Matagh/madagh.
http://hyeforum.com/...gh&fromsearch=1
As indicatedabove, the best and most civilized English word I can think of is "offerig/gift".
Note. This post may very well fit in the Religion section too.
One of the most extensive about the subject. I will reproduce only part of it, see the reat here;
http://www.lusamut.n...456&cat_=6&s=19
NB. for those interested partial English translation may be available.
----«Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն,
Եվ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»
(Առակ. ԺԹ 17)
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից մեկն էլ մատաղն(1) է։
Տակավին նախաքրիստոնեական շրջանում շատ ժողովուրդներ իրենց կուռքերին ու չ-աստվածներին գոհություն ու փառք մատուցելու նպատակով բազմապիսի զոհաբերումներ էին կատարում(2): Նրանց թվում էր նաև հայ ժողովուրդն իր ավանդական զոհաբերումներով: Սակայն փրկչական 301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը՝ ժողովրդի մեջ արմատացած հին կրոնի զոհաբերությունների միջոցով աղքատներին ողորմություն և կարոտյալներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն տեսնելով, դրանք վերաիմաստավորում է ու քրիստոնեականացնում. նա իր բանավոր հոտին կարգադրում է, որ անբան կենդանիներից այն ընծաները, որոնք նախկինում մեռելոտի կուռքերին էին մատուցում, միակ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանն ընծայեն՝ օրհնված աղ ուտեցնելով կենդանուն(3):
Սկսյալ Դ դարից Հայոց Եկեղեցում ձևավորվում է բարեպաշտական մի սովորույթ, որը դարերի հոլովույթում(4) վերածվում է «ազգային-եկեղեցական ինքնութեան սնունդի աղբիւր»(5) -ի: Նորաթուխ սովորույթի կենսագործման հատկանշական վկայություն է պահպանվել Է դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանի մատյանում. «Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան Ս. Գրիգորի մոտ՝ Ս. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, Պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմություն
Լուսավորիչ հայրապետի կողմից քրիստոնեական կյանքի մեջ ընդգրկած յուրահատուկ սովորույթի միակ նպատակը՝ աղքատների ու կարոտյալների համար կամավոր նվիրաբերությունն է, որը կոչվել է մատաղ(8):
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանները «մատաղ» բառի կրոնական իմաստի առումով տալիս են հետևյալ ստուգաբանությունները. «Զոհ մատուցելու կենդանի..., զոհ մատուցելու արարողությունը, զոհի համար մորթած կենդանու միսը, որ եփում են և ձրի բաժանում մարդկանց»(9):
Ըստ Աճառյանի արմատական բառարանի, «մատաղ» բառն ստուգաբանվում է՝ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ»(10): Աճառյանն իր բացատրությունների մեջ նշում է, որ «մատաղ» բառը՝ զոհի իմաստով, ստուգաբանելի է համաձայն Ս. Գրիգոր Տաթևացու ստուգաբանության, որ է՝ «մատուցի՛ր աղ»(11): Ինչպես տեսանելի է, ժամանակակից բացատրական բառարանները «մատաղ» բառի համար սահմանում են մի ստուգաբանություն, որն ամբողջովին չի արտահայտում «մատաղ» բառի կրոնական իմաստը: Ի տարբերություն նշյալ բառարանների, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի բացատրությունը, կարծես թե մոտենում է մատաղի հոգևոր իմաստին՝ «որպէս որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ»(12):
Here is a disgusting story from that disgusting “book”, some call the Bible.
Btw. the hebrew word for sacrifice/matagh is "qorban" " qorbanot" (plural)
Gen.22
[2] And he said, Take now thy son, thine only son Isaac, whom thou lovest, and get thee into the land of Moriah; and offer him there for a burnt offering upon one of the mountains which I will tell thee of.
[3] And Abraham rose up early in the morning, and saddled his ass, and took two of his young men with him, and Isaac his son, and clave the wood for the burnt offering, and rose up, and went unto the place of which God had told him.
[6] And Abraham took the wood of the burnt offering, and laid it upon Isaac his son; and he took the fire in his hand, and a knife; and they went both of them together.
[7] And Isaac spake unto Abraham his father, and said, My father: and he said, Here am I, my son. And he said, Behold the fire and the wood: but where is the lamb for a burnt offering?
[9] And they came to the place which God had told him of; and Abraham built an altar there, and laid the wood in order, and bound Isaac his son, and laid him on the altar upon the wood.
22 Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին։ Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատասխանեց. «Այստեղ եմ»։ 2Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»։ 3Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան։ 4Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը։ 5Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»։ 6Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին։ 7Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»։ Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»։ 8Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»։ Նրանք երկուսով գնացին 9եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ։ 10Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն։ 11Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»։ 12Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»։ 13Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած։ Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն։ 14Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»։ 15Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին. 16«Անձովս եմ երդւում, - ասում է Տէրը, - քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
Edited by Zartonk, 05 December 2009 - 02:00 AM.
worf>word