Jump to content


Photo
- - - - -

Visit 3D Yerevan by Locator


  • Please log in to reply
4 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 August 2012 - 03:34 PM

Visit 3D Yerevan by Locator




#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 August 2012 - 05:08 PM

http://earth.locator...w=yerevan&lid=2


3D Yerevan

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 August 2012 - 05:11 PM

Ազգային PR Հիմանակն նպատակներից մեկն է հանդիսանում ազգային PR-ը : Այս նախագծի շնորհիվ կկարողանանք ազդել միջազգային հանրության կարծիքի վրա՝ ձևավորելով դրական իմիջ Հայաստանի Հանրապետության և հայերի մասին, նպաստելով բազմաթիվ հայենպաստ ծրագրերի կյանքի կոչմանը: Նաև հաղթահարել հասարակության մեջ առկա թերարժեքության բարդույթը` կնպաստենք ազգային գաղափարախոսության ձևավորմանը:

Զբոսաշրջության զարգացում Հատուկ ընդգծենք նաև զբոսաշրջության ոլորտը, որտեղ համագործակցության զարգացման լավ հնարավորություններ կան: Ինչպես գիտեք, Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հիրավի զարգացման մեծ հեռանկար ունի: Մեր նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների (եկեղեցիներ, տեսարժան վայրեր, հուշակոթողներ, ճարտարապետական գլուխգործոցներ) հանգստյան տների, հյուրանոցների, ակումբների, ներկայացմանը: Այս բոլորը հնարավոր կլինի տեսնել եռաչափ պատկերների միջոցով վիրտուալ եռաչափ մոլորակի վրա:

Բիզնեսի զարգացում և արտաքին տնտեսական համագործակցություն Արտաքին առևտրատնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններից են համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը: Այս նախագիծը իր ուրույն տեղը կունենա վերջինիս գործընթացում: Հայաստանը մեծ ներուժ կարող է ունենալ ներկրման և արտահանման ասպարեզներում, ինչը արտասահմանյան շատ ընկերությունների համար կարող է լայն հեռանկարներ բացել: Վերջինս մեր երկրի ներդրումային միջավայրը կդարձնի ավելի գրավիչ բիզնեսի զարգացման գործում: Google Earth ծրագրում հայրենական և արտասահմանյան ընկերությունները կներկայացվեն ըստ հասցեի, անվանման (մի քանի լեզուներով), ծառայության, ապրանքատեսականու և այլն: Նորովի բացահայտենք Հայաստանը Google Earthի միջոցով, եռաչափ պատկերավորմամբ:

#4 Sip

Sip

    Buffet Connoisseur

  • Members
  • PipPipPipPipPip
  • 8,366 posts
  • Gender:Male
  • Location:Online

Posted 21 August 2012 - 08:20 PM

Very cool!

#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 09 October 2012 - 11:03 AM

Google-ի համակարգում կհայտնվեն Երեւանի եւ Ստեփանակերտի եռաչափ քարտեզները Հոկտեմբեր 09, 2012 | 00:01 Շուտով Google-ի քարտեզագրման համակարգում կտեղադրվեն Երեւանի եւ Ստեփանակերտի եռաչափ մոդելավորմամբ քարտեզներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Նրա խոսքով՝ Google-ի քարտեզագրման համակարգը աշխարհում ամենատարածվածն է, ուստի հայկական քաղաքների եռաչափ քարտեզագրումը հզոր փիար կհանդիսանա Հայաստանի ու Արցախի համար, կնպաստի զբոսաշրջության եւ ներդրումների աճին: Նշենք, որ աշխարհում շատ չեն քաղաքները, որ ունեն եռաչափ քարտեզներ՝ Նյու Յորք, Պրագա, Փարիզ: ԱՊՀ որեւէ քաղաքի համար նման քարտեզներ չեն մոդելավորված (ներառյալ Մոսկվան): Վլ. Սոֆյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտը առայժմ Google-ի քարտեզագրման համակարգում ներկայացվում է որպես Ադրբեջանի մաս: Նոր քարտեզները թույլ կտան աշխարհին ավելի իրատեսական պատկերացում կազմել Արցախի ու նրա ներկա կարգավիճակի, զարգացվածության մասին: Կմոդելավորվեն նաեւ Շուշին, ու ԼՂՀ այլ քաղաքներ: Այս քարտեզների առավելությունն այն է, որ թույլ են տալիս պատկերացում կազմել քաղաքի զարգացվածության մասին, տեղեկություն ստանալ բանկոմատների, տերմինալների, լուսային համակարգերի վերաբերյալ: Վլ. Սոֆյանի խոսքով՝ այս նախագծերի վրա մոտ 1,5 տարի աշխատում են 17 մարդ: Ներկայում հովանավոր են փնտրում, քանի որ առայժմ այս նախագծերը առեւտրային նպատակ չեն հետապնդում: Լուրեր Հայաստանից - NEWS.am




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users