Jump to content


Photo

Vahan Teryan


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 Eva

Eva

    Member

  • Members
  • PipPipPip
  • 476 posts
  • Gender:Female
  • Location:hopeland

Posted 30 March 2008 - 02:21 AM


ՄԱՀ

Մարիր լույսը մշուշոտ,
Սև հուսերըդ արձակիր,
Դու իմ դահիճ, դու իմ քույր,
Դու իմ ընկեր տարագիր,
Էլ մի՛ կրկնիր, մոռացիր
Խոսքերն անմիտ ու պատիր,
Լուռ տանջանքով, խավարով
Փայփայիր ու փարատիր...
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,
Մեղսոտ սիրով սիրիր ինձ,
Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
Թող թույն լինի և թախիծ։
Արդեն գիշեր, արդեն մութ,
Անանց խավար է արդեն,
Եղիր հզոր ու անգութ,
Չար ժպիտով ել իմ դեմ...
Երգի՛ր խավար և անկում,
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,
Այրի՛ր սիրտըս, թող լինի
Այնտեղ ավեր ու մոխիր։
Ցուրտ համբույրով համբուրիր,
Այրիր բոցով նրա ցուրտ
Վերջին սիրով անպատիր,
Անվախճան ու անհագուր՛դ...
Իմ ցավագին աղոթքին
Ունկնդրի՛ր ու երևա՛,
Քո հաղթության ու սիրո
Կնիքը դիր իմ վրա...



#2 Eva

Eva

    Member

  • Members
  • PipPipPip
  • 476 posts
  • Gender:Female
  • Location:hopeland

Posted 30 March 2008 - 02:23 AM

Հեկեկում է անվերջ,
Հեկեկում.
Մենավոր ու վհատ
Իմ հոգուն
Հարազատ
Անհատնում, անպատում
Կսկիծով
Հեկեկում է տրտում,
Հեկեկում...

Մշուշոտ ու աղոտ օրերում
Գիշերները երկար ու անքուն
Փողոցում, դաշտերում, անտառում.
Անամոք իմ հոգում,
Անանուն և անտուն, և անքուն
Մղկտում է անվերջ,
Հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users