Նյու Ջերսիի հայուհի քույրերի տրիոն թողարկել է իր առաջին ալբոմը
Օգոստոս 11, 2012 | 01:11
Նյու Ջերսիում բնակվող «YY Sisters» տրիոն վերջին 10 տարիների ընթացքում աչքի է ընկել հայկական դասական երգերի ջազային կոլորիտային կատարմամբ: Քույրերը հանդես են եկել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան շրջաններում: Տրիոյի անվանումը ծագել է աղջիկների ազգանվան (Եղիազարյան) եւ Հայաստանի մայրաքաղաքի անվան (Երեւան) միավորումից:
Ինչպես հայտնում է «The Armenian Weekly»-ն, տրիոն վերջերս թողարկել է իր առաջին ալբոմը` «Երեք հատիկ» անվամբ, որը ներառում է հայ դասական կատարումների եւ հոգեւոր երգարվեստի եռաձայն հարմոնիաներ:
Արվեստաբանների դուստրեր 27-ամյա Սոնան, 25-ամյա Տաթեւը եւ 21-ամյա Լուսինեն (Լյուսի) մանկությունից մեծացել են երաժշտության, մասնավորապես ջազային եւ արվեստի մթնոլորտում:
«YY Sisters»-ը սկսել է որպես խիստ դասական եւ ավանդական խումբ, որի երգացանկի մեջ մտնում էին Բախի ստեղծագործությունները եւ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները»,-ներկայացրել է Լյուսին:
Աստիճանաբար նրանք իրենց դասական կատարումների մեջ ներառել են ջազային էլեմենտներ եւ արդյունքում ստեղծել են եռաձայն մշակմամբ հայկական ժողովրդական պարզ երգեր, որը դարձել է նրանց կատարման հիմնական ոճը: Նրանց «Երեք հատիկ» ալբոմը իրենից ներկայացնում է հայկական ժողովրդական երգերի հավաքածու:
<br style="font-family: ArianAMURegular, 'Arian AMU', 'Arial AMU', 'Arial Unicode', 'Tahoma Armenian', Sylfaen, sans-serif; line-height: 14px; ">
YY Sisters
Started by
MosJan
, Aug 11 2012 11:11 AM
1 reply to this topic
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users