Jump to content


Photo
- - - - -

Hovhannes Thlkuranci


  • Please log in to reply
2 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 10 April 2008 - 03:54 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թլկուրանցի
(XIV-XV դարեր)


Հովհաննես Թլկուրանցու կենսագրությունն անհայտ է: Նա ապրել է XIV-XV
դարերում: Բանաստեղծություններից մեկում նա գրում է, որ 70 տարեկան է:

Հովհաննես Թլկուրանցու բանաստեղծություններն առաջին անգամ հրատարակվել են հայկական առաջին տպագիր երգարանում Հակոբ Մեգապարգի կողմից 1513 թվին:

Մինչ վերջերս ընդունված էր, որ բանաստեղծ Թլկուրանցին և Կաթողիկոս
Հովհաննես Թլկուրանցին, որն ապրել է XV-XVI դարերում,- նույն անձն է: Ըստ
այդմ, համարվում էր, որ Թլկուրանցին առաջին միջնադարյան բանաստեղծն է,
որի ստեղծագործությունները տպագրվել են իր կենդանության օրոք: Սակայն
այժմ ապացուցված է, որ բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին ապրել է XIV-XV դարերում, և չի կարելի նրան նույնացնել Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցու հետ:


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 10 April 2008 - 03:55 AM

ՏԱՂ ՅՈՎԱՆԷՍԻ ՎԱՍՆ ՍԻՐՈՅ

Ես քո սիրուն չեմ դիմանար, հալալ արա, հանսը մեռայ,
Առ ի հետ այլ զոսկի փէտատ, ւ' եկո' փորէ ինծի թուրպայ:

Թող զիս երեն տառայպուլով, որ իմ սըրտիս բոցըն գոռայ,
Շատ մարդ ի յայս կըրակն ընկնի, չորն երի դալարն ի վրայ:

Թող լըվանան ըզիս գինով, մտրուպ բերեն ինձ քահանայ,
Կանանչ տերևըն թող պատնեն` տանին թաղեն ի նոր պաղչայ:

Հայ հարամի ու մարդըսպան, ճալատն ի քովդ աշկերտ կու գայ,
Շատ դըրեր ես սիրու զընտան, դուռդ ու դըրունքդ է դանարայ:

զՍիրտս երեցիր ու սղկեցիր ու քաշեցիր յաչքըդ սուրմայ,
Դարձար զարիւնըս վաթեցիր ւ'ի ոտւընիդ դըրիր հիմայ:

Քարկոծեցէք զիս խնծորով, քաղցըր լեզւով խոցոտեցայ.
Անուշ գինով զիս խև արիր` որ ի ծոցըդ զնտանեցայ:

Այս գիշեր ի յերազիս կըտրտեցին տիքայ տիքայ,
Գազանք արիւնս կըշտացան ու թռչունք ի լաշիս վըրայ:

Վըրաս բերան է առիւծու, արիւնըս զէտ ջուր կը բխայ,
Ով արիւնէս է ծարաւէր` թող գայ խըմէ որ լիանայ:

Կըտրըճվորացն յոտիցն ի հող, մէկ հոգեկ մի ունիմ ֆետայ,
Իմ ճիկարըս քապապ հերիք, արիւնս թող գինի լինայ:

Գըլուխս ամպերն ի վեր իջեր ի սըրտիս լեռներուն վըրայ,
Մաղձըն սըրտիս մշուշ կապեր, արեան արցունքս կու ցօղայ:

Կերակրեցաք ի մի սեղան, ու խըմեցաք ի մի կըթխայ,
Մէկտեղ ելաք մէկտեղ նըստաք ան ժամանակն ո՞ւր է հիմայ:

Ո՞Ւր է ղավլըդ, ո՞ւր է երդումն, որ բռնեցաք զաստուած վկայ,
Ի զատ ընկաք օտարացաք, չարկամն եղև մեզ մահանայ:

Աստուած մեր չարկըմին չար տայ, որ իւր չարովըն լիանայ,
Բարեկամացըն տայ բարի, մեր բանն ալվայ բարի լինայ:

Աստուած ճամբայ տայ իմ սրտիս, ծառըն ծաղկի ու կանչանայ,
Կամ իմ սրտիս ծառըն բուսնի, ձագըն խօսի ու ճըվըլտայ:

Համբերելով գործք կատարի. խև Յովանէս, դու համբերէ,
Ատեն լինի գայ իւր կամաւ զինչ հեռաւոր զինք համբուրէ:


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 10 April 2008 - 03:56 AM

***

Ահա եղև պայծառ գարուն
Ծաղկեաց այգին ու պաղչանին.
Դաշտք ու լեզունք զարդարեցան,
Արօտ հանին ըզխիլանին:

Գունդքըն ծաղկին ու հետ կապին,
Անուշանայ հովն ու քամին.
Ձագերն ձայն ածեն յայգին,
Քաղցր կու գայ ձայն պլպուլին:

Կու թանձրանայ շուքն ծառին,
Յորդոր գնայ ջուրն ի յառվին,
զԹևըն բերէր բոլոր վըզին,
Սիրով խըմեր զանուշ գինին:

Այն վարդենուն գէմ չկայ գին,
Որ այն խընդումն հանդիպին,
Քաւել դրախտն անմահութեան,
Յորում եդաւ մարդն առաջին:

Թէ չէր մահուն օրն ու դժոխն
ՈՒ կամ սարսափ դատաստանին՝
Նա այս աղէկ էր զինչ ասաց
Խև Յովհաննես Թուրկուրանցին:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users