Jump to content


Photo
- - - - -

Hangavorvac Zruyc


  • Please log in to reply
484 replies to this topic

#21 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 August 2007 - 02:35 AM

QUOTE(Johannes @ Aug 24 2007, 03:28 AM)
Հատուցեցիր արժանին
Լոկ մի ժպիտ թուային



արժանի էս ավելին
իմ բարեկամ հարգելի
սակայն սա է պաշարն իմ
ահա մեկն ել / ծիրանին
apricot.gif

#22 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 25 August 2007 - 04:31 AM

Աչերի լեզուն վէպ է անվերջ

Ունի սկիզբ, տեւում յաւերժ



Լեզուն ափսոս չի ասում

Այն ինչ աչերն են խօսում



Թախիծն է երգչին տիրողը

Կղպուած խօսքն արձակողը

Նա է բացում կապանք շղթայք

Չորացած գրիչն անթանաք

Ժայթքեցնելով բղխեցնում

Ձեւ ստանում դառնում տառ

Գեղաքանդակ հրավառ

Մաշտոցեան Հայաբառ



#23 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 25 August 2007 - 07:44 AM

QUOTE(MosJan @ Aug 25 2007, 11:35 AM)
արժանի էս ավելին
իմ բարեկամ հարգելի
սակայն սա է պաշարն իմ
ահա մեկն ել / ծիրանին
apricot.gif


Սրաչեայ պահակ, Արծիւ Լեռան

Հայոց Ծիրանն իմ գլխի վերան

Արեւատես գունդ, Արեւագոյն

Քանց Եռագոյնի հարազատ գոյն



#24 Yervant1

Yervant1

    The True North!

  • Super Moderator
  • PipPipPipPipPip
  • 21,603 posts
  • Gender:Male

Posted 25 August 2007 - 10:00 AM

Hi Ani this is for you!!!! smile.gif

Hye sareri sirun Anin
Gotrets mi bajag andeghin
Borsets asel sev achgerov
De bajag@ menats hedgerov
Yete lineyin zeytuni achger
Jer bataher aytbes depger.

Seriously I love your poetry keep up the effort. smile.gif

#25 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 25 August 2007 - 11:00 AM

Գովասանքը նման թակարդի
Այլայլում է միտքն լսողի
Չեն գայթակղում նրանք միայն
Ովք չունեն կէտն այդ մարդկային

Մարդկային սիրամարգի
Ինքնափետրասիրահարուածի

Դու չես նման տկարների
Չես ընկողմւում ընդ մէջն տիղմի
Ինքնասիրահարուած սիրամարգի







#26 ED

ED

    Քեռի

  • Nobility
  • 5,960 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents
    wine, sushi and lots lots more

Posted 25 August 2007 - 12:29 PM

Էլի Րաֆֆի-ի խենթին հիշեցի


Վայ Անի Անի, էս դու ինչ արիր?


#27 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 26 August 2007 - 12:37 AM

Իրավունք չեմ տալիս ինձ հայրենասեր կոչվելու,
Կամ էլ այսպես հեռու հեռվից հայրենիքս գովերգելու...
Փախել եմ ես...
Ինձնից էլ ի՞նչ հայրենասեր...
Փոխել եմ ես հայրենիքս ...դեկտեմբերի ելակի հետ...
Փափուկ բարձի, բերրի հողի, կամ էլ փողի՞..

Գիշեր ու զօր սարը ելած
մեր հովի'վն է հայրենասեր,
Քարերի հետ կռիվ տվող ու օրնիբուն վարող, ցանող
Այն մշա'կն է հայրենասեր,
Բանակային որդու ճամփին անվերջ սպասող
ՈՒ կարոտի արցունքները աչքից սրբող
այն մայրի'կն է հայրենասեր...

Արևածաղիկն իր վաճառող տկար ու ծեր
այն տատիկն է հայրենասեր...

Ես էլ նստեմ ու տաք տեղից եկող ձայնով Մայր Հայաստան գովաբանեմ...

Չէ', չի' լինի ես փախել եմ և փոխել եմ Հայրենիքս
ու չգիտեմ...Թե ինչի՞ հետ...


#28 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 26 August 2007 - 12:41 AM

QUOTE(Johannes @ Aug 25 2007, 12:00 PM)
Գովասանքը նման թակարդի
Այլայլում է միտքն լսողի
Չեն գայթակղում նրանք միայն
Ովք չունեն կէտն այդ մարդկային

Մարդկային սիրամարգի
Ինքնափետրասիրահարուածի

Դու չես նման տկարների
Չես ընկողմւում ընդ մէջն տիղմի
Ինքնասիրահարուած սիրամարգի



Հաճախ է շոյում ու քաջալերում
Անվստահ, վախկոտ ոգին լսողի...

#29 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 26 August 2007 - 12:44 AM

QUOTE(Yervant1 @ Aug 25 2007, 11:00 AM)
Hi Ani this is for you!!!! smile.gif

Hye sareri sirun Anin
Gotrets mi bajag andeghin
Borsets asel sev achgerov
De bajag@ menats hedgerov
Yete lineyin zeytuni achger
Jer bataher aytbes depger.

Seriously I love your poetry keep up the effort. smile.gif


Thank You Yervant jan...But can i ask you a favor...smile.gif Can you stop torturing that penguin...smile.gif


#30 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 27 August 2007 - 01:46 AM

Անցյալը երբեք չի անհետանում
Այլ ուղեկցում է ստվերի նման,
Թե կյանքդ գնա իր բարի հունով
Նա կհետևի խելոք շան նման:

Բայց եթե հանկարծ ոտքդ սայթաքի
ՈՒ շեղվի կյանքիդ հունը համընթաց
Նա կյանք կստանա, կհանդիմանի
ՈՒ սխալներիդ էջը կբանա...

Ապրում ենք այս ծանր ստվերը շալակած
Նա էլ ուտնկոխ հանգիստ չի տալիս
Ձևացնում ենք թե մեզ հետ չէ,...չկա
Բայց վախենում ենք այդ շնից սաստիկ....

Edited by Ani777, 27 August 2007 - 02:07 AM.


#31 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 27 August 2007 - 01:55 AM

Միթէ՞ կեղծ է սէրը սիրողի

Սէրը հանդէպ ծնող արգանդի

Հանդէպ նմանների, եսի


Փախչում ենք ամէն օր

Մի բանից գլխամոլոր

Բայց չենք կարող փախչել

Մեզնից, արիւնից առաւել

Մենք ենք դրանք. ապրում ու շնչում,

Հայաստաններ՝ աշխարհում



Յուզւում ենք. շունչից դուդուկի


Վառւում ենք տենդով գուսանի

Սրբացնում հացը լաւաշի

Չկոչուե՞նք սիրողն այս ամէնի

Բայց առանց սին ածականի

Լոկ սիրող, ճորտը կարօտի

Կարօտեալը մեր գոյների

Edited by Johannes, 27 August 2007 - 03:29 AM.


#32 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 28 August 2007 - 12:41 AM

Մայրս տարբեր է բոլոր մայրերից...
Կարոտել եմ, մորս շատ եմ կարոտել...

****************************************************
Տարին միայն երկու անգամ էր ինձ գրկում,
Տարեմուտի երեկոյան, մել էլ օրը իմ ծննդյան,

Չէր համբուրում ու շռայլում քաղցր խոսքեր,
Հանդիմանում էր ինձ հաճախ ու չէր ներում վրիպումներ...

Արցունքներով լի աչքերս թե նկատեր
- Ի՞նչ է եղել, կհարցներ...
Չէր հավատա իմ թույլ ստին գլխացավի
Բայց չէր գրկի, չէր հարցնի
Թե իմ նոր ու փթիթ հոգին ի՞նչ ցավ ունի...
****************************************************
Հիմա կարծես հասկանում եմ
Որ ու՜ժ չուներ ինձ սփոփելու
Շա՜տ էր տեսել դավ ու տանջանք
Էլ ուժ չուներ դիմադրելու...

******************************************************

Կուզեի որ կողքիս լիներ...
Նորից լռեր ու չգրկեր...
Կարոտել եմ, մորս շատ՜ եմ կարոտել...


#33 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 28 August 2007 - 12:51 AM

[quote name='Edward' date='Aug 25 2007, 01:29 PM' post='210451']
Էլի Րաֆֆի-ի խենթին հիշեցի
Վայ Անի Անի, էս դու ինչ արիր?

[/quote/]

Իսկ Ինչու՞ խենթին հիշեցիր Քեռի...

Արդյունքն է իմ խենթ խզբզոցների՞
rolleyes.gif ...

#34 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 28 August 2007 - 02:37 AM



Ինքդ քեզ չես ներում

Երբ Աստուած է քաւում

Մարդուն ընկած մեղքում

Քաւում մեղերը բազում

Իր իսկ ստեղծած կեանքում

Ներում է նա եւ յորդորում

Սիրել, ներել մեղաւոր մարդուն

Քանզի նա է ստեղծել, եւ մարդը

Եւ «մեղք»ի գաղափարը



Նա է ստեղծել, հիմնադրել, սնել

Մեղքի զարմանազան տեսակներին

Եւ պատճառել՝

Քայլող մարդու գահավէժ սայթաքին



Իսկ յետոյ զղջալով

Մեղանչումից ահաւոր

Միածին որդին է ուղարկել

Եւ հայցել ներումն մարդկանցից

Իր մեղերի եւ մեզ համար

Զի գիտեր գործը իր

Սխալմունքի արդիւնք էր

Բայց չէր կարող անսխալ

Կեանք ստեղծել ապրեցնել

Կեանքն ինքը սխալ էր

Սխալածին սխալագործ



Բայց ի՞նչ է սխալը

Ճիշտի տարբերակը

Նոյն ծնողի երկւորեակը

Կիսալուսնի երկերեսը

Հրեշտակից շուռ եկածը

Գոյատեւման բանալիքը

Ճիշտի բացատրանքը

Եւ Հականիշ մեկնաբանը



Թէ չլիներ սխալը

Չէր լինի իմաստը

Ճշմարիտի

Թէ չլիներ տգեղը

Չէր լինի փայլքը

Գեղի

Թէ չլիներ օձը

Չէր լինի ճանաչումը

Սողանքի եւ

Գալարում-տապալումի

Արարումը Արարիչի



Ազատիստանում

Փոփողում է ջահը այդ

Որի համար սերունդներ են խարկուել

Ճենճերալով ածխացել

Ազատիստանում

Հրեշտակաց հովիտում

Զուարթների պուրակում

Եհովայի սահմանած մեղաց

Սահմանն է պատռուած



Ցատկռտում են անհոգ

Ճնճղուկներն Ազատիստանի

Ճլվլում թռչկոտում

Թացանալով ընդկղմւում

Ալեաց ծովում

Ինչպէս ծփում են տերեւները

Անտառներում գունաւոր

Երերալով շրջւում

Ու լիակատար յանձւում

Աշնան զով հովիկին



#35 Ani

Ani

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,656 posts
  • Gender:Female
  • Location:Yerevan, Armenia

Posted 30 August 2007 - 01:36 AM

E~, Zdandzracanq es xor lrutyunic,
Inch shut hogneciq duq mer zruycic...


#36 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 August 2007 - 02:03 AM

QUOTE(Ani777 @ Aug 30 2007, 12:36 AM)
E~, Zdandzracanq es xor lrutyunic,
Inch shut hogneciq duq mer zruycic...


che inchu apricot.gif yes nerka

#37 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 30 August 2007 - 12:23 PM

QUOTE(MosJan @ Aug 30 2007, 08:07 AM)
isk ur mnats mer Arpa PApik@?

Sireli Movses,
Հանգիստ աղբարիկ, մի տրտմիր էդքան.
Լոկ պատահական արձակուրդ է սա:
Սիրտըդ մի կոտրիր սուտ բանի համար,
Դու խաղըդ խաղա, ջան կիւլիւմ ասա:
----
Մուսա լեռ յայլա, յայլա ջան, յայլա,
Լաւ օրեր յայլա, յայլա ջան, յայլա:


To see the rest, go to Music Video.
In the meantime, I will let our junior bothers and sisters to sort out their romance and identity crises.

Edited by Arpa, 30 August 2007 - 12:26 PM.


#38 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 30 August 2007 - 09:14 PM

QUOTE(Ani777 @ Aug 30 2007, 12:36 AM)
E~, Zdandzracanq es xor lrutyunic,
Inch shut hogneciq duq mer zruycic...


Xentacar eli?

Zruycic chen hognel. Menak te qo dem dvats hayelin shaterin stipec hayacqner@ dardznen depi ners. Inqnabacahayman janaparhi ays pulum, lrutyan mej linel@ nuynqan tramabanakan e inchqan portkum@ kliner... Lav e vor egon chvnaslu u "lav anun@" pahelu patjarov nax@ntrum en lrel. Isk banastegtsutyunner@, havata, hajuyqov en kardum.

Sharunaki inch vor anum eir...


#39 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 31 August 2007 - 11:47 AM

QUOTE(Ani777 @ Aug 31 2007, 09:09 AM)
"lav anun@".....?



Գրելը պարզապէս հանգստութիւն է պատճառում մարդուն: Լաւ անուն / համբաւի հետ կապ չունի:
Յետոյ երբ գրում ենք. չի նշանակում որ մեր անձերի մասին ենք գրում: Մարդ էակը շատ բարդ արարած է, հենց այդպէս 2 տող կարդալով կարելի չէ բնութագրել անձին: Մանաւանդ ստեղծագործող անձը (ձեր խօսքով՝ պոետը) համամարդկային ջիղով օժտուած մարդ է, այնպէս որ զգում է մարդկութեան տառապանքը, անցկացնում իրմով, նոր յանձնում թղթին:
Անձնապէս հաճոյք եմ զգում երբ իմ գրածը հաւանում եմ, իսկ երբ չեմ հաւանում հանգիստ խղճով ջնջում եմ:
Յարգարժան Անի, Դուք այստեղ մի գողտրիկ անկիւն ստեղծել էիք. խնդրեմ շարունակէ՛ք, երբ գրելու պահանջն զգում էք:
Յարգանօք՝ Յովհաննէս

Edited by Johannes, 31 August 2007 - 11:48 AM.


#40 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 31 August 2007 - 03:52 PM

Սիրելի Անի,
Խնդրեմ շարունակիր:
Մեզմէ շատեր վայելում եւ ըմբոխշնում են քո գեղեցիկ ու նշանակալից խօսքը:
Քո ընդվզանքը եւ մօտ- յուսահատանքը հասկանլի է:
Պիտի անդրադառնալ որ մեր թղթակիցնէրուն մի ստուար տոկոսը կարող չեն տեսնել Հայ գիրը, իսկ անոնց մի ուրիշ ստուար տոկոսը կարող չեն լիովին գարդալ եւ հասկանալ քո անբիղծ բառ ու քերթուածը:
Մի յուսահատիր, ինչպէս մեզմէ ոմանք չեն յուսահատուեր երբ մեզմէ ոմանք սխալին թէ սա Ֆորումը իբրեւ ՀրեաՖորում կամ ԹուրքՖորում է, եւ կամ Dear Abby column:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users