
Մեր էպիկական տեքստի մի հատվածն է Աղվան Մինասյանի խոսքը: Նա եկել էր, որ ուժ հաղորդեր իրականությունից հոգնած մեր տեքստին և ապահովեր մեր վերպատմական ծիրի իր հատվածը, բայց պատմությունն իր արյունամած աչքերով դարձյալ ընդառաջ եկավ մեր Բանաստեղծությանը: Ու Աղվանը հասկացավ, որ Մահը նույնպես պատմության հաղթահարումն է, ու իր մահը միացրեց մեր Մահին: Ասել է թե Աղվան Մինասյան անունն ու անվանակիրը չեն լինի միայն այն ժամանակ, երբ չենք լինի մենք: Աղվանի բանաստեղծությունն այնտեղ է, որտեղ բառերը ցավ են պատճառում, այնտեղ, որտեղ իրար հետապնդում են մարդն ու ճակատագիրը, այնտեղ, որտեղ իրար դեմ կանգնած են կյանքն ու մահը, այնտեղ, որտեղ իրար կողքի կանգնած են երկու եղբայր…
Քիչ առաջ տեղադրեցի ֆիլմ հետևյալ եջում..."ՖԻԼՄ" Ֆիլմը Աղվան Մինասյանի մասին է: