Jump to content


Photo

G U L A G -=- A L J I R -=- A Q S O R


  • Please log in to reply
14 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:18 PM

АЛЖИР ճամբարը՝ հայերեն թարգմանությամբ՝ ՀԴԿԱՃ-ը (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար):

 

Մահացու կյանքը

28337.jpg22:46, 23 հուլիսի, 2013


Ռազմիկ Մարկոսյան

«…Երբ իջա ավտոբուսից, արդեն գիշեր էր: Սաստիկ բուք էր ու սառնամանիք: Անմիջապես բարձրացրի մուշտակիս օձիքը, գլխարկիս ականջակալերն իջեցրի ու կզակիս տակ հանգույց արեցի: Հետո պայուսակիս բռնակը թաշկինակով կապեցի ձեռքիս, որ կարողանամ ձեռքերս գրպանումս պահել ու շարժվեցի դեպի ծանոթիս տունը, որ գյուղի վերջին տունն էր, իսկ իմ կողմից, բարեբախտաբար, առաջինը: Քայլում էի քամուն հակառակ՝ երեք քայլ առաջ, երկու քայլ հետ  «արագությամբ»: Աստիճանաբար քայլելը դժվարացավ, ու սաստկացավ տագնապս: Բայց ելք չկար. պիտի հաղթահարեի ճանապարհը: Քամին աչքերիցս արցունք էր բերում: Արցունքներս վայրկենապես սառչում էին ու աչքերս պատում սառույցով: Այսպես, քայլում էի՝ օձի նման սառն ու անհայացք: Հեռվից գայլի ոռնոց էր լսվում: Ես մեն-մենակ էի բնության տարերքի ու գիշատչի ոռնոցի դեմ: Գլխումս իմ լսած պատմություններն էին այդ վայրում զոհվածների, ցրտահարվածների մասին: Թեև ջանում էի հաղթահարել ճանապարհը, բայց այնուամենայնիվ զոհերի թիվը մտքումս մեկով ավելացրի: Հանկարծ հիշեցի, որ այդ կողմերում մարդիկ իրենց տներից մինչև բակում գտնվող սննդամթերքի պահեստը պարան են կապում՝ ձնաբքի ժամանակ կողմնորոշվելու համար: Ես, ինձնից մինչև ծանոթիս տունը, մտովի կապեցի իմ պարանն ու նրա օգնությամբ սկսեցի առաջ գնալ: Քայլում էի՝ մտքիցս կառչած: Թեև ճանապարհը երկար չէր, ես այն հաղթահարեցի մոտ երկու ժամում: Բայց ինձ մի կյանք թվաց: Ճանապարհի հետ մեկտեղ ուժերս էլ ավարտվեցին: Ահա այն դուռը, որն իմ առաջ միշտ բաց էր: Վերջ: Ես հաղթեցի: Բայց հաղթահարածիս ծանրության պատճառով չէի կարողանում լիասիրտ վայելել հաղթանակս…»: 

Սա մի հատված է իմ ինքնակենսագրական գրքից, որը խորհրդային գերտերության կենսագրության մի էջն է: 

Շատ տարիներ առաջ էր՝ 1978-ին, երբ չորս տարվա խիստ ռեժիմի կալանք կրելուց հետո, Պերմի 35-րդ կալանավայրից ինձ էտապով տեղափոխեցին աքսորավայր:  Էտապի քայքայիչ ընթացքը հաղթահարելուց հետո հայտնվեցի Ղազախստանի Կենբիդաիկ գյուղում: Այս տարածքում տեղակայված էր ԳՈՒԼԱԳ-ի երեք կղզյակներից մեկը՝ Կարլագ ուղղիչ-աշխատանքային գաղութների համակարգը: Դեռևս 1940-ին Կարլագը 600 քառակուսի կիլոմետր  տարածք էր զբաղեցնում: Գաղութի պատմության ողջ ընթացքում նրա հուժկու ծնոտների արանքում իրենց բաժին հասած տաժանակրությունն են կրել համաշխարհային մեծության գիտնականներ, քաղաքական և մշակույթի գործիչներ, սպայակազմ, հոգևորականներ: Առայսօր Կարլագի արխիվները բացված չեն, և հայտնի չէ նրա զոհերի նույնիսկ մոտավոր թիվը: Այստեղ՝ Ակմոլենսկի բնակավայրում էր տեղակայված նաև հայտնի АЛЖИР ճամբարը՝ հայերեն թարգմանությամբ՝ ՀԴԿԱՃ-ը (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար): 

akmolenski-chambar.jpg

aljir.jpg

Այդ կանայք նույն կոչմանն էին արժանացել, ինչ իրենց՝ հայրենիքի դավաճան և ժողովրդի թշնամի ամուսինները, քանի որ չէին ընդունում, որ իրենց ամուսիններն այդպիսին են: 20.000 հազար կին է «ապրել» այս ճամբարային համակարգում: Կանանց տանջանքի այդ վայրերի հարևանությամբ գործում էր նրանց երեխաների ճամբարը. 25.342 մանուկ աքսորական, որոնց տեղավորման մանրամասները հոգում էր ՆԳԺԿ ղեկավար Եժովը: Բացառված էր որևէ հավանականություն, որ իրար բարեկամ, ծանոթ երեխաները տեղավորվեն նույն ճամբար-մանկատանը: Դեռահասների դաստիարակության դժվարին գործը քրեական հանցագործներին էր վստահված, որոնք իրենց հանձնարարությունը կատարում էին, այսպես ասած՝ մեծ պատասխանատվությամբ: Մայրերի հետ լինելու իրավունք միայն նորածիններն ունեին: 1938-53թ.թ. Ալժիրում հսկիչների բռնաբարության հետևանքով կալանավոր կանանցից  ծնվել է 1507 անհայրանուն երեխա:

Ճամբարային այդ համակարգում    աքսորավայրեր կային նաև քաղաքական բանտարկյալների համար, որոնք ոտնձգություն էին կատարել Խորհրդային Միության պետական համակարգի դեմ. համարձակվել էին խոսել ԽՍՀՄ հանրապետությունների պետական անկախության մասին: Երկրի պետանվտանգության համակարգի համար նման արարքը երկու բացատրություն ուներ. ԽՍՀՄ-ից անկախանալ ձգտողը կամ հոգեկան հիվանդ էր, որի տեղը հոգեբուժարանն էր, կամ պետական հանցագործ, որին նույնպես պետք էր մեկուսացնել հասարակությունից: Իմ դեպքում ընտրել էին երկրորդ տարբերակը: Ընդ որում, ես որակվել էի որպես «հատուկ վտանգավորության պետական հանցագործ»:   

Խորհրդային բռնապետության դեմ գաղափարական պայքարի բանակում միայն կամավորներ էին: Ես դրանցից մեկը եղա՝ ազատության զոհասեղանին դնելով ոչ միայն բանտերում ու աքսորում անցկացրած տարիներս, այլև ողջ կյանքս, որն ասես մի մեծ վերապրում լինի: Այսօր չկա Խորհրդային Միությունը, որը  հազիվ մի մարդու կյանքի չափ իր գոյատևման ընթացում հասցրեց այնքան չարիքներ գործել, որոնք անհնար է ամբողջությամբ արձանագրել: Այսօր Հայաստանն անկախ է: Իսկ ես այսօր չունեմ հուշերիս մեջ պարփակվելու ազատ իրավունք, քանի որ իմ անցյալում գրեթե ամեն բան անանձնական էր: Ապրած տարիներս անվերջ խորհել են տալիս իրենց մասին ու կանխորոշում իմ ներկան, իմ ապրած ամեն օրը:



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:19 PM

Երեսուներկու տարի անց այդպիսի մի օր էր, երբ ես, որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար, մեկնեցի Ղազախստան՝ մասնակցելու «Կրոնի դերը ԱՊՀ երկրներում» թեմայով միջազգային կոնֆերանսին:

Աքսորից վերադառնալուց հետո երբեք այսքան մոտ չէի եղել Կենբիդաիկին: Մղումս դեպի երբեմն անիրական թվացող անցյալը, թույլ չտվեց, որ երկար հյուրընկալվեմ Ղազախստանի գրավիչ մայրաքաղաքում, և ես, կոնֆերանսի աշխատանքներն ավարտվելուն պես, բռնեցի իմ վաղեմի բնակավայրի ճանապարհը:

Գուցե տարօրինակ թվա, բայց ես կարոտել էի Կենբիդաիկը ու վախենում էի, թե խորհրդային կարգերի, նրա բռնության ու տառապանքի վայրերի հետ մեկտեղ այդ գյուղն էլ վերացած կլինի երկրի երեսից: Արագ սլացող ավտոմեքենան ասես ինձ ոչ թե առաջ էր տանում, այլ հետ՝ դեպի իմ հախուռն, տառապագին անցյալը, որը բերնեբերան լեցուն էր փշալարերի «մաղթած» ունայնությամբ, քայքայիչ հետապնդումներով, ստի ու անարդարության դեմ պարզած իմ երիտասարդ, անսանձ նվիրումով:  

Դեպի Կենբիդաիկ իմ ընթացքի մեջ մի անբացատրելի հաղթականություն կար: Ես գնում էի իմ աքսորավայրը՝ այն գյուղը, որտեղ ապրել եմ որպես քաղաքական հանցագործ: Բայց ահա իրականացել է այն, ինչը շատերի պատկերացմամբ անիրականանալի էր ու անգամ սարսափելի: Տեղի բնակչության համար, հատկապես սկզբնական շրջանում, ես, իմ ազատատենչությունը, տարօրինակ ու անըմբռնելի մի բան էինք: Ես «հակա» էի, որն ընդդիմացել էր բացարձակին: Թող որ այն լիներ բացարձակ անմարդկային, բացարձակ ստոր, բայց այն նաև բացարձակ ուժ էր, ինչը կյանքի հոսանքին տրված, սովորական բնակչի համար ամենաշոշափելին էր ու ամենաիրականը:  Դրանից անդին անորոշությունն էր, և ես նրանց աչքում դեսպանն էի անորոշության ու սադրիչը բացարձակ ուժի ընդվզման: Եվ ահա տասնամյակներ անց, երբ վաղուց իրականացել էր այն, հանուն ինչի ես «իմ գյուղում» մի անհասկանալի աքսորական էի, այնպե՜ս էի ուզում նայել այն օտար բնակավայրի աչքերին, որը հուշերիս մեջ զարմանալի հարազատ էր ինձ:

Ճանապարհն անցնում էր խորհրդային АЛЖИР-ի կողքով, որը քաղաքական կալանավորների նախկին աքսորավայր Կենբիդաիկ գյուղից 100 կմ հեռավորության վրա էր: Մայրուղով անցնելիս տեսա երբեմնի կանաչ օազիս հիշեցնող կանանց ճամբարը: Այն վերածվել էր սառն ու անհրապույր մի բնակավայրի, որտեղ անցյալի իրական դիմագիծը վկայող շինություններ են միայն: Դրանց գորշությունն ինձ հիշեցրեց այդ ճամբարի կանաչապատման պատմությունը: Ղեկավարությունը կալանավորներին հրամայել էր ծառեր տնկել ճամբարի ողջ տարածքում: Կանայք դողդոջուն ձեռքերով տնկում էին ծառերը, իսկ տարածքի նապաստակներն ուտում էին դրանք: Եվ ահա հրաման է արձակվում, որ եթե նապաստակները կրծոտեն տնկիները, կանանց կգնդակահարեն: Ու կալանավոր կանայք, հանուն իրենց փրկության, իրենց առանց այն էլ սակավ օրապահիկը թողնում էին ծառերի մոտ, որ նապաստակները կշտանան ու չվնասեն տնկիները: Այ, թե ինչպես էր առաջացել հեռվից աչք շոյող այն կանաչ տարածությունը: Իմ աքսորականության տարիներին մարդիկ կա՛մ մտքում, կա՛մ շշուկով էին պատմում այս պատմությունը, որն այնքան անիրական ու զավեշտալի էր դարձնում կյանքի ու մահվան սահմանագիծը: Հենց այդ սահմանագծի վրա, ինչպես օդում կապված պարանի վրա, իրենց երերուն գոյատևումն էին կրում հազարավոր կալանավորներ:  

Այսօր АЛЖИР-ը ԳՈՒԼԱԳ-ի թանգարան է դարձել և ճշմարտության զգալի մասը վերականգնված է:

Իսկ ի՞նչ է իր մեջ թաքցնում իմ Կենբիդաիկը:

Ճանապարհային ցուցանակն ազդարարեց Կենբիդաիկի մուտքը, և մեր մեքենայի ընթացքը դանդաղեց: Ես արտաքուստ հանգիստ էի: Զգացողություններս այնքան էին անձնական, որ պատշաճ էի համարում թաքցնել դրանք:

Իմ առջև Կենբիդաիկն էր՝ գրեթե ամայացած: Սակավ բնակչությամբ մի գյուղ է դարձել երբեմնի ինտերնացիոնալ, կենսունակ բնակավայրը: Հիմա այստեղ ապրում են միայն գյուղի ոչ ժամանակավոր բնակիչները: Այլևս ոչ մի աքսորական, ոչ մի բռնադատված, որոնցով Խորհրդային Միության պետական-քաղաքական սարդոստայնը նենգ հետամտությամբ բնակեցնում էր հսկա քաղաքական ճամբար հիշեցնող իր անծայրածիրությունը՝ արհեստական շնչառություն տալով անբնակ տարածքներին: Տեղացիների թիվը գնալով ավելի ու ավելի էր զիջում աքսորվածների, բանտարկյալների ու հատուկ վերաբնակեցվածների ընդհանուր թվին: Չգիտեմ՝ դա կյա՞նք էր, թե՞  մահ:  

Իսկ կյա՞նք էր այն, ինչ տեսա Կենբիդաիկում:

Իմ երբեմնի «պարտադիր» բնակավայրում կողմնորոշվելու համար փորձեցի գտնել գյուղի ակումբն ու ճաշարանը, որոնք այն ժամանակվա գյուղական վայրերի  ողջության վկայականն էին: Դրանց հետքն անգամ չկար: Սկսեցի շրջել անծանոթ վայրերում: Շարունակ որոնում էի՝ ինքս էլ չգիտեի, թե ինչ: Այս անիմաստությունից փրկվելու համար շարժվեցինք դեպի հարևան գյուղը: Նաև մի սարսափելի ձմեռային գիշերվա հուշն էր ինձ տանում այնտեղ: Քիչ անց իմ առջև ևս մի կիսավեր բնակավայր էր: Այդտեղ, մոծակների ամբարտավան պարսերի պատճառով, առանց պաշտպանիչ ցանցի հնարավոր չէր դրսում մնալ: Առաջ էլ այդ գյուղում մոծակներ շատ կային, բայց ոչ այդ քանակությամբ, քանի որ դրանց դեմ հետևողականորեն միջոցներ էին կիրառվում: Համակարգը հոգում էր:

Քայլերս արագ ուղղեցի դեպի իմ ծանոթ տունը, որ գյուղի ծայրին էր գտնվում: Եվ…հրաշք… Ահա այն՝ երեսուն տարով ծերացած: Մոտեցա, թակեցի: Այդ տան դուռը միշտ էլ բաց է եղել իմ առաջ: Բնակիչները հայ էին: Այն տարիներին դա ինձ համար Աստծո նվեր էր: Նայեցի տանեցիների դեմքին: Երիտասարդ էին ու բնականաբար՝ անծանոթ: Քիչ անց ներս մտավ մի տարեց կին: Նրա դեմքն ինձ ոչ այնքան ծանոթ, որքան հարազատ թվաց: Ես ներկայացա, պատմեցի իմ մասին: Նա արագ մտաբերեց ինձ ու կանչել տվեց ամուսնուն, որն ինչ-որ գործով դուրս էր եկել տնից: Որոշ ժամանակ անց կանգնել էինք դեմ-դիմաց ես ու իմ վաղեմի ծանոթ հայը՝ իր գյուղի պես ծերացած, կիսակյանք:

Անմիջապես ճանաչեց ինձ: Մարդիկ սովորաբար երանությամբ են հիշում անցյալը, բայց երևի այն ժամանակ աքսորական լինելուս պատճառով նա խնայեց ինձ ու շատ զուսպ խոսեց անցյալի մասին: Ներկայի մասին նախընտրեցինք լռել: Բայց դա տխուր լռություն չէր: Չի կարելի տխրել բոլոր ժամանակների համար: Պետք է ապրե՛լ բոլոր ժամանակները: Պետք է միշտ կարողանալ մտքով կառչել փրկարար պարանից: Ես նայում էի նրա ընտանիքի՝ ինձ անծանոթ անդամներին ու մտածում, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան: Հետո հասկացա, որ այդ ընտանիքի ապագան կլինի այնպիսին, ինչպիսին կլինի այդ վայրերի վաղվա օրը: Չգիտեմ, թե այն ինչպիսին կլինի, բայց գիտեմ, որ դա կորոշի կյանքը, այլ ոչ՝ մահը:

Ինձ ճանապարհելիս բարեկամս ասաց. «Դու հաղթեցիր»: Ես ժպտացի նրան:

Խորհրդային բռնապետությունն ինձ այդպես էլ չի կարողացել «ուղղել», քանի որ ես ուզում էի տեսնել, ոչ թե աքսորականներով բնակեցված ու նրանցով ծաղկեցրած Կենբիդաիկը, այլ այն, ինչ կարող էր լինել, եթե աշխարհիս երեսին չլիներ մի մարդու կյանքի չափ տևած այդ երկրի պատմությունը: Շուրջս ամայություն էր, ու տխուր էր մեր հրաժեշտի պահը: Բայց ես ժպտացի նրան ու պատասխանեցի՝ գիտեմ:

Ես գիտեմ, որ հաղթել եմ: Բայց հաղթահարածիս ծանրության պատճառով չեմ կարողանում լիասիրտ վայելել հաղթանակս:

Ոչինչ, ես դա իմ վաղեմի բարեկամի զավակներին եմ թողնում:   

Հ.Գ. Օրեր առաջ Ղազախստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանի օգնությամբ ճշտեցի, որ АЛЖИР (ՀԴԿԱՃ) դատապարտված է եղել 79 հայ կին՝ «հայրենիքի դավաճան և ժողովրդի թշնամի» մեղադրանքով: Այժմ բանակցություններ են գնում Հայաստանի կողմից Ակմոլենսկի ճամբարի տարածքում հուշաքար տեղադրելու մասին: Հնարավոր եղավ նաև ձեռք բերել АЛЖИР-ի հայ զոհերի ցուցակը, որը հրապարակվում է առաջին անգամ: Ստորև ներկայացված կալանավոր կանանց  մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել «Հետք»-ի խմբագրություն:  (Ցուցակը ներկայցնում ենք АЛЖИР թանգարանում պահպանված փաստաթղթերի ուղղագրությամբ)

 

1.Ավետիսյան Սոֆյա Քրիստոփորի

2.Ավշարովա Թամարա Իվանի

3.Աղաբաբովա Անահիտ Արտեմի

4.Աղաջանովա-Մուղդուսի Ռիժիկ Բակլյարովի

5.Ադամյան-Հովանեսյան Գայանե Սերգեյի

6.Այվազովա Նինա Լվովի

7.Ալիբեկովա Մարիա Վարդանի

8.Արուստմովա Եվգենիա Սողոմոնի

9.Ասլանյան –Վարդանյան Աշխեն Գրիգորի

10.Աթարբեկովա Սոֆյա Միխալիի

11.Հախումյան Ռեքսիմա Մելքումովի

12.Բալայան Նինա Յակովի /Հակոբի/

13.Բարկայա –Թութուիջակ Ասյու Արսենի

14. Բարսեղյան Արկիոզան Կոնստանտինի

15.Բեկզադյան Մարիա Սեմյոնի

16.Բուբլիչենկո Աննա Ավետովնա

17.Վարնազովա Վարվարա Արկադիի

18.Վելիկանովա Սաթենիկ Իվանի

19.Վիզիրյան Սոֆյա Արկադիի

20.Ղարիբովա Սաթենիկ Սեմյոնի

21.ԳեորգիեվաԹամարա Ֆադեյի

22.Գլուշանովա Ռոզա Լվովի

23.Գորոշչենկո-ԱվետիսյանՍուսաննա Մանուկի

24.Գրիգորյան-Մանվելյան Հայկանուշ Ավետի

25.Դավիդովա-Կիրակոզովա Մարիա Ավետի

26.Դավթյան Մարիա Ներսեսի

27.Դավթյան  Մարիա Ներսեսի

28.Ենուկովա –Գրիգորյան Պայցուր Աղաբեկի

29.Երեմյան Տիտանիկ Գասպարի

30.Զյուլգուդարովա Թամարա Սերգեյի

31.Իվանյան Հայկանուշ Լազարի

32.Իլլինա Նադեժդա Ստեփանի

33.Իպոլիտովա Նադեժդա Ստեփանի

34.Կամարաուլի Կարախանովա Ելենա Ադամի

35.Կասպարովա Սուսանա /այդպես է փաստաթղթերում/ Աղաջանի

36.Կացովա Սոֆյա Միխալիի

37.Կուրովերովա Սոֆիա Միխաիլի

38.Կուշվիդ Մարիա Արտեմի

39.Լեվինսկայա-Պլոտկինա Պոլինեա Մայխայլովի/այդպես է փաստաթղթում/

40.Լեգատ Սուսաննա Անդրեյի

41.Լեժավա Աննա Սերգեյի /Սարգիսի/

42.Մալեվիչ Արաքսի Թոմասի

43.Մալխոսյան-Բատկիսյան Մարգարիտա Արտեմովնա

44.Մամիկոպովա ԳաայուԱրեստի /այդպես է փաստաթղթում/

45.Մանուկյան Թաքու Մուկուչի

46.Մելիքովա-Պիրալովա Ելենա Իվանովնա

47.Մինասյան Արմենա  /Արմենդի/ Սարգսի

48.Միրզաբեկյան Վարսենիկ Մինաեվնա

49.Մնացականովա Աննա Մարտիչի

50.Մուսաելյան Փառանձեմ Բալաջանի

51.Նաջարով Հայկանուշ Ալեքսանդրի

52.Նեկրասովա-Նազարյան Աշխեն Միխաիլի

53.Ներսեսյան Մարիա Ավետի

54.Պավլովսկայա Ելիզավետա Բասիլի

55.Պալիոխա Աննա Մարտիրոսի

56.Պարզյան Անահիտ Գեորգիի

57.Պարոնյան Արաքսի Միխայիլի

58.Պերճյան –Գրիգորյան Արուսա Կարպի

59.Պետրոսյան Թամարա Իոսիֆի

60.Պողոսյան Մարիա Տիգրանի

61.Պուրնիս /Սանահյան/  Մարիա Երեմի

62.Ռաթիխան Ազլարա Աստադ Կարլի

63.Ստեփանյան –Բագատուրովա Անահիտ Իվանի

64.Սուքիասյան Ռշտունի Գևորգի /Գեորգիի/

65.Սուլխանովա Վարվառա Գրիգորիի

66.Թագինոսավա Եվգենիա Արսենի

67.Տակտակիշվիլի -Նասկիդովա Մարիա Ստեփանի

68.Թարումովա-Այրումովա Ելենա Վասիլի

69.Տեր-Դավթյան Սոֆյա Սերգեյի

70.Թոմսոն Մարիաննա Կարպի

71.Փիլիպոսյան Ամելիա Սեմյոնի

72.Խիտարովա Եկատերինա Ալեքսանդրի

73.Ծատուրովա Աշխեն Գրիգորիի

74.Ճավճավաձե Եվգենիա Գրիգորիի

75.Չոլախյան ՄարյուՀամբարձումի

76.Չխիկվիշվիլի Եկատերինա Զաքարի

77.Շաֆիրովա Ասյա Բոգդանի

78.Յուզբաշյան Մարգարիտա Հունանի

79.Յախոնտովա Բարիկա /Գոհարիկ/ Հովանեսի 

80.Լիսիցյան Մարիա   Վարդանի

81.Նալբանդյան Աշխեն


  • ED likes this

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:20 PM

http://hetq.am/arm/n...acu-kyanqy.html



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:35 PM

Գուլագ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուլագ ռուս.՝ ГУЛаг, ռուսերենից թարգմանաբար՝ Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն ռուս.՝ Главное управление лагерей и мест заключения, ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռուս.՝ НКВД, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության ստորաբաժանում, որը 1934-1960 թվցականներին իրականացնում էր զանգվածային բռնի ազատազրկման և կալանավորման վայրերի ղեկավարումը։



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:38 PM

ԳՈՒԼԱԳ -ի բանտարկյալների արխիվային լուսանկարներ (18 ֆոտո)
 

ԳՈՒԼԱԳ - հապավում ռուսերենից (ռուս. ГУЛаг). Главное управление исправительно-трудовых лагерей, трудовых поселений и мест заключения / տեսանյութ/, (ГУЛаг) — подразделение НКВД СССР, МВД СССР, Министерства юстиции СССР, осуществлявшее руководство системой исправительно-трудовых лагерей (ИТЛ) в 1934—1960 годах , կարդում ենք wikipedia -ում:
 

15764850388731_1344838278_016.jpg



21227274331281_1344838280_007.jpg

25553429391778_1344838217_014.jpg

34755006088707_1344838283_004.jpg


#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:38 PM

42457268621053_1344838285_015.jpg

52334489158909_1344838241_001.jpg

57654410035_1344838283_008.jpg

62147524736861_1344838262_018.jpg

8739634578983_1344838276_006.jpg


#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:40 PM

77241475158193_1344838266_013.jpg

80218195166303_1344838225_009.jpg

80379504022615_1344838228_002.jpg

80646997277434_1344838294_005.jpg


#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 July 2013 - 06:40 PM

http://blog.lurerarm...2012/11/18.html



#9 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 August 2013 - 11:10 AM

«Պատմություն, որը չդարձավ պատմություն». Դավիթ Ջիշկարիանիի հետազոտությունը` ստալինյան բռնադատությունների մասին Աննա Մուրադյան

28797.jpg18:26, 20 օգոստոսի, 2013


Եթե 1937-38թթ. ստալինյան բռնադատություններին գնահատական տրվեր, և բռնարարքներն իրականացնող նախկին չեկիստները պատժվեին, ապա այսօր վրաց հասարակությունը մեկ քայլ առաջ կլիներ: Այս եզրահանգմանն է եկել վրաց պատմաբան Դավիթ Ջիշկարիանին՝ Վրաստանի արխիվներում ուսումնասիրելով ստալինյան ժամակաշրջանի փաստաթղթերը:

«Մինչև օրս Վրաստանում Ստալինյան ռեպրեսիաների տարիներն ընկալվում են որպես անցյալի մի մոռացված հուշ, որը եղել, անցել և գնացել է,- ասում է նա,- քանի որ այդ մարդիկ չպատժվեցին, ինչպես դա եղավ, օրինակ, Նյուրինբերգյան դատավարության ժամանակ»:

Ջիշկարիանին ցավով նշում է, որ Վրաստանում մինչ այժմ առասպելներ են շրջում, որ Ստալինն այդ ամենի մասին տեղյակ չի եղել, և դա արտահայտվում է վրաց հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում և ակտիվ ազդեցություն ունի:

Ջիշկարիանին համեմատական եզրեր է անցկացնում այս ժամանակաշրջանը  նախորդ տարի վրացական բանտում իրականացված դաժան բռնությունները ներկայացնող կադրերի հանրայնացումից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ հասարակությունը չգիտեր, թե ինչպես պետք է վարվել այդ մարդկանց հետ:

«Հայտարարվեց, որ հետաքննությունն անցկացվելու է գաղտնի, միչդեռ շատ հարցեր կային, որոնց պատասխանը ոչ ոք չգիտեր,- ասում է նա,- միգուցե նրանց պետք էր դատել տեղական ատյաններում կամ միգուցե՝ միջազգային դատարաններում: Բայց քանի որ այդպիսի դաժան դեպքի համար պատիժ սահմանելու նախադեպը չի եղել, մենք ստիպված ենք սկսել զրոյից»:

«Պատմություն, որը չդարձավ պատմություն» հետազոտությունում ներկայացված են 1937-38թթ. Վրաստանում իրականացված բռնադատությունների ուսումնասիրության արդյունքները:

Հայաստանում նման հետազոտություն չի արվել, քանի որ Հայաստանում 1991թ. սկսած արխիվները փակ են: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ հետազոտություններ արվել են Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում: Ու թեպետ բռնադատվածների թիվն ու պատմությունները տարբեր հանրապետություններում եղել են տարբեր, սակայն նրանց բոլորին միավորում է նույն համակարգը, և ընդհանուր պատկերը այս կամ այն տեղային տարբերությամբ եղել է նույնը:

Ջիշկարիանին ասում է, որ 1937-388թթ. եղել են բռնություններ իրականացնող տարբեր մարմիններ: Դրանցից մեկն, օրինակ, եղել է արտագնա «Զինվորական կոլեգիա» կոչվող շարժական մարմինը և միայն Վրաստանում գնդակահարել է 1500 մարդ: Այս օրգանը շրջել է հանրապետությունից հանրապետություն, շրջանից շրջան և իրականացրել է տարբեր բնույթի բռնարարքներ՝ հիմնականում գնդակահարություններ: Սակայն հասկանալով, որ շարժական մարմինը չի կարողանում իրականացնել հրամանները, Ստալինին ուղղված նամակով Բերիան խնդրում է ստեղծել նոր մարմին և 1937թ. հուլիսի 8-ին Բերիայի հրամանով  ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) (ՆԿՎԴ)-ին կից ստեղծվում է «Տրոյկա» կոչվող մարմինը, որի կազմում եղել են անդամներ ՆԳԺԿ-ից, դատախազությունից:  

Միայն «Տրոյկայի» գործով Վրաստանում բռնադատվել են 21000 մարդ, այդ թվում` աքսորվել և գնդակահարվել: Ջիշկարիանին ասում է, որ այդ թիվը զուտ սառը թիվ է և արտաքուստ ոչինչ չի ասում, մինչդեռ այդ 21000-ից յուրաքանչյուրի հետևում կանգնած է մի մարդկային պատմություն: Երբ նա արխիվների ուսումնասիրությունների հետո սկսել է հարցազրույցներ անել բռնադատվածների ընտանիքի անդամների հետ ու լսել նրանց պատմությունները, այդ թիվը նրա համար «կենդանացել է»:

Ջիշկարիանին ներկայացրեց այդ պատմություններից մեկը, որը վերաբերվում էր այժմ 96-ամյա մի կնոջ կյանքին: Նա եղել է մոտ 17 տարեկան, երբ հորը ձերբակալել են, իսկ գիշերվա ժամը 5-ին ներխուժել են նրանց տուն և տանելով մեծ քանակությամբ գրքեր` երկու քույրերին դուրս են հանել տանից՝ ասելով, որ այդ տունն  այլևս նրանց չի պատկանում: Աղջիկը, որ պատրաստվում էր իրավաբանություն սովորել, բացականչել է, որ թողնեն իր գրքերը, որին ի պատասխան չեկիստներն ասել են, թե այդ գրքերը նրան այլևս պետք չեն գալու, քանի որ հայրենիքի դավաճանները չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ:

Աղջիկները, մերժվելով քեռու կողմից, ապաստան են գտել տատու տանը, և այնպես է ստացվել, որ այդ աղջիկը կարողացել է, այնուամենայնիվ, ընդունվել իրավաբանական ֆակուլտետ, և մի պատկառելի պրոֆեսոր ավարտական քննության ժամանակ շատ է հավանել աղջկան և առաջարկել է  աշխատել դատախազությունում:

«Նա այդ մասին շատ մեծ հպարտությամբ էր խոսում,- ասում է Ջիշկարիանին,- և այդ կինն ինքն էր անձամբ եկել օֆիս, որպեսզի խոսեր և ուզում էր տեսնել հրամանը, որով իր հայրը դատապարտվել էր  գնդակահարության, ինչպես նաև իմանալ մարդու անունը, ով ստորագրել էր այդ հրամանի տակ»:

Կինը հայտնել էր, որ այդ պրոֆեսորի անունը եղել է Լարիոն Տալախադձե, իսկ դա այն մարդն էր, ով ստորագրել էր նրա հոր դատավճիռը:

«Եվ ինձ համար շատ դժվար էր դա ասել մի կնոջ, ով խոսելով այդ պրոֆեսորի մասին, անընդհատ ասում է, որ նա շատ լավ մարդ էր»,- ասում է Ջիշկարիանին:

«Տրոյկայից» բացի եղել են նաև Ստալինյան ցուցակներ, որոնցում ընդգրկված մարդկանց ճակատագրերը տնօրինել է անձամբ Ստալինը՝ ցուցումներ տալով այս կամ այն մարդու վերաբերյալ:  Այդպիսի ցուցակներ Վրաստանում եղել են 12 հատ, որտեղ ընդգրկված է եղել 3650 մարդ: Ջիշկարիանին ասում է, որ այդ ցուցակներում մարդկանց անունների դիմաց Ստալինի ձեռքով արված մակագրություններ կան. «Դեռ պետք չէ ձերբակալել», «Գնդակահարել» կամ «Ձերբակալել երեք օրից» և այլն:

Բոլոր այս մարմինները չեն եղել դատական, օրինական մարմիններ և, հետևաբար, այդ մարդկանց ճակատագրերը տնօրինվել են ապօրինաբար, առանց որևէ փաստական հիմքի:

Ստալինյան 12 ցուցակներում ընդգրկված 3650 մարդուց 320-ը եղել են հայ: Սա ստույգ թիվ է, քանի որ հստակ նշված է եղել այդ մարդկանց ազգությունը: Սակայն, բացի դրանից այդ 3650 մարդուց 694 հոգու դիմաց նշված չի եղել ազգությունը, և հետևաբար, հնարավոր չէ պարզել, թե եղել են արդյոք նրանց մեջ հայեր, թե ոչ: Ինչ վերաբերվում է «Տրոյկայի» գործով բռնադատված 21000 հոգուն, ապա Ջիշկարիանին հայտնեց, որ Վրաստանի ՆԳՆ այժմ հաշվարկներ է անում և մոտ ժամանակներս հայտնի կդառնան այդ արդյունքները:

Արխիվների ուսումնասիրության արդյունքում Ջիշկարիանին ծանթացել է այն ժամանակվա չեկիստի հոգեբանությանն ու հասկացել տիրող մթնոլորտի ամբողջական պատկերը:

«Այդ չեկիստները ցինիկ էին ,ու նրանք այդպիսին ստիպված էին լինել, քանի որ համակարգն  էր պարտադրում լինել այդպիսին,- ասում է նա,- եթե մի սովորական մարդու կարող էին ձերբակալել իր տանը, ապա համակարգի աշխատողին շատ հաճախ ձերբակալում էին ժողովի կամ աշխատանքի վայրում, որպեսզի ցույց տրվեր, որ ոչ ոք համակարգից պաշտպանված չէ»:

ՆԿՎԴ-ի աշխատողները շատ հպարտ էին, որ պատկանում էին հասարակության մեկ այլ շերտի, և նույնիսկ մինչև ԽՍՀՄ փլուզումը իրենք իրենց կոչում էին չեկիստներ: Նրանք ամբողջ հասարակությունը բաժանել էին երկու մասի՝ մենք և նրանք: Այդ մարդիկ մեծ արտոնություններ ունեին, նրանց բաժին էր հասնում լավ բնակարաններ, իսկ նրանց միջև մեծ մրցակցություն է եղել, թե ում է բաժին հասնելու բռնադատվածի գույքը:

Ստալինյան այս վախի մթնոլորտ մանրակրկտորեն նկարագրված է 1949թ. հրատարակված  Ջորջ Օրվելի «1984» վեպում, որը մինչև 1988թ. արգելված էր նախկին ԽՍՀՄ-ում: Այստեղ համակարգի շարքային աշխատակից Ուինսթոն Սմիթի և բարձրաստիճան չեկիստ Օ’Բրեյնի հարաբերությունների միջոցով Օրվելը աշխարհին ցույց է տալիս սովետական տոտալիտար համակարգի ողջ սնանկությունն  ու թշվառությունը:

Ստալինի մահից հետո սկսված արդարացման պրոցեսը Ջիշկարիանին անվանում է արդարացում, որն արդարացում չէր, քանի որ չեկիստները չպատժվեցին,  իսկ այդ շրջանը չդարձավ պատմության մաս, այլ մնաց անհատական քաղաքացիների հուշերում, որոնց մեռնելուց հետո էլ այդ շրջանը կմեռնի:

«Այդ ժամանակ նրանք հասկացան, որ չափից դուրս շատ մարդ են սպանել, և այդ մասին բացահայտ ասելը ճիշտ չէ,- ասում է Ջիշկարիանին,- և հնարեցին մի մոդել, համաձայն որի բռնադատվածների ընտանիքին նամակներ էին ուղարկում տարբեր լուրերով, թե ձեր բարեկամը մահացել է աքսորում, օրինակ՝ սրտի կաթվածից, այնինչ այդ մարդը ձերբակալության հաջորդ օրը գնդկահարվել էր»:

Ջիշկարիանին սա անվանում է առասպելի մաս, երբ ինքը հարցազրույցների ժամանակ պարզել է, որ բռնադատվածների ընտանիքի անդամները մինչև այժմ ապրում են կեղծիքի քողով պարուրված և կարծում են, թե իրենց բարեկամը մահացել է այս կամ այն պատճառով, մինչդեռ իրականում նա գնդակահարվել է:

Քանի որ ամբողջական որևէ ուսումնասիրություն արված չէ, ապա հնարավոր չէ պարզել ստալինյան բռնադատվածների ամողջական թիվը ողջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Ջիշկարիանին ասում է, որ այդ թիվն ընկած է 100 000 մարդուց մինչև 6 մլն շրջակայքում, քանի որ թվերի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե նրանք որ մարմնի կողմից են ենթարկվել բռնարարքների:

Դավիթ Ջիշկարիանին վրացական «IDFI» հկ հետազոտող է, նա իր հետազոտության արդյունքները ներկայացրել է Գյումրիում և Երևանում:

Լուսանկարը`  Դավիթ Ջիշկարիանիի ֆեյսբուքյան էջից



#10 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 August 2023 - 03:48 PM



#11 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 August 2023 - 04:29 PM



#12 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 August 2023 - 04:44 PM



#13 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 August 2023 - 04:44 PM



#14 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 August 2023 - 04:48 PM



#15 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,285 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 12 September 2023 - 01:07 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users