Բարի գալուստ ուշ միջնադարի հայ խոշորագույն բանաստեղծ Սայաթ-Նովային նվիրված ինտերնետ կայք: Մեր նպատակն է այցելուներին ծանոթացնել Սայաթ-Նովայի գրական ժառանգությանը:
Կայքում զետեղված են Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում» եղած բոլոր հայերեն խաղերի բնագրերը և զուգահեռ` դրանց գրական արևելահայերեն վերածումները: Ի դեպ, Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի բոլոր հայերեն խաղերը գրված են վրացերեն տառերով, իսկ թուրքերեն խաղերը, մասամբ հայատառ են, մասամբ` վրացատառ: Խաղերի Հավելված-1 բաժնում զետեղված են բանաստեղծի որդու` Օհանի Ս.Պետերբուրգում գրած մի ժողովածուում զետեղված խաղերը, որոնք չկան Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում»: Հավելված-2 բաժնում տրվում են նաև այլևայլ աղբյուրներում պահպանված նրա խաղերը:
Այսպիսով կայքում կգտնեք Սայաթ-Նովայի թվով 68 խաղերի բնագրերը և դրանց գեղարվեստական վերածումները, ինչպես նաև Բանաստեղծի թուրքերեն լեզվով գրած 22 ընտիր խաղի հայատառ բնագրերը և դրանց, մեր կողմից կատարված գեղարվեստական թարգմանությունները:
Աշխատանքը ուղղված է երգիչներին, ասմունքողներին, ուսուցիչներին, ուսանողներին և ընթերցող լայն շրջանակներին:
Sayat-Nova.am
Started by
Gor888
, Mar 10 2011 06:48 AM
2 replies to this topic
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users