Երկրաշարժից 21 տարի անց Armenian President Serzh Sargsyan visited Gyumri, 7 december,2009
07.12.2009
Սաթենիկ Վանցյան Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։
Ոգեկոչման արարողություններին մասնակցելուց հետո նախագահը մեկնել է Ախուրյանում կառուցվող շաքարի գործարան, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է կառուցում։
Անցած տարի դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանի հետ Գյումրի էր եկել նաեւ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այս անգամ, սակայն, նա պաշտոնական պատվիրակության կազմում չէր։ Փոխարենը, երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ տեղադրված առաջին ծաղկեպսակը նրա անունից էր, հետեւյալ վերտառությամբ. «ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից»։
Ավելի վաղ Գյումրի էին այցելել ընդդիմության՝ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։ «Շատ կուզենայի այս տարածաշրջանը տեսնել երկրաշարժի վերքերից ամբողջութամբ ազատված, սրտերն ու հոգիները՝խաղաղված»,–Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանն ու ընդծեց,–«կարեւորը կառուցված տունը չէ,կարեւորը հոգու խաղաղությունն է, ինչը, դժբախտաբար, այստեղ չկա»։
Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ այսօր Գյումրիի Մուշ-2 թաղամասում անօթեւան մի քանի ընտանիքների նոր բնակարաններ են հանձնվելու, սակայն,շենքերի շահագործումը հետաձգվել է այս ամսվա երկրորդ տանսօրյակ։