Jump to content


Photo
- - - - -

Vardan Petrosyan ...: Verelq :...


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 16 August 2005 - 06:17 PM

Թատրոնը արուեստ է եւ ստեղծագործութիւն, յուշ է եւ պատմութիւն, ծիծաղ է ու լաց.

Թատրոնը ինքը ` կեանքն է, իր բոլոր վերիվայրումներով .... թատրոնը քաղաքականութիւն է:

Ներկայացումը` հայի վէրքն էր ու հայի վեր ելնելու պարտաւորութիւնը, եւ այն ոչ միայն նիւթական առումով, այլեւ հոգեպէս, այլեւ ինքներս ճանաչելու` մեր էութիւնը, պատմութեան ընթացքում մեր գործած սխալները եւ փոխելու համար այսօրուայ մեր ընտրած ուղին, որպէսզի այլեւս չկոտորուենք.... եւ այս անգամ ` սպիտակ ջարդից:

Իսկ այդ թատերախաղում Վարդան Պետրոսեանը լաւագոյնս ցուցադրեց, թէ ինչո՞ւ կոտորեցին հային եւ ո՞վ էր իրականում յանցաւորը` Եւրոպա՞ն իր լռութեամբ, թո՞ւրքը իր գազանութեամբ, թէ հա՞յը իր եսապաշտութեամբ, իր անձնասիրութեամբ (ego) եւ իր պարծենկոտութեամբ:

- Գուցէ բոլորը միատեղ: Բայց չէ՞ ո՞ր կոտորուողը մենք էինք. իսկ այսօր արդեօ՞ք փորձում ենք չկրկնել 1915-ի սխալները: Այսօր՝ երբ ունենք պետութիւն եւ այդ պետութեան իրական տէրը մենք ենք ` հայ ժողովուրդն ու ղեկավարութիւնը:

Այսօր պէտք է գիտակցել, որ միայն եկեղեցիներ ու ապարանքներ կառուցելով գործում ենք նոյն սխալները, այսօր, երբ ունենք երկու ուղղագրութիւն եւ տառապում ենք արեւմտահայ ու արեւելահայ լինելու մոլուցքով: Այսօր, երբ դեռեւս հայը վիճում է հայի հետ, իսկ գլուխ խոնարհում եւ հլու գործակատարը լինում օտարի եւ, ափսոս, երբեք դասեր չի քաղում իր պատմութիւնից: Այսօր, երբ մեր երիտասարդութիւնը անտեղեակ իր պատմութեան, թուրքերէն երգերն ու պորտապարը գերադասում է իր սեփական երգից ու պարից, երբ հայրենիքը լքում են, թողնում, օտարի` ստրկութիւնը գերադասելով, երբ իւրաքանչիւր հայ Հայաստանում մտածում է միայն ի՛ր ապրած չորս պատի մասին, անտեսելով շրջապատը, դա լինի իր դրկիցը կամ բնակարանի միջանցքը, սեփական փողոցը, քաղաքը թէ հայրենիքը:

Օտարամոլութիւնը, ռուսերէն եւ անգլերէն խօսելը, թւում է` ուշիմութիւն, մտային եւ հոգեկան բարձր իմացականութիւն, ճարտարամտութիւն, իսկ հայերէն խօսելը` ամօթ: Այսօր, երբ թոյլ ենք տալիս օտարը բարեգործութիւններ կատարի մեր սեփական երկրում, իսկ շատ բնական գտնում ապարանքներ կառուցել մեր անձնական առեւտուրը եւ շահը ապահովելու համար: Իսկ ինչպէ՞ս է լինում, որ իւրաքանչիւր օտարազգի մտածում է իր լեզուի եւ իր հայրենիքի պահպանման մասին, պայքարում եւ զոհեր տալիս սեփական իրաւունքը պաշտպանելու համար, ու միայն հայն է անտարբեր այդ բոլորի հանդէպ:

..... Եւ դեռ ինչքա՜ն ժամանակ պիտի սպասել գիտակցելու համար, որ` «մեր փրկութիւնը, մեր հաւաքական ուժի մէջ է», որքան ժամանակ պիտի կորցնել , գիտակցելու համար, որ մենք բոլորս անցորդ ենք այս կեանքում, իսկ յաւերժը` հողն է, հայրենիքը, եւ այդ յաւերժական հայրենիքում պիտի ապրեն մեր երեխաները, թոռներն ու ծոռները, եւ այսօր, մենք պարտականութիւն ունենք նրանց համար ստեղծել անկախ, բարգաւաճ ու ազատ մի երկիր- Հայաստան:

Չէ՞ որ այսօր ունենք պետութիւն, չէ՞ որ մենք ունենք պատմութիւն եւ նոր բսնած ազգերից չենք, չէ՞ որ մեր պապերը պայքարել են այս մի կտոր հողի համար: Ի՞նչ եղաւ մեզ հետ, դեռեւս պատրա՞ստ ենք Խաչատուր Աբովեանին ուղարկել սարերը անհետ կորչելու` եւ Կոմիտաս Վարդապետին յանձնել խենթանոց:

Ինչու՞:

Մինչեւ երբ պիտի չլսենք ու անտեսենք Յովհաննէս Թումանեանի, Ռուբէն Սեւակի, Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի, Չարենցի եւ Պարոյր Սեւակի պատգամները, որոնք պայքարեցին այն հեռանկարով, որ շատ մօտ ապագայում խելքի ենք գալու:

Ամէն հայ պէտք է տեսնի Վարդան Պետրոսեանի «Վերելք»-ը, ճանաչելու համար ցեղասպանութեան պատճառները, սթափուելու իր թմբիրից եւ ազատուելու համար իր եսից, մի պահ հանելով իր սեւ ակնոցները՝ տեսնի ու հաղորդակից լինի իր շրջապատում տիրող տխուր իրողութեանը:

Բայց ինչ լաւ է, որ այսօր դեռ ունենք արուեստագէտներ, քաղաքագէտ անհատներ եւ հայրենասէր հայեր, որոնք ստեղծագործում են հայրենիքում, անտեսելով բոլոր դժուարութիւնները, յոյս ներշնչելով մեզ, որ դեռ կորած չէ ամէն ինչ, ու նրանց անմնացորդ մասնակցութեամբ ու յամառ ջանքերի շնորհիւ մի օր հասնելու ենք մեր երազած հզօր հայրենիքին:

Իսկ վերջում` Վարդան Պետրոսեանին եւ բոլոր մասնակիցներին մաղթում եմ յաջողութիւն եւ ասում՝ վարձքներդ կատար, սիրելիներ:

ԿԻՏՈՒՇ ԱՐԶՈՒԵԱՆ, Բեմադրիչ, Երեւան

#2 AVO

AVO

    Member

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,184 posts
  • Gender:Male

Posted 27 January 2008 - 03:54 PM

Վարդան Պետրոսյան - Կրակի Մեջ (հատված)

Edited by AVO, 27 January 2008 - 03:55 PM.


#3 Harut

Harut

    Վերնագիր

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,734 posts
  • Gender:Male
  • Location:հորիզոն...
  • Interests:uninterested...

Posted 27 January 2008 - 06:54 PM

thanks avo...

here is the full "verelq" i bumped into...
part 0

part 1

part 2
http://www.youtube.com/watch?v=lTAmjEcPHAE
part 3
http://www.youtube.com/watch?v=2M00e7q5254
part 4
http://www.youtube.com/watch?v=cH2T_c5yJAQ
part 5
http://www.youtube.com/watch?v=ft2od-n2Qe0
part 6
http://www.youtube.com/watch?v=Vrjy3HZeliM
part 7
http://www.youtube.com/watch?v=0hATZhFj13c
part 8
http://www.youtube.com/watch?v=f8jfO6xj9zQ
part 9
http://www.youtube.com/watch?v=orlsB0EfHlI
part 10
http://www.youtube.com/watch?v=FDxDqb9VmJM
part 11
http://www.youtube.com/watch?v=47nIqBSubMw
part 12
http://www.youtube.com/watch?v=15qCw3-fK-U
part 13
http://www.youtube.com/watch?v=j42jRFZBl4M

#4 AVO

AVO

    Member

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,184 posts
  • Gender:Male

Posted 28 February 2008 - 11:30 PM

Watch the part 6


and then this two videos

http://www.youtube.com/watch?v=RExxapuMSKk


#5 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 27 April 2008 - 10:15 AM

You guys beat me to this. I hadn't heard of him, and I really like it.

#6 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 28 April 2008 - 04:04 AM

QUOTE (MosJan @ Aug 17 2005, 12:17 AM)
ԿԻՏՈՒՇ ԱՐԶՈՒԵԱՆ, Բեմադրիչ, Երեւան

Աաա՜յ անուն... wink.gif Գուցե Կատո՞ւշ է, ռուսերեն «Կատյուշայի(=Եկատերինա-Կատյա)» հայացված տարբերակը:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users