլ մօտ ապագային պիտի կցենք մեր Ղարաբաղն ալ. Եւ ունինք նաեւ սրտատրոբ սբիւռք մը որ հուզուած եւ սիրալիր աչքերով ան կը նայի դէպի մեր սիրելի Հայրենիքը Աքսել ճան, դուն եւ ես հաւիտենականօրէն ուրախ կրնանք մնալ այսպէս երբ մեր Հայրենիքը կայ եւ կը շարունակէ վառ մնալ ու յառատեւել։

Յոյսի հայրենիք, Յոյզի Հայրենիք։

Անահիտ




Edited by Anahid Takouhi, 13 October 2005 - 08:50 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users