QUOTE
ԱՌՅՈՒԾԸ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Քաղկենդանաբանություն
Աղավաղված չափանիշների մեր ժամանակներում, երբ ամեն մի գորտ ու առնետ իրեն վիշապ ու առյուծ է ներկայացնում, իսկը ժամանակն է վերհիշել իսկական առյուծների մասին։
Եւ ոչ թե սոսկ այն խոշոր կատուների, որոնց անհամար փրայդները ժամանակին շրջում էին Աֆրիկայից բացի ողջ Ասիայով մեկ ու նաեւ Հայկական լեռնաշխարհում (իրոք, Մհերն առյուծ ձեւելու համար Աֆրիկա հո չէ՞ր հասնելու), այլ դիցաբանական, առասպելական առյուծների մասին, որոնք որոշակի առումներով գուցե նույնիսկ ավելի իրական են, քան երբեւէ ապրած բոլոր Felis Leo-ները։
Թեկուզեւ այն պատճառով, որ, օրինակ, ասիական առյուծները գրեթե ամբողջությամբ ոչնչացել են՝ մի 200 առյուծ մնացել է հնդկական արգելանոցներում, մի քանի հատ էլ գազանանոցներում ու կրկեսներում։ Բայց Չինաստանից մինչեւ Ջիբրալթար բոլոր ժողովուրդների դիցաբանության ու բանահյուսության, ասել է թե՝ մտածողության մեջ, առյուծն այսօր էլ կա՝ մռնչացող եւ ահարկու, բայցեւ որպես խորհրդանիշ գերբնական ուժի, հզորության, իշխանության ու վեհության։
Կերպարին զուգորդվող մյուս հատկանիշներն էլ հայտնի են. արիություն, հպարտություն, վեհանձնություն, արդարամտություն եւ այլն։ Էգ առյուծը մայրությունն էր խորհրդանշում, բայց նաեւ վավաշությունը, եւ կանացի շատ աստվածությունների հետ էր կապված՝ Եփեսոսյան Արտեմիսի, Կիբելայի, Հեկատեի եւ այլոց։
Չինաստանում առյուծն իշխանությունը մարմնավորող չորս կենդանիներից մեկն էր, իսկ Հնդկաստանում ինքը՝ Բուդդան է բազմիցս մարմնավորվել առյուծի կերպարանքով։
Ավելի դեպի մեզ՝ Ասորիքի, Բաբելոնի, պարթեւների ու պարսիկների դիցարաններում առյուծն իր արքայական տեղն ուներ, իսկ հեթիթները թագավորին ու առյուծին անվանում էին միեւնույն բառով։
Իշխանություն խորհրդանշելով՝ առյուծը նաեւ արեւային աստվածություն էր. Բաբելոնում հուլիս-օգոստոս ամիսները կոչվել են կրակի ամիս եւ կենդանակերպում պատկերվել են առյուծի տեսքով։ Հայոց աշխարհի հնագույն ժայռապատկերներում առյուծների հետ պատկերված սվաստիկաները արեւի հետ կապն են վկայում, Արին Բերդում, Խալդ աստծո տաճարի դահլիճում, արեւի աստված Խալդը կանգնած է առյուծի մեջքին, իսկ ամպրոպի ու կայծակի աստված Թեշաբը՝ ցուլի մեջքին։
Դիցաբանական շատ այլ կերպարների պես առյուծը բազմանշանակորեն հակառակն է եւ կարող է հանդես գալ որպես ամենամութ, չար եւ դիվային ուժերի մարմնացում, ինչպիսիք են, ասենք, շումերական առասպելների առյուծակերպ դեւեր Ուգալլուն եւ Ուրիդիմմուն կամ տենդ ու ժանտախտ սփռող առյուծադեմ Ներգալը, որն արեւի ցասումն էր (բայց ոչ արեւը)։ Եւ Գիլգամեշը, Հերակլեսը, Սամսոնը, Մհերը առյուծ պատռելիս ոչ թե վեհանձն արքա էին սպանում, այլ արնախում ու վայրագ հրեշ։
Գրականության մեջ առյուծի անհաշվելի հիշատակությունները նաեւ այս հակասականությունն են արձանագրում. «Առյուծ հզոր է ի գազանս», վկայում է Առակաց գիրքը, եւ Եսայու մարգարեության մեջ առյուծը գիշեր ու զօր սրբության պահապանն է, բայց սաղմոսերգուն նրան անվանում է գոռոզ ու հափշտակող եւ խնդրում է Տիրոջն ազատել իրեն առյուծի բերանից։
Դիտարկելի է այս հակասականության նաեւ պատմական ընթացքը. որքան հնուց գալիս ենք դեպի մեզ, այնքան հաճախակի է բանահյուսության մեջ՝ հեքիաթներում, առակներում, անեկդոտներում սնապարծ, դաժան ու հիմար առյուծը դառնում ծաղրուծանակի թիրախ ու խայտառակ պարտություններ կրում դեմոսից՝ էշից, աղվեսից, մկնիկից կամ ճագարից։
Իր հերալդիկ նշանակությունը սակայն առյուծը պահպանել է, եւ ընդամենը մեկ դար առաջ «բրիտանական առյուծ» արտահայտությունն, օրինակ, որեւէ մեկի քմծիծաղը չէր հարուցում եւ աղվեսի կամ այլ կենդանու մասին կատակների առիթ չէր դառնում։
Խորենացին հիշատակում է առյուծակապկին եւ առյուծաշանը. «Գազան նման առիւծոյ եւ կապկի», «Գազան նման առիւծու եւ շան»։ Նրա «Ողբ»-ն են հիմա հաճախ հիշում ու մեջբերում, բայց այս հիշատակությամբ պատմահայրն ասես ավելի է մեր ժամանակակիցը։ Հիմա երջանիկներս առանց երեւակայության որեւէ ճիգի եւ առասպելներ քննելու եւ անգամ առանց տեղից շարժվելու եւ սոսկ հեռուստաալիք փոխելով կարող ենք լիուլի զմայլվել տարատեսակ առյուծակապիկներով ու առյուծաշներով, առյուծավանակներով եւ առյուծառնետներով, առյուծամողեսներով եւ նույնիսկ առյուծաճիճուներով։
Քանզի, ինչպես հայտնի է, արքային արքունիքն է արքա սարքում, իսկ մեր ժամանակներում դեմոսն ամենուր եւ անդադար առյուծի մորթ՝ արքայական ծիրանի է գցում տարբեր արարածների վրա։ Որպես կանոն շատ քիչ անցած սկսելով փափագել այն, ինչ վեց դար առաջ Ոսկեփորիկում նկարագրել է Մովսես Երզնկացին. «Էլ արկեալ էր զիւրեաւ առիւծենի. հողմ սաստիկ հնչեաց, եւ մեկացաւ զնա յառիւծենւոյն»։«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության

------
Artist’s rendition;
http://www.abrilbook...books/7866.html
ՄՀԵՐ ՄԻՀՐ
QUOTE
Այստեղից էլ՝ «Սասնա ծռերի» որոշ պատումներում պահպանված Առյուծ Մհեր անվանումը։
[էջ 42]
Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։
Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։
Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։
Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։
Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։
Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

Edited by Arpa, 02 April 2009 - 08:06 AM.