Jump to content


Photo

Biography


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 01:10 PM

Րաֆֆի
(ՀակոբՄելիք-Հակոբյան)
(1832-1888)


Attached File  Raffi.jpg   7.31KB   1 downloads

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան 1832-1888) հայ նշանավոր վիպասան:
Ծնվել է Պարսկաստանում, հարուստ վաճառականի ընտանիքում, որոշ ժամանակ սովորել է վրացական գիմնազիայում, ճանապարհորդել է Պարսկաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում: 1860 թվականին տպագրել է իր առաջին բանաստեղծությունը և շարունակել է գրել՝ ապրելով աղքատության մեջ:Աշխատել է որպես ուսուցիչ և գործակատար խանութում, այնուհետև ստանալով մեծ ճանաչում որպես վիպասան, սկսել է ապրել ստեղծագործություններից ստացած գումարով: Մահացել է Թիֆլիսում:

Բանաստեղծությունները քիչ տեղ են գրավում Րաֆֆու ստեղծագործություններում: Շատ ավելի կարևոր են նրա ազգագրական արձակ գործերը՝ “Հարեմ”, “Սալբի”, “Բիբի Շարաբանի”, “Խաչագողի Հիշատակարանը”, “Նամակ Պարսկաստանից”, որոնք հիմնականում նկարագրում են պարսկական կյանքը:

Րաֆֆու որոշ ստեղծագործություններում արտացոված են կյանքի մութ կողմերը: “Ոսկի աքաղաղում” նկարագրվ ած են վաճառականության բացասական կողմերը, “Խենթ” վեպի մեջ քննադատվում են հնացած սովորությունները, մարդկանց սնահավատությունը և այլն:

Սակայն Րաֆֆուն մեծ հռչակ բերեցին նրա ծրագրային վեպերն ու վիպակները( “Ջալալեդդին”, “Սամվել”, “Դավիթ Բեկ”, “Կայծեր” ), որտեղ նկարագրված են հայերի դժվար կյանքն ու պայքարը իրենց ազարության համար :
Հայրենասիրական երանգները սկսեցին բացահայտ արտահայտվել 1877 թվից, երբ ռուս-թուրքական պատերազմը հայ առաջադեմ գործիչների մոտ թուրքահայության ազատագրության հույսեր ծնեց:

Պատկանյանի նման, Րաֆֆին ևս նկարագրում է քրդերի և թուրքերի վայրենությունը, գյուղերի և քաղաքների ավերումը, աղջիկների առևանգումը հարեմների համար, կաշառակերությունը, քրիստոնեության հանդեպ ծաղրը: Նա նկարագրում է իր հայրենակիցներին, որոնք կորցրել են պայքարելու ցանկությունը և այն հայերին, որոնք աշխատում են թուրքերի համար:

Նկարագրում է նաև երիտասրադ սերնդի քաջ, անկախ մարդկանց, որոնք, գործելով որոշակի ծրագրերով, պատրաստ են աշխատել և պայքարել հանուն ազատության: Նրանց շուրթերով հեղինակը արտահայտում է իր մտքերը, դիմում իր հայրենակիցներին միասնության քարոզով: “Սամվել” և “Դավիթ Բեկ” պատմական վեպեը հիմնված են իրական փաստերի վրա, բայց նկարագրելով հայրենիքի անցյալը, Րաֆֆին ի նկատի ունի նրա ներկա դրությունը, փնտրում է ազգային պատմության մեջ դասեր` Թուրքիայի 19-րդ դարի վերջի հայերի համար:

Տրամադրեց՝ Մարիամ Պետրոսյանը:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users