Jump to content

Photo
- - - - -

Baba Taher Oryan

  • Please log in to reply
1 reply to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 11:08 AM

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Չարմահալ գաւառի հայ ուսումնասիրաց միութիւնը հիմնւել է 1928 թ. Աբադանում, որն սկզբից ի վեր մնացել է Միութեան կենտրոն, իր շուրջն ունենալով տասը մասնաճիւղեր՝ մօտ հազար անդամ-ունիերով եւ բազմաթիւ համակիրներ:
Սոյն միութեան Թեհրանի մասնաճիւղը հիմնւել է 1944 թ. Ապրիլ 24-ին, Միութեան հիմնադրութիւնից 16 տարի յետոյ եւ այսօր ունի աւելի քան 120 անդամ-ուհիներ: Միութիւնն իր տասնեօթամեայ գոյութեան ընթացքին հետապնդել է իր ընդգրկած հետեւեալ նպատակները, որքան թոյլադրել են գործունէութեան սահամանն ու պայմանները:
1. Հետաքրքրութիւն առաջացնել բոլոր հայ մասնաւորապէս Չարմահալ գաւառի երիտասարդութեան մէջ՝ Չարմահալի գիւղացիութեան, կրթական, առողջապահական, կուլտուրական եւ ընդհանհուր զարգացման վիճակի հանդէպ:
2. Ձեռնարկել մշակութային աշխատանքներ կենտրոնում եւ մասնաճիւղ-երում՝ նպաստելու ծագումով Չարմահալցիների մտաւոր, բարոյական զարգացմանը եւ ըստ կարելւոյն մշակել նրանց անհատականութիւնը եւ քաղաքացիական պարտականութիւնները:
Յոյսով ենք Միութեանս Թեհրանի Մասնաճիւղի այս առաջին հրատարակութիւնը, -որի աշխատասիրողը միութեանս անդամներիցն է,- ջերմ ընդունելութիւն պիտի գտնի հասարակութեան լայն խաւերի կողմից, մանաւանդ որ սոյն աշխատանքն աւելի լայն չափերով պիտի ծանօթացնի մեզ պարսիկ գրականու-թեան գոհարներից մէկի հետ:
ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՒԱՌԻ ՀԱՅ ՈՒՍ՝ ՄԻՈՒԹԵԱՆ
ԹԵՀՐԱՆԻ ՄԱՍՆԱԱՃԻՒՂԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

Պատանի հասակից սկսած մի առանձին սէր եւ հետաքրքրութիւն եմ ունեցել պարսկական գրականութեան եւ լեզւի հանդէպ: Բաւարարելու համար իմ բուռն հետաքըրքըրութիւնը, սկսեցի պարապել պարսկերէն գրքերի ընթերցանութեամբ, երբ դեռ Նոր Ջուղայի Ազգային Դպրոցների աշակերտ էի: Կարդացածս սակաւաթիւ գրքերի շարքումն էր նաեւ Բաբա Թահէրի «Դիւան»-ը, որի քառեակներն իրենց հմայիչ պատ-կերներով այնքան խորն ազդեցին իմ հոգուն, որ հիացմունքով սկսեցի թարգմանութեան փորձեր անել:
Դպրոցը թողնելով, պարտաւորւեցի դադարեցնել սկսածս աշխատանքը: 1943 թւին, համեմատաբար աւելի նպաստաւոր պայմանների տակ, շարունակեի թերի թողած թարգմանութիւններս, այս անգամ պատանի աշակերտի միամիտ հրապուրանքների վրայ աւելացնելով փոքր ինչ մանրամասն պրպտումներ եւ ուսումնասիրութիւններ անշուշտ իմ համեստ եւ անփորձ կարողութեան սահմաններում:
Բաբա Թահէրի մասին կան մի շարք ուսումնասիրութիւններ, հրատարակութիւններ եւ թարգմանութիւններ՝ պարսկերէն եւ եւրոպական լեզուներով:
Մի կողմ թողնելով Բաբա Թահէրի հատ ու կտոր հայերէն թարգմանութիւնները որոշ անձնաւորութիւնների կողմից՝ հրատարակւած օրացոյցների եւ թերթերի մէջ, գլխաւոր հրատարակութիւններից յիշատակենք.
1. 16 քառեակի թարգմանութիւնը հանգուցեալ Յովսէփ Միրզայեանի կողմից (Օմար Խայեամ, Բաբա Թահէր եւ զանազան, Թեհրան, 1923 թ.)
2. 53 քառեակի թարգմանութիւնը Պրն. Արամ Մովէլի կողմից «Հայրենիք Ամսագիր, թիւ 7 (199), մայիս, 1939 թ : Պրն. Արամ Մովելը Թահէրի ռուբայիները սահամանափա-կում է իր թարգմանած 53 քառեակներով, որ չի համապատաս-խանում 1926-27 թ. Վահիդ Դաստգերդու (وحید دستگرد) կողմից հրատարակւած լրիւ «Դիւան»-ին:
3. Ամենից արժէքաւորն է հանրածանօթ գրականագէտ եւ բանասէր պրոֆ. դոքտ. Ռ. Աբրահամեանի «Բաբա Թահէր Օրիան Համադանի, Քառեակներ եւ Ղազալներ, թարգմանեց պարսկերէն բնագրից Ռուբէն Աբրահամեան, Թեհրան 1930 թիւ» հրատա-րակութիւնը, որը բովանդակում է 100 քառեակ, 4 ղազալ եւ մի մանրամասն ուսում-նասիրութիւն Բաբա Թահէրի շուրջ, որն ընթերցողին լրիւ գաղափար է տալիս պարսիկ մեծատաղանդ բանաստեղծի մասին
Սոյն վերջին հրատարակութիւնից յետոյ թերեւս աւելորդ պիտի նկատւէր իմ կողմից նոր աշխատութեան ձեռնարկելը, քանի որ իմ ուժերից վեր է տալ աւելի արժէքաւոր եւ մանրամասն տեղեկութիւններ Թահէրի կեանքի եւ գրական գործունէութեան շուրջ եւ թարգմանել նրա քառեակները հոգեբանական աւելի ճիշտ ըմբըռնումներով, քան յարգելի պրոֆեսորը, սակայն նկատի առնելով, որ Թահէրի գործերի 1/3 մասն է մեր ընթերցող հասարակութեան ծանօթ, ուստի աւելորդ չը համարեցի տալ «Դիւան»-ի ամբողջական թարգմանութիւնը, բացառութեամբ 22 քառեակի որոնց թւարկութիւնը պահելու նկա-տումով դրւած են թւեր, եւ որոնց մասին անդրադարձել եմ աշխատութեանս վերջին մասում զետեղւած ամփոփ տեսութեան մէջ:
Որպէսզի մեր ընթերցողներն ընդհանհուր ծանօթութիւններ ունենան Բաբա Թահէրի մասին, ինչպէս եւ այն աւանդութիւնների որոնց մէջ երեւան է գալիս ժողովրդի սէրն ու մեծարանքը Թահէրի հանդէպ, աւելորդ չեմ համարում աշխատութեանս վերջում մի քանի խօսքով տեղեկութիւններ տալ այդ առթիւ օգտւելով պրոֆ. դոկտ. Ռ. Աբրա-համեանի գրքի նախաբանից եւ Վահիդ Դաստգերդու հրատարակած Բաբա Թահէրի «Դիւան»-ի ներածութիւնից՝ գրւած Ռաշիդ Եասամիի (رشید یاسمی ) կողմից:
Որպէս սկսնակ՝ նման մի ձեռնարկի մէջ, բնականաբար հանդիպել եմ որոշ դժւարու-թիւններ եւ բացատրութեան համար դիմել մի շարք անձանց: Այդ առթիւ, ջերմ շնոր-հակալութիւններս եմ յայտնում պրոֆ. դոկտ. Ռ. Աբրահամեանին, (دکتر شفق)-ին դոկտ. Շաֆաղին, պրն. Մորադ Շալօմին (مراد شالوم), եւ պրն. Արամ Գառօնէին, իրենց ցոյց տւած օժանդակութեան համար:

Սիմոն Բաբումեան

ՁՕՆ

Սիրոյ եւ վշտի անմահ երգիչ՝
ԲԱԲԱ ԹԱՀԷՐԻՆ

Յաւերժական փերիները դարերի հետ քայլելով,
Երգ, ծիծաղով ու խնդումով անցան թմբիդ վրայով,
Նրանց բոյրից դու կեանք առար եւ շիրիմից դուրս գալով,
Սկսեցիր փնտռել նրանց հին կարօտով, նոր յոյսով:

Քեզնից յետոյ, իմ գարունքին ինձ էլ դիպան թովչանքով,
Իրենց դէմքի վառ արևի կախարդական շողերով,
Սիրոյ ջահըն առկայծեցին իմ սրտի մէջ անվըրդով,
Երգ, ժպիտս առան անցան՝ հոգումս հրդեհ թողնելով:

Ես էլ լքւած՝ չոլերն ընկայ նրանց հետքը փնտռելու,
Սին յոյսերիս անապատում հանդիպեցինք ես ու դու,
Տառապանքով թրծւած դէմքդ բացեց դռներն իմ հոգու,
Քեզ խնդրեցի մեծ սրտումդ փոքր ինչ հանգիստ ինձ տալու:

Դու տեսար որ ես էլ քեզ պէս սրտակէզ եմ, վշտակիր,
-- Սրտայէզին սրտակէզն է ընկեր լինում, ասացիր.
Ու իմ ջիւան սրտից ցաւը թեթևացնել փորձեցիր,
Աւեր «սրտիդ անապատի»1 ովազիսում տեղ տւիր:

Քեզ խնդրեցի պատմել ինձի տառապանքը քո կեանքի,
Հոգնած ու խոնջ դու բաց արիր էջերը քո «Դիւան»-ի,
Գանձեր տեսայ աւերներում թարթիչահար քո սրտի,
Մարգարիտներ՝ ծովերի մէջ քո անսպառ արցունքի:

Ու բոցաշունչ «հառաչանքիդ ծխովն» ամպեց իմ հոգին,
Արիւնահոս քո աչքերի ջուրն անձրևեց իմ սրտին.
Սիրոյդ կրակն աշխարհակէզ խանձեց այգին իմ կեանքի,
Իսկ «Դիւան»-ըդ չնաշխարհիկ դարձաւ Լէյլիս պաշտելի:

Իսկ ես՝ Մաջնուն քո երկերի գոհաներին սիրահար,
Աղերսական լեզու առած՝ դռներն ընկայ անդադար.
Հանճարակուռ քառեակներիդ իմաստները մուրալու,
Մի այլ լեզւով2 էս հազարում3 մեծ տաղանդիդ կեանք տալու:

Այժմ գրիչս հանճարախոյզ ծովն եմ նետում «Դիւան»-իդ,
Նրա խորքից դուրս հանելու գոհարները մտքերիդ.
Վայ թէ՞ յանկարրծ անզօր լինի իմ գրիչն իր դերում,
Պիտ խորտակւենք դու՝ իմ գրքում, ես՝ հանրային կարծիքում:

Սակայն հոգ չէ, «սիրահարին ամօթ, նամուս տրւած չէ»,
Թէ գրիչս մտքիդ ծովից մէկ գոհար ճիշտ դուրս բերէ,
Ես գոհ կլնեմ, ոնց՝ «դէրւիշը մի հատ նշով կը հաշտւէ»,
Ինձ՝ իմ Լէյլու ծով «աչերի մի ակնարկն էլ հերիք է»:

Իսկ քեզ համար անշուշտ յետոյ մեծ տաղանդներ կը ծընւեն՝
«Մտքիդ արտում» վշտի փոխան երանութիւն կը հիւսեն.
«Կեանքիդ այգին» բուրումնաւէտ ալ վարդերով կը զուգեն,
«Սրտիդ անբերք անապատում» յոյսի դրախտ կստեղծեն:

Սիմոն Բաբումեան

1Չակերտների մէջ առնւած դարձւածքները Բաբա Թահէրինն են: Բանաստեղծական երգերի և տաղերի ժողովածու որտեղ հանգերք (աւելի շուտ հանգերի վերջին տառերը) դասաւորւած են այբբենական կարգով:
2 Այսինքն հայերէնով
3 տես քառեակ 84-ի վերլուծումը, որի համաձայն 1926 թւին (1947-48) պէտք է մի նոր հանճար ասպարէզ գայ:

(Շարունակելի)

Edited by vartahoor, 14 June 2007 - 05:37 PM.

#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 11:09 AM

0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users