Jump to content


Photo

Dushman Vardan


  • Please log in to reply
No replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,228 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 03 July 2012 - 01:55 PM


Այսօր լրանում է Դուշման Վարդանի մահվան 20-րդ տարելիցը
12:00 • 03.07.12

Posted Image

Այսօր՝ հուլիսի 3-ին, լրանում է Արցախյան պատերազմի մասնակից Դուշման Վարդանի մահվան 20–րդ տարելից: Նրա զինակից ընկեր Իգոր Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ նա, թեև բնավորությամբ հանգիստ մարդ էր, բայց աշխույժ՝ ռազմի դաշտում:


Նա պատմեց, որ Դուշման Վարդանը Արցախյան հերոսամարտի ժամանակ Շուշին ազատագրելուց հետո ասել է՝ «Հանգստացե՛ք պապեր, Շուշին ազատագրված է»:


«Իր նախաձեռնությամբ, երբ արդեն Շուշին ազատագրված էր, Լաչինի շուրջը ականապատվեց, երկու տանկ բերվեց տարածք և առաջխաղացումը թշնամու այլևս անհնար էր: Թշնամին վերջնականապես Լաչինից դուրս եկավ: Իր ռազմական գիտելիքի և մարդկային տեսակի շնորհիվ ցուցաբերվեց Վարդանի ամենաբարձր հատկանիշները»,- ասաց նա և նշեց, որ Վարդանը սիրված էր թե ընկերների, թե հրամանատարության կողմից:


Դուշման Վարդանը զոհվել է Մարտունի շրջանի Հարավ և Մյուրիշեն գյուղերը կապող ճանապարհի վրա՝ ականի պայթյունից: Նրանք մարտական առաջադրանքը կատարելու համար էին մեկնել Մարտունի:


Դուշման Վարդանի մեկ այլ զինակից ընկեր Մկրտիչ Տոնոյանը, ով Արցախյան հերոսամարտին եղել է «Ազգային Լեգեոն» երիտասարդական կամավոր ջոկատի անդամ, պատմեց, որ Դուշման Վարդանը միշտ իրենց քաջալերման ու վախի հաղթահարման աղբյուրն է եղել:


«Յուրաքանչյուրս երազում էր դառնալ նրա պես՝ խելացի ու լավ մարդ: Երեկոյան, որ նստում էին խարույկի կողքը գրական երեկոներ էր կազմակերպում ու ամեն մեկը արտասանում ու պատմում էր այն ինչ գիտեր: Իսկ Վարդանը բարձր գիտելիքեր ուներ»,- ասաց նա:


Մկրտիչ Տոնոյանը պատմեց, որ Վարդանն իրենց մեջ կարող է սերմանել այն, որ ռազմի դաշտում մտածեն ոչ միայն իրենց մասին, այլ նաև իրենց կողքին կռվող ընկերների:








0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users