Jump to content


Photo
- - - - -

Welcome Papa -=- BAri Gnalust


  • Please log in to reply
No replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,242 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 06 November 2009 - 01:18 PM

Պրեմիերա “Մոսկվա” կինոթատրոնում

Հոկտեմբերի 28-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Welcome Papa կամ Բարի գնալուստ” ֆիլմի պրեմիերան` հեղինակների, դերասանների ու բազում ճանաչված հյուրերի մասնակցությամբ:

Posted Image“Welcome Papa կամ Բարի գնալուստ” ֆիլմի պաստառը

Գլխավոր դերակատարներ Միքայել Պողոսյանը, Ռոբերտ Հարությունյանը եւ Արա Դեխտրիկյանը “Բարի գնալուստ” բեմադրության հաջողությունից հետո որոշել են նկարահանել շարունակությունը ֆիլմի տեսքով, թե օդանավակայանից դուրս գալուց հետո ինչ է լինելու: Նրանք ֆիլմում հայտնվում են ԱՄՆ-ում, որտեղ էլ շարունակվում են հերոսների արկածները:

Նախքան ֆիլմի դիտումը ցուցադրվեց “Welcome Papa կամ Բարի գնալուստ”-ի երգի տեսահոլովակը Միքայել Պողոսյանի կատարմամբ, որի ռեժիսորն է Դավիթ Բաբայանը, խոսքերի հեղինակը` Քրիստ Մանարյանը, երաժշտությանը` Արա Գեվորգյանը:

“Welcome Papa կամ Բարի գնալուստ”-ի պրոդյուսեր Ռուբեն Պապյանն ընդգծեց, որ կարեւոր է ֆիլմի հաջողությունը. “Եթե ֆիլմը հաջողված է, ուրեմն` ռեժիսորի հաջողությունն է, եթե ոչ` պրոդյուսերի անհաջողությունն է: Հուսով եմ, այն ձեզ դուր կգա, եւ պրոդյուսերին չեք մեղադրի”:

Posted ImageՖիլմի սցենարիստ Միքայել Պողոսյան

Գլխավոր դերակատար, սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը նշեց, որ այս ֆիլմի միջոցով ուզում է իր սիրելի երեւանցիներին ետ բերել իրենց հարազատ քաղաքը. “Ֆիլմի գաղափարը ծնվելուց հետո դժվարությունները սկսեցին, երբ հասկացանք, որ գործողությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ում: Մենք արագ կերպով կազմակերպեցինք նկարահանումները եւ կարճ ժամանակում էլ նկարահանեցինք այն: Ֆիլմը մոտ մեկ տարի պատրաստ է, բայց կազմակերպչական աշխատանքների պատճառով հիմա ենք այն հանձնում ձեզ”,- ասաց Միքայել Պողոսյանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Վահե Խաչատրյանը, բեմադրող օպերատորը` Գեւորգ Ճուղուրյանը, կոմպոզիտորը` Արա Գեւորգյանը:

Բեյրութահայ Սարգիս Բերբերյանին մարմնավորող Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ ֆիլմը հայերի միասնության մասին է. “Մեր կերպարները հակադրելով ԱՄՆ-ի նման հզոր պետությանը` ուզում ենք ցույց տալ, որ ոչ թե այդ երկիրն է վատը, այլ մերը գովերգելով, ուզում ենք Հայաստանից դուրս գտնվողները վերադառնան:

Posted ImageՖիլմի գլխավոր դերակատար Արա Դեխտրիկյան

Ռոբերտ Հարությունյանը մինչ պրեմիերան ֆիլմը դիտել էր միայն կիսապատրաստ վիճակում. “Իմ հերոսը հային բնորոշ խառնվածքով բեյրութահայ է, որը հանդիպում է իր նմաններին. նրանց ընդհանուր նպատակը նորից հայրենիք վերադառնալն է”, -պատմեց դերասանը եւ հավելեց. “Միացյալ նահանգներում մեզ ամեն հարցով օգնում էին, որ խնդիրներ չունենանք: Նույնիսկ հայի ճարպկությամբ առանց թույլտվության նկարահանումներ ենք արել, բայց ամերիկացիները գլխի չեն ընկել”:

“Welcome Papa կամ Բարի գնալուստ” ֆիլմի ստեղծմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Նյութը եւ լուսանկարները`Լիանա Մեյթարջյանի






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users