ԳԱԶԵԼ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ
Մանկություն իմ քնքշագին, ես քեզ ինչպես մոռանամ,
Ցավով լցրիր իմ հոգին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
Դեռ չծաղկած թոշնացիր, հանգար ինչպես որբ մանուկ,
Կարոտ խինդի կրակին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
Պահմտոցիկ կաղ չարիր, թիթեռ, ծաղիկ չտեսար,
Կարկտահար սոխակ իմ, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
փափագ, փափագ մնացիր քեզ ժպտացող աչքերի ,
Մայրական ջերմ գգվանքին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
Մրրիկ պայթեց քո գլխին, խնդության սով մնացիր,
Քեզ վիշտ-սիրով զարկեցին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
ՈՒ հիմա, երբ նայում եմ մանկանս անուշ աչքերին,
Դեմս ես կանգնում անմեկին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
Կուզեի քեզ հանդիպել այս լուսազարդ օրերին,
Քեզ արև տալ, իմ անգին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
Կուզեի, բայց, ա՜խ, ափսոս, գիտեմ, որ էլ ոչ մի օր
Ետ չես դառնա դու կրկին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:

Gazel Mankutsyan
Started by
Ashot
, May 07 2008 07:17 AM
No replies to this topic
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users